Նժդեհի հետեւորդին` Նժդեհի մեդալ… Ազատամարտիկը… եւ համշենահայերը Արցախում

Նժդեհի հետեւորդին՝ Նժդեհի մեդալ

Հայ Արիական Միաբանության գրասենյակում կայացել է ՀԱՄ Արցախի կառույցի պատասխանատու, Արցախի արիադավան-հեթանոսական համայնքի կազմա-կերպիչ Արմեն Պետրոսյանի՝ ՀՀ Պաշտպանության նախարարության «Գարեգին Նժդեհ» մեդալի պարգեւատրման առիթով օծման արարողությունը:
Ա. Պետրոսյանը ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի կողմից որպես նվեր ստացել է գեղանկար՝ Գարեգին Նժդեհի պատկերով:
Ա. Պետրոսյանը տարիներ շարունակ կատարում է ոչ միայն ազգային նպատակներին հասնելու, հայոց հավատը վերականգնելու իր առաքելությունը, այլեւ Արցախի պաշտպանական բանակի գործուն սպա է, հետախույզ, մշտապես մարտական դիրքերում է:

Արցախցի արորդին տիրապետում է արեւելյան մարտարվեստների, որը ուսուցանում է արցախցի պատանիներին, որոնցից շատերը մարտարվեստների տարբեր ոճերում դարձել են ՀՀ, ԼՂՀ, Կովկասի չեմպիոններ, մրցանակակիրներ:
ՀԱՄ գրասենյակում կատարվել է նաեւ հոգեւոր-արիական ծես՝ ի փառս Գարեգին Նժդեհի, Հայոց բանակի եւ հայ մարտիկների, հայ-արիները փառաբա-նեցին նաեւ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնին:

Կարեն Բալյան

«Լուսանցք»-ի փոստից –
Արթիկի քաղաքապետարանը չի հարգում Արցախյան պատերազմի հերոսների հիշատակը

Արցախյան գոյամարտի հերոսների սխրանքը համարժեքորեն չի գնահատվում իշխանությունների կողմից: Այդ մասին հայտարել է Արցախյան պատերազմի հերոս, լեյտենանտ Մյասնիկ Գասպարյանի մայր Սուսաննա Գասպարյանը՝ Երեւանում իր որդու հիշատակին նվիրված ցերեկույթի ըն-թացքում:
Ծնունդով Արթիկ քաղաքից, ընդամենը 22 տարեկանում ընկած Մյասնիկ Գասպարյանի (Միրոյի) խիզախության մասին Արցախյան հերոսամարտի մասնակիցների շրջանում լեգենդներ են պտտվում:
Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ հանրահայտ Կոմանդոսը, հիշեցրել է Միրոյի հայտնի սխրանքը. 1992թ. նա հաջողացրել է ադրբե-ջանցիների քթի տակից գերեվարել 2 տանկ եւ տեղափոխել դրանք հայկական զինուժի կողմ:
Միրոյի մարտական ընկերները ցերեկույթի ընթացքում զայրույթով նշեցին, որ Արթիկի քաղաքապետարանը (քաղաքապետ՝ Խաչատուր Վարաքյան) ցինիկաբար ընթացք չի տալիս արթիկցի հերոսի անունով փողոց անվանակոչելու դիմումին:
Միրոյի հիշատակը հավերժացնելու համար քաղաքապետարան միջնորդագրեր են ներկայացրել Հայաստանի եւ Արցախի պաշտպանության նախարարութ-յունները:
Հերոսի մայր Սուսաննա Գասպարյանը հայտարարեց, որ մոտ ապագայում Երեւանում պատրաստվում է տալ մամուլի ասուլիս եւ իրազեկել լրատվա-միջոցներին տեղական ինքնակառավարման մարմինների կողմից զոհված հերոսների հիշատակի հանդեպ դրսեւորվող վերաբերմունքի մասին:
Հ.Գ. – խմբ. կողմից – Այս հաղորդագրությունը, որ տպագրում ենք առանց խմբագրումների, մեզ է ուղարկել Արցախյան պատերազմի վետերան Արսեն Մինասյանը: Կլսենք նաեւ Արթիկի քաղաքապետարանի պարզաբանումը:

*  *  *

Համշենահայեր՝ Արցախում

«News.am»-ը տեղեկացնում է, որ Ղրղըզստանում բնակվող համշենահայերը մտադիր են տեղափոխվել եւ բնակվել Արցախում:
Համայնքի ղեկավար Ռուսլան Կարաբաջակովը այդ ծրագրի մշակման նպատակով եղել է ՀՀ-ում, հետո՝ ԼՂՀ-ում, որպեսզի համշենահայ 200 ընտա-նիքների բնակության համար առավել հարմար վայր ընտրի:
«Մեր տեղն այստեղ՝ Հայաստանում է: Մեր ճակատագիրն այնպես է դասավորվել, որ ավելի քան 250 տարի տեղից տեղ ենք տեղափոխվել՝ Աջարիա, Մի-ջին Ասիա: Այժմ վերջապես որոշել ենք ապաստան գտնել մեր հարազատ հողում»,- ասել է Ղրղըզստանի համշենահայ համայնքի ղեկավարը:
Քրիստոնյա համշենահայերին Կրասնոդարի երկրամասից եւ Աբխազիայից, իսկ մահմեդական համշենահայերին՝ Միջին Ասիայից, Լոռու գյուղերից մեկը տեղափոխելու փորձ արվել էր նաեւ 1984թ.: Նախաձեռնողը եղել էր Երեւանում գործող «Համշեն» հայրենակցական միութ-յան փոխնախագահ Սերգեյ Վարդանյանը: Սակայն Սպիտակի երկրաշարժից հետո ծրագիրը իրականացնել չհաջողվեց:
Նախատեսվում է, որ համշենահայերի 200 ընտանիքները կտեղավորվեն ԼՂՀ Մարտակերտի շրջանում: Նախագծով հետաքրքրված են նաեւ Մոսկվայի «Համշեն» հայրենակցական միության անդամները:

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 18 (194), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։