Հայ Արիական միաբանության (ՀԱՄ) կենտրոնից «Լուսանցք»-ին տեղեկացրին, որ Ապրիլի 22-ին ՀԱՄ կենտրոնական գրասենյակում կատարվեց Հայ Աստվածների եւ Տիեզերքի Արարչի փառաբանման ծիսական արարողություն: Հայ-արիական (հեթանոսական) ծիսակարգը կատարեցին ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը, քուրմ Մանուկը (Սերգեյ Մանուկյան) եւ քրմի թեկնածու Աշոտ Բադալյանը:
Ապրիլի 23-ին Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) եւ Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) անդամները ՀԱՄ հոգեւոր հանձնախմբի առաջադրած քրմի բոլոր թեկնածուների հետ Զատիկի ծիսական ու տոնական արարողություն կանցկացնեն Գորիսից դեպի Ստեփանակերտ ճանապարհահատվածին, Խնձորեսկ գյուղի մերձակայքում գտնվող հնավայր-աստղադիտարանի տեղում: Այս տարած-քում, ըստ հանրահայտ գիտնական Պարիս Հերունու ուսումնասիրությունների, եղել է Քարահունջի աստղադիտարանի նման մեկ այլ՝ ավելի փոքր աստղադիտարան:
Փետրվարի 14-ին` Հայոց Տրնդեզին, հայ արիներն ու ազգայնականները երկնային ԱրԷգԱկի երկրային կերպը` կրակը վառելով, միասնաբար փառաբանեցին Տիեզերքի Արարչին եւ Ամենայն Արարման Տիրոջն ընդառաջ գնալով նախապատրաստվեցին Հայոց ամանորին` մարտի 21-ին, երբ նշվում է նաեւ Հայոց զորության ու ռազմի Աստված Վահագնի հերթական վերածնունդը:
Եվ ահա, գարնան վերազարթոնքից հետո, ապրիլի 23-ին հայ արիներն ու ազգայնականները կփառաբանեն Մայր Անահիտին, Ով հո-վանավորում է նաեւ բնության պտղաբերումը: Բնությունն այլեւս գունագեղ կդառնա, կզատվեն գույները, հողը կբերրիանա, եւ երկրային գարունը կմտնի իր տարերքի մեջ…
ՀԱՄ եւ ՀԱՀ անդամները կազմակերպել են տոնական եւ համերգային ծրագիր, որը կընթանա բազմագույն ձվերի ավանդական ձվախա-ղով, ազգային ուտեստների համտեսմամբ:
Ապրիլի 24-ին Հայ արիական միաբանության (ՀԱՄ) եւ Հայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) անդամները կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ կհարգեն Հայոց ցեղասպանության միլիոնավոր զոհերի հիշատակը` եւս մեկ անգամ հավաստելով արդար վրեժի ու հայոց պահանջատիրության գաղափարներին նվիրվելու իրենց կամքը:
Պարզաբանում
«Լուսանցք» շաբաթաթերթին խնդրում եմ հրապարակել այս փոքրիկ գրությունս՝ հետագա անախորժություններից խուսափելու համար: ՀԳՄ -Շիրակի մարզի մասնաճյուղի «Եղեգան փող» (թիվ 3-4 (58-59), մարտ-ապրիլ 2011թ.) համարում տպված իմ հարցազրույցում մի վրիպակ է նկատ-վել: Ինձ՝ որպես պատմավիպիսանի, «Հայ-Արիականության գեղարվեստական գրականության հիմնադիր» ներկայացրել է ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիս-յանը, ոչ թե Ալեքսանդր Վարպետյանն ու Վյաչեսլավ Իվանովը: Որպեսզի իմ համեստ վաստակի շոււրջ անառողջ աղմուկ չլինի, հանդես եմ գալիս այս պարզաբանմամբ:
Ձեզ եմ դիմում, քանզի «Լուսանցք»-ի մշտական ընթերցողն եմ, իսկ «Եղեգան փող»-ը լույս է տեսնում երկու ամիսը մեկ անգամ, ուստի՝ պար-զաբանումս հաստատ կուշանար:
Հարգանքներով՝ «Հայ Արի Ասպետ»՝ Ջոնիկ Մելիքյան
* * *
Հայկական խոհանոց –
(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)
(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
Սիբեխով բրնձապուր
Բաղադրությունը
Սիբեխ – 200 գ
բրինձ – 60 գ
սոխ – 50 գ
տոմіտ – 10 գ
ձիթіյուղ – 50 գ
աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Ձիթայուղով պատրաստել սոխառած, դրան ավելացնել ջուր կամ արգանակ, ավելացնել բրինձը, եփել 30 րոպե:
Հіմեմել іղով ու պղպեղով եւ վերջում ավելացնել կտրատած սիբեխը, թողնել, որ եփվի եւս 5 րոպե:
Այս ճաշը կարելի է պատրաստել նաեւ մսով կամ մածնապուրի տեսքով:
Ապուրը համեղ է, դյուրամարս, արագ պատրաստվող եւ, որ ամենակարեւորն է, առողջարար: Մեր տատերը սիբեխին բուժիչ հատկություններ են վերագ-րել:
Վայելե՛ք անարատը եւ առո՛ղջ եղեք: Բարի ախորժա՛կ:
* * *
Շաբաթվա մարզական կյանքից –
Հայ բռնցքամіրտիկների հաջողությունը
Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզամհամերգային համալիրում ավіրտվեց ՀՀ ԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անվան բռնցքամարտի միջազգային 2-րդ մրցաշարը:
16 երկրների ներկայացուցիչներից եզրափակիչ էին մտել Հայաստաանի 11, Ղազախստանի 5, Հունաստանի, Չեխիայի, Ուզբեկստանի եւ Ուկրաինայի 1-ա-կան բռնցքամարտիկ:
Մրցաշարի հաղթողներ դարձան Հայաստանի եւ Ղազախստանի ներկայացուցիչները: Մինչեւ 49 կգ քաշային կարգում հաղթեց Կորյուն Սողոմոնյանը, հաղթողներ դարձան նաեւ Դերենիկ Գիժլարյանը (52 կգ), Հովհաննես Բաչկովը (56 կգ, հաղթեց թիմակից Արամ Ավագյանին), Վլադիմիր Սարուխանյանը (60 կգ): 64 կգ քաշային Հրաչյա Ջավախյանի մրցակից Զդենեկ Գլադեկը (Չեխիա) վնասվածքի պատճառով հրաժարվեց մարտից, իսկ 75 կգ քաշային կարգում հաղթեց Արթուր Խաչատրյանը:
Մնացած քաշերում հաղթեցին Ղազախստանի ներկայացուցիչներ Սերիկ Սապիեւը (69 կգ), Ասկար Աբդուլաեւը (81 կգ), Վասիլի Լավիտը (91 կգ) եւ Իվան Դյաչեն-կոն (+91 կգ):
Պատանի սամբիստների մեադլները
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ավարտվեց սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների եւ աղջիկների 2011թ. առաջնությունը: Մեր հավաքականը հայրենիք վերադարձավ 5 բրոնզե եւ 2 արծաթե մեդալով:
Հաուստ ավարար առանց չեմպիոնների
ՌԴ Կազան քաղաքում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի պատվիրակները այս անգամ մասնակցեցին ոչ ամբողջական կազմով եւ չեմպիո-նական տիտղոսի չարժանացան, բայց նվաճեցին երկամարտի 3 արծաթե եւ 1 բրոնզե մեդալներ:
Իսկ, ընահանուր առմամբ, հայ տղամարդ եւ կին ծանրորդները նվաճեցին 13 մեդալ, այդ թվում՝ 1 փոքր ոսկե, 8 արծաթե եւ 4 բրոնզե մեդալներ:
Ֆուտբոլի ազգաին առաջնության աղյուսակը.
Խ Հ Ո Պ Գ Մ
Ուլիս 5 4 1 0 10-2 13
Գանձասար 5 3 2 0 4-1 11
Փյունիկ 5 3 1 1 7-5 10
Միկա 5 2 2 1 6-3 8
Իմպուլս 5 2 0 3 6-6 6
Շիրակ 5 1 1 3 3-6 4
Բանանց 5 0 2 3 5-9 2
Արաատ 5 0 1 4 1-10 1
Արսեն Պետրոսյան
«Լուսանցք» թիվ 15 (191), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



