Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)
(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
Ձուկ՝ պաքսիմատով
Բաղադրությունը
Կարմրախայտ կամ սիգա – 250-300 գ
ձու – 1 հատ
կաթ – 2 ճաշի գդալ
ձեթ – 30 գրամ
ալյուր – 10 գ
լիմոն -15 գ
աղ, պղպեղ, մաղադանոս կամ թարխուն՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Ձուն հարել կաթի հետ՝ մինչեւ դառնա միասեռ զանգված: Նախապես մաքրած, փորոտիքը հեռացրած, լվացած ձուկը աղով, պղպեղով համեմել, հետո թա-թախել ալյուրի մեջ, դնել ձվից եւ կաթից ստացված թանձրուկի մեջ, որից հետո թաթախել ծեծած պաքսիմատում եւ երկու կողմից տապակել՝ մին-չեւ ոսկեգույն կեղեւ առաջանա:
Ձուկը մատուցել անմիջապես՝ լիմոնով եւ մաղադանոսով կամ բրնձե խավարտով:
Վայելե՛ք Ձեր օրը:
* * *
Շաբաթվա մարզական կյանքից –
Արոնյանը հիմնական հավակնորդն է
Մոնակոյի Մոնտե Կառլո քաղաքում ընթացող շախմատային «Ամբեր» մրցաշարի 10-րդ փուլից հետո մեր Լեւոն Արոնյանը 8 միավորով գլխավո-րում է «Կույր» շախմատի մրցաշարային աղյուսակը եւ վերջին փուլից առաջ անհասանելի է մրցակիցների համար:
«Արագ» շախմատում Լ. Արոնյանը 6,5 միավորով 2-րդ հորիզոնականում է ու 2 միավորով հետ է մնում 1-ին տեղում գտնվող նորվեգացի Մագնուս Կառլսենից:
Մրցաշարային ընդհանուր աղյուսակը շարունակում է գլխավորել հայ գրոսմայստերը՝ Լեւոն Արոնյանը, ով ունի 14,5 միավոր: Մ. Կառլսենը 13,5 միավորով 2-րդ տեղում է, իսկ աշխարհի չեմպիոն հնդիկ Վիշվանաթան Անանդը 3-րդ տեղում է՝ 11 միավորով:
* * *
Գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող Գ. Աղզամովի հուշամրցաշարի 6-րդ փուլից հետո վաստա-կել է 5 միավոր եւ մի խումբ մասնակիցների հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նա լրացուցիչ գործակիցներով առաջատարն է:
* * *
Շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում վստահ սկսած մեր 7 շախմատիստներից միայն 3-ին հաջողվեց շարունակել հաղթար-շավը: Ավետիք Գրիգորյանը սեւերով ստիպեց անձնատուր լինել ադրբեջանցի գրոսմայստեր Ռուֆաթ Բաղիրովին, Սամվել Տեր-Սահակյանը` ռուսաս-տանցի Արտյոմ Սմիրնովին, իսկ Հրանտ Մելքումյանը` գերմանուհի Ելենա Դեմբոյին: Նրանք վաստակել են 2-ական միավոր եւ առաջատարների խմբում են:
Հաղթանակներ տարան նաեւ Վլադիմիր Հակոբյանը եւ Վլադիմիր Պողոսյանը: Առաջինը ունի 1,5, իսկ երկրորդը` 1 միավոր: Մեր մյուս շախմա-տիստները` Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Զավեն Անդրիասյանը եւ Արման Փաշիկյանը իրենց խաղերը ոչ-ոքի ավարտեցին:
Ֆուտբոլի առաջնությունը մեկնարկեց
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունում ավարտվեց 2-րդ փուլը:
Մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ունի.
Խ Հ Ո Պ Գ Մ
Միկա 2 1 1 0 3-0 4
Փյունիկ 2 1 1 0 2-1 4
Շիրակ 2 1 1 0 2-1 4
Ուլիս 1 1 0 0 3-1 3
Գանձասար 1 0 1 0 1-1 1
Բանանց 2 0 1 1 2-4 1
Արարատ 2 0 1 1 1-4 1
Իմպուլս 2 0 0 2 1-3 0
1 ոսկի Անթալիայից
Թուրքիայում կայացած ձյուդոյի պատանիների Եվրոպայի գավաթին մասնակցեցին 13 պետություններ:
Մեր հավաքականը մասնակցեց տղաների՝ 50, 55, 60 կգ եւ աղջիկների՝ 40, 44, 48, 52 կգ քաշային կարգերում: Պատանի ձյուդոյիստները նվաճեցին 1 ոսկե մեդալ եւ գրավեցին մեկ 5-րդ, մեկ 7-րդ ու երեք 9-րդ տեղեր:
Արսեն Պետրոսյան
«Լուսանցք» թիվ 11 (187), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



