Թուրքական խարդավանքներ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ավտոշարասյունը ենթարկվել է զինված հարձակման, որի հետեւանքով մեկ ոստիկան սպանվել եւ մեկն էլ վիրավորվել է: Դեպքը պատահել է Թուրքիայի վարչապետի՝ Քասթամոնու քաղաքում իրականացրած հանրահավաքից հետո, երբ աշխատակազմին եւ իշխող կուսակցության անդամներին տեղափոխող ավտոշարասյունը մոտեցել է Իլգազ լեռան ստորոտին: Էրդողանը չի եղել ավտոշարասյան մեջ, քանի որ հանրահավաքից հետո ուղղաթիռով մեկնել է Ամասիա:
Թուրքական անվտանգության ուժերն այս հարձակման մեջ կասկածում են քրդական PKK-ին, կամ մեկ այլ քրդական ռազմականացված կառույցի՝ TIKKO-ին:
Արդեն որերրորդ անգամն է՝ թուրք պաշտոնյաներն իրենց վրա կատարվող մահափորձերի ու ահաբեկումների մեջ մեղադրում են քրդական կազմակեր-պություններին, եւ սա պատահական չէ: Անկարան մեկ անգամ չէ, որ Արեւմուտքին տրամադրում է քրդերի դեմ՝ հայտարարելով, թե միջազգային հա-կաահաբեկչական պայքարը պետք է ներառի նաեւ քրդական զինյալ կառույցների ոչնչացման հարցը, ինչի հետ Արեւմուտքը դեռեւս համաձայն չէ:
Սակայն այս մեղադրանքները թույլ եւ անհիմն էին ու ծավալում չգտան: Բայց զգոն մի՛շտ պետք է լինել:
Իրանական դիտարկումներ
Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին ասել է, որ Ուսամա Բեն Լադենի սպանությունից հետո ամերիկյան զորքերը որքան հնարավոր է շուտ պետք է լքեն տարածաշրջանը, որովհետեւ ուրիշ պատրվակ չկա, որ նրանք մնան այնտեղ:
«Ամերիկացիները հայտարարում են, որ Բեն Լադենի սպանությամբ հաջողության են հասել, սակայն եթե հանգամանքներն ուշադիր վերլու-ծենք, ապա կտեսնենք, որ ամերիկացիները մեծ պարտություն են կրել»:
Ըստ Իրանի ՊՆ-ի, ԱՄՆ-ի զորքերը Բեն Լադենի սպանության պատրվակով մտան Իրաք ու Աֆղանստան, իսկ Պակիստանում բախումներ ստեղծեցին: Դրա հետեւանքով երեք երկրներ առ այսօր հայտնվեցին անկայուն իրավիճակում:
Ամերիկյան վիճակագրության համաձայն՝ ավելի քան 1 մլն. մարդ է զոհվել եւ միլիարդավոր դոլար գումար է ծախսվել տասնամյա պատերազմի ըն-թացքում»:
Իսրայելական նախաձեռնումներ
«Վրաստանի եւ Իսրայելի հարաբերությունների վատթարացումն ամենեւին էլ կապված չէ հրեա գործարարների ձերբակալման հետ»,- նշել է կովկաս-յան հարցերով վրացի փորձագետ Մամուկա Արեշիձեն:
Նրա կարծիքով՝ 2008թ. ռուս-վրացական պատերազմից հետո, «Իսրայելը Հարավային Կովկասում փոխեց իր գործողության վեկտորը եւ ավելի շատ մտերմացավ Ադրբեջանի հետ, քանի որ Ադրբեջանը նրա համար ավելի շահավետ է՝ որպես էներգիայի մատակարար երկիր»:
Փորձագետն ընդգծել է, որ օգոստոսյան պատերազմից հետո Իսրայելը դադարեցրեց ռազմական օգնություն ցույց տալ Վրաստանին, եւ վրաց-իսրա-յելական հարաբերությունների լարվածության հիմքը քաղաքական խնդիրներն են, այլ ոչ հրեա գործարարների ձերբակալությունը Թբիլի-սիում: Նա մտավախություն է հայտնել, որ «եթե սեպտեմբերին ՄԱԿ-ը հայտարարի Պաղեստինի անկախությունը ճանաչելու մասին, Իսրայե-լն անպայման կճանաչի Աբխազիայի անկախությունը»:
Իսկ թե ինչու՞ Աբխազիայի, չի մանրամասնել:
Հրեական նախահարձակումներ
Հայաստանում, չգիտես ինչու, միշտ մեծ դժվարությամբ են խոսում հրեաների ու նրանց վերաբերող տարաբնույթ հարցերի մասին…
Սակայն, նույնը չի կարելի ասել հրեաների առումով, նրանք միշտ ու բոլորի մասին խոսում են ազատ եւ ինչ ուզում են…
Վերջերս ՀՀ-ում հրեական համայնքի ղեկավար Ռիմա (Միլլեր) Վարժապետյանը պատասխանելով panorama.am-ի հարցին՝ հրեա քաղաքագետ Ավիգադոր Էսկինի հայտարարության վերաբերյալ, ասել էր, թե. «Ես ոչ մի հրապարակում չեմ կարդացել, որոնք կհաստատեին նրա խոսքերը»…
Հիշեցնենք, որ ըստ ադրբեջանական զլմ-ների, Ադրբեջանում կայացած ասուլիսի ժամանակ՝ ի պատասխան ադրբեջանցի լրագրողի այն հարցին, թե հայերը մեծ աղմուկ են բարձրացրել Ադրբեջան ժամանած իսրայելցի լրագրողների պատվիրակության առնչությամբ, հայտնի իսրայելցի քա-ղաքագետ Ա. Էսկինը հայտարարել էր, թե վերջին ժամանակներս ՀՀ-ում նորաձեւ է դարձել Իսրայելին մեղադրել ոչ միայն համաշխարհային աղետների, այլեւ հայ ժողովրդի դժբախտությունների մեջ……
Արման Դավթյան
* * *
Իսրայելը՝ նոր խնդրի առջեւ
Իսրայելի մի խումբ դիվանագետներ զեկույց են պատրաստել, որտեղ երկրի իշխանություններին խորհուրդ է տրվում աջակցել պաղեստինյան «Համաս» եւ «Ֆաթհ» շարժումների միջեւ կնքված համաձայնությանը:
Փաստաթուղթը ներկայացվել է Իսրայելի ԱԳՆ Ավիգդոր Լիբերմանին եւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների:
Նշենք, որ նախապես պաշտոնական Թել Ավիվը Պաղեստինի ազգային իշխանություններին կոչ էր արել ընտրել՝ կամ «Համաս»-ի կամ Իսրայելի հետ համագործակցությունը…
Անհավատները եւ աշխարհը
«Քրիստոնեական ակումբ» որակված Եվրոպայում ուշագրավ իրավիճակ է: Արեւմտյան Եվրոպան առաջատար է աթեիստների թվով: Ֆրանսիայում Աստծո գոյութ-յանը հավատում է 39%-ը, Բելգիայում՝ 34%-ը, Գերմանիայում՝ 31%-ը:
Իսկ աշխարհի բնակչության 41%-ը համոզված է, որ մարդն առաջացել է էվոլյուցիայի միջոցով, հարցվածների 28%-ը կարծիք է հայտնել, որ մարդուն ստեղծել է Աստված, իսկ 31%-ը նշել է, որ չի կողմնորոշվել այս հարցում:
Կարեն Բալյան
Պանթուրքիստական ֆուտբոլ
Թավրիզում կայացած հերթական ֆուտբոլային հանդիպումը պանթյուրքիստները վերածել են նոր հակաիրանական բողոքի ցույցի: Թավրիզի «Թրաքթորսազի» եւ Ղոմի «Սաբա» ֆուտբոլային թիմերի միջեւ կայացած խաղից հետո, թավրիզցիների պարտությունից բորբոքված, մարզա-սերների եւ ոստիկանների միջեւ մեծ բախում է տեղի ունեցել, որի ժամանակ ավելի քան 100 ցուցարար է ձերբակալվել:
Ըստ տեղեկատվության՝ բախումների պատճառն այն է եղել, որ պանթյուրքական գաղափարախոսություն կրող մարզասերները հնչեցրել են ազ-գայնամոլական եւ անջատողական բովանդակությամբ կոչեր: Հիշեցնենք, որ իրանական «Աթինյուզ.քոմ» կայքի հաղորդմամբ՝ վերջերս Թեհրանի «Ազադի» մարզադաշտում տեղի ունեցած Թեհրանի «Էսթեղլալ» եւ Թավրիզի «Թրաքթորսազի» ֆուտբոլային թիմերի հանդիպման ժամանակ ո-րոշ պանթյուրքիստ մարզասերներ քաղաքական երանգ էին հաղորդել հանդիպմանը՝ պարզելով հակաիրանական եւ անջատողական բովանդակությամբ ցուցապաստառներ: Վերջին շրջանում պանթյուրքական խմբավորումներն աշխուժացրել են իրենց հակաիրանական գործողությունները եւ ֆուտ-բոլային հավաքներն օգտագործում են որպես հակակառավարական գործողությունների հարթակ:
«Լուսանցք» թիվ 17 (193), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



