Բազմադեմ Թուրքիան միշտ էլ միադեմ է… Միա՛յն թուրքական է


Բազմադեմ Թուրքիան միշտ էլ միադեմ է
Հայաստանը պետք է դիմակազերծի բյուրադիմակ կերպը

Հայ-թուրքական կոչված հարաբերությունները, դեռ չսկսած, սառեցվեցին՝ «սառույցին գրվեցին», քանզի թշնամու հետ առանց նախապայմաննե-րի անիմաստ էր բանակցելը: Թուրքը դա էն գլխից հասկացել էր եւ, ադրբեջանական խայծը (արցախյան թեման) արծարծելով, փորձեց մեկընդմիշտ լուծել Արեւմտյան Հայաստանի խնդիրը……
Հայկական կողմն էլ երեւի գիտեր, որ առանց նախապայմանների հարաբերություններ կոչվածը չի կարգավորվի: Գուցե այդ վստահությամբ էլ նա-խաձեռնվե՞ց «ֆուտբոլային դիվանագիտությունը»… Որ թու՞րքը սայթաքի: Բայց վտանգավոր սահմանագիծը կա, քանի դեռ հայ-թուրքական արձա-նագրությունները հետ չեն կանչվել… Եթե ամեն բան հաշվարկված է եղել, ապա հստակ է, որ հայկական կողմը լիիրավ կարող է հրաժարվել արձանագ-րություններից, որովհետեւ այժմ էլ Անկարան եւ Բաքուն համատեղ են քննարկում արձանագրությունների ճակատագիրը:

Հետաքրքիր է, որ այս ընթացքում Թուրքիայում հիշողություններ են արթնանում հայ վրիժառուական պատմությունից: Զլմ-ները գրում են, որ որոշ թուրք դեսպանների սպանել է Թուրքիայի «խորքային պետությունը», այլ ոչ թե ԱՍԱԼԱ-ն՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը (ՀԱՀԳԲ): Օրերս Ստամբուլի ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչության հատուկ ջո-կատայինների կողմից ձերբակալված «Սուսուրլուք»-ի գործով կասկածյալ Այհան Չարքընը նույնպես ցնցող հայտարարություն է արել՝ նա կոչ է արել բացել ԱՍԱԼԱ-ի գործը: «Բացեք այն եւ կտեսնենք, որ մեր դեսպանների որոշ մասը սպանվել է հենց խորքային պետության կողմից»,- ասել է Ա. Չարքընը: Նա հանրությանը հայտնի է որպես պետության անունից սպանություն կատարած «խորքային պետության» հանցագործ: Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելի բնորոշմամբ՝ «խորքային պետություն» ասվածն այդ երկրի բանակն է, ավելի ստույգ՝ ընդհատակյա ուժային ցանցը, որը հաճախ հանցավոր մեթոդներով փորձում է ուղղություն տալ ներքաղաքական կամ արտաքին քաղաքական զարգա-ցումներին: Օրինակ՝ թուրքական «խորքային պետության» ստեղծած կառույցն է թուրքական ժանդարմերիայի հատուկ ծառայությունը, որը խլել է ավելի քան 17.000 մարդու կյանք: Մարդկանց առեւանգում էին, ապա նրանց մարմինները նետում փողոց, կամուրջների տակ կամ ջրհոր-ների մեջ…
Այժմ, կարծես նորից թուրքական այդ կառույցն աշխուժանալու միտում ունի, քանզի զլմ-ները հաճախ են հիշատակում այն: Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթն էլ վերջերս խոստովանել է, որ իրեն հանցագործության դրդողը եղել է թուրքական մամուլը: Անչափահասների գոր-ծերը քննող Ստամբուլի դատարանում ապրիլի սկզբներին տեղի է ունեցել «Ագօս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ հայազգի Դինքի սպանության գործով 2-րդ դատական նիստը: Հիշեցնենք, որ Բեշիկթաշի քրեական դատարանը 2010թ. հոկտեմբերի 25-ին որոշում էր ընդունել բա-վարարել Դինքին սպանած Սամասթի փաստաբանի հայցն այն հիմնավորմամբ, որ թուրքական խորհրդարանի ընդունած «6008» օրենքի դրույթի համաձայն, ընդհանուր իրավասության դատարանները զրկվում են 18 տարեկանը չլրացած անձանց դեմ հարուցված քրեական գործերը քննելու իրա-վունքից: Իսկ քանի որ սպանության կատարման պահին Սամասթը 18 տարեկան դեռ չկար, այդպիսով նրա գործն ուղարկվել էր անչափահասների գործե-րը քննող Ստամբուլի դատարան:
Ըստ թուրքական զլմ-ների՝ հիշյալ քր.գործով գլխավոր մեղադրյալ անցնող Սամասթը դատարանում հայտարարել է, որ ինքն իրականում ձգտել է խուսափել է Դինքի սպանությունն իրագործելուց: Բայց մամուլի հրապարակումներով ու հեռուստաեթերով շարունակ սերմանվող ատե-լությունն ու բռնության կոչերը հայերի, Դինքի, Փամուքի եւ այլոց դեմ, ի վերջո, իրեն դրդել են կատարել այդ հանցագործությունը. «Եթե չլինեին այդ հոդվածներն ու հրապարակումները, տեղի չէր ունենա այն, ինչ կատարվեց»,- ասել է երիտասարդ մարդասպանը:
Թուրքական դատարանն էլ Օրհան Փամուկին դատապարտել է «Մեկ միլիոն հայ ենք սպանել» խոսքերի համար: Շիշլիի 1-ին ատյանի քաղաքացիա-կան դատարանը բավարարել է «Էրգենեքոնի» գործով կասկածյալ, իրավաբան Քեմալ Քերինչսիզի եւ 5 այլ անձանց հայցը՝ ընդդեմ Նոբելյան մրցանակի դափնեկիր թուրք գրող Փամուկի: Ըստ դատարանի որոշման, գրողը պետք է հայցվորներից յուրաքանչյուրին վճարի 1000 թուրքական լիրա՝ որպես փոխհատուցում՝ Շվեցարիայում տպագրվող «Das Magazin» ամսագրին տված հարցազրույցում «Մենք 30 հազար քուրդ եւ 1 մի-լիոն հայ ենք սպանել, Թուրքիայում ոչ ոք խիզախություն չունի այս մասին խոսելու, ես ունեմ» խոսքերի համար: 2005թ. սկսած այս գրողը հետապնդումների է ենթարկվել Թուրքիայում այն բանից հետո, երբ պնդել է, որ 1915թ. հայերի սպանդը իրականացվել է թուր-քերի կողմից:
Մոտենում է ապրիլքսանչորսյան օրը, Հայոց ցեղասպանության հերթական տարելիցը, եւ մենք «Լուսանցք»-ի ընթերցողներին արդեն տե-ղեկացրել ենք, որ նախատեսվում են միջոցառումներ նաեւ Թուրքիայում, որպեսզի հարցը հանվի միջազգային օրակարգից: Բայց դա անհ-նար է, քանզի տասնյակ երկրներում եւ՛ հայերը եւ՛ այլազգիները պատրաստվում են վերստին հիշեցնել մարդկությանը այդ հրեշավոր իրո-ղության մասին: Անկարան ամենավտանգավորը համարում է Հայոց ցեղասպանության դատապարտման հնարավորությունը ԱՄՆ-ի կոնգրեսում: Փոր-ձեր են արվում նաեւ Ֆրանսիայում կասեցնելու ցեղասպանության հերքումն օրենքով դատապարտելու նախագիծը: Բայց ահա թուրքական մամու-լը ցնցող ու ապշեցուցիչ քայլ է որակել հարեւան Իրանի իշխանությունների կողմից տրված թույլտվությունը՝ ապրիլի 24-ին Թեհ-րանում Հայոց ցեղասպանության մասին տեսաժապավեն ցուցադրելու համար: Ռեժիսոր Տիգրան Խզմալյանի «Ցեղասպանություն» կինոնկա-րի ցուցադրությանը ներկա են գտնվելու իրանցի խորհրդարանականներ, այն արդեն թարգմանվել է պարսկերեն: Ավելի ուշ ցուցադրվելու է նաեւ իրանական հեռուստատեսությամբ:
Վերջին 100-ամյակի ընթացքում ոչ միայն Արեւմտյան Հայաստանում կատարված ոճիրը, այլեւ Նախիջեւանում կատարված էթնիկական զտումներն ու մշակութային ցեղասպանությունը նույնպես միջազգային քննարկումների առարկա դառնալու միտում ունեն: Եվ Ադրբեջանը խիստ ծանր վիճակում կարող է հայտնվել ինչպես Արցախի հարցում, այնպես էլ՝ Նախիջեւանի: Սա նույնպես մտահոգում է թուրքերին:
Իսկ պաշտոնական Անկարան շարունակել եւ շարունակում է հակահայ քաղաքականությունը: Ուստի՝ կայունություն եւ անվտանգություն կարելի է ապահովել միայն այն դեպքում, երբ հարեւան երկրների միջեւ կա համագործակցություն ու վստահություն: Սակայն 1992թ. սկսած՝ ԵՄ ձգտող Թուրքիան փակ է պահում ՀՀ-ի հետ ներկա սահմանը, փորձում մեր երկիրը պահել շրջափակման մեջ՝ այս կերպ մշտական վտանգ ներկայացնելով տարածաշրջանի համար: Անկարան խառնվում է նաեւ արցախյան գործընթացին եւ շարունակում է ժխտել անցյալ դարի մեծագույն ոճիրը՝ Հայոց ցեղասպանությունը:
Այս առումով ԵՄ-ից Թուրքիային ուղղված քննադատություններ են հնչում: Քննադատություններ են հնչել նաեւ Թուրքիայի հասցեին «Էրգենեքոնի» դատավարության, Իսրայելի հետ ձգձգվող հակամարտության, կիպրական խնդրի ու հայ-թուրքական հարաբերությունների հար-ցերում Անկարայի վարած քաղաքականության համար: Թուրքիան նաեւ մի կոշտ նախազգուշացում է ստացել ԵՄ կողմից: Եվրահանձնաժողովի բարձ-րաստիճան մի ներկայացուցիչ հայտարարել է, որ եթե Թուրքիայում չդադարեցվեն լրագրողների ու գրատպության նկատմամբ իրականացվող հե-տապնդումները, ապա կընդհատվեն Թուրքիայի՝ եվրաանդամակցության բանակցությունները:
Անկարան մտահոգված է, որ այս ընթացքը կարող է ճակատագրական դառնալ, երբ… ոչ ոք այլեւս չնայի Թուրքիայի ռազմավարական նշանակությանը: Ե-րեւի սա էր նաեւ պատճառը, որ Լիբիայի վրա հարձակվող ՆԱՏՕ-ի հրամանատարական կենտրոնը դարձավ Իզմիրի ռազմաբազան:
Թուրքիան փորձում է խաղալ բոլոր ճակատներում՝ հայկական, ադրբեջանական-համաթուրքական, հունա-կիպրական, արաբական, իսլամական, իսրայելա-կան, եվրոպական-արեւմտյան, ռուսաստանյան: Բայց, միեւնույնն է, հետզհետե բոլոր ճակատներում հասկանում են, որ չի կարելի վստահել Անկա-րային, եւ թուրքը անվստահելի տարր է… Այսպես է, քանզի Անկարան միշտ էլ թուրքավարի է խաղում: Այլ բան է՝ որեւէ ճակատում ցանկանու՞մ են դա նկատել, թե առժամանակ՝ ոչ:
Ուստի՝ մինչեւ ապրիլի 24-ը պաշտոնական Երեւանը պետք է հետ վերցնի արձանագրությունների ներքո դրած իր ստորագրությունը, որպես-զի հնարավորինս բացառի թուրքական խաղերը հայկական ճակատում: Անկարան արդեն պատվիրակ է ուղարկել Վաշինգտոն, որպեսզի հանկարծ հայտնի բա-նաձեւը չընդունվի: Այս արձանագրությունները պետք է հետ կանչվեն, քանզի մեզանում շատերն են համոզված, նույնիսկ արձանագրութ-յուններին նախկին կողմնակիցները, որ հայ-թուրքական գործընթացն ավարտված է, քանզի արձանագրությունները, որոնք Թուրքիայի պահված-քի պատճառով արդեն արժեզրկվել են, չեն կարող հետագա որեւէ գործընթացի հիմք լինել: Իսկ Թուրքիայում հաջորդ տարի սպասվելիք խորհրդարանական ընտրություններից հետո հայ-թուրքական հարաբերություններում տեղաշարժի հարցը, միեւնույնն է, նոր խաղ է դառ-նալու:
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն առանց անուններ տալու իր հերթին քննադատել է որոշ ԵՄ առաջնորդների: Նշել է, որ Անկարան դեմ է տարածաշրջանում որեւէ պետության՝ միջուկային զենք ունենալուն, բայց չի խրախուսում Թեհրանի դեմ կիրառվող պատժամիջոցները: Ըստ նրա՝ Իրանի հարցում Թուրքիայի հանդեպ անարդար են վարվում: «Գուցե հենց թուրք ժողովուրդը չկամենա ԵՄ լիիրավ անդամ դառնալ, բայց ամեն դեպքում այս պահին ակնհայտ է, որ որոշ ԵՄ առաջնորդներ անարդարացիորեն Թուրքիայի դեմ խոչընդոտներ են ստեղծում»,- ասել է Ա. Գյուլը: Նա նաեւ «հերոսաբար» հայտնել է. «Հայ-թուրքական կարգավորման գործընթացի «տապալման պատասխանատուները մենք ենք, ոչ Երեւա-նը»… «Որքան էլ մենք կարգավորման գործընթացի տապալումը բարդենք Երեւանի վրա, իրականում դրա պատասխանատուները մենք ենք»,- արձագան-քում են նաեւ թուրքական զլմ-ները: Ըստ վերլուծությունների, Անկարան խոնարհեց գլուխը Ադրբեջանի հակազդեցության առաջ, «ազերի եղբայրներին չկարողացավ բավականաչափ տեղեկություն տալ, եւ նրանք վերջին պահին թուրքերին կես ճամփին թողեցին»: Հետեւանքն էլ ե-ղավ այն, որ Անկարայի անհաջողության պատճառով հայկական խնդրի լուծումը «կես ճամփին շվարած սպասում է»…
Ամեն դեպքում, հայ-թուրքական գործընթացում Թուրքիան փորձում է հանդես գալ նոր նախաձեռնությամբ, սակայն դա էլ է պայմանավորված Կովկասում թուրքական շահերով: «Կովկասի հետ կապված աշխատանք ենք տանում: Այդ կապակցությամբ արդեն հանձնարարականներ եմ տալիս պատկան մար-միններին: Սարգսյանի, Ալիեւի, Պուտինի ու Մեդվեդեւի հետ մշտապես կապի մեջ ենք»,- հայտնել է Թուրքիայի նախագահը, ով նաեւ չի դադա-րեցնում Արեւմուտքի եւ Իրանի միջեւ միջնորդ դառնալու փորձերը: Քայլեր են ձեռնարկվում նաեւ կիպրական հարցը կարգավորելու ուղ-ղությամբ:
Արեւմուտքի հետ նոր տարածաշրջանային «հաշտարար» քաղաքականությունը միտում ունի նախ ապրիլի 24-ին կանխելու Հայոց ցեղասպանութ-յան դատապարտման անսպասելի միջազգային ծավալումները եւ ահաբեկչական կազմակերպություն համարվող ՔԲԿ-ի դեմ պայքարում Վաշինգտոնի ա-ջակցությունն ստանալը:
Տարածաշրջանում դերակատարումն ավելացնելու նպատակով Անկարան՝ ի դեմս վարչապետ Էրդողանի, առաջարկում է ստեղծել «Մերձավորարեւելյան շեն-գեն»: Խոսքը արաբական երկրների հետ «Շենգենյան գոտի» ստեղծելու մասին է: Թուրքիայի վարչապետն ասել է. «Թուրքիան մի պետություն է, որի մի կողմն ուղղված է Եվրոպային, բանակցություններ է վարում ԵՄ-ին լիիրավ անդամագրվելու համար: Մյուս կողմից՝ Թուրքիան անկեղծ հավատում է, որ հնարավոր է մուսուլմանական ինքնությունը սինթեզել եվրոպական արժեքներին»:
Բայց ահա, հենց թուրք վերլուծաբան Օրհան Դեդեն «Չոլորվող ձեռքի կարիք ունի» հոդվածում քննության է առել Թուրքիայի տարածաշրջանա-յին դերն ու նշանակությունը: Այն, որ Թուրքիան դարձել է տարածաշրջանային «լիդեր», ըստ նրա, բնավ չի համապատասխանում իրականությա-նը: «Ո՞ր լիդերության մասին է խոսքը, այն, որ Արեւմուտքի խաղաքա՞րն ենք, որ Հայաստանի ձեռքին խաղալի՞ք ենք: Մենք այնչափ ենք լիդեր եւ ուժեղ պետություն տարածաշրջանում, որչափ որ հլու ենք արեւմտյան երկրների հրահանգներին»,- Օ. Դեդեն  ընդգծում է այն հան-գամանքը, որ ԱՄՆ-ի կամ Գերմանիայի նախագահը գալիս են Թուրքիա եւ ցուցումներ տալիս, ու տպավորություն է ստեղծվում, որ Թուրքիան ավելի շատ գաղութացված երկիր է, քան տարածաշրջանային «լիդեր»: Թուրք վերլուծաբանը մատնանշում է Քեմալ Աթաթուրքին, ում պես առաջնորդի կարիք ունի Թուրքիան՝ «չոլորվող» ձեռքերով առաջնորդի:
Ահա այստեղ էլ կրկին հիշեցնենք աչալուրջ եւ զգոն մնալու մասին, երբ խոսքը իբր բազմադեմ Թուրքիային է վերաբերում…

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 13 (189), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.