Միջազգային որոշ կառույցներ, այս պարագայում՝ ՄԱՀ-ը (միջազգային արժույթի հիմնադրամ), երկրներ է ղեկավարում, որովհետեւ ֆինան-սապես սնում է նրանց: Մեխանիզմը պարզ է, բացատրության կարիք չկա: Բայց այդ ղեկավարումն անում է իբր խորհրդատվությամբ, կարծիքով, տեսա-կետով եւն: Ու իր «աղբյուրից» օգտվող բոլոր երկրներին համահարթեցնում է՝ նույն օրենքներով ու պահանջներով: Որովհետեւ մե՜ծ «ակ-նոց» է կրում ու ոչ մի երկրի ոչ մի առանձնահատկություն չի «նկատում»: Ու զարգացող երկրին կարող է թելադրել պահանջ, որ զարգացածն ան-գամ չի անում, կամ՝ զարգացածն է միայն ի վիճակի անել: Թեեւ երկու դեպքն էլ զարգացողի համար նույն բացասական հայտարարն է… Բացեմ փակագծե-րը:
Ըստ այս պայմանագրի, էկոնոմիկայի նախարարությունը ծրագրի նկատմամբ վերահսկողություն կանի: Իսկ ընկերությունն էլ պարտավոր է մին-չեւ 2012թ. հունվարի 1-ը կառուցել ներդրումային ծրագրով նախատեսված, ժամանակակից սարքավորումներով հագեցած ջերմոցային համալիր՝ լո-լիկի, վարունգի եւ պղպեղի աճեցման համար: Պարտավոր է նաեւ ստեղծել առնվազն 56 աշխատատեղ՝ 80 հազար դրամ միջին աշխատավարձով:
Նույնանման մեկ այլ որոշում էլ գործադիրը կայացրեց «Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի մասով: Որոշվեց նշված ընկերության կող-մից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2011թ. ապրիլի 20-ից մինչեւ 2013թ. հուլիսի 1-ը ներառյալ ներմուծվող 300 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքներից՝ մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամ-կետը հետաձգել մինչեւ 2014թ. ապրիլի 20-ը: «Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի եւ էկոնոմիկայի նախարարության միջեւ էլ պայ-մանագիր կկնքվի: Ըստ այդմ, նախարարությունը դարձյալ վերահսկողություն կիրականցնի: Իսկ ընկերությունն էլ պարտավոր է մինչեւ 2011թ. դեկտեմբերի 1-ը ապահովել ներդրումային ծրագրով նախատեսված՝ ընտանի թռչնամսի արտադրության եւ վերամշակման համալիրի աշխատանք-ների մեկնարկը, իսկ համալիրի ամբողջական շահագործումը՝ 2013թ. 4-րդ եռամսյակում: Ընկերությունը ծրագրի շրջանակներում պարտավոր-վում է ստեղծել առնվազն 90 աշխատատեղ՝ ապահովելով 70 հազար դրամ միջին աշխատավարձ: Ներդրումային ծրագրի շրջանակներում «Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկա» ընկերությունը նախատեսում է Նուբարաշենի համայնքում գտնվող՝ ԽՍՀՄ տարիներին գործող նախկին ֆաբրիկայի տա-րածքում կազմակերպել ընտանի թռչնամսի արտադրություն եւ վերամշակում: Ընկերությունը նախատեսում է ծրագիրը իրականացնել 2 փուլե-րով՝ ներդրումներ իրականացնելով մոտ 1.1 մլն եվրոյի չափով, որոնք հիմնականում ուղղվելու են եվրոպական արտադրությամբ ժամանակակից սարքավորումների ձեռքբերմանը՝ I-ին փուլ – մոտ 810 հազ. եվրո, II-րդ փուլ – մոտ 310 հազ. եվրո:
Հիմա՝ պարզվում է, որ ՀՀ-ում ՄԱՀ-ի ներկայացուցիչը սրան բացասաբար է վերաբերում, որովհետեւ չի կարելի հարկային արտոնություն-ներ տալ (սրանք ավելի ճիշտ՝ հետաձգումներ են,-Ա.Մ.) որոշ տնտեսվարողների, որովհետեւ շուկայական տնտեսություն է եւ այլն եւ այլն: Դեռ թողնեք մի կողմ, որ այս ՄԱՀ-ը իր երկրներում (ասենք՝ ԱՄՆ-ում) ամենեւին էլ իրեն վատ չի զգում, երբ պետությունը խառնվում է տնտեսության գրեթե բոլոր ոլորտներին՝ իր ամենաուժեղ վերահսկողությամբ ու անգամ գնային շեմեր սահմանելով: Այդ ժամանակ ՄԱՀ-ը չի հիշում, որ շուկայական տնտեսություն է: Բայց այ Հայաստանում, որտեղ իրապես շուկա է (նույնիսկ երբեմն բառի բացասական իմաստով), հանկարծ ՄԱՀ-ն իրեն վատ է զգում, երբ պետությունը ընդամենը հարկերի վճարումը հետաձգելով՝ ուզում է խթանել արտահանողներին՝ դրանով իսկ նպաստելով տնտեսության դրական տեղաշարժին: Այս պարագայում չենք քննարկում, թե այդ հետաձգումների ինչն է սխալ, ինչն է ճիշտ, այլ հարցնում ենք ՄԱՀ-ին՝ քե՞զ ինչ: Մենք՝ մեր երկիրը, պետությունը կորոշի՝ տնտեսվարողը կուզի կամ չի ուզի, հանրությունն էլ կհա-մարի լավ, թե վատ, քե՞զ ինչ:
Ինչեւէ, լավ է, որ մեր պաշտոնյաները թեկուզ «թեթեւի մեջ» մեկ-մեկ պատասխան տալիս են: Երեկ կառավարության նիստից հետո ՀՀ էկոնոմիկա-յի նախարար Տիգրան Դավթյանը անդրադառնալով ՄԱՀ-ի ներկայացուցչի՝ այդ արտոնությունների հանդեպ վերաբերմունքին, ասաց. «Դասական մոտե-ցումով է արտահայտվել»՝ միաժամանակ հավելելով, թե, այո, ընդհանուր առմամբ, բոլոր տնտեսվարողների համար դաշտը պետք է լինի հավասար: Մեր քաղաքականությունն էլ հենց այս սկզբունքից է ելնում, մեր տնտեսությունն էլ այդպիսինն է, բայց մենք մեր արտահանողներին լրա-ցուցիչ խթաններ ենք տրամադրում, ոչ թե արտոնություններ, «այս առումով արդարացված է մեր աջակցությունը»…
«Թեթեւի մեջ» մի բան էլ մենք հուշենք ՄԱՀ-ին. ոչ մի տեսակի մահ հային չի հաղթում: Մեկ է՝ մեր երկիրը ոտքի է կանգնելու…
Աստղինե Քարամյան
Մինասի «Երկանք»-ն էլ կփրկվի
Կառավարությունը երեկվա նիստում որոշեց թույլատրել «Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամին, որպեսզի վերջինս «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության միջոցների հաշվին Գյումրի քաղաքի «Էլեկտրատեխնիկական գործարան»-ի նախկին ճա-շարանի շենքում գտնվող «Երկանք» ու «Գալվանոմետր գործարան (Օմեգա)»-ի շենքում գտնվող «Թել են մանում» որմնանկարները տեղափոխի եւ վե-րականգնի:
«Երկանք» որմնանկարը կտեղափոխվի «Զվարթնոց» օդանավակայանի նախագահական համալիր, իսկ «Թել են մանում» որմնանկարը՝ օդանավակայանի նոր ու-ղեւորային համալիրի մեկնման սրահ: Ընկերության հետ կկնքվի նշված որմնանկարներն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադ-րելու պայմանագիր եւ պահպանական պարտավորագիր:
Փաստորեն, կփրկվեն Մինաս Ավետիսյանի եւս երկու որմնանկար: Իսկ այս որմնանկարների ամրացումը, տեղափոխումն ու վերականգնումը «Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի միջոցով իրականացնելը պայմանավորված է այն հանգամանքով, որ հիմնադրամը Մինաս Ավե-տիսյանի «Խաչքարի մոտ» եւ«Հանդիպում» որմնանկարները տեղափոխել է կառավարության շենք եւ վերականգնել դրանք, ու հայ եւ իտալացի մաս-նագետների կողմից էլ տրվել է բարձր գնահատական:
Մեր փոստից –
Օգնե՛ք երկիրը սիրողներին
Մի փոքրիկ հուշում՝ բարերարներին
Լինելով «Լուսանցք» շաբաթաթերթի մշտական ընթերցողը՝ որոշեցի Ձեր թերթի միջոցով բարձրաձայնել ինձ եւ իմ բազմանդամ ընտանի-քին հուզող խնդիրը:
Բնակվում եմ Տավուշի մարզում: Վերջերս մեր ընտանիքը կրկին համալրվեց զույգ տղաներով՝ Նորիկով ու Սարգիսով. մինչ այդ՝ 2007թ. ծնվեց նորաստեղծ ընտանիքի առաջնեկ զույգը՝ Սահակն ու Արծրունին: Մինչեւ վերջերս բնակվում էինք հայրական տանը՝ Դիտավանում, սակայն գերադասե-ցինք ժամանակավորապես բնակվել Իջեւան քաղաքում, քանի որ եղբորս բազմանդամ ընտանիքն էլ է հայրական տանը, եւ գործնականում 12 հոգով, ո-րից յոթը՝ 1-8 տարեկան երեխաներ, դժվար է մեկ հարկի տակ ապրելը: Իսկ Իջեւանում ժամանակավորապես բնակվում ենք Ռուսաստանի Դաշնությու-նում բնակվող բարեկամիս տանը:
Հարգելի խմբագրություն: Կնոջս եւ չորս երեխաներիս հետ ապրելով սահմանամերձ շրջանում՝ ունենք բնակարանի խնդիր: Այսօրվա սոցիալ-տնտեսական դժվարին պայմաններում տուն ձեռքբերելու մասին կարելի է միայն երազել: Դիտավան համայնքում տնամերձ հողամաս ձեռքբե-րելու եւ հետագայում տղաներիս համար տուն կառուցելու հարցով դիմել եմ Դիտավանի համայնքապետին եւ ավագանուն: Պատասխանել են, որ տնա-մերձ հողամասը կարող եմ ձեռքբերել աճուրդային եղանակով: Փաստորեն, կառավարությունը արտոնյալ պայմաններով չի խթանում, որպեսզի երիտասարդ եւ բազմանդամ ընտանիքները հիմնավորվեն ու ապրեն սահմանամերձ գյուղական բնակավայրում:
Բացի այս՝ չգիտեմ՝ գործադիր մարմնի որոշումով, թե օրենսդիր մարմնի ընդունած օրենքով, 4 անչափահաս երեխա ունեցող ընտանիքի հայրը, եթե 55-60 հազ. դրամ վարձատրվող աշխատանք է ունենում, ապա զրկվում է աղքատության ընտանեկան իսկը աղքատիկ նպաստից:
Հարցս ուղղում եմ կառավարության եւ Ազգային Ժողովի հարգարժան այրերին. սա՞ է մեր պետության սոցիալական քաղաքականությունը:
Ես Հայաստանից հեռանալու ո՛չ մտադրություն, ո՛չ էլ ցանկություն ունեմ: Մեր հողը սուրբ հող է, եւ իմ 4 տղաները պետք է ամրանան այս հողի վրա, ապրեն մեր բնօրրանում:
Բայց… մի վերջին հարց էլ՝ այսօր մեր մեջ կա՞ն բարերարներ եւ նվիրյալներ, ովքեր բնակարան են նվիրում իրապես դրա կարիքն ունեցող ընտանիքներին:
Դավիթ Սահակյան
Տավուշի մարզ, գյուղ Դիտավան, ժամանակավորապես՝ քաղաք Իջեւան
«Լուսանցք» թիվ 16 (192), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



