(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)
(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
Լցոնած ճուտ
Բաղադրությունը
Բրինձ – 60 գ
ճուտ – 1 հատ
հալած յուղ – 50 գ
գլուխ սոխ – 50 գ
հոն – 50 գ
Պատրաստման եղանակը
Պատրաստել քամովի փլավ:
Սոխառած անել, դրան ավելացնել նախօրոք թրջած չորացրած հոնը եւ դդումը՝ տապակելով, համեմելով աղով, սեւ պղպեղով:
Այս ամենը ավելացնել խաշած բրնձին, լցնել ճտի փորի մեջ:
Ճտի վրայի շերտին քսել յուղ եւ տապակել թավայի կամ ջեռոցի մեջ:
Ճուտիկի եւ տեսքն է ախորժաբեր, եւ հոտն է անուշաբույր եւ համեղ է շատ:
Բարի՛ ախորժակ:
* * *
Շաբաթվա մարզական կյանքից –
Երկար սպասված պարգեւ
Բեռլինում կայացավ Եվրոպայի սպորտային մարմնամարզության առաջնությունունը: Գերազանց ելույթ ունեցավ Հայաստանի ներկայացուցի-չը: Գրավելով 5-րդ տեղը՝ հայ մարզիկը մտավ եզրափակիչ փուլ եւ մյուս 7 ուժեղագույնների հետ միասին վիճարկեց մայրցամաքի չեմպիո-նի կոչումը:
Հարություն Մերդինյանը նժույգաթափերի եզրափակիչ մրցումներում 14,95 միավորով գրավեց 3-րդ տեղը՝ արժանանալով բրոնզե մեդալի: Նա ընդամենը 0,1 միավորով զիջեց արծաթե մեդալին արժանացած ֆրանսիացի մարմնամարզիկին: Սա հետխորհրդային շրջանում հայաստանյան մարմնամարզության առաջին լուրջ նվաճումն է: 1-ին եւ 2-րդ տեղերը գրավեցին հունգարացի Քրիշտիան Բերկին (15,625) եւ ֆրանսիացի Սի-րիլ Տոմասոնը (15,050):
Մեր մյուս ներկայացուցիչ Արթուր Դավթյանը բազմամարտում 84.350 միավորով զբաղեցրեց 20-րդ տեղը: Եվրոպայի չեմպիոն ճանաչվեց գեր-մանացի Ֆիլիպ Բոյը՝ 88.875 միավոր:
Գեւորը որակազրկվեց
Գերմանական Մագդեբուրգում տեղի ունեցավ պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո, որի գլխավոր մարտում հանդիպեցին գերմանացի Ռոբերտ Շտիգ-լիցը եւ նույն երկրի դրոշի տակ հանդես եկող հայ մարզիկ Խորեն Գեւորը: Ռ. Շտիգլիցն ավելի վտանգավոր էր գործում, եւ արդեն 3-րդ ռաուն-դում Խ. Գեւորի ձախ աչքի տակ պատռվածք առաջացավ: Բայց հայ բռնցքամարտիկը չհանձնվեց եւ, դրսեւորելով կամք, շարունակեց պայքարը:
Բայց ռինգում կրքերը բորբոքվեցին, երբ մրցավարը հայազգի մարզիկից միավոր հանեց կանոնների խախտման համար: 10-րդ ռաունդում մրցա-կիցները հայտնվեցին հատակին, որի արդյունքում Ռ. Շտիգլիցի աջ աչքի տակ նույնպես պատռտվածք առաջացավ: Մրցավարը որոշեց դադարեցնել մարտը եւ որակազրկել Խ. Գեւորին: Նա, դժգոհելով մրցավարի որոշումից, մի քանի հարված հասցրեց մրցավարին, իսկ այնուհետեւ ռինգից հեռացվեց անվտանգության աշխատակիցների օգնությամբ: Օրեր անց, հանդարտված Խ. Գեւորը, իհարկե, ներողություն խնդրեց մրցավարից: Իսկ Ռ. Շտիգլիցը պաշտպանեց միջինքաշային կարգում WBO-ի վարկածով չեմպիոնի կոչումը:
Վերադարձան 8 մեդալով
ՌԴ Ձերժինսկ քաղաքում ավարտվեց Հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցող (ՀՇՀԽՈՒ) մարզիկների ՌԴ 2011թ. լողի բաց առաջնութ-յունը: Հայաստանը ներկայացնող 3 երիտասարդ մարզիկները գերազանց հանդես եկան: Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի լողորդ Արտակ Դավթյանը (13 տարեկան) մասնակցեց 50 մ ազատ ոճի, 50 մ թիկնալողի, 50 մ բրաս ոճի մրցումներին եւ վաստակեց 2 արծաթե մեդալ: Մարգարիտա Հովակիմյանն ու Ավագ Տոնոյանը մրցեցին 4 լողատարածությունում՝ 50 մ, 100 մ, 400 մ ազատ ոճ, 100 մ բրաս: Ավագ Տոնոյանը (15 տա-րեկան) լրացրեց ՌԴ սպորտային առաջին կարգի նորմատիվ: Թեժ պայքարում Մարգարիտա Հովակիմյանը (15 տարեկան) վաստակեց 6 մեդալ՝ 1 ոսկե, 3 արծաթե եւ 2 բրոնզե, ինչպես նաեւ լրացրեց ՌԴ սպորտի վարպետի թեկնածուի նորմատիվ: Այս մրցաշարում մեր լողորդուհու գրանցած արդյունքները հնարավորություն կտան հայտ ներկայացնել եւ մասնակցել 2011թ. հուլիսին Բեռլինում կայանալիք Եվրոպայի Պարալիմպիկ լողի առաջ-նությանը:
2 հաղթողներ
Հունաստանի Սալոնիկ քաղաքում ավարտված ձյուդոյի երիտասարդական Եվրոպայի գավաթի խաղարկությունում ՀՀ-ից մասնակցեցին 9-ը մարզիկ-ներ: Մեր երիտասարդներից առավել հաջող հանդես եկան Անդրանիկ Չափարյանը (73 կգ քաշային) եւ Երջանիկ Կարապետյան (48 կգ), ովքեր հաղթելով ի-րենց բոլոր մրցակիցներին, նվաճեցին ոսկե մեդալներ:
Շախմատային խաչմերուկ
Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը գերմանական «Բադեն-Բադեն» թիմի կազմում դարձավ այդ երկրի չեմպիոն: Մեր շախմատիստը իր անցկացրած 8 խաղերում վաստակեց 6,5 միավոր: Մեկ այլ թիմի՝ «Վերդեր»-ի կազմում, արծաթե մեդալի արժանացավ հայազգի շախմատիստուհի Էլմիրա Սկրիպ-չենկո-Աղաբաբյանը: Ս. Մովսիսյանը ներկայումս ռուսական «Սանկտ Պետերբուրգ» թիմի կազմում պատրաստվում է մասնակցել այդ երկրի ակումբա-յին առաջնությանը:
Գրոսմայստեր Գեւորգ Հարությունյանն Իրանի Սպահան քաղաքում անցկացված օփենում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ նվաճեց 1-ին մրցա-նակը:
Անժելիկա Հայրապետյանը 7 հնարավորից վաստակեց 7 միավոր, դարձավ Սանկտ Պետերբուրգի մինչեւ 6 տարեկան շախմատիստների չեմպիոնուհի: Հուսանք, որ այս երեխայից ապագայում նոր աստղ կծնվի շախմատային երկնակամարում:
Դուբայում շարունակվում է շախմատի խոշոր միջազգային մրցաշարը, որին մասնակցում են Հայաստանի 10 շախմատիստներ: Առավել հաջող է հանդես գալիս Աշոտ Անաստասյանը, ով 4-րդ փուլից հետո ունի 3,5 միավոր եւ կես միավորով է հետ մնում առաջատարներ Վոլկովից ու Նեգիից: Մասնակցում են 168 շախմատիստներ:
Արսեն Պետրոսյան
«Լուսանցք» թիվ 14 (190), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



