Ադրբեջանի հակաիրանական քայլերը – Անկարան գործի է դրել համաթրքությունը…

Ադրբեջանը հակաիրանական քայլեր է ծավալում
Անկարան գործի է դրել թրքության մեխանիզմը

Վերջին տարիներին Ադրբեջանը պանթյուրքական խմբերին հակաիրանական ազատ գործունեություն իրականացնելու մեծ հնարավորություն է տրամադ-րել, ինչը, ի թիվս այլ գործոնների, իրանա-ադրբեջանական հարաբերությունների սառեցման առիթ է դարձել: Այդ մասին նշում են հենց իրա-նական զլմ-ները՝ անդրադառնալով Իրան-Ադրբեջան հարաբերություններին:  
Որոշակիորեն լարված են նաեւ Իրան-Պակիստան հարաբերությունները: Իրանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ Սեյյեդ Հասան Ֆիրուզաբադին նախազգու-շացրել է Պակիստանին, որ եթե վերջինիս իշխանությունները նախկինի պես սահմանային շրջաններում ահաբեկիչների գործողություննե-րի վերահսկման հարցում թերանան, ապա Իրանը կօգտվի իր օրինական իրավունքից:

Իրանի Զահեդան քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Իրանի ՆԳՆ-ն հայտարարեց, որ պակիստանցի որոշ պաշտոնյաներ կապ են ու-նեցել ահաբեկիչների հետ: Հիշեցնենք, որ Բեն Լադենը ժամանակին նույնպես սպառնում էր Իրանին:
«ԻՌԱՍ» վերլուծական կենտրոնի գրողների խորհրդի անդամ Էհսան Թաղվայի Նիան իր հոդվածում նշում է մի շարք գործոններ, որոնք առիթ են դարձել իրանա-ադրբեջանական հարաբերությունների սառեցման համար: Դրանք են՝
- Ադրբեջանում հոգեւորական գործիչներին Իրանի օգտին լրտեսություն կատարելու մեջ ուղղված մեղադրանքը:
- Ադրբեջանական պետական եւ ոչ պետական զլմ-ների հակաիրանական բացասական քարոզչությունը:
- Ադրբեջանի ռազմական համագործակցությունը ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ:
- Իրան-Հայաստան հարաբերությունները:
Իրանցի մեկ այլ վերլուծաբան էլ՝ Ահմադ Մարջանի Նեժադը, իրանական «Ղաֆղազ.իռ» կայքում թողարկված հոդվածներից մեկում անդրադառնալով Իրան-Ադրբեջան հարաբերություններում առկա տարաձայնություններին, նշել է, որ տարեսկզբին Ադրբեջանի նախագահն իրեն հռչակելով աշխարհի ա-զերիների առաջնորդ՝ Իրանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ քարոզչության սկիզբ դրեց:
Իսկ ադրբեջանական զլմ-ների հակաիրանական գործունեության առնչությամբ իրանական «Արաննյուզ.իռ» կայքը հոդված է հրապարակել, որտեղ, մասնա-վորապես, նշված է. «Ադրբեջանի լրատվամիջոցների խորհրդի նախագահը տեղեկատվական պատերազմ է հայտարարել իրանական «Սահար» հեռուստաալիքին, նա ոչ միայն հայտարարել է, որ պետք է կասեցնել իրանական հեռուստաալիքի հեռարձակումը, այլ Ադրբեջանի զլմ-ների միջոցով պետք է հակաիրա-նական քարոզչություն իրականացվի»:
Այս ամենին զուգահեռ, չի փոխվում Արեւմուտքի հակաիրանական կեցվածքը, ինչը պարբերաբար պատժամիջոցների առիթ է ծառայում Իրանի դեմ միջազգային ասպարեզում: Իսկ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի դեմ մի քանի անգամ ահաբեկչություն է ծրագրվել:
ՆԱՏՕ-ի ռազմանավերն էլ մերթ ընդ մերթ մտնում են Պարսից ծոց եւ արաբական երկրների հետ իրականացնում են «բարեկամության ծովեր» կամ մեկ այլ խորագիր կրող գործողությունների ծրագրեր: Ռազմանավերում ընդգրկված են նաեւ Իտալիայի, Գերմանիայի, Իսպանիայի եւ Հունաստանի զինվորականները:
Այս ամենին չի կարող իհարկե կողքից հետեւել Անկարան: Թուրքերը վերջերս դիմել են Իրանի հյուպատոսարան՝ պահանջելով Թեհրանում չցուցադրել Հայոց ցեղասպանության մասին կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի «Արմին Վեգներ՝ Ցեղասպանության լուսանկարիչ» ֆիլմի ցուցադրությունը:
«Հայերի անհիմն պնդումների դեմ պայքարի միություն» հորջորջված թուրքական կազմակերպությունն էր իր բողոքը հայտնել եւ ակնար-կել, թե անընդունելի է, որ իսլամական երկրներից մեկը մյուսին ցեղասպան պետություն անվանի եւ թույլտվություն տա ցուցադրել ցեղաս-պանության մասին պատմող ֆիլմ:
Իհարկե, պաշտոնական Անկարան էր նախաձեռնել այս պահանջը՝ ըստ երեւույթին ուղղակիորեն շահարկելով իսլամական գործոնը:
Բայց, չգիտես ինչու, այդ գործոնը չի գործում Ադրբեջանի պանթյուրքիստական դրսեւորումների դեպքում… Թե՞ թրքությունը ամենագլխա-վորն է:
Այդ դեպքում Իրանի եւ Հայաստանի համար վստահաբար կարեւոր է դառնում դարավոր բարեկամությունն ու արիական անցյալը, երբ թյուրքական տարրի մասին խոսք անգամ չկար ու չէր կարող լինել…

Վահագն Նանյան

Նոր պատժամիջոցներ կլինե՞ն

ԵԽ մամուլի ծառայությունը հայտարարել է, որ «մայիսի 9-12-ին Ադրբեջանում, Բելառուսում եւ Շրի Լանկայում մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության վերաբերյալ ԵԽ-ում անցկացվող լսումների ժամանակ ԵԽ պատգամավորները հանդես կգան առաջարկութ-յուններով»:
Տարբեր միջազգային կառույցների զեկույցների համաձայն, քաղաքացիական ազատությունների եւ ժողովրդավարական նորմերի խախտումներով աշխարհում Ադրբեջանն առաջին տեղերից մեկն է զբաղեցնում: ԵԽ-ի՝ Բաքվի գրասենյակի ղեկավարը կոշտ մեղադրանք է առաջադրել Ադրբեջանի իշխա-նությանը՝ բողոքի ցույցերը փաստացիորեն արգելելու համար:
«Ազադլըգ»-ը հետաքրքրական է համարում այն հանգամանքը, որ այս անգամ իրավիճակն Ադրբեջանում քննարկվում է Բելառուսի եւ Շրի Լանկայի հետ նույն հարթությունում՝ նշելով, որ դա ազդանշան է Ադրբեջանի իշխանության համար:
Ներկայում Բելառուսը գտնվում է եվրոկառույցների պատժամիջոցների տակ, այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների մուտքը Եվրոպա արգելված է: Ադրբեջանի դեմ նման պատժամիջոցների հարցը մի քանի ամիս է քննարկվում է: Այժմ Ադրբեջանի ու Բելառուսի նույնացում կա: Ի տարբերութ-յուն Բելառուսի, Ադրբեջանի ղեկավար-գործարարները բազմաթիվ բիզնես թելերով են կապված Եվրոպայի հետ եւ պատժամիջոցների ու քաղաքական սահ-մանափակումների դեպքում նրանք կարող են լուրջ ֆինանսական խնդիրներ ունենալ: Ադրբեջանի հարցը Բելառուսի հետ քննարկման դնելը Ալիե-ւի քաղաքական հեղինակությունը Լուկաշենկոյի հետ նույնացնել է նշանակում:
Ադրբեջանի հեղինակության վրա բացասաբար է ազդում նաեւ այն, որ հայտնվել է աշխարհում կոռուպցիայի եւ պետական բռնաճնշումների խորհր-դանիշ հանդիսացող Շրի Լանկային կողքին:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 18 (194), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։