Քաղաքական թեժացում՝ անկախ եղանակային պայմաններից… նախընտրական եռուզեռ է լինելու

Քաղաքական թեժացում՝ անկախ եղանակային պայմաններից
Ընդդիմադիր բեւեռի կենտրո՞ն, թե՞ ընդդիմադիր բեւեռներ

Իշխանության ներկայացուցիչներից շատերն են արտահայտվում, թե ընդդիմադիր ուժերն ամեն կերպ ցանկանում են ցույց տալ իրենց կարեւո-րությունը: Սակայն, զարմանալի է, որ նրանք չեն հասկանում, թե առանց կարեւորվելու եւ իրենց նպատակներն ի ցույց դնելու այդ ինչպե՞ս են ընդդիմադիր ուժերը ներկայացնելու իրենց արածն ու դեռ անելիքը… Ի՞նչ է, իշխանական ուժերը չեն կարեւորու՞մ իրենց ու իրենց գործը… Թե՞ անկարեւոր լինելով են ուզում շարունակել մնալ իշխանությունում… Իհարկե, իշխանության բոլոր ներկայացուցիչները չեն այսպես մտածում, եւ դա հուսադրող է:

Իսկ այդ իշխանիկները, ովքեր փորձում են անտեսել ընդդիմադիրների ընդգծվելու գործելաոճը, նաեւ համարում են, թե ընդդիմադիր ուժե-րը «իրենց քաղաքական «պապաներին» հիշեցնում են իրենց մասին՝ փորձելով ցույց տալ իրենց կարեւոր լինելը»: Հետաքրքիր է, ի՞նչ «պապաների» էին ցուցադրվում ժամանակին դեռ ընտրվող իշխանության այդ ներկայացուցիչները, եւ արդյո՞ք գալիք ընտրություններին նոր «պապաների» չեն ցուցադրվելու…
Տրամաբանական է, երբ նախընտրական շրջանում ընդդիմադիրներն ի տես ժողովրդի ներկայացնում են իշխանությունների խոստացածն ու չարածը, իսկ խոստացածն ու արածն էլ թերի են ներկայացնում: Տրամաբանական է եւ այսօրվա նախընտրական «օրենքին» համապատասխան: Չնայած՝ մեր կարծիքով թացն ու չորը երբեք ու ոչ մի պայմանով չպետք է խառնվեն…
Ինչեւէ, անկախ իշխանությունների վերաբերմունքից, ընդդիմադիր դաշտում, այսպես թե այնպես, միասնական մոտեցումներ չկան դեռեւս, եւ անգամ «փոխհրաձգություններ» են լինում: Հատկապես շատերի համար անսպասելի էր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) եւ «Ժառանգություն» կուսակցության հակամարտությունը: Այս խնդրին «Լուսանցք»-ն անդրադարձել է, եւ մեր տեսակետով՝ սա ընդդիմադիր բեւեռի կենտրոն դառնալու լուրջ հարց է: Չնայած զլմ-ները գրեցին, թե «Ժառանգություն»-ը գաղտնի բանակցում է մի շարք ՀՀՇ-ականների հետ, նույնիսկ նշվեց, թե գաղտնի բանակցում է ՀՀՇ վարչության նախկին փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանը, հետո այլ «ոչ ցանկալի» ՀՀՇ-ականներ նշվեցին՝ Արարատ Զուրաբյան, Կարապետ Ռուբինյան եւ Ալիկ Արզումանյան, իբր բանակցությունները վարվում էին «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբ-յանի եւ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի հետ:
Սակայն, «Ժառանգություն»-ից հերքեցին այդ լուրերը: Բայց այժմ, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը վերադարձել է կուսակցության նախագահի իր դիրքին, գուցե այլ հայտարարություններ էլ լինեն:
Իսկ ՀՀ 1-ին նախագահը հետզհետե փորձում է իր բռնած դիրքով ՀՀ իշխանություններին ու միջազգային շահագրգիռ ուժերին ցույց տալ, որ իր որոշումը վճռական է, եւ այն ուժերը, որոնք չեն միանում ՀԱԿ-ին կամ հեռացել են ՀԱԿ-ից, չեն կարող դիտվել որպես «ճշմարիտ» ընդդիմադիրներ… Այսպես «Ժառանգության» հարցը հրապարակավ «լուծելուց» հետո՝ Լ. Տեր-Պետրոսյանը անդրադարձավ նաեւ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանին եւ «մեր պատասխանը Չեմբեռլենին» արտահայտությամբ վերջնականապես այս նախաձեռնութ-յանն էլ «զրկեց» ԱԺ-ում ՀԱԿ ցուցակով տեղ ունենալու հնարավորությունից:
Իհարկե, «Սարդարապատ»-ը պատասխանեց ՀՀ 1-ին նախագահին, ավելին՝ նրա ելույթը, «որպես ընդդիմադիր ամենամեծ բեւեռի առաջնորդի ե-լույթ», գնահատվեց խիստ պարտվողական: Իսկ Ժ. Սեֆիլյանն իրեն ուղղված հատվածի մասին հայտնեց, որ «Լեւոն Զուրաբյանը բարձրաձայնել էր, թե մինչեւ ապրիլի 8-ը իրենք պատրաստ են լսել ցանկացած առաջարկություն ՀԱԿ-ի գործունեության կամ գործողությունների վերաբերյալ» եւ իր առաջարկած փաթեթն էլ եղել է հենց այդ տրամաբանության համատեքստում, ու Լ. Տեր-Պետրոսյանի հիշատակած միտքը եղել է ընդամենը մեկ առանձնացված կետ այդ փաթեթից»: Ինչեւէ, Ժ. Սեֆիլյանը նույնպես համարում է, որ ՀԱԿ-ՀՀՇ-ի հետ այլեւս չեն կարող լինել մեկ դաշտում, առավել եւս, որ «Լեւոն Տեր-Պետրոսյանը ի սկզբանե համաժողովրդական շարժմանն աջակցող ժողովրդի հետ ուներ պայմանավորվածություն, որ վերջինս իրեն օգտագործի որպես ավազակապետության կազմաքանդման «գործիք», ինչն էլ կատարվել է»…
Սակայն, ըստ ընդդիմադիր եւ իշխանական շատ ուժերի, «Սարդարապատ»-ը ուշացավ իր հայտարարության մեջ եւ վաղուց պետք է հրաժեշտ տված լիներ ՀԱԿ-ին… Ինչեւէ, «Սարդարապատ»-ի մեկնաբանությունը նշանակում է, որ ՀՀ 1-ին նախագահն այլեւս անելիք չունի ընդդիմադիր դաշտում… Ստացվում է «գործիք»-ի գործն ավարտված է: Բայց «գործիք»-ն այդպես չի կարծում, ավելին՝ փորձում է որոշել, թե ով է «ճշմարիտ» ընդդիմադիրը, ով՝ «ոչ ճշմարիտը»…
Այս ընթացքում էլ Ստեփան Սաֆարյանը հայտարարեց, թե, հացադուլ կազմակերպելով, իր կուսակից «Րաֆֆի Հովհաննիսյանը ռադիկալացրեց քաղա-քական դաշտի տիրույթը»: ԱԺ պատգամավորը, այնուամանայնիվ, կարծում է, թե ՀԱԿ-ն ու «Ժառանգություն»-ը պետք է միավորեն իրենց ուժերը, եր-կու կողմերն էլ պետք է կանգ առնեն… Նրա խոսքերով՝ իր վերջին ելույթում Լ. Տեր-Պետրոսյանը նշել է, որ ՀԱԿ-ից դուրս գտնվող բոլոր ու-ժերը ՀԱԿ–ին խանգարում են իրականացնել իր առջեւ դրած նպատակները… Եվ սա ընդունելի չէ:
Իսկ ՀԱԿ-ի ներկայացուցիչները չեն մոռանում պարբերաբար հիշեցնել «կիլոմետրանոց հանրահավաքներն ու երթերը», սակայն պետք է ար-դեն նշենք, որ այդ «կիլոմետրերը» վաղուց «մետրերի» են վերածվում…
ՀԱԿ-ական «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլի նշել է, թե «այս իշխանությունը չի հասկանում, որ 21-րդ դա-րում ժողովրդավարությունը այլընտրանք չունի», կարծես ՀՀՇ-ական իշխանության օրոք դա «հասկանում» էին: Նրա խոսքով, որքան էլ չցանկա-նան ՀՀ ներկայիս իշխանությունները, «ժողովուրդը մարտի 1-ի ողբերգական րադարձությունները համարում է 2-րդ եւ 3-րդ նախագահնե-րի ձեռքի գործը»: Իսկ հետաքրքիր է, 1-ին նախագահն այդ ժամանակ Հայաստանում չէ՞ր… Թե՞ Իսրայելի, Վրաստանի ու Եվրախորհրդի դրոշնե-րը ժողովուրդն ինքն իրեն էր ծածանել…
Ինչեւէ, Ա. Սարգսյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հայտնել է, որ պատասխանատվությունից խուսափելու «միակ հնարավորությունն է տա-րանջատվել Ռոբերտ Քոչարյանից»: Այսքանից հետո ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանին մնում էր ուղղակի մի խորհուրդ տալ իշխանություննե-րին՝ «հանգիստ տալ հրաժարականը եւ Մուբարաքի նման չընկնել կոմայի մեջ»:
ՀԱԿ-ական «Հայաստանի ժողովրդական» կուսակցության (ՀԺԿ) ղեկավար Ստեփան Դեմիրճյանն էլ նշել է, թե կոալիցիոն հուշագիրը հուշել է իրեն, որ «ապագա խորհրդարանը, ըստ էության, ձեւավորվելու է ոչ թե արդար ընտրությունների, այլ կոալիցիոն համաձայնությունների արդ-յունքում»: Եվ ակնհայտ է, որ ՀԱԿ-ում հասկանում են, թե ինչքան դժվար կլինի պայքարել Ս. Սարգսյան-Ռ. Քոչարյան միասնության դեմ, ինչի առկայությունը նշանակում է, որ չի խարխլվի ՀՀԿ-ԲՀԿ դաշինքը: Այս դաշինքն էլ հենց որոշիչ ուժ ունի իշխանական բուրգում, քանզի, ըստ էության, «Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ) հավասարազոր ուժ չէ ոչ «Հայաստանի հանրապետական» կուսակցությանը (ՀՀԿ), ոչ էլ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը (ԲՀԿ):
Արդեն մի քանի անգամ փորձեր եղել են պառակտելու «իշխանական կոալիցիան», եւ սա ոչ միայն ընդդիմադիր դաշտի ցանկությունն է, այլ՝ իշխանության մեջ գտնվող որոշ ուժերի: Սակայն, այսօր երբ միջազգային ասպարեզում համաշխարհային վերաբաժանումների մի գործըն-թաց է, համաթրքական եւ համաիսլամական խնդիրներ են արծարծվում տարածաշրջանում, շատ վտանգավոր կլինի իշխանության պառակտումն ու թուլա-ցումը, եւ ամեն գնով Ս. Սարգսյան-Ռ. Քոչարյան միասնությունը քանդող ուժերը գոնե սա պետք է հասկանան, եթե իհարկե՝ այդ «միջազգա-յին» նպատակն էլ հենց չունեն……
1-ին նախագահը հասկացել է նաեւ, որ ներքին ուժերով հնարավոր չէ պառակտել իշխանությանը եւ պարբերաբար հանդիպումներ են լինում ար-տաքին ուժերի ներկայացուցիչների հետ: Նա նաեւ նամակներ է հղել ու հղում Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպույին, ԵՄ Ար-տաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության Բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշտոնին եւ Մարդու իրավունքների Անձ-նական ներկայացուցիչ Ռիինա Կիոնկային եւ այլոց: Վերջերս էլ Լ. Տեր-Պետրոսյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիային Իռլան-դիայի Միացյալ Թագավորության հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլին: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ում ստեղծված ներքին քաղաքական վի-ճակը, ապրիլի 28-ի հանրահավաքի հետ կապված ընդդիմության անելիքները,
արտահերթ ընտրությունների հարցը, ինչպես նաեւ երկրում տիրող համատարած կոռուպցիայի հաղթահարման անհրաժեշտությունը»:
Բայց այս «միջազգային» հարաբերությունները չեն բավարարում, որ «Ժառանգության» վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը չասի, թե ՀԱԿ-ը «եսակենտրոն կառույց է, որն առաջնորդվում է տոտալիտար սկզբունքներով… Ուստի առաջացել է քաղաքական պահանջ, որպեսզի ընդդիմադիր դաշտը կարողանա համախմբվել եւ կարողանա հակակշռել այն ալյանսին, որն այսօր կայանում է Տեր-Պետրոսյանի ու Հանրապետական կուսակցության միջեւ՝ իրական կոալիցիան այժմ Տեր-Պետրոսյան-Սարգսյան համագործակցության միջեւ է»:
Չնայած, ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը, դիմելով Հայ հեղափոխական դաշնակցությանը (ՀՅԴ) ու «Ժառանգության»-ը, հայտարարել էր, որ պետք չէ հնարավոր համագործակցության կամուրջներն այրել, հակառակ դեպքում «կգնան մարգինալացման ճանապարհով եւ կհայտնվեն քաղաքական ար-խիվում», սակայն ոչ դաշնակցականները, ոչ էլ ժառանգականները այդպես չեն մտածում:  
Իսկ շատ մեկնաբաններ կարծում են, թե Լ. Տեր-Պետրոսյանին իրական այլընտրանք դառնալու ներուժ ունեն միայն նրանք, ովքեր երբեք չեն սատարել նրան, բաց ճակատով միշտ ասել այն, ինչ մտածել են այդ գործչի ու նրա նախաձեռնած շարժման մասին, եւ միաժամանակ երբեք չեն ծառայել «հենց նույն ԼՏՊ-ի հիմնադրած «ավազակապետական» ռեժիմի հաջորդ երկու ներկայացուցիչներին»…
Այս առումով բավականին նպաստավոր դիրքերում են Հայաստանի ազգայնական ուժերը, ովքեր երբեք չեն գովաբանել կամ պաշտպանել իշխանութ-յուններին եւ մշտապես առաջնորդվել են համահայկական շահերով: Այս առումով հետաքրքիր է Հայ Արիական միաբանության (ՀԱՄ) եւ Հայ ազ-գայնականների համախմբման (ՀԱՀ) վերջին հայտարարությունը՝ ԱԺ-ում հայ ազգայնական ներկայացուցիչներ ունենալու համար: Եվ սա հաջո-ղելու դեպքում ՀՀ խորհրդաշրանը կունենա նաեւ կոշտ դիրքորոշումների կողմնակից ուժ, որի գոյությունը կարեւորվում է անգամ ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ եվրոպական զարգացած երկրների խորհրդարաններում…
Այսպես կարող է առաջանալ նաեւ 3-րդ քաղաքական բեւեռը, ինչը կարող է պարզորոշ զատվել իշխանական եւ տարաբնույթ ընդդիմադիր դաշտերից, ո-րոնց առաջարկած բեւեռները նույն գաղափարներին ու տեսակետներին են ձգտում:
Այսպես ՀՅԴ-ն նույնպես պատրաստակամություն է հայտնել աջակցել 3-րդ ուժի ստեղծմանը, բայց դա ասելով նկատի ունեն այլ բան՝ «Ժառանգութ-յան»-ը, «Նոր ժամանակներ» կուսակցությանը (ՆԺԿ), «Սիվիլիթաս» հիմնադրամին եւ այն ուժերին, որոնք փորձում են միավորվել ՀԱԿ-ի դեմ…
Դեռեւս միայնակ է գործում նաեւ «Ժողովրդական կուսակցություն»-ը (ԺԿ), որի նախագահ Տիգրան Կարապետյանը «հաշվի առնելով բնակլիմայական վատ պայմանները, անդադար տեղացող հորդառատ անձրեւը», հետաձգեց հերթական հանրահավքն ու ժողովրդական շարժման ալիքը:
Այսօր, այնուամենայնիվ հստակ չէ նաեւ իշխանությունների որոշումը: ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն ասել է, թե «միասնական ցուցակի վերաբերյալ որեւէ պաշտոնական որոշում դեռ չկա»: ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը չի բացառել, որ ՕԵԿ-ը խորհրդարանական ընտրութ-յուններին կարող է մասնակցել կոալիցիայի հետ միասնական ցուցակով: ԲՀԿ-ն դեռեւս չի տալիս նոր պարզաբանումներ: Անդրադառնալով միասնա-կան ցուցակի պարագայում «հին ՀՀԿ-ականների» ցուցակից դուրս մնալու վերաբերյալ մտավախությանը՝ Ռ. Զոհրաբյանն ասել է. «Այսօրվա ցու-ցակում էլ կան մարդիկ, որ ՀՀԿ անդամ չեն, պարզապես մեր խմբակցության անդամ են, պարզապես մեր ցուցակով են առաջադրվել: Այդտեղ չեմ տես-նում որեւէ… պարզապես այնպես չլինի, որ կողքից մտնողներն ավելի շատ լինեն, քան Հանրապետականը: Այդ դեպքում խնդիր կլինի»:
Ստեղծվում են նաեւ նախընտրական գործընթացները վերահսկող կազմավորումներ: «Քվեն ուժ է» կարգախոսով ՀՅԴ-ն հայտարարել է «Ընտրական իրա-վունքի պաշտպանության հասարակական շարժման» մասին: Այդ շարժման ստեղծմանը ՀՅԴ առաջին դեմքերից բացի՝ ներկա են եղել նաեւ ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը, «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, ՀՌԱԿ ատենապետ Էդվարդ Անտինյանը եւ այոք: Նման կազմավորումների նախա-ձեռնող է դարձել նաեւ «Մարդու իրավունքներ-96» կուսակցության նախագահ Ռուբեն Թորոսյանը, ով ստեղծել է «Ընդդեմ ՀՀԿ ապօրինութ-յունների» համահայկական կոմիտե եւս:
Իհարկե ՀՀԿ-ում կան նաեւ «քոչարյանական կադրեր», ովքեր սպասումների մեջ են, թե արդյո՞ք Պուտին-Քոչարյան կապը կվերադառնա իշխանության ՌԴ-ում եւ ՀՀ-ում: Բայց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նշել է, որ դա բացառվում է, իսկ «Քոչարյան-Պուտին հանդիպման վերաբերյալ իմ խոսքերն աղավաղել են… Փոքրիկ բառային շեղումներով փորձել են ինչ-ինչ երանգներ մտցնել նրանում…»: ՀՀ 2-րդ նախա-գահ Ռ. Քոչարյանի ու ՌԴ վարչապետ Վ. Պուտինի հանդիպումը Գ. Սահակյանը որակել էր որպես «պատշաճության այց» եւ ասել. «Կարծում եմ նաեւ, որ հանդիպման ժամանակ մոտեցումները ձեւավորված կլինեն ի շահ Հայաստանի, ոչ թե կոնկրետ քաղաքական թիմի, ինչի մասին ասեկոսեներ են պտտվում»…
ՀՀԿ խմբակցության ղեկավարը վերջերս անդրադարձել է նաեւ ընտրությունների թեմային. «Սկզբունքորեն մենք կողմնակից ենք ընտրութ-յուններին առանձին գնալուն: Դրա քննարկման պահը կապված է լինում ներքաղաքական պայմանից, երբ արդեն սկսելու են ընտրությունները: Այնպես որ, մենք սկզբունքորեն մեր տեսակետն ասել ենք, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ առանձին իր դրսեւորումը պետք է ունենա: Բայց դե, հնարավոր է, երկրում այնպիսի քաղաքական իրավիճակ լինի, որ հասարակական պահանջ դառնա ընտրություններին միասնական ցուցակով գնա-լը»: ՀՀԿ-ական Վազգեն Կարախանյանն էլ չբացառելով երկկոսությունն ընդդիմադիր ուժերի հետ՝ բացառել է «երկխոսությունը արտահերթ ընտ-րություններ անցկացնելու հարցի շուրջ»:
Ինչեւէ, անդրադառնալով երկրի վիճակին, նախընտրական շրջանում միշտ աշխուժացող երգահան Ռուբեն Հախվերդյանը նշել է, թե տպավորութ-յունն այնպիսին է, որ «Հայաստանի նախորդ եւ ներկայիս իշխանությունները մեկ նպատակ են հետապնդում՝ քանդել երկիրը՝ ոչինչ չկառու-ցելով»: Նա հայտնել է, թե 2012-13թթ. խորհրդարանական ու նախագահական ընտրություններին չի մասնակցելու, քանի որ վստահ է, որ դրանք կեղծվելու են: Նա կարծում է նաեւ, որ դեռ 1-ին նախագահի ժամանակներից իշխանավորները մեծացնում են իրենց գերշահույթները: Երգահանը նշել է, որ «երեսփոխան բառը կսազի հենց այսօրվա պատգամավորներին, քանզի նրանցից շատերը ՀՀՇ-ից էին, իսկ այժմ Հանրապետական են դար-ձել»…
Իսկ ՀԱԿ-ը շարունակում է իր «եսակենտրոն» գիծը, «Ժառանգություն»-ը շարունակում է բոյկոտել ԱԺ աշխատանքները, ՀՅԴ-ն փորձում է ձեւա-վորել 3-րդ բեւեռը, հայ արիականներն ու ազգայնականները համախմբվելու փորձեր են անում, այլ քաղաքական ուժեր երկար բացակայությու-նից հետո անցնում են ասուլիսային «հիշեցումների»… Մի խոսքով, ՀՀ քաղասքական դաշտը պատրաստվում է ԱԺ նոր ընտրություններին:
Ռուս քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովն էլ հայսատանյան զարգացումների մասին ասել է, թե «եթե ընդդիմությունը մասնատված գնա ընտրութ-յունների՝ դա միայն ձեռնտու է իշխանություններին», քանի որ «իշխանությունը որոշ ժամանակ առաջ՝ կոալիցիոն հուշագրի տեսքով, պարզաբանումներ արդեն իսկ արել է՝ հայտարարելով, որ ընտրություններին մասնակցելու է կոնսոլիդացված», ինչն արդեն պատասխան է ընդդի-մությանը…

Վահագն Նանյան
Արման Դավթյան

* * *
Հայ արիականներ՝ ԱԺ-ում
Հայ ազգայնականության համախմբում՝ հանուն հայի ու Հայաստանի

Հայության առջեւ ծառացած հին ու նոր խնդիրները վերստին սրվել են համաշխարհային վերաբաժանումների ընթացող այս փուլում: Արեւ-մուտքը, վաղուց է, ինչ միանձնյա տնօրինում է այդ վերաբաժանումների ընթացքը, քանի որ աշխարհում դեռեւս բացակայում է երկրորդ հավա-սարազոր բեւեռը……
Արեւմուտքը տնօրինում է ընթացքը, սակայն միշտ եւ ամենուր չէ, որ հասնում է իր նպատակներին: Այն երկրներում, որտեղ բարձր է ազգա-յին գիտակցությունն ու անկախ լինելու ձգտումը, երբեւէ ոչ մի համաշխարհային բեւեռ չէ կարողացել լիովին թելադրել իր կամքը եւ գնացել է փոխզիջումների:
Մերձավորարեւելյան եւ Կովկասյան տարածաշրջանները, որպես միջազգային ենթակառուցվածքների եւ բնական հարստությունների կարեւորագույն խաչմերուկ, աշխարհի վերաբաժանման առանցքն են եղել միշտ եւ այդպես էլ մնացել են առ այսօր: Եվ Հայաստանն էլ բոլոր ժամանակներում հայտնվել ու հայտնվում է վճռորոշ փոփոխությունների թոհուբոհում:
Այս ամենը չեն կարող չանդրադառնալ նաեւ Հայաստանի ու հայության ներքին կյանքին եւ արտաքին ձգտումներին: Ուստի՝ Հայաստանի ազգայնա-կանները, ովքեր միշտ պատրաստ են հայրենիքի ու հայության գերշահերը վեր դասել ամեն ինչից, պատրաստվում են իրենց գործելաոճով նոր լիցք հաղորդել հայ ազգայնական շարժմանը:
Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ) եւ Հայ Ազգայնականների Համախմբումը (ՀԱՀ) նաեւ այս վերջին տարիներին միշտ արձագանքել են հա-յությանն առնչվող արտաքին ու ներքին խնդիրներին եւ այժմ էլ փորձելու են մասնակիցը լինել այդ խնդիրների լուծմանը:
Շարունակվում են քննարկումները երկրի ներքաղաքական կյանքի բարեփոխման առումով, եւ հասարակական ու քաղաքական ուժերը պատրաստվում են ՀՀ ԱԺ նոր ընտրություններին: Այս հարցը քննարկվում է նաեւ ՀԱՄ եւ ՀԱՀ հայաստանյան եւ սփյուռքյան կառույցներում:
Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը կոչ են անում Հայաստանի եւ Սփյուռքի այն ազգայնական ուժերին, որոնք գաղափարախոսությամբ, հայոց հավատով, կեցությամբ եւ այլ արժեքներով համակիր են, միանալ ու աջակցել՝ ՀՀ ԱԺ-ում հայ ազգայնակա-նության ներկայացուցիչների ընտրվելու գործընթացին, ինչի հաջողության դեպքում հայ ազգայնականներն առավել անմիջական ազդեցութ-յուն կունենան արտաքին եւ ներքին խնդիրները կարգավորելու գործում: Բոլոր բանակցություններն ու օժանդակությունները՝ քարոզչական, կազմակերպչական կամ նյութական, կկատարվեն ՀԱՄ կենտրոնական գրասենյակից:
Հայե՛ր, հավաքվե՛նք եւ գործե՛նք հանուն հայի ու հայրենիքի, հանուն միացյալ եւ ամբողջական արիական Հայաստանի կերտման, հանուն արա-րիչ տիեզերահաս քաղաքակրթության վերահաստատման……

Հայ Արիական Միաբանությունը,
Հայ Ազգայնականների Համախմբում
13.04.2011թ.

«Լուսանցք» թիվ 14 (190), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.