Թուրքերը խնդրում են, որ հողեր տա՞նք Ադրբեջանին…

Թուրքերը կտա՞ն մեր հողերը, եթե նրանց դա խնդրեն…

Հայ-թուրքական հարաբերություններ կոչվածը կարծես վերակենդանացման նշաններ է ցույց տալիս: Սա վերստին մտահոգիչ է, քանզի արդեն իսկ հա-մոզված պետք է լինել, որ նման հարաբերություններ չե՛ն կարող լինել: Վերակենդանացումը նույնիսկ ավելի մտահոգիչ է: Այս հարաբերութ-յունները կրկին մեր գլխին դառնալու են հայ-թուրքաադրբեջանական մի փունջ խնդիրներ, եւ ինչ-որ լուրջ հարաբերությունների մասին խոսելը նորից երկրորդական է լինելու:…
Վերակենդանացումը, նախեւառաջ, առնչվում է Ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության դատապարտման վաշինգտոնյան հերթական փուլին, բայց նաեւ այլ խնդիրներ ունի Անկարան:

Թուրքիան չի կարող Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելով կորցնել Ադրբեջանը. ասել է Թուրքիայի ԱԳՆ Ահմեդ Դավութօղլուն: Այս մասին արդեն գրել են հայկական զլմ-ները: Հայ-թուրքական արձանագրությունների հետագա ճակատագրին անդրադառնալով՝ թուրք պաշտոնյան նշել է. «Իրականում մենք հայկական կողմի հետ արձանագրությունների վրա աշխատում էինք 3 տարի շարունակ: Մեր եւ ՀՀ միջեւ շփումներն սկսվել են 2005թ.-ից, երբ կառավարությունը հայտարարեց դեպի ամբողջ աշխարհը իր բացվածության, «Հարեւանների հետ զրո խնդիր» ունենալու քաղա-քականության մասին: Հայկական կողմի հետ մեր բանակցությունները հետապնդում էին 3 նպատակ, բացելով սահմանը եւ հաստատելով դիվանագիտական հա-րաբերություններ՝ ստեղծել ուղղակի եւ անուղղակի հարաբերություններ՝ Թուրքիայի եւ Հայաստանի, եւ թուրքերի ու հայերի միջեւ»: Վերջինն ասելով՝ նկատի է ունեցել սփյուռքի հայերին, «քանզի նրանք Թուրքիայից են արտագաղթել Ամերիկա, Ֆրանսիա…»:
Բայց թուրք նախարարը նորից հայ-թուրքական հարաբերությունները կապել է ադրբեջանական խնդիրներին եւ նշել. «Չենք կարող մեզ թույլ տալ հանուն Հայաստանի հետ հարաբերությունների կորցնել Ադրբեջանը: Մենք խնդրեցինք նախագահ Սարգսյանին, ես քանիցս առաջարկեցի իմ գործընկեր Նալբանդյանին, որպես Ադրբեջանի համար դեմքը փրկելու ժեստ՝ գրավյալ շրջաններից մեկը կամ երկուսը, օրինակ՝ Ֆիզուլին կամ Աղ-դամը վերադարձնել, որի պարագայում Բաքուն պատրաստ կլիներ նույնպես բացելու իր սահմանը: Հայաստանը մերժեց»,- ասել է թուրքը… Այս բար-բաջանքներից հետո էլ ՀՀ իշխանությունները չեն կարծու՞մ, որ պետք է վերջակետ դնել թուրքախառը խաղերին եւ Հայկական հարցը՝ Հայ դատի խնդիրները դեմ տալ դավութօղլիներին ու նմաններին…
Իսկ նմաններից մեկն էլ՝ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մեհմեդ Ալի Շահինը, Ֆրանսիայի Սենատի ԵՄ-ի գործերով հանձնաժողովի նախա-գահ Ժան Բիզեյի հետ հանդիպման ժամանակ ասել է, թե Թուրքիան ու Հայաստանը Շվեյցարիայում արձանագրություններ են ստորագրել, որով հա-մաձայնության են  հասել վիճելի հարցերի ուսումնասիրման խնդրում… Ա՜յ քեզ հայկական հարցի լուծման թուրքական լայնախոհութ-յու՜ն…
Այստեղ են ասում՝ այս թուրքն էլ թրքեց… Դե՜ ցույց տվեց էլի՜… որ թուրք է: Այսինքն՝ թշնամի եւ զավթիչ երկրի խորհրդարանի նախագա-հը հայ-թուրքական արձանագրությունների փաստով փակված է համարում Հայ դատը……
 Այդ հանդիպմանը թուրքն իր շնորհակալությունն է հայտնել Բիզեյին՝ նշելով, թե նաեւ նրա ջանքերի շնորհիվ է, որ Ֆրանսիայի ԱԺ-ում 2001թ. եւ 2006թ. ընդունված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծերը չեն ներառվել Սենատի օրակարգ: Եվ հավելել է, թե «Հայերի պնդումներն ակադեմիական քննարկումների թեմա են: Ազգի հիշողությունները կարեւոր են, սակայն դա չես կարող միայնակ ապացուցել: Պետք է անկողմնակալ եւ ակադեմիական աշխատանք սկսել: Այդ խնդիրը խորհրդարաներինը չէ: Նախկինում ցավալի իրադարձություններ են եղել: Հայերը, թուրքերը եւ մյուս ազգությունների ներկայացուցիչները նախկինում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տառապանքներ են կրել: 1,5 տարի առաջ Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչները հանդիպեցին Շվեյցարիայում, ստորագրեցին արձանագրություններ, որով համաձայնության հասան ստեղծել պատմաբանների հանձնաժողով եւ ուսումնասիրել այդ վիճելի խնդիրները»…
Էշը էշ էլ կմնա, թեկուզ Երուսաղեմ գնա: Այս ասացվածքն այնքան նման է մեզանում հաճախ արծարծվող «եվրաթուրքերի» տեսլական կերտելուն, որ չկարողացանք չհիշել: Թուրքը թուրք էլ կմնա, թեկուզ Ստրասբուրգ գնա…

Հայկ Թորգոմյան

*  *  *

Բացահայտվում են Դինիքն սպանած Օգյուն Սամասթի կապերը թուրքական ժանդարմերիայի հետ

Ծանր հանցագործություններ քննող Ստամբուլի դատարանում օրերս տեղի է ունեցել «Ակոս» շաբաթաթերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի գոր-ծով 17-րդ դատական նիստը, որին, ի դեպ, այս անգամ ներկա են գտնվել Փարիզից ու Բրյուսելից հրավիրված փաստաբաններ: Թուրքական «Milliyet» օրաթեր-թի տեղեկացմամբ` Դինքի ընտանիքի փաստաբաններից Ֆեթհիյե Չեթինը դատարանին իրազեկել է Տրապիզոնի փոխոստիկանապետ Նեջաթի Էքիջիի` Անկարայի դատարանում տված կարեւոր մի ցուցմունքի մասին: Ըստ այդմ` հայտնի է դարձել հետեւյալը. հեռուստացույցով տեսնելով իր որդուն` Դինքի սպանությունը կատարած եւ հիշյալ քրգործով անցնող գլխավոր մեղադրյալ Օգյուն Սամասթի հայրն իսկույն դիմել է ոստիկանատուն:
Տրապիզոնի փոխոստիկանապետ Էքիջին փորձել է նրա հորից տեղեկանալ, թե որտեղ կարելի է փնտրել Սամասթին, բայց բոլոր որոնումներն ա-վարտվել են անարդյունք: Վերջում Սամասթի հայրն Էքիջիին ասել է. «Տղայիս տեղը ժանդարմերիայի հրամանատարը կիմանա: Իրար հետ հաճախ էին հանդիպում»: Եվ ահա Չեթինը դատարանից պահանջել է, որ մարդասպանի հայրը որպես վկա ցուցմունք տա դատարանում այն մասին, թե ով է եղել այդ ժանդարմերիայի հրամանատարը, որի հետ բավականին հաճախ հանդիպել է Օգյուն Սամասթը:
Դինքի սպանությունից անցել արդեն ավելի քան 4 տարի, մինչդեռ թուրքական արդարադատությունը դեռ արժանավորապես չի պատժել հանցագործին ու հանցախմբին: Ցուցաբերած անվճռականության համար թուրքական դատաիրավական համակարգն արժանացել է միջազգային համայնքի խիստ քննադատությա-նը ու մասնավորապես դատապարտվել Մարդու իրավունքների եվրադատարանի կողմից:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 12 (188), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.