Կոսովոյի դպրոցներում աշխարհագրության դասագրքում ներկայիս Թուրքիայի հյուսիս-արեւելյան հատվածը ներկայացված է որ-պես Հայաստան
Հայ-թուրքական կամ հայ-ադրբեջանական հարաբերություններ ասվածն իրականության մեջ միշտ եղել է ու կմնա նույն հարթությունում, քանզի թյուրքերի համար (անկախ ինչ անվամբ են թաքնված՝ թուրք, ադրբեջանցի կամ մեկ այլ) հայերը թիվ 1 թշնամի են: Ուստի՝ դրանցից ո-րեւէ մեկի հետ հարեւանությունից, առավել եւս բարեկամությունից խոսելն անհեռանկար մոտեցում է, եթե չասենք վտանգավոր: Սա բնականո-րեն փոխադարձվում է, եւ հայն էլ չի կարող թյուրքական որեւէ հատվածի հետ հարաբերվել առանց առնչվելու մյուս հատվածին: Թուրք-ադրբեջա-նական կապը դրա վառ ապացույցն է: Այդ կապը թույլ չտվեց անգամ առաջ տանել հայ-թուրքական այն արձանագրությունները, որոնք պարտադրվեցին Ա-րեւմուտքի կողմից, եւ նույնիսկ Հայաստանին ձեռնտու չէին: Եվ պատճառը Երեւան-Անկարա տարաձայնությունը չէր, այլ՝ Երեւան-Բաքու: Անկա-րա-Բաքու հարաբերությունը չկարողացավ մասնակի խաղեր տալ (չնայած որոշ ջանքեր եղան), եւ հայերը միշտ պետք է հաշվի առնեն այս հանգա-մանքը:
Հետաքրքիր է, եթե հայտնենք, որ ամենաթարմ տվյալներով թուրքերի 60%-ը բացահայտ դեմ է ԵՄ-ին միանալուն եւ միայն 35%-ն է համա-րում, որ Թուրքիան վերջնահաշվարկում պետք է ԵՄ մաս կազմի, ի՞նչ կասեն եվրաթուրքի հայ ջատագովները: Պետք է նաեւ տեղեկացնենք, որ, ըստ ամենայնի, Թուրքիայի միայն 15-20%-ն է իրականում թուրք կամ թուրքանման (երեւի նույնիսկ շատ նշեցինք), ուստի ավելի քան պարզ է, որ ծպտյալ ու բացահայտ հայերը, հույները, ասորիները, քրդերը եւ այլք, հաստատ կցանկանային ապրել ԵՄ անդամ երկրում, սակայն, շուրջ 80% այլազգիներով բնակեցված Թուրքիայի միայն 35%-ն է ԵՄ կողմնակից: Այսինքն՝ եվրաթուրք հաստատ չկա, իսկ թուրքի անվան տակ պատսպարված-ների մոտավորապես 1/3-ն է միայն եվրաեսիմինչ… Եվրոպացիներն էլ չեն տեսնում եվրաթուրք, եւ միշտ ընդդիմանում են այդ տեսակի հնա-րավորությանը: Նույնիսկ Թուրքիայում հարցվածների 30%-ը նշել է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը կխոչընդոտի Ֆրանսիան, մի այդքանն էլ խոչընդոտ է տեսել Գերմանիային: BBC-ի վերջին հետազոտություններն էլ ցույց են տվել, որ ԵՄ-ում թուրքական հե-ռանկարի մասին պատկերացումները նորից մխիթարական չեն, եւ եվրոպացիների մեծամասնությունը դեմ է Թուրքիայի անդամակցությանը:
Իմիջիայլոց, թուրքերը սկսել են հաճախ համեմատություններ կատարել ՀՀ-ի հետ: Թուրքիայի առողջապահության նախարարը «Տարվա բժիշկ» խորագրով պարգեւատրման միջոցառմանը մասնակցելիս, մեկ այլ հարցումից է խոսել ու դժգոհել, որ երկրում բժիշկների թի-վը խիստ անբավարար է՝ բնակչության ընդհանուր թվի հարաբերակցությամբ: Ասել է, որ «Առողջապահության համաշխարհային կազմակերպութ-յան» եվրոպական տարածաշրջանում ամեն 100.000 բնակչին բաժին է ընկնում 330-350 բժիշկ, «մինչդեռ Թուրքիայում այդ ցուցանիշը հա-զիվ կազմում է 150 բժիշկ, եւ վերոնշյալ ցուցանիշով Թուրքիան հետ է մնում ոչ միայն եվրոպական երկրներից, այլ նաեւ իր «արեւել-յան հարեւաններից՝ մասնավորապես Հայաստանից»:
Ադրբեջանն էլ է նեղսրտել թուրք եղբայրների եվրադժվարություններից եւ, որպես փոխհատուցում, ցանկանում է զերծ պահել եվրոպա-ցիներին Արցախ այցելելուց: Բայց իրականում՝ որպեսզի թաքցնի Բաքվի ու Անկարայի ոչ եվրոպական վիճակը, որպեսզի այն ակնհայտ չդրսե-ւորվի եվրոպացիների Ստեփանակերտ այցերի ընթացքում…
Այն թեզը, թե ՀՀ գործոնը որոշակի ազդեցություն ունի Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամագրվելու հարցում, միանշանակ չի ընկալվում: Շատե-րի կարծիքով՝ ԵՄ-Թուրքիա հարաբերությունները մեծամասամբ կախված են աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային իրողություններից: Իսկ ԵՄ հետ այդ կառույցին Թուրքիայի անդամակցության վրա Երեւանը մեծ ազդեցություն չունի, քանի որ 1995թ.-ից, ինչ Թուրքիան դարձել է եվրոպական մաքսային միության անդամ, այնուհետեւ նաեւ ԵՄ անդամակցության թեկնածու, շարունակում է շրջափակման մեջ ու նաեւ փակ պա-հել սահմանը ՀՀ հետ: Բայց այսօր էլ ԵՄ-ն Թուրքիայի անդամակցության համար մեր երկրի հետ կապված որեւէ պահանջ չի ներկայացնում: Իսկ ԵՄ երկրների դիրքորոշումը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարցում, նույնպես դրական չի կարելի գնահատել: Անհասկա-նալի է այն, որ եվրոպացիները լռում են, երբ Ադրբեջանը շարունակում է իր «սեւ ցուցակ»-ի քաղաքականությունը, որում հայտնվում են բոլոր այն եվրոպացիները, ովքեր երբեւէ ոտք են դրել ԼՂՀ տարածք:
Այսպես Անկարան Հայաստանն է շրջափակում, Բաքուն՝ Արցախը: Իսկ եվրաերկրները շահագրգիռ չեն պարզելու, թե ինչ է իրականում կատարվում:
Ահա այս խնդիրներն էլ փորձում են կարգավորել պաշտոնական Երեւանի ներկայացուցիչները, ինչը հետզհետե կարծես հաջողվում է:
Թուրքիայում հայկական համայնքն էլ է աշխուժանում: Արդեն հայտնի են այն հայազգի թեկնածուների անունները, ովքեր պետք է ընտ-րությունների ժամանակ առաջադրվեն թուրքական խորհրդարանում: Նաեւ Արեւմտյան Հայաստանի տարածքում են շատ հայեր «ինքնահայտնաբեր-վում»: Մեր ազգակիցներն աշխուժանում են ոչ միայն հասարակական ու քաղաքական ոլորտներում, այլեւ հայկական հարցի արծարծման առումով: Հիշենք, որ նախորդ տարի, Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ, Ստամբուլում հայերը (եւ ոչ միայն մեր ազգակիցները) հավաքվե-ցին ու հարգեցին 1915թ. ցեղասպանության զոհերի հիշատակը: Թուրքիայի հայազգի մի քաղաքացի էլ հայց է ներկայացնելու եվրադատա-րան՝ ընդդեմ թուրքական պետության. «2010թ.հաշմանդամության կարգ ստանալու համար Բաթմանի սոցծառայությունների նահանգային բյու-րո դիմած ազգությամբ հայ Թուրքիայի քաղաքացի 32-ամյա Ջեւաթ Սինեթն աշխատակցի կողմից ստացել է հետեւյալ պատասխանը. «Դու հայ ես, քո ինքնության մեջ նշված է՝ քրիստոնյա, ուստի քեզ հաշմանդամության կարգ չենք տալու»: Այս ռասիստական վերաբերմունքի ու խտրակա-նության համար Սինեթը դիմել է դատարան, հիշյալ աշխատակցի դեմ հայց է ներկայացրել Բաթմանի հանրապետական դատախազություն: Ներկայաց-րած հայցը բավարարելու փոխարեն 6 ամիս անց դատարանը վճռել է անհետեւանք թողնել այդ հայցը՝ կատարվածի մեջ հանցանքի տարրեր չգտնելու պատճառաբանությամբ: Սինեթը համառորեն դատարանի որոշումը բողոքարկել է Մարդինի ծանր հանցագործությունների դատարանում: Ապարդ-յուն, նորից մերժվել է: Իրավական ճանապարհով պայքարելու բոլոր միջոցները սպառած հայը որոշել է իր հանդեպ ռասսայական ոտնձգութ-յան համար դատի տալ թուրքական պետությանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ):
Իսկ այդ ընթացքում Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեթ Դավութօղլուն հանդիպել է Հայ առաքելական եկեղեցու Ամերիկայի արեւելյան թեմի առաջնորդ Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանին, ով հայտնել է, որ հանդիպում է ունեցել նաեւ Թուրքիայի կրոնական հարցերով վարչության պետ, պրոֆեսոր Մեհմեթ Գյորմեզի հետ: Մանրամասներ առայժմ չեն հաղորդվել: Հայ հոգեւորականը Թուրքիա էր ժամանել՝ մասնակցելու առաջնորդների համաժողովին, որը կազմակերպել է Ստամբուլի համալսարանը եւ «Թուրքիայի ապագայի հետազոտությունների հիմնադրա-մ»-ը: Սա կարեւոր է թերեւս այն առումով, որ Թուրքիայում հայերը ոչ թե ազգային, այլ կրոնական փոքրամասնություն են ճանաչվում: Կարծում ենք՝ այս ձեւակերպման դեմ հանդես եկող առաջիններից մեկը հենց եկեղեցին պետք է լինի, ոչ մի պատիվ բերող հանգամանք չկա այն բանում, որ հայը համարվում է ոչ թե ազգատեսակ, այլ կրոնատեսակ:
Անկարային նեղում են ոչ միայն հայերը: Կոսովաբնակ թուրքերի տեղեկացմամբ՝ Պրիզրենի քաղաքապետարանի կրթության վարչության թուրքալեզու կրթության համակարգող Օրհան Վոլքանն ասել է, որ 5 տարի առաջ քարտեզներ են ստացել իտալական կամ ամերիկյան մի կազմակեր-պությունից եւ իսկույն միջոցներ են ձեռնարկել դրանք շրջանառությունից հանելու համար՝ դպրոցական դասագրքերում տեղ գտած «սխալ-ների» պատճառով: Բանն այն է, որ Կոսովոյի դպրոցներում բաժանված 9-րդ դասարանի աշխարհագրության դասագրքում ներկայիս Թուրքիայի հյուսիս-արեւելյան հատվածը ներկայացված է որպես Հայաստան, իսկ հարավ-արեւելյան հատվածը՝ Քրդստան: Բայց թուրքերի աղմուկը միայն այսքանով չի ավարտվում: Կոսովոյի 4-րդ դասարանի պատմության դասագրքում կան նաեւ հակաթուրքական տողեր: Պատմության դասագրքում Թուր-քիայի դրոշը պատկերված է ձիու ոտքերի տակ, տրորված վիճակում եւ, ըստ թուրքական զլմ-ների, դասագրքերում տեղ են գտել վիրավորական արտահայ-տություններ թուրք զինվորների ու թուրքերենի հասցեին: Վերոհիշյալ դասագրքերն ալբաներեն են եւ նախատեսված են Կոսովոյի բո-լոր միջնակարգ դպրոցների համար: Չնայած թուրքական կողմի ջանքերին, որոշ դպրոցներ դեռ օգտագործում են այդ քարտեզները:
Ստացվում է՝ չնայած թուրք-ադրբեջանական ապատեղեկատվական ծավալուն գործունեությանը, տարբեր երկրներում բացահայտ կամ քողարկված պայքար է սկսվել համաթրքական գաղափարախոսության դեմ, ինչը սպառնում է մասնատել ոչ միայն Ադրբեջանը, այլեւ՝ Թուրքիան: Անգամ Վաշինգտոնն է հեղափոխությամբ սպառնացել Ադրբեջանի իշխանությանը: Հիշեցնենք, որ վերջերս ԱՄՆ-ն կոշտ վերաբերմունք էր ցուցաբերում նաեւ Թուրքիայի նկատմամբ: Ադրբեջանում քաղաքական լարվածության հետ կապված հարցերը լրջորեն քննարկվել են ԱՄՆ պետքարտուղարությունում: Դիվանագիտական աղբյուրների տեղեկությունների համաձայն, պաշտոնական Բաքվին նոր խրատներ են սպասվում Վաշինգտոնի կողմից: Ադրբեջանի իշխանությանը հղած մի սպառնալից ուղերձում պաշտոնական Վաշինգտոնի ներկայացուցիչները արդեն հայտնել են, որ ազատ հավաքների սահմանափակումները, քաղբանտարկյալների խնդիրը, մարդու իրավունքների կոպիտ խախտումներն Ադրբեջանում լուրջ վնաս են հասցրել իշ-խանությանը եւ շեշտել են, որ եթե այդ խնդիրների լուծման փոխարեն վերջիններս ընտրեն նմանակումների ճանապարհը, ապա դա անխուսա-փելի կդարձնի Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող հեղափոխական գործընթացների Ադրբեջան տեղափոխվելը…
Հեղափոխություններ իրականացնելու համար շատերը նշում են, թե պետք չէ գերագնահատել ինտերնետային սոցիալական ցանցերը, բայց դրանք մարդկանց փոխկապվածությունն են ապահովում եւ տեղեկատվությունը: Մի պահ կենտրոնանալով Հայաստանի վրա՝ նշենք, որ «Facebook»-ում, օրինակ, հայերը գրանցվում են ոչ միայն հաղորդակցվելու, այլեւ տեղեկանալու-տեղեկացնելու համար, իսկ ասենք՝ « ԿՊվՏՍսՈրրվՌՍՌ »-ում, հիմնականում շփումներ եւ առօրյա մեկնաբանություններ են լինում առավելապես: Ինչեւէ, ըստ մասնագետների, մոտ 450 հազար ՀՀ բնակիչ է գրանցված «ԿՊվՏՍսՈրրվՌՍՌ» սոցիալական կայքում, 95 հազար էլ՝ «Facebook»-ում, իհարկե բազմաթիվ մարդիկ կան գրանցված նաեւ նույնաբնույթ այլ կայքերում: Աշխարհի տարբեր երկրների շարքում «Facebook»-ում գրանցվածության առումով Հայաստանը աշխարհում 124-րդ տեղն է զբաղեցնում, Վրաստանը՝ 86-րդ, Ադրբեջանը՝ 96-րդ տեղը, իսկ Թուրքիան աշխարհում 4-րդ տեղում է: Սոցցանցերում ամենակ-տիվները երիտասարդներն են, ինչն էլ ավելի է նպաստում «հեղափոխական ալիքների» տարածմանը: Ինչպես նկատվեց, Թուրքիան եւ Ադրբեջանը մեծաթիվ օգտվողներ ունեն ինտերնետից, որոնք հաճախ էլ դառնում են հեղափոխությունների նպաստավոր բազա այդ երկրներում:
Բայց մի հետաքրքիր մոտեցում է նկատվում Ադրբեջանում: Ամեն կերպ փորձելով խոչընդոտել ամերիկյան հեղափոխությունների թափան-ցումը երկիր՝ պաշտոնական Բաքուն ավելի շատ Իրանի դեմ է գործունեություն ծավալում, քան՝ ԱՄՆ-ի կամ Արեւմուտքի: Պատճառը հասկանալի է, քանզի ԱՄՆ-ի խրատներին Բաքուն չի կարող համարժեք արձագանքել, բայց մարդկանց ուշադրությունը հեղափոխությունից շեղելու հա-մար, բացի հայերից, մեկ այլ թշնամի էլ է հարկավոր: Եվ դա Իրանն է:
Ադրբեջանի նախագահի աշխատակազմն առաջարկ է ստացել գործարկել հակաիրանական արբանյակային հեռուստաալիք: Ըստ երեւույթին՝ տարածքային պա-հանջներ առաջ քաշելու խնդիրը պետք է հանձնարարվի հենց այդ հեռուստաալիքին: Զուգահեռ, նաեւ հարց է բարձացվել՝ կասեցնելու իրանա-կան «Սահար» հեռուստաալիքի գործունեությունը: Այս քայլը նաեւ Արեւմուտքին է ուղղված՝ հասկացնելով, թե Բաքուն պահանջ կբարձրացնի՝ «Իրանի Արեւմտյան ու Արեւելյան Ազերբայջան նահանգներն Իրանից անջատելու համար»:
Ադրբեջանի ղեկավարների՝ հատկապես ազգային անվտանգության նախարարության բացահայտ աջակցությամբ Ադրբեջանում ազատորեն հակաիրանական գործունեություն է ծավալում «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորումը, որի ահաբեկչության զոհ են դարձել իրանցի պաշտոնյաներ: Ադր-բեջանցիների համաշխարհային կոնգրեսն էլ է գործունեություն է ծավալել՝ ուղղված Իրանի տարածքային ամբողջականության դեմ, սրանք համագործակցում են Իրանի ինչպես ադրբեջանական, այնպես էլ քրդական կազմակերպությունների հետ: Ադրբեջանի ոստիկանությունը նույ-նիսկ ձերբակալել է Իրանում սովորող 40 ադրբեջանցի ուսանողի, ովքեր սովորում են ԻԻՀ կրոնական Ղոմ քաղաքում: Ադրբեջանցի այդ ուսանողները վերջերս նամակ էին ուղարկել Ադրբեջանի նախագահին՝ պահանջելով չեղյալ հայտարարել հեջաբի արգելման մասին որոշու-մը:
Այս համապատկերում չի բացառվում, որ վերստին կսրվի Արցախի հարցը:
Չպետք է անտեսենք հակահայկական ո՛չ մի դրսեւորում ո՛չ մի պետության կողմից
Օրերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ) եւ Բեռնար Ֆասիեն (Ֆրանիսա) Երեւանում հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ու ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանին: Իսկ ԼՂՀ ԱԳՆ-ն եւ ՊՆ-ն համատեղ հայտարարել են, որ ադրբեջանական պաշտո-նական քարոզչությունը շարունակում է թեժացնել իրավիճակը սահմանային գոտում եւ կեղծ տեղեկություններ է տարածում Արցախի ԶՈւ հասցեին:
Վերջերս ԵԱՀԿ առաքելության կողմից սահմանային դիտարկում է անցկացվել, ու հայկական կողմը պարզաբանել է իրավիճակը: Ադրբեջանի պաշտո-նական քարոզչությունը չի խորշում ոչ մի մեթոդից՝ շահարկելով անգամ երեխաների կյանքն ու մահը: Հայկական կողմի համար խորթ են Բաքվի կողմից կիրառվող սադիստական մեթոդները՝ երեխաներին, քնած մարդկանց, գերիներին սպանելը, դիվերսանտներին ու ահաբեկիչներին ազգային հերոսներ դարձնելը եւ այլն:
Ամեն անգամ պետությունների ղեկավարների հանդիպումներից հետո կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան այցից առաջ, ադրբեջանական քարոզչամեքենան թեժացնում է լարվածությունը շփման գծում: Բաքուն ոչ միայն ուղեփակում է միջազգային խաղաղարար նա-խաձեռնությունը, այլեւ սաստկացնում է դիպուկահարային պատերազմը եւ իր սադրիչ գործողություններով կասեցնում հիմնախնդրի խա-ղաղ կարգավորմանն ուղղված միջազգային հանրության ջանքերը:
ՀՀ-ում նորից բարձրաձայնում են, որ համաշխարհային հասարակայնությունը պետք է խստագույնս դատապարտի Ադրբեջանի ղեկավարության նման գործողությունները եւ նրա դեմ համապատասխան պատժամիջոցներ կիրառի:
Վերջերս, օրինակ, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեն հայտարարություն արեց, որ «անշուշտ, մեզ համար ժողովուրդների ինքնորոշ-ման իրավունքը ցանկացած հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքն է»: Այս հայտարարությունը հերթական անգամ ընդվզումներ առա-ջացրեց Բաքվում, բայց այսպիսով ԵԱՀԿ ՄԽ համանախագահող պետություններից մեկը վերահաստատեց ազգերի ինքնորոշման եւ տարածքային ամ-բողջականության միջեւ որեւէ հիերարխիայի բացակայությունը: Սա արդեն որոշակի քայլ է:
Իր գործունեությունն է աշխուժացնում նաեւ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն: ԿԽՄԿ աջակցությամբ հայկական կողմը հերթական անգամ պատրաստակամություն է հայտնել Ադրբեջանին հանձնել ռազմագերիներին, ինչը չի փոխադարձվում Բաքվի կողմից: Ըստ որոշ տեղեկութ-յունների, Հայաստանում ադրբեջանցի 2 ռազմագերի է գտնվում, իսկ Ադրբեջանում 9 հայ կա՝ 3 ռազմագերի եւ 6 քաղաքացիական անձ:
Հայկական կողմի համբերատար քայլերն այլ բան չեն ենթադրում, քան ինչպես ասենք՝ հանկարծ պատերազմ չլինի-ն: ՀՀ նախագահն արդեն ասել է, որ Երեւանն ու Ստեփանակերտը չեն նախաձեռնի նոր պատերազմ, բայց Բաքվի կողմից այն հրահրելու դեպքում դա կլինի նրանց վերջին պա-տերազմը… ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում է հայտա-րարել, որ «Հայաստանն այսօր իր անկախությունը պաշտպանելու ի զորու պետություն է եւ հուսալի գործընկեր միջազգային ասպարե-զում… Բայց մտահոգիչ են Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով հնչող ռազմատենչ հայտարարությունները, նավթադոլարների հաշվին ավե-լացող ռազմական ծախսերի աննախադեպ աճը: Սա Ադրբեջանի կողմից միջազգային հանրության առջեւ ստանձնած բոլոր պարտավորությունների կոպտագույն խախտում է: Հայաստանն ունի մարտունակ բանակ եւ կարող է պաշտպանել իր սահմաններն ու հողը, ապահովել երկրի եւ ժողովրդի անվտանգությունը»:
Իսկ հայ-թուրքական հարաբերություններին անդրադառնալով՝ ԱԺ նախագահը նշել է, որ ՀՀ նախագահի «խիզախ նախաձեռնությունը բարելա-վելու հարաբերությունները տապալվեցին Թուրքիայի պատճառով», քանզի Անկարան սկսեց խոսել նախապայմանների լեզվով: «Եթե խոսքը նա-խապայմանների մասին է, ապա, կարծում եմ, անվիճելի է, որ հայկական կողմն ունի ավելի շատ բարոյական հիմքեր նախապայմաններ ներկայաց-նելու թուրքական կողմին… Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, ապա այն ոչ միայն ունի բարոյական մեծ նշանակություն, այլ նաեւ կկանխարգելի ցեղասպանության կրկնությունն իր տարբեր դրսեւորումներով աշխարհի ցանկացած անկյունում»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը:
Այս ամենին կարծես հավալում է եղել ՀՀ ԱԳՆ այն պարզաբանումը, թե Թուրքիան անելիք չունի արցախյան կարգավորման գործընթացում, եւ եթե իրոք ցանկանում է չվնասել, պետք է ընդհանրապես չխառնվի դրան: ԼՂՀ-ն կայացած պետություն է, եւ Թուրքիան ու Ադրբեջանը չեն կարող հաշվի չնստել այս իրողության հետ, չնայած ԼՂՀ-ն դուրս է մնացել խնդրի կարգավորման ձեւաչափից, բայց ակնհայտ է, որ այլեւս պետք է մասնակցի իր ճակատագրի լուծմանը…
Արցախյան երիտասարդական եւ երիտասարդության հետ աշխատող շուրջ մեկ տասնյակ կազմակերպություններ, ողջունելով ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար Անդրոնիուս Աժուբալիսի փետրվարի սկզբին արած հայտարարությունը, թե «Ղարաբաղյան հակամարտությունը դժվար լու-ծելի է, քանզի այնտեղ արդեն նոր սերունդ է մեծացել», կոչ են արել գործող նախագահին այցելել Արցախ ու տեղում լսել այդ նոր սերնդի ձայնը: Համապատասխան նամակը հանձնվել է ՀՀ-ում Լիտվայի դեսպանատուն եւ ԵԱՀԿ գրասենյակ: Նամակում մասնավորապես նշվում է. «Մենք գի-տենք, որ ԵԱՀԿ-ի անդամ երկրները հանձն են առել համագործակցելով ՄԱԿ-ի հետ, հասնել մարդու իրավուքների եւ հիմնարար ազատություննե-րի համաշխարհային ճանաչման, որն ամրագրված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում: Մեր ապրելու, ազատության եւ անձնա-կան անվտանգության իրավունքները դեռեւս սպառնալիքի ներքո են: Ցայսօր մենք ապրում ենք առանց մեր հիմնարար իրավունքների ճանաչ-ման: Միաժամանակ անդամ երկրները ՄԱԿ-ի կանոնադրությամբ պատասխանատվություն են վերցրել չտարբերելու երկրի կամ տարածքի քաղաքական, իրա-վական, կամ միջազգային կարգավիճակը՝ անկախ այն բանից, թե այն անկախ է, վստահելի, ոչ ինքնակառավարվող, կամ ինքնիշխանության սահմանափակում ունի թե ոչ: Վերոնշյալը նրանք հանձն են առել մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների առաջխաղացման եւ ապահովման տե-սակետից»:
Իսկ Ստեփանակերտ ժամանած ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Քննարկվել են ադրբեջանա-արցախյան հակամար-տության կարգավորմանն առնչվող տարաբնույթ հարցեր: Արցախի նախագահը ողջունել է զինադադարի ռեժիմի խախտման դեպքերի բացահայտման մեխանիզմերի մշակման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների պատրաստակամությունը՝ ընդգծելով, որ կիրառման դեպքում դրանք լուրջ դե-րակատարություն կարող են ունենալ կայունության եւ խաղաղության պահպանման գործում: Մեկ անգամ եւս միջնորդների ուշադրությունն է հրավիրվել Բաքվի ապակառուցողական դիքորոշման վրա:
Այս առումով Եվրոպական Խորհրդարանի նախագահն ասել է, թե «ամեն գնով պետք է խուսափել զինված հակամարտությունից»: Բրյուսելում ՀՀ -վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Եվրոպական Խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հանդիպման ժամանակ նույնպես քննարկվել է ԼՂՀ հարցը: Կող-մերը նշել են, որ պետք է անել հնարավորը, որպեսզի ապահովվի տարածաշրջանի խաղաղությունը:
Այստեղ նույնպես անդրադարձ է եղել Թուրքիայի հետ հարաբերությունների խնդրին, եւ ՀՀ վարչապետը ներկայացրել է պաշտոնական Անկա-րայի ոչ կառուցողական քաղաքականությունը… Այսպես, Հայաստանի իշխանություններին կարծես հաջողվում է միջազգային հարաբերութ-յուններում հստակեցնել հայկական կողմի բարի կամքն ու քաղաքական դրսեւորումները, ինչպես նաեւ զուգահեռաբար հստակեցվում են Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքական խառնակչությունները: Թերեւս նման գործելաոճ պետք է որդեգրվի նաեւ Վրաստանի հակահայկական որոշ դրսեւորումների նկատմամբ:
Արամ Ավետյան
* * *
Աշխատանքային խորհրդակցություն` ԼՂՀ նախագահի մոտ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` բնակարանային ծրագրերի համակարգման պետա-կան հանձնաժողովի անդամների մասնակցությամբ: Խորհրդակցությանը քննարկվել են զոհված ազատամարտիկների ընտանիքներին բնակարաննե-րով ապահովման գործընթացի հետ կապված հարցեր:
Զեկույցով հանդես է եկել սոցապահովության նախարար Նարինե Ասծատրյանը, իսկ շրջաններում իրականացվող աշխատանքների մասին տեղեկութ-յուններ են հաղորդել շրջվարչակազմերի ղեկավարները:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ անհրաժեշտ է մեկամսյա ժամկետում ճշգրտել ցուցակները եւ դրան համապատասխան իրականացնել համալիր միջո-ցառումներ` կապված կարիքավորներին բնակարաններով ապահովելու գործընթացի հետ եւ ավարտին հասցնել պետական այս ծրագիրը: Անդրադարձ է կատար-վել նաեւ Արցախյան պատերազմի առաջին կարգի հաշմանդամներին ու փախստականներին բնակարաններով ապահովելու ծրագրի մշակման եւ իրականաց-ման հետ կապված հարցերին:
Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
«Լուսանցք» թիվ 10, 11 (186, 187), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



