Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից

Հայկական խոհանոց –

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)
(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Կաթնասերով եւ ծնեբեկով ապուր

Բաղադրությունը
Ծնեբեկ – 250 գ
շաքար – 2 գ
ալյուր – 1 ճաշի գդալ
ձիթապտղի ձեթ – 20 գ
կաթի սեր – 200 գ,
աղ, սեւ պղպղեղ

Պատրաստման եղանակը
Ծնեբեկը մաքրել, կտրատել 1 սմ-ի չափով կտորների, լվանալ, եփել աղ գցած ջրում:
Առանձին ամանի մեջ ալյուրը ձիթայուղով բովել, շաքարը մեջը լցնել, խաշած ծնեբեկի ջրով (0.5 լ) բացել, դնել մարմանդ կրակին: Վրան լցնել կաթի սերը, սեւ պղպեղը եւ ավելացնել խաշած ծնեբեկը:
Մեր տատերը ծնեբեկը սեզոնին հաճախ են օգտագործել՝ այն վայելողի օրգանիզմը մաքրելու եւ կենսունակությունը վերադարձնելու համար:
Եղե՛ք առողջ ու կենսախինդ: Բարի՛ ախորժակ:

* * *

Շաբաթվա մարզական կյանքից –

«Միկա»-ն՝ գավաթակիր թիմ
Ֆուտբոլի ՀՀ գավաթի խաղարկության եզրափակիչ խաղում Երեւանի «Միկա»-ն 4:1 խոշոր հաշվով հաղթեց Գյումրիի «Շիրակ»-ին եւ 6-րդ անգամ տիրեց պատվավոր մրցանակին:
Այդպիսով, «Միկա»-ն իրավունք ստացավ մասնակցելու Եվրոպայի լիգայի գալիք մրցաշարին: Հիշեցնենք, որ սա Հայաստանի գավաթի հոբելյանական՝ 20-րդ խաղարկությունն էր:

1-ինը՝ 14 ազգերի մեջ
Ուկրաինայի Նիկոլաեւ քաղաքում անցկացված մինի ֆուտբոլի մրցաշարում հաղթանակ է տարել տեղի հայ համայնքի հավաքականը: Հաղթանակի օրվա կապակցությամբ կազմակերպված մրցաշարին մասնակցել են քաղաքում բնակվող 14 ազգություններից (հայեր, հույներ, թուրքեր, ադրբեջանցի-ներ, քրդեր, եզդիներ, վիետնամցիներ, ռուսներ, նիգերիացիներ, գերմանացիներ եւ այլք) ստեղծված թիմեր:
Եզրափակիչում միմյանց հետ հանդիպել են հայկական եւ բուլղարական համայնքի հավաքականները: Խաղն ավարտվել է մեր հայրենակիցների հաղ-թանակով, ովքեր արժանացել են հատուկ մրցանակների եւ պատվոգրերի:

Շախմատային անցուդարձ
Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ցավալի պարտություն կրեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլում եւ դուրս մնաց հետագա պայքարից: Թայբրեյքի 4 խաղերում մեր շախմատիստը զիջեց Ալեքսանդր Գրիշչուկին (Ռուսաստան)՝ 1,5:2,5 հաշվով:

 * * *
Թբիլիսիում տեղի ունեցող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 4-րդ փուլից հետո մրցաշարի առաջատար Էլինա Դանիել-յանը վաստակել է 3,5 միավոր եւ բաժանում է 2-4-րդ տեղերը: Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը 3-ական միավորով բաժանում են 5-29-րդ -հորիզոնականները: Աննա Հայրապետյանը 56-րդն տեղում է: Եվրոպայի չեմպիոնի կոչման համար պայքար են մղում 26 երկրների 132 շախմա-տիստուհիներ:
Հ.Գ. – 8-րդ փուլում Է. Դանիելյանը առաջին պարտությունը կրեց առաջատար Վիկտորիա Չմիլիտեից (Լիտվա):

 * * *
Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Սարաեւոյի մրցաշարում 8-րդ փուլից հետո 19 միավորով բաժանում է 1-2-րդ տեղերն է բաժանում Բորկի Պրեդոեւիչի (Բոսնիա-Հերցեգովինա) հետ:
Վերջին` 9-րդ փուլում Հ. Մելքումյանը սեւերով կխաղա հաղթողի կոչման համար պայքարում իր հիմնական մրցակցի` Բ. Պրեդոեւիչի հետ:

 * * *
Ռուսաստանի Կիրիշի քաղաքում անցկացվում է «Աշխարհի պատանի աստղեր» ավանդական 9-րդ մրցաշարը` նվիրված Վանյա Սոմովի հիշատակին: Շրջանային կարգով անցկացվող մրցաշարի 12 մասնակիցների թվում է նաեւ ՖԻԴԵ-ի վարպետ Կարեն Հ. Գրիգորյանը: 5-րդ փուլից հետո նա 3,5 միավորով 1-3-րդ -տեղերն է բաժանում Ռուսաստանի ներկայացուցիչների` միջազգային վարպետ Ալեքսեյ Գոգանովի եւ ՖԻԴԵ-ի վարպետ Կիրիլ Ալեքսեենկոյի հետ:

Հայաստանում կանցկացվի ժայռամագլցման փառատոն
Մայիսի 21-31-ը Հայաստանում կկազմակերպվի Առաջնամագլցման 2-րդ միջազգային փառատոնը: Միջոցառման կազմակերպիչն է «Ժայռերն ի վեր» անվանումը կրող ակումբը: Նախատեսվում է, որ փառատոնի մասնակիցները կլինեն աշխարհի շուրջ 10 երկրներից, ինչը նման նոր եւ յուրա-հատուկ նախաձեռնության համար բավականին լուրջ ցուցանիշ է:
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հաղորդմամբ, փառատոնի հիմնական մագլցման վայրեր այս տարի ընտրվել են Գառնիի, Արփա գետի եւ Նորավանքի կիրճերը:
Հաշվի առնելով Հայաստանի հարավում նոր զբոսաշրջային արդյունքների ստեղծման հեռանկարները` ՀՀ ազգային մրցունակության հիմնադ-րամը համագործակցում է ակումբի հետ եւ փառատոնի անցկացման համար ցուցաբերում ֆինանսական աջակցություն. «Մենք կարեւորում ենք Հա-յաստանի չբացահայտված զբոսաշրջային ներուժի վերհանումը: Նման փառատոնները Հայաստանը ներկայացնում են նոր, ոչ ավանդական լույսի ներքո: Իսկ այն, որ ժայռամագլցումը նաեւ շատ հետաքրքիր եւ յուրահատուկ զբոսաշրջային արդյունք է Հայաստանում, էլ ավելի է ընդգծում այս համագործակցության կարեւորությունը»,- մեկնաբանել է մրցունակության հիմնադրամի Զբոսաշրջության ծրագրի տնօրեն Սյուզաննա Ա-զոյանը:
«Հայաստանը ժայռամագալցողների համար իսկական դրախտ է` իր յուրատեսակ եւ մեծաքանակ ժայռային գոյացություններով: Մեր արտասահմանցի գործընկերները, ամեն անգամ Հայաստան այցելելով, վերադառնում են աննկարագրելի տպավորություններով: Այս փառատոնի կազմակերպումը նման ոգեշնչման արդյունք է»,- պարզաբանել է «Ժայռերն ի վեր» ակումբի հիմնադիր Մխիթար Մխիթարյանը:
Առաջնամագլցման միջազգային փառատոնն առաջին անգամ կազմակերպվել է 2009թ. եւ ունի զարգացման ու ընդլայնման լուրջ միտում: Մասան-կիցները Ռուսաստանից, Իրանից եւ Չեխիայից էին, նրանք մագլցում էին Հրազդանի, Գառնիի, Նորավանքի եւ Արփա գետի կիրճերում:

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 18 (194), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։