Իսրայելը զինում է Ադրբեջանին… Ադրբեջանական խաղ երկու ճակատով

Իսրայելը զինում է Ադրբեջանին.
Սա վտանգավոր է Հայաստանի, Արցախի եւ տարածաշրջանի համար

Բաքվում պարբերաբար բախումներ են լինում ոստիկանների եւ ցուցարանների միջեւ: Ադրբեջանի մայրաքաղաքում կատարվում են հարյուրավոր մարդկանց ձերբակալություններ, խոչընդոտում են ընդդիմադիր քաղաքական ուժերի գործունեությունը: Ոստիկանները հաճախ ծեծի միջո-ցով ցրում են ցուցարարներին, բռնությամբ նստեցնում ոստիկանական մեքենաները եւ տեղափոխում անհայտ ուղղությամբ… Անընդհատ ոստի-կանական ջոկատներ են մտցվում Բաքու: Կտրուկ միջոցներ են ձեռնարկվում նաեւ եվրաադրբեջանի ձգտող երիտասարդ ակտիվիստների նկատմամբ: Ձերբակա-լություններն Ադրբեջանում ուժգնացնում են սոցիալական դժգոհությունները:

«Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակեր-պությունն արդեն իր անհանգստությունն է արտահայտել Ադրբեջանում շարունակվող երիտասարդ ակտիվիստների ձերբակալությունների կապակ-ցությամբ: Հայտարարության մեջ ասվում է, որ կազմակերպությունը կոչ է անում ադրբեջանական իշխանություններին՝ համբերություն ցուցաբերել եւ հարգել հավաքներ անցկացնելու իրավունքը: Իրավապաշտպան կազմակերպությունը նաեւ դատապարտել է «Facebook» սոցիալական ցանցում ադրբեջանական իշխանությունների մտցրած սահմանափակումները:
Ադրբեջանի ներքին զարգացումներով անհանգստացած է նաեւ ԵՄ-ն: ԵՄ պատվիրակության տարածած հայտարարությունում մասնավորապես ասված է. «Պատվի-րակությունը ուշադիր հետեւում է Ադրբեջանի ներքին զարգացումներին, մասնավորապես ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ո-լորտում, որոնք քաղաքական կայունության եւ «Արեւելյան գործընկերության» կառուցման առանցքային տարրերն են: ԵՄ պատվիրակությունը մեծ նշանակություն է տալիս մարդու հիմնարար ազատություններին, ներառյալ՝ խոսքի եւ արտահայտվելու ազատությունը»: Ադրբեջանի իշխա-նություններին կոչ է արվել երկխոսության գնալ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ու ապահովել պատշաճ իրավական ըն-թացակարգ ձերբակալությունների առումով:
Թուրքական զլմ-ներն էլ անդրադառնալով արաբական աշխարհում տեղի ունեցող զանգվածային հուզումներին, գրում են, որ չնայած Հայաստա-նում ու Ադրբեջանում «իրավիճակը եռում է», սակայն դեռ շատ վաղ է, որպեսզի այդ պետություններում տեղի ունենան այնպիսի զարգացում-ներ, որոնք այսօր առկա են մի շարք արաբական երկրներում:
Անդրադառնալով Ադրբեջանում տիրող իրավիճակին՝ թուրքական մամուլն արձանագրում է, որ ադրբեջանցի երիտասարդները, Եգիպտոսի օրինակով, «Facebook»-ի միջոցով փորձում են զանգվածային ցույցեր կազմակերպել հատկապես Բաքվի Ազատության հրապարակում եւ պահանջել նախագահ Իլհամ Ալիեւի հրաժարականը: Իսկ Ադրբեջանի իշխանությունները ձեռնարկում են բոլոր հնարավոր քայլերը՝ այդօրինակ նախաձեռնութ-յունները վիժեցնելու համար:
Իշխանամետ «Qoynar.info» կայքը նույնիսկ հրապարակել է ապստամբ երիտասարդների՝ «Facebook»–ի հայ ընկերների ցուցակը եւ այդ ձեւով փորձում է երիտասարդներին ներկայացնել թշնամիների հետ համագործակցող անձանց: Ադրբեջանի ՆԳՆ-ն հնարավոր ապստամբությունը կանխե-լու համար պայմանագրային աշխատանքի է ընդունում բոլոր ցանկացողներին, իսկ երկրի ներքաղաքական իրավիճակը փոխելու համար նախագահ Ա-լիեւը փորձում է դարձյալ թեժացնել արցախյան հակամարտությունը: Նաեւ ցուցադրական մի պայքար է ծավալվել երկրում տիրող ապօրինութ-յունների դեմ:
Սակայն ադրբեջանցիների շրջանում լայն շրջանառություն ունի «ձուկը գլխից է հոտում» ասացվածքը, եւ շատերն են հարց տալիս՝ մի՞թե հնարավոր է «Ադրբեջանում պայքարել ապօրինությունների դեմ, երբ հնարավոր չէ անգամ մոտենալ Ալիեւների դինաստիային պատկանող առաս-պելական հարստությանը»:  Թուրքական զլմ-ները նշում են, թե այնուամենայնիվ Հայաստանում եւ Ադրբեջանում առկա իրավիճակների ու արաբա-կան աշխարհում տեղի ունեցող զարգացումների միջեւ ահռելի տարբերություններ կան: Այսպիսի մի ընկալում կա. «Եթե իրավիճակը Ռու-սաստանում փոխվի, կփոխվի նաեւ իրավիճակը Հայաստանում ու Ադրբեջանում: Ինչ վերաբերում է Ադրբեջանում ու Եգիպտոսում առկա իրավիճակնե-րի միջեւ տարբերություններին, ապա պետք է ասել, որ Բաքվի ռեժիմի երաշխավորը բանակը չէ, ինչպես դա, օրինակ, Եգիպտոսում է, այլ՝ հետա-խուզությունն ու ոստիկանությունը: Ադրբեջանի բանակը չի կարող Ալիեւին ասել՝ «ժամանակն է, հեռացի՛ր»: Բացի այդ, արաբական երկրներում իսլամական ընդդիմությունը հեղափոխության կարեւոր դերակատարներից է: Իսկ Ադրբեջանում իսլամական ընդդիմությունը դեռ նոր է ձեւա-վորվում»…
Անկարայում նաեւ հաճախ է հարց ծագում, թե «Ո՞վ է իշխում Թուրքիայում՝ Էրդողա՞նը, թե՞ Ալիեւը»: Թուրք ղեկավարները հաճախ են պարծե-նում, որ իրենց հաջողվել է սնանկ տնտեսություն ու ներքաղաքական լուրջ խնդիրներ ունեցող երկրից Թուրքիան վերածել մեծ ազդեցութ-յուն ու
նեցող հզոր տարածաշրջանային պետության: Այժմ Թուրքիան ԱՄՆ-ից հետո ամենախոշոր բանակն ունի ՆԱՏՕ-ում, իսկ ՀՆԱ-ի ծավալով աշխարհում 15-րդ խոշորագույն տնտեսություն ունեցող երկիրն է: Հայտնի է նաեւ, որ Թուրքիան որպես ինքնակոչ հաշտարար ու միջնորդ, հաճախ է միջամտում տարածաշրջանային եւ միջազգային թեժ կետերում: Իսկ «գերակայության բարդույթով տառապող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էր-դողանը, որն արժանացել է «սուլթան» տիտղոսին, համակված է հանգուցյալ Օսմանյան կայսրության վերականգնմամբ»:  

Որպես Թուրքիայի ազդեցության ընդլայնման արտաքին քաղաքականության հիմնական սկզբունք, հաջողվել է հարաբերությունները բարե-լավել Սիրիայի եւ Իրանի հետ, սակայն Հայաստանի հետ հաշտեցման խաղերը ձախողվել են: Երեւանի հետ հարաբերությունների բարելավման կեղծ տպավորություն ստեղծելու նրա խճճված փորձերը որեւէ մեկին չխաբեցին, առավել եւս՝ սփյուռքահայերին, ովքեր ավելի քաջածանոթ են թուրքական նենգ մարտավարությանը:
Թուրքական զլմ-ներն անգամ գրում են, որ «ըստ երեւույթին, Հայաստանի հետ Թուրքիայի հաշտեցման կեղծ վարմունքից խաբված միակ ղեկավարը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն էր»: Իսկ Թուրքիայի՝ «զրո խնդիրներ հարեւանների հետ» քաղաքականությունն անսպասելի ու հակառակ ազդեցություն ունեցավ՝ խնդիրներ հարուցելով Ադրբեջանի հետ, որոնք նախկինում գոյություն չունեին:
«Ադրբեջանի նախագահը սաստիկ զայրացավ, երբ իմացավ, որ Անկարան պատրաստվում էր ստորագրել Հայաստան-Թուրքիա արձանագրությունները, որով նա-խատեսվում էր 2 երկրների միջեւ բացել սահմանը եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Թուրքիայի հավաստիացումները, թե Ար-ձանագրությունները պարզապես Հայաստանից զիջումներ կորզելու միջոց են, ոչ մի կերպ չհանգստացրին Ադրբեջանի նախագահին: Ալիեւը պահանջեց անհապաղ դադարեցնել համաձայնագիրը, որովհետեւ նա չէր ցանկանում, որ Հայաստանի շրջափակումը վերացվեր, քանի դեռ Արցախը չէր վե-րադարձվել Ադրբեջանին»: Թեեւ Արձանագրություններն ակնհայտորեն բխում էին Թուրքիայի շահերից, քան՝ Հայաստանի, սակայն «վարչապետ Էրդողանն ընկրկեց ադրբեջանական ճնշման տակ ու հրաժարվեց դրանց վավերացումից: Ինչո՞ւ նա ենթարկվեց Բաքվի հրամաններին եւ ավարտին չհասցրեց մի պայմանագիր, որն ակներեւաբար արտահայտում էր իր երկրի շահերը»,- զարմանում են թուրքերը: Կարծիք կա, որ նախ, Թուրքիան իր էներգամատակարարման մի մասը ստանում է Ադրբեջանից, հետո, Թուրքիայում ապրող ադրբեջանցիները կտրականապես դեմ են Արձանագրութ-յուններին, ու նաեւ՝ Էրդողանը գերզգայուն է այն մեղադրանքների նկատմամբ, թե նա սիրաբանություն է անում թշնամի Հայաստանի հետ՝ դավաճանելով «եղբայրական» Ադրբեջանին: Ուստի՝ զարմանալի չէր նաեւ վարչապետի վերաբերմունքը Կարսի մեծ աղմուկ հանած հուշարձանի կառուց-ման նկատմամբ: Կարսի նախկին քաղաքապետը հայտնել էր, որ Ադրբեջանի նախագահն էր հորդորել Էրդողանին՝ քանդել Հայաստան-Թուրքիա բարեկա-մության կիսակառույց հուշարձանը, «իսկ թուրք ղեկավարը հնազանդվել էր նրա հորդորին»: Սա մի արտառոց իրավիճակ է, երբ փոքր պետության ղեկավարը կարողանում է իր կամքը թելադրել ավելի հզոր հարեւանին: Երբ Ալիեւը պահանջեց չվավերացնել Հայաստան-Թուրքիա արձանագրութ-յունները, «մեծ եղբայրը» պարտավորվեց ու իրականացրեց «փոքր եղբոր» պահանջը: Այնուհետեւ շփացած «փոքր եղբայրը» պահանջեց քանդել թուրքական հուշարձանը, եւ այս հրամանը եւս անվերապահորեն գործադրվեց: Թուրքական զլմ-ները նաեւ հավելում են, որ «եթե Էրդողանը կար-ծում է, թե Ալիեւին զիջումներ անելով, ապահովում է Թուրքիայի էներգամատակարարումը, ապա չարաչար սխալվում է: Զիջում անելը մի սայթաքուն զառիվայր է, որ ճանապարհ է հարթում առավել մեծ զիջումների: Իմանալով, որ իր ցանկություններն անառարկելիորեն իրագործ-վում են Թուրքիայի ղեկավարների կողմից, Ալիեւն այժմ էլ ավելի կուռճացնի իր պահանջները: Ի՞նչ է լինելու նրա հաջորդ պահանջը Էրդողանից: Որքա՞ն հեռու է ուզում գնալ հզոր «սուլթանը» իր ամբարտավան կրտսեր հարեւանի պահանջները բավարարելու հարցում: Վերջի-վերջո, ո՞վ է իշխում Անկարայում՝ Էրդողա՞նը, թե՞ Ալիեւը»…
Իսկ «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը արծարծելով այս թեման եւ վերոնշյալ տեսակեըտներն արտա-հայտելով, նշում է, որ հայերը պատճառ չունեն դժգոհելու, որ Ալիեւը հրահանգներ է արձակում Էրդողանին: Թուրքիայից պահանջելով չվավերացնել Արձանագրությունները, Ալիեւն ակամա Հայաստանին փրկեց անխոհեմ պայմանագրից, իսկ Կարսի հուշարձանը քանդելու նրա հոր-դորանքը` Էրդողանին ծաղրի առարկա դարձրեց ամբողջ քաղաքակիրթ աշխարհում:
Բաքվում նույնպես հասկանում են, որ մի օր Անկարայի համբերությունը կսպառվի եւ անընդհատ վերազինվում են՝ իբր անհրաժեշտության դեպքում հույսը իրենց վրա դնելու համար: Այս հարցում Ադրբեջանին օգնում է հատկապես Իսրայելը: Տարբեր ժամանակակից զինատեսակներ տրամադրելով՝ պաշտոնական Թել Ավիվը հույս ունի, որ դրանք կօգտագործի նաեւ Իրա
նի դեմ: Սակայն մենք պետք է հասկանանք, որ նախեւառաջ դրանք կօգտագործվեն Հայաստան-Արցախի դեմ… Ինչը չեն կարող չհասկանալ նաեւ Իսրայելում:

Ադրբեջանում արդեն սկսվել է իսրայելական «Aerostar» եւ «Orbiter» անօդաչու ինքնաթիռների արտադրությունը, ինչով զբաղվում է Ադրբեջա-նի ՊՆ-ն եւ իսրայելական «Aeronautics Defense Systems» ընկերության համատեղ ձեռնարկությունը՝ «Azad Systems» ընկերությունը: Հիշեցնենք, որ 2010թ. հոկտեմբերին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի խորհրդարանը հաստատել է 2011թ. պետբյուջեի նախագիծը, որը նախատե-սում է երկրի ռազմական ծախսերը 2010թ. 1,6 մլրդ. մանաթից 2,5 մլրդ. մանաթի (3,1 մլրդ. դոլար) հասցնել: Ընդ որում՝ 1,1 մլրդ. մանաթը նախատեսվում է ծախսել սպառազինությունների արդիականացման վրա:
Այնպես որ, Հայաստան-Արցախ եւ համայն հայություն կապը պետք է մեծ ջանքեր գործադրի թշնամու ռազմուժին հակակշռելու համար: Իհարկե, մենք գիտենք եւ բազմիցս հավաստել են, որ անհամեմատելի են հայկական եւ ադրբեջանական բանակների բարոյահոգեբանական վիճակները՝ այստեղ մենք առաջատար ենք, առաջատար ենք նաեւ կազմակերպվածությամբ ու պատրաստվածությամբ, ինչը հավաստում են ԱՊՀ եւ ՆԱՏՕ-ի մասնագետները նաեւ: Բայց միեւնույնն է, պետք է միացյալ ուժերով արդիականացնենք հայկական բանակի զինտեխնիկան եւ բոլոր զինամիջոցները:

Արման Դավթյան

*  *  *

Ադրբեջանական խաղ՝ երկու ճակատներով

Ադրբեջանը լսում է սիոնիստներին
Իրանի խորհրդարանի պատգամավոր Համիդ Ռասային խստորեն քննադատել է Ադրբեջանի իշխանություններին՝ մահմեդական կրոնի հաստատմանը խո-չընդոտելու համար:
Հղում կատարելով «CNNTurk»-ին՝ ադրբեջանական «Faktxeber. com»-ը հայտնում է, որ Հ. Ռասային հայտարարել է, թե Ադրբեջանի դպրոցնե-րում հեջաբի արգելքի կիրառման գործում սիոնիստական լոբբիների միջամտությունը բացահայտ է: Նա նաեւ ասել է. «Ամերիկացիներն Ադր-բեջանում ռազմաբազա ունեն: Այդ պատճառով էլ կարողանում են ազդեցություն գործել Բաքվի ընդունած որոշումների վրա: Ուսումնական կենտ-րոններում հեջաբի արգելքը ԱՄՆ-ի եւ սիոնիստների ցանկությունն է, քանի որ իսլամական ծածկոցը վտանգում է ԱՄՆ-ի ու Իսրայելի շա-հերը: Պաշտոնական Բաքուն մշտապես գործում է այդ լոբբիների ցանկություններով եւ հրահանգներով»:
Հիշեցնենք, որ երբ Ադրբեջանի դպրոցներում արգելվեց հեջաբը, դրա դեմ Բաքվում հազարավոր հավատացյալներ բողոքի ցույցեր կազմակերպե-ցին եւ նոր միայն իշխանությունները որոշակիորեն տեղի տվեցին:

Ահաբեկիչները սատարում են Ադրբեջանին
Ադրբեջանի ներկայացուցիչ, «Լջ ԸջՌՌ Չ թՈջց» հումանիտար առաքելության պատվիրակության անդամ Հակիմ Ալիզադեն հանդիպում է ունեցել Պա-ղեստինի «Համաս» խմբավորման առաջնորդ Խալիդ Մաշալայի հետ: Վերջինս իր ադրբեջանցի հյուրին հաղորդել է, որ տեղյակ է ԼՂ-ի հիմ-նախնդրի շուրջ առկա զարգացումներից: Այս մասին տեղեկացնում է «ՀպչվցՎ» լրատվական գործակալությունը:
«Համաս»-ի առաջնորդը նշել է, թե իրենք «դատապարտում են բռնապետությունն ու օկուպացիան, իսկ Ղարաբաղը մահմեդական տարածք է (գուցե՝ պա-ղեստինյա՞ն… -Վ.Ն.): Արդարությունն ու ճշմարտությունը, ինչպես նաեւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի (իսկ «Համաս»-ականը ճշտե՞լ է՝ որն է Ադրբեջան կոչվածի տարածքը… -Վ.Ն.)»:
Հիշեցնենք, որ «Համաս»-ը ընդգրկված է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում, եւ աշխարհի բոլոր երկրները՝ բացառությամբ մի քա-նիսի, ձեռնպահ են մնում վերջինիս հետ որեւէ շփում ունենալուց: Իսրայելը պատժիչ գործողություններ է ձեռնարկում այն երկր-ների նկատմամբ, ովքեր պաշտոնական հարաբերություններ են հաստատում նրա ու վերջինիս առաջնորդների հետ:
Հիմա Իսրայելն է խաղու՞մ Ադրբեջանի հետ, թե՞ հակառակը…
Շուտով ամեն բան կպարզվի:

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 11 (187), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.