Վիշապաքաղ Վահագն Աստվածը եւ Հայոց Ամանորը…

Հայոց Ամանորը՝ Տիեզերական Գարնան մեջ

Մարտի 21-ին կամ Հայոց Սրբազան Տոմարով՝ Արեգ ամսվա Արեգ օրը, Հայոց Ամանորն է՝ Երկրային տարեփոխումը: Այդ օրը հայ արիները նշում են նաեւ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի վերածնունդը…
Ձմեռն իր սահմանված ժամանակահատվածում, այլաբանորեն, հարաբերական մահ է նախանշում, երբ Արեւի ուժը պակասում, իսկ բնության ծաղկումը դադարում է… եւ Գարնան գալստյան հետ է բնությունը նոր զարթոնք վերապրում՝ նոր կյանք նախանշում:
Ինչպես Երկիրը, այնպես էլ ամբողջ Տիեզերքը ունենում են Գարուն, Ամառ, Աշուն եւ Ձմեռ պարբերական փուլերը, եւ ահա, Երկրային Գար-նան 1-ին՝ Արեգ օրը, մեր մոլորակն իր տարիքը եւս 1 տարով է ավելացնում: Այդ օրն էլ հենց հայ արի մարդիկ նշում են Վահագն Աստծո վերած-նունդը Երկրում ու բնության զարթոնքին Վահագնից ուժ եւ զորություն են խնդրում:

Փա՜ռք Հայ Աստվածներին, փա՜ռք Հայոց Ամանորին եւ Վիշապաքաղ Վահագնին, փա՜ռք Տիեզերքի Արարչին:
…Փա՜ռք Քեզ Արարիչ, փա՜ռք Քեզ Արեգակ,
Լույս եւ ջերմություն տվեք մեզ առատ,
Ունենք մենք վաղուց մեծ հույս-նպատակ,
Որ պիտի հասնենք Հայ Ոգով անպարտ…
Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) եւ Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) անդամները մարտի 20-ին, Արարատի մարզի Ազատավան գյուղում տոնական ծիսակարգով զոհ կմատուցեն Հայ Աստվածներին եւ կնշեն Հայոց Ամանորը: Զոհաբերությանը եւ տոնական միջոցառմանը կմասնակցի նաեւ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը:
Մարտի 21-ին, ՀԱՄ եւ ՀԱՀ խորհուրդների անդամները, ՀԱՄ հոգեւոր հանձնախմբի ընտրած քրմի թեկնածուների հետ Հայոց Ամանորին եւ ռազմի ու զորության Աստված Վահագնին նվիրված ծիսական արարողությունն այս անգամ կանցկացնեն Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի (Մարտունի) Թեյշեբայի (ուրարտական-այրարատյան) ամրոցում, որը մարդկանց մեջ պահպանվել է նաեւ Օձաբերդ (Վիշապաբերդ) անվամբ: Ասում են՝ ա-մեն տարի այստեղ օձերի-վիշապների կռիվ է լինում ու այդ տարի այդ բերդում ապրելու համար հաստատվում է այն վիշապատոհմը, որը հաղ-թում է կռվում:
Հայ Արիական Միաբանությունն արիադավան-հեթանոսական ծեսերն ու տոները վաղուց կազմակերպում է ոչ միայն Գառնո տաճարում եւ Երեւանի հնավայրերում կամ մի շարք հուշարձանների մոտ՝ Էրեբունի, Կարմիր բլուր, Զվարթնոց տաճար, Վահագն Աստծո, Հայկ Նահապետի, Սասունցի Դավ-թի արձաններ եւ այլն, այլեւ՝ ՀՀ մարզերի հնավայրերում ու կարեւոր հուշարձանների մոտ՝ Մեծամոր (Արմավիրի մարզ), Էլար-Դարանի (Կոտայքի մարզ, Աբովյան), Քարահունջ կամ Զորաց քարեր (Սյունիքի մարզ), Գարեգին Նժդեհի վերաթաղված մասունքների մոտ (Վայոց Ձորի (Սպիտակավոր վանք) եւ Սյունիքի (Կապան, նաեւ Խոստուփ լեռան վրա) մարզեր) եւ այլն:
Արիադավան ծեսեր են նախատեսվում նաեւ Արցախի ու Ջավախքի հնավայրերում:
Մարտի 21-ին, ուշ երեկոյան, ՀԱՄ եւ ՀԱՀ ղեկավարները կայցելեն նաեւ Գառնո արիական-հեթանոսական տաճար եւ կփառաբանեն Հայ Աստվածներին:

Հայ Արիական Միաբանության
Լրատվական կենտրոն
18.03.2011թ.

* * *
Մարտի 21-ին ընդառաջ –

Վիշապաքաղ Վահագն Աստվածը, Նոր տարին եւ հավերժ վերադարձը

Սկսեմ հավերժ վերադարձից: Գերագույն տիեզերական զորության՝ Արարչի կամքով ամեն ինչ, շրջապտույտ անցնելով եւ տեսակ-տեսակ փոխակերպում-ների ենթարկվելով, վերջիվերջո նորոգ տեսքով վերադառնում է իր նախնական վիճակին: Եվ այդպես սկսում է իր կյանքի նոր շրջափուլը եւ այդպես հաստատում իր բացարձակությունը: Դա այդպես է ինչպես մանրագույն մասնիկների, այնպես էլ մեծ մարմինների ու կենդանի օրգանիզմնե-րի պարագայում: Բնությունը, բնության չորս տարրերը՝ հուրը, օդը, ջուրը, հողը, եւս անընդհատ փոխակերպումների շղթա անցնելով, ի-րենց վերադառնալու «եսակենտրոնությամբ» են օժտված: Արարչի որակները մարմնավորող բացարձակ զորությունները՝ Աստվածներն էլ են ենթակա ա-րարչական այդ օրենքին: Նրանք էլ են պես-պես փոխակերպումներից հետո վերադառնում իրենց նախնական վիճակին՝ այդպես սկսելով իրենց նո-րոգ կյանքը: Ամենայնի ինքնանորոգման՝ հավերժ վերադարձի այդ ընթացքը ամենագլխավորապես պայմանավորված է Աստվածների հոր՝ ամենայնի արա-րիչ Արայի ու նրա արարումը պահող-նորոգող Աստվածամայր Անահիտով, նրանց անսկիզբ-անվերջ արարչագործությամբ: Պարզ է՝ նաեւ ողջ արարչական համակարգությամբ (իր մասերով) եւ արարչական համակարգության ենթահամակարգերով (իրենց մասերով ու պես-պես արտահայտություններով): Այդ ընթացքում Աստված գերագույն զորություններից առանձնապես գործուն մասնակցություն է ցուցաբերում Մեկը: Ո՞վ է նա:
Հայոց աստվածային՝ Տիրական* լեզուն հնուց ի վեր պահել-մեզ է հասցրել մի մեծափառ անուն՝ Վահագն՝ հայի ծագումից սկսած մինչեւ մեր օ-րերը նրա ամենասիրած անուններից մեկը: Որը նշանակում է գերագույն հրե զորություն՝ հուր-աստված (ահ-նշանակում է զորություն, ագ՝ հուր, վ-ն գերագույնությունը հաստատող հունչարմատ է): Մեր նախնյաց՝ հետագա սերունդների մեջ էլ տարբեր ընդգրկումներով արտահայտված, ճիշտ տիեզերաճանաչողությունը նրան ասել է, որ տիեզերական բացարձակ Աստված-զորությունների (Միհր՝ Արդարադատության Աստված, Տիր՝ Իմաս-տության Աստված, Աստղիկ՝ Սիրո եւ Գեղեցկության Աստվածուհի…) մեջ մեկը՝ բացարձակ հուր-զորությունը առանցքային, գլխավոր զորութ-յուն է: Որին էլ մեր՝ անուններ տալու մեջ միշտ դիպուկ նախնիները տվել են Վահագն անունը: Այնպես որ, մեծախորհուրդ այդ անունը իրա-կան, բնական խորհուրդ արտահայտող անուն է (ի տարբերություն, ի դեպ, կրոնական անունների, որոնք առարկայազուրկ են եւ, հետեւաբար, անիմաստ), այն միշտ, ամենուր եւ ամեն ինչում արտահայտվող տիեզերական բացարձակ հուրը՝ ամենազգացական բնության տարրն է խորհրդանշում:
Թյուրիմացության տեղիք չտալու համար ճշգրտենք, որ հուրը կրակ չէ: Հուրը դրական էներգիան է, որի ուժային դրսեւորումը արարող դրա-կան կենսուժն է: Վահագնը, հետեւաբար, ողջ տիեզերական դրական էներգիան է մարմնավորում, հակառակ նույնպես բնական՝ տիեզերական բացասական է-ներգիայի, բացասական կենսուժի, որը մարմնավորում է Վիշապն ու նրա երկրային արբանյակը՝ հողի բացասական էներգիան մարմնավորող Յահվա-հը: Իսկ ինչ վերաբերում է կրակին, ապա դա հուրի անթիվ-անհամար արտահայտություններից մեկն է միայն: Ամեն ինչ ու ամենքը՝ Աստվածները, մարդիկ, կենդանիները… իր կենսէներգետիկան ունի. կրակը տվյալ վառվող մարմնի (աստղի, ատրուշանի, փայտի…) կենսէներգետիկայի արտահայտութ-յունն է միայն: Պատահական չէ, որ զրադաշտականները կրակի՝ հուրի մասնավոր արտահայտություններից մեկի պաշտամունքը հայի մեջ չկարողա-ցան մտցնել: Եվ չկարողացան, որովհետեւ հայը իր արիական ակունքներին հարազատ մնալով՝ տիեզերական հուրի՝ Վահագնի խորհրդապաշտությունն ունի:
Բնության չորս տարրերը՝ հուրը, օդը, ջուրը, հողը, ցեղերի մեջ տարբեր չափաբաժիններով են բաշխված: Հուրը արարչածին արի ցեղի մեջ ա-մենից շատ է բաշխված, նա հրածին է՝ ի տարբերություն ադամականների, ովքեր հողածին են (նրանցում հող տարրն է գերիշխող): Հետեւաբար, Վա-հագնի զգացողությունը (ու վահագնապաշտությունը) հատուկ է միայն արիներին՝ դրական էներգիայի կրոներին: Իսկ հողածինները, անգամ հողածին-արի խառնածինները, կարող են ունենալ միայն վիշապի ու նրա արբանյակների զգացողությունն ու պաշտամունքը: Քանի որ նրանք բացասական էներգիայի կրողներ են, վիշապածին, դիվածին կամ յահվեհածին են: Վահագնը միայն արիների Աստվածն է, նա է արիների արարող զորութ-յան, դրական ուժականության հովանավորը: Պատահական չէ, որ արի ցեղի բնարմատ հայի ամեն ինչը՝ կենցաղը, մշակույթը, ավանդույթներն ու սո-վորույթները, տոները, անգամ ամենօրյա բարեւը վահագնապաշտությամբ առլեցուն են:
Տիեզերքում ու բնության մեջ ամեն ինչ իր բացարձակությունը հաստատում է իր նորոգման մշտական ընթացքում: Նորոգում, որով այդ ամե-նը, նոր տեսքով, ինքն իրեն է վերադառնում ու հաստատում իր գոյությունը: Մշտական նորոգումի ու հավերժ վերադարձի այդ ընթացքը գլխավո-րապես պայմանավորված է հուրով՝ տիեզերական դրական էներգիայով:
Երկրի վրա կյանքի մշտական նորոգումն ու հավերժ վերադարձը իրականանում է տարիների հաջորդական ընթացքով: Երկրային բնական տարին, ինչպես երեխային էլ է հայտնի, սկսվում է գարնանը (գարնան առաջին օրը) եւ ավարտվում ձմռանը: Ընթացք, որը պայմանավորված է երկրի՝ արեգակի (վահագնա-կան հուրի արտահայտություններից մեկի) շուրջը պտույտով: Հետեւաբար, երեխային էլ եթե հարցնելու լինենք, թե երկրային նոր տարին երբ է սկսվում, ապա կպատասխանի՝ մարտի 21-ին (բուն հայոց տոմարով Արեգ ամսվա Արեգ օրը): Ուստիեւ՝ «մեծերի»՝ երկրային կյանքի տարրական ճանա-չողության կորստի հետեւանք է հունվարի 1-ը, ձմռան այդ օրը, նոր տարի համարելն ու տոնելը:
Սակայն, արիական հավատքում կա նաեւ տիեզերական տարի (տիեզերական գարուն, տիեզերական ձմեռ…) խորհուրդը, որն արդեն արտացոլումն է մեկ այլ իրողության՝ համաստեղության մեջ արեգակնային համակարգության պտույտով: Այդ պտույտը մեկ տիեզերական տարի է տեւում (հավասար է, ըստ հաշվարկներից մեկի, մոտ 12 հազար երկրային տարի): Հայ վահագնապատում առասպելը պատմում է (տե՛ս Արարատյան դիցաբանություն), որ ամեն տիեզերական գարնանը երկնի ու երկրի ահեղ երկունքից Վահագն է ծնվում: Ծնվում է չարի վիշապին սպանելու, նրա գարշանքից երկիրը լվալու մեծ ջրհեղեղով եւ Արարատում պահպանելու արարչազարմ աստվածամարդկանց՝ արիների ցեղը (Վահագնի ծնունդի նախանշաններն արդեն չե՞ն երե-ւում…): Վահագնը այդ իսկ պատճառով անվանվում է նաեւ Վիշապաքաղ: Երկրային կյանքի նորոգումը եւ Արարատում հայ դիցազնական ազգի հաստատումը մեր էպոսում արտահայտված է «աշխարհի քանդումի» եւ նորոգումի խորհրդում:
Վահագնը, ըստ ավանդության, ծնվում է գարնան առաջին օրը՝ Արեգի 1-ին: Եվ գարնան 1-ին օրը հայերը տոնում են Վահագնի ծնունդը՝ որպես երկրա-յին կյանքի նոր պարբերության՝ Նոր տարվա սկիզբ՝ Ամանոր: Եվ կանչում են Վահագնին, փառաբանում նրան, սպասում նրան, զորանում նրանով:
Մարտի 21-ին հայ արիական նոր տարին է: Շնորհավո՜ր: Փառք Վիշապաքաղ Վահագնին:

Քուրմ Մանուկ

* Բառը չշփոթել տեր բառով կազմված մյուս բառի հետ. այս պարագայում բառի հիմքը Իմաստության Աստված Տիրի անունն է:

«Լուսանցք» թիվ 10 (186), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.