Բաքուն պատերազմի ծրագիր ունի… – թե…

Բաքուն պատերազմի ծրագիր ունի՞ –

Շփման գծի դիպուկահարները Բաքվի իշխանության կյանքն են երկարաձգում

«Ազադլըգ» թերթը գրել է, որ «Ադրբեջանի իշխանությունը արտաքին քաղաքականության վեկտորում ռուսաստանամետ կուրս է բռնել, սակայն «Wikile-aks»-ի հրապարակած տեղեկությունները խոսում են այն մասին, որ Բաքուն բոլորովին այլ նպատակներ ունի»: Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Էնն Դերսիի հետ հանդիպմանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Վաշինգտոնից ռազմական օգնություն է խնդրել. «Մենք ռեալ օգնություն եւ շահ ենք ցանկանում տեսնել: Ցանկանում ենք պաշտպանվել հնարավոր հարձակումներից: Ադրբեջանը չի վստահում Ռուսաստանից ձեռք բերվելիք զենքերին, քանի որ նրանք գտնվում են «էլեկտրոնային հսկողության» տակ: Մեզ Իրանի ու Ռուսաստանի հսկողության տակ չգտնվող զենքեր են պետք»:

Ըստ ադրբեջանական որոշ փորձագետների, եթե «Wikileaks»-ի գրածները համապատասխանում են իրականությանը, ապա դա նշանակում է՝ Բաքվի պաշտոնական եւ ոչ պաշտոնական քաղաքականության միջեւ լուրջ հակասություններ կան: Իսկ սա չի համապատասխանում Ադրբեջանի պետական շահերին: Նշվում է նաեւ, որ ժամանակին պաշտոնական Բաքուն մերժել է ԱՄՆ անվտանգության վահանի տակ մտնելու առաջարկը: Իսկ 2007թ. Ի. Ալիեւին հղած նամակում ԱՄՆ պետքար-տուղար Քոնդոլիզա Ռայսը նույնիսկ հայտնել էր, որ ԱՄՆ-ն պատրաստ է Ադրբեջանի ռազմական անվտանգությունն ապահովող համաձայնագիր ստորագ-րել, բայց մինչ օրս նման համաձայնագիր չի ստորագրվել: Հակառակը, նոր զարգացումներ չեն նկատվում նաեւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունում, եւ ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններում անհասկանալի պահեր կան: Այս ամենը չի կարող չսեւեռել Մոսկվայի ուշադրությունը, ինչից էլ վա-խենում է Բաքուն:
Ինչպես ներքին սպառման, այնպես էլ ահա այս արտաքին խնդիրների համար ադրբեջանական իշխանությունները փորձում են սադրել եւ շահարկել հայկական գործոնը: Եթե ներքին սպառման համար Արցախ-Ադրբեջան շփման գծում դա կատարվում է դիպուկահարների սադրանքների միջոցով, ապա արտաքին սպառման համար Բաքուն դիմում է բազմազանության: Անգամ Մեծամորի ատոմակայանի հարցն է բարձրացրել ԵԽԽՎ վեհաժողովի նստաշրջանում: Սա ա-նակնկալ չէր, քանի որ թուրքական եւ ադրբեջանական զլմ-ները վերջին շրջանում պարզապես «եռում» են Հայկական ատոմակայանի վտանգավոր լինելու մասին հրապարակումներով: Հիմա արդեն թյուրքական այս դաշինքը կփորձի ԼՂՀ, ազատագրված տարածքների եւ փախստականների հարցին ավելացնել եւս մեկը՝ Հայկական ատոմակայանը, որպեսզի հայկական գործոնի այսօրինակ միջազգայնացումից կարողանա խաղալ արեւմտյան եւ ռուսաստանյան ճակատնե-րի հետ…
Գոնե մեզ համար տարօրինակ չէ, երբ սեփական ատոմակայանները կառուցել ցանկացող Թուրքիան, Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված փորձում են «փակել տալ» Հայկական ատոմակայանը՝ դրանով իսկ հարված հասցնելով ՀՀ քաղաքատնտեսական համակարգին, բայց տարօրինակ է, երբ նույն բանն անում են ՀՀ «կանաչ» մասնագետներն ու հասարակական հիմունքներով բնապահպանները: Չնայած միջազգային մասնագիտական հավաստիացումներին (նաեւ ԱԷՄԳ-ի, անգլերեն հապավմամբ՝ ՄԱԳԱՏԵ-ի կողմից), որ Հայկական ԱԷԿ-ը իր պահանջներին համապատասխան է աշխատում, այնուամենայնիվ, միջազգային ինչ-ինչ կա-ռույցների հետ գործակցող հայրենաբնակ որոշ կազմակերպություններ լծվել են Մեծամորի ատոմակայանը «փակել տալու» գործին:
Հետաքրքիր է նաեւ, որ ԵԽԽՎ վեհաժողովում անգամ հասկացել են թյուրք-ադրբեջանական խաղերը, իսկ մեզանում դեռ խաղն ավարտված չէ… Նույնիսկ այն հանգամանքը, որ մեր հարեւան Իրանն ու Թուրքիան ձգտում են ատոմային էներգետիկայի զարգացմանը, հասկանալով այդ ոլորտի կարեւորութ-յունը տնտեսության զարգացման մեջ, դա մեր բողոքող հատվածին չի օգնում միջազգային ծուղակում չհայտնվելու համար…
Եթե անգամ Հայկական ԱԷԿ-ը «փակել տան», ի՞նչ է՝ իրանական կամ թուրքական, չի բացառվում նաեւ ադրբեջանական ատոմակայանները մեզ չեն վտանգելու՞… -Թե՞ մեր տնտեսական համակարգը իսպառ ոչնչացնելուց հետո, ՀՀ-ի «կանաչ» մասնագետներն ու հասարակական հիմունքներով բնապահպաններն  իրենց «զորավոր պահանջներով» դրանք նույնպես «փակել են տալու»…
Հասկանալի է, որ բնապահպանությունը կարեւորագույն արժեք է: Նաեւ ազգային արժեք է: Բայց, երբ ասվում ու ապացուցվում է, որ ՀԱԷԿ-ը այժմ, այս պահին անվտանգ է, ապա ի՞նչ են ուզում նորից… Ցանկանում են այն «փակել տալ», որովհետեւ իրենք «կանաչ» են ու բնապահպա՞ն…
Հետո վերջնականապես ավերված տնտեսության պայմաններում կանաչ ու բուրավետ խոտ ուտելով պիտի թշնամու դեմն առնե՞նք, թե՞ «Եհովայի վկաներ»-ի հայտարարած՝ «անբանակ Հայաստան»-ով…
Երբ Ադրբեջանում դեռ տնտեսական «կրիզիս» է (ըստ դրանց փորձագետների), մենք մի նոր  «կրիզիս» ենք սարքու՞մ մեզ համար:
Ադրբեջանցի տնտեսագետ եւ փորձագետ Մեհեմմեդ Թալըբլըն «Ազադլըգ»-ի հետ զրույցում ասել է, որ եթե մի քանի տարի առաջ Ադրբեջանում տնտեսա-կան աճը կազմում էր 30%, ապա այժմ այն 5,5%-ից չի անցնում, իսկ վերջին 3 տարիներին ՀՆԱ-ն 5 անգամ աճել-նվազել է՝ կախված նավթի համաշխարհա-յին գների տատանումներից»: Եվ անգամ նավթախաբ (համարյա՝ երազախաբ) ադրբեջանցին է երազում ատոմային էներգետիկայի մասին:
2008թ. սկսած նոր աշխատատեղերի հարցում էլ Ադրբեջանում հետընթաց է գրանցվում: Աշխատատեղեր բացվելու հետ կապված լավատեսական ցուցանիշները, շա-հարկումից բացի, այլ բանի չեն հանգեցնում եւ, փորձագետների համոզմամբ, «չարժե անգամ խոսել Ադրբեջանում բարեբեր սոցիալ-տնտեսական զարգացումից»:
Այս իրավիճակում Բաքուն շարունակում է դիվանագիտական-հոգեբանական պատերազմը եւ փորձելու է հայավնաս բանաձեւեր առաջ քաշել միջազգային տար-բեր ատյաններում: Ակնկալվում են նաեւ տեղեկատվական ոլորտում դիվերսիաներ, գուցե նորից առաջ կքաշվեն այնպիսի կեղծ տեսակետներ, թե «Հայաստանը պատմական Ադրբեջանի տարածքի վրա ստեղծված պետություն է, ու պատմական ադրբեջանական հողերի վրա հայերն երկու անգամ չեն կարող ինքնորոշվել»… Այս թեզն անգամ նախագահ Ալիեւն է արծարծում, իսկ տարբեր միջազգային ատյաններում փորձ է արվում դա որպես պատմական իրողություն զարգացնել:
Միջազգային ատյաններում շեշտադրվում է նաեւ այն, թե ինչո՞ւ են ՀՀ զինված ուժերը տեղակայված Արցախում եւ կամ՝ ինչո՞ւ են ՀՀ քաղաքացի-ները ներգրավված ԼՂՀ պաշտպանության գործում: Ուստի վերստին կարեւորում ենք ՀՀ կողմից ԼՂՀ անկախության ճանաչման եւ ռազմա-պաշտպանական համաձայնագիր ստորագրելու հանգամանքը, հատկապես, որ մեր ռազմական հայեցակարգը հստակ նախանշում է, որ անհրաժեշտության դեպքում ՀՀ-ն կա-րող է դառնալ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավոր: Կամ պետք է վերջապես վերահաստատել ՀՀ-ԼՂՀ վերամիավորման փաստը եւ անբեկանելի հայտա-րարել դրա մասին:
Իսկ դա չի կարող հանգեցնել պատերազմի, քանզի անգամ Բաքվի համար պարզ է, որ ինչպես «դե ֆակտո»-ն, այնպես էլ «դե յուրե»-ն նոր բան չի ավե-լացնում այս հարցում… Հատկապես, որ պատերազմն առանց միջազգային գերուժերի ցանկության, վատ կանդրադառնա Ադրբեջանի վրա:
Այս հանգամանքն իրականություն է: Բայց միջազգային հանրությունը վերջապես պետք է գիտակցի, որ Ադրբեջանի ռազմատենչ կեցվածքի ու տարբեր երկրներից զենք-զինամթերքի մեծ չափերի գնման փաստերի հանդեպ անտարբերությունը կարող է հանգեցնել թեկուզ կարճատեւ, բայց արյունալի բախումների: Այս առումով  է, որ շփման գծում տեղի ունեցած միջադեպերը պետք է համարժեք արձագանքի արժանանան միջազգային ասպարեզում: Իսկապես պակասում է հայկական կողմի համարժեք պատասխանը… ԼՂՀ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մա-սիս Մայիլյանը անդրադառնալով այս խնդրին, նշել է, որ սահմանին դիպուկահարների գործողությունների ակտիվացումը ինքն իրենով չի կա-րող հանգեցնել պատերազմի վերսկսմանը. «Արցախում պատերազմը կարող է սկսվել քաղաքական ինչ-ինչ որոշումների հետեւանքով, այսինքն՝ պատե-րազմը սկսվում է ոչ թե ռազմական, այլ՝ քաղաքական դաշտում: Այն, ինչ կատարվում է այս պահին, ռազմական շանտաժ է եւ ռազմական դիվանագիտությունն օգտագործելու ադրբեջանական փորձ, որի նպատակն է բանակցություններում հասնել որոշակի հաջողությունների: Բայց քանի որ Ստեփանակերտը եւ Ե-րեւանը չեն պատրաստվում խաղալ խաղի այն կանոններով, որը սահմանվում է Բաքվում, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած իրավիճակի ու իրադար-ձությունների զարգացմանը, ցանկացած սցենարի»…
ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանը ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով փոխտեղակալ Թինա Քայդանաուին: Հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններից զատ քննարկվել են տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Արցախի: Կարծում ենք՝ ՀՀ եւ ՌԴ նախագահներ Սերժ Սար-գսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի մայիսյան հանդիպմանը նույնպես քննարկվել են տարածաշրջանային խնդիրներ: Պետք է ի վերջո  բոլորին հուզի՝ Բաքուն պատերազմի ծրագիր ունի՞…
«Ղարաբաղի կարգավորման առնչությամբ Ադրբեջանը հստակ դիրքորոշում եւ գործողությունների պլան ունի,- հայտնել է Ադրբեջանի նախագահի աշ-խատակազմի միջազգային բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը,- Բաքվում ցանկանում են դրան հասնել խաղաղ բանակցային ճանապարհով, սակայն անհրաժեշ-տության դեպքում կօգտագործեն տարածքները վերադարձնելու իրենց իրավունքները»:
Բայց այլ բան է «պլան կազմելը», այլ բան՝ իրական հնարավորությունները: Բաքվի բոլոր գործողությունները հավաստում են, որ հուսալքված Բա-քուն շատ բան ցանկանում է, բայց…
Այդ «բայցը» փորձում է ինչ-որ ձեւով լրացնել Անկարան: Իգդիրում հավաքի ժամանակ Թուրքիայի վարչապետ էրդողանն անդրադարձել է նաեւ հայ-թուրքական հարաբերություններին. «Մեկ անգամ եւս հայտարարում եմ՝ Ղարաբաղի հարցը եթե չլուծվի, Հայաստանի հետ մեր հարաբերություննե-րի մեկ ճանապարհով գնալն անհնար է……Ղարաբաղը եւ Նախիջեւանը մեր խնդիրներն են: Այս հարցով մեզանից այլ բան չսպասեք… Ադրբեջանի անկա-խացումից հետո միշտ կանգնած ենք եղել նրա եւ Ղարաբաղի թիկունքին, եւ այդպես էլ շարունակելու ենք: Այս հարցի վերաբերյալ տարբեր հարթակ-ներում հայ պատգամավորներ եւ նրանց կողմնակիցներ բազմիցս հարց են ուղղում: Նրանց էլ այնտեղ անհրաժեշտ պատասխանները տվել ենք»:
Սա կարծես Բաքվի «մոնո» ռազմատենչ ձայնին «ստերեո» կարգավիճակ տալն է, ինչը պետք է այլեւս հստակեցնի Երեւանի դիրքորոշումը հայ-թուրքական կոչված արձանագրությունների հետկանչման հարցում: Այսօր, երբ Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ առկա է քաղաքական լարվածություն, պետք է դրան զուգահեռել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ քաղաքական լարվածության արձանագրմամբ: Հատկապես, երբ Անկարան Հայաստան-Սփյուռք պառակտ-ման փորձը կիրառում է նաեւ Իսրայելի նկատմամբ: Թուրքերը նշում են, թե իսրայելա-թուրքական քաղաքական լարվածությունը «չի կարող ազ-դել ԱՄՆ-ում թուրք եւ հրեա համայնքների համագործակցության վրա, քանի որ օսմանցիների ու հրեաների համագործակցությունն ունի 500 տարվա պատմություն»: Եվ վերջերս էլ  հուշագիր է ստորագրվել, որով նախատեսվում է աջակցություն՝ միմյանց գործունեության ու նախաձեռնութ-յունների համար, իսկ հուշագրում ներառված կետերից մի քանիսը անուղղակի հակահայկական են:
Եվ Թուրքիայում շատերն են կարծում, որ առանց Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խնդրի լուծման, դժվար կլինի հայերի հետ բանակցել: Հայերի ու թուրքերի միջեւ երկխոսություն հնարավոր է, բայց «Հայաստանը պետք է որոշ տարածքներ վերադարձնի Ադրբեջանին, եթե Թուրքիայի կողմից ո-րեւէ նոր քայլ է ուզում տեսնել»: Այս մտածելակերպն, իհարկե, ոգեւորում է Բաքվին, սակայն «արաբական հեղափոխական ալիքի» ներխուժման վտանգն ու միջազգային ճնշումները առայժմ զգոն են պահում թյուրքական դաշինքին: Ինչպես Հայաստանի պարագայում, այնպես էլ՝ Ադրբեջանի, Ա-րեւմուտքը նոր ճնշումների է անցնում, ընդդիմադիր կարծիքի, ազատությունների (հատկապես մամուլի) սահմանափակման եւ քաղբանտարկյալնե-րի ազատ արձակման հարցերում: Այս առումով հերթական ԵԱՀԿ բարձրաստիճան պաշտոնյան՝ ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պետրոս Էֆֆտիմիուն եղավ Հայաստանում եւ Ադրբեջանում: Երկու երկրներում հանդիպումներ եղան եւ իշխանությունների եւ ընդդիմադիր ուժերի, ինչպես նաեւ քաղաքացիական հասարա-կության ներկայացուցիչների հետ: Իսկ Ադրբեջանը, օգտվելով այն վիճակից, որն ստեղծվել է միջազգային դիվանագիտական հարաբերություններում, շփման գծում նպատակաուղղված կրակոցները դարձրել է ռազմա-քաղաքական դիվանագիտության մաս եւ փորձում է ներքաղաքական հարցերի կարգավորման մեջ էլ դա տեղավորել:
Վաշինգտոնի, Բրյուսելի, Մոսկվայի եւ Անկարայի նախաձեռնություններից բացի, Արցախի թեման որոշակի «զարգացումներ» է ունենում նաեւ Թեհրանի արտաքին քաղաքականության մեջ: Օրերս Թեհրանի համալսարանի Կովկասի ուսումնասիրությունների հիմնադրամում Իրանում ՀՀ -դեսպան Գրիգոր Առաքելյանի եւ ՀՀ-ում Իրանի նախկին դեսպան Մոհամմադ Ֆարհադ Քոլեյնիի մասնակցությամբ «Լեռնային Ղարաբաղի հակամար-տության լուծումը Հայաստան-Թուրքիա հարաբերություններում» թեմայով քննարկումներ եղան: Մ. Ֆ. Քոլեյնին նաեւ վերջերս իրանական «Ի-ՌԱՍ» վերլուծական կենտրոնին տված հարցազրույցում խոսելով ԼՂՀ միջազգային ճանաչման եւ տարածաշրջանի մյուս հակամարտությունների մասին՝ նշել էր, որ ՀՀ-ն ԼՂ-ի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններում վկայակոչում է Կոսովոյի անկախության փաստը, իսկ Ադրբե-ջանը ստեղծված նոր աշխարհաքաղաքական իրավիճակում, հաշվի չառնելով միջազգային ասպարեզում կատարված որոշ իրադարձություններ, հայտնվել է մեկուսացման մեջ:
Հետաքրքիր է, որ Իրանում Արցախի խնդրի նոր արծարծումները կարծես զուգակցվում են Ադրբեջանի կողմից սանձազերծվող պանադրբեջանիզմի ծավա-լումներին, որին մասնակցում են նաեւ Իրանի ադրբեջանցիները:
Վերջերս ԻԻՀ ադրբեջանցիները նաեւ փորձ արեցին Հայաստանում սադրել հայ-իրանական բախում… Մայիսի 9-ի երեկոյան,  Գորիս-Երեւան մայ-րուղու վրա մի խումբ հայ երիտասարդներ, ովքեր Արցախում եռատոնին նվիրված տոնական միջոցառումներից վերադառնում էին Երեւան, պարսկական բեռնատար մեքենաներից մեկին նկարված-կցված ադրբեջանական դրոշներ են նկատել: Հայ երիտասարդները ստիպել են իրանցիներին (վստահաբար՝ ադրբեջան-ցիներ) ջնջել ադրբեջանական դրոշները: Երբ հայերը պատասխան են պահանջել, բեռնատարի վարորդը կմկմացել ու հստակ պատասխան չի տվել: Մեկ այլ մե-քենայի վարորդ, որ մի կերպ է խոսել հայերեն, փորձել է ներողություն խնդրել եւ արդարանալ, որ տվյալ մեքենայի վարորդը առաջին անգամ է Հայաստան գալիս (կարծես իրենք չէին կարող զգուշացնել), իսկ մինչ այդ մեքենան իբր շահագործվել է Ադրբեջանում… Վարորդները ոչ մի կերպ չեն առարկել եւ համատեղ ուժերով մաքրել են ադրբեջանական խորհրդանիշը: Գուցե առաջին անգամ արժեր միայն զգուշացնելով բավարարվել, բայց կրկնվե-լու դեպքում պետք է այլ կերպ պատժել… Զարմանալի է, թե որտեղ են գտնվել ՀՀ ոստիկանության ՊԱՏ ծառայողները, երբ ադրբեջանական դրոշներով մեքենաներ են հայտնվել մեր երկրում՝ Շուշիի հաղթանակի օրը: Այդպես էլ հատել են մեր պետական սահմանը… Իսկ հայ ոստիկանն ու զինվորը ի՞նչ էին տոնում մայիսի 9-ին: Թե՞ հայրենասիրական «ուտուշխմուշները» նորից ուղեղների մթագնում էին առաջացրել…
Իզուր չէ երեւի, որ «Ա1+»-ի հետ զրույցում Լեոնիդ Ազգալդյանի ղեկավարած ազգային բանակի անդամ, մահապարտների ջոկատի ազատամարտիկ Գագիկ Գի-նոսյանը այդ օրերին ասել է. «Արյունով վերցրած հողը թանաքով հանձնելը ծաղր է: Շուշիի ազատագրումը հայի ոգու վերածնման օրն էր, եւ դրա-նից հետո հայը դեպի վերելք պետք է ապրի եւ ոգու վերազարթոնք լինի, դրանից հետո պետք է հետեւեն ազատագրական նոր մարտեր, որով հայը կարողա-նա ձեւավորել մի նոր Հայաստան, որը ռազմավարորեն անխոցելի լինի»… Գարեգին Նժդեհն ասել է. «Այն ժողովուրդը, որ անարգում է իր նահատակ-ների հիշատակը, դատապարտված է նորանոր նահատակությունների», եւ դա բոլորիս է վերաբերում: Պետք է հիշել նաեւ, որ ազգային հարցերում ման-րուքներ չկան:
Մայիսյան օրերին հանդիպել են ՀՀ եւ ԼՂՀ նախագահները, քննարկել երկու հայկական պետությունների համագործակցության հարցերի լայն շրջանակ: Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանն անդրադարձել են նաեւ ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործըն-թացներին:

Արամ Ավետյան

Հաղթական օրերը պարտադրում են
Մայիսի 9-ին հայտարարություն էին տարածել նաեւ Հայաստանի ազգայնականները՝ նշելով, որ Եռաբլուրում Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) եւ Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) անդամները ՀԱՄ Արցախյան ազատամարտի մասնակիցների խորհրդի եւ Հոգեւոր հանձնախմբի քրմի թեկնա-ծուների հետ միասին նշել են Հաղթանակի տոնը: Հայ նվիրյալ նահատակների պատվին կատարվել է հայ-արիական (հեթանոսական) ծիսական արարողություն եւ փառաբանվել են արցախյան պատերազմի ընթացքում զոհված հայորդիները: Քրմական ծես է կատարվել նաեւ արցախյան պատերազմից հետո ողջ մնացած հայորդիների, ովքեր այսօր էլ շարունակում են իրենց հայրենակերտ ու ազգանվեր գործը, եւ թիկունքում օրնիբուն աշխատած մարդկանց համար, ա-ռանց որոնց անհնարին կլիներ մեր փառահեղ հաղթանակը:
Հայ արիներն ու ազգայնականները եղել են նաեւ Վահագն Աստծո արձանի մոտ, փառաբանել Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնին՝ ուժի եւ հզորության, կամքի եւ հետագա հաղթանակների ապավեն ստանալու բաղձանքով:
Արցախյան ազատամարտի վճռորոշ ու բեկումնային մարտերից էր Շուշիի ազատագրումը եւ այսօր այդ փառավոր օրվա 19-րդ տարեդարձն է: 1992թ. մայի-սի 9-ը նախաստեղծ հողն էր ադրբեջանական պարտության եւ 1994թ. թշնամու աղերսանքով կնքված զինադադարի:
Մայիսյան այս օրերին հայությունը նշում է նաեւ Երկրապահի տոնը (մայիսի 8-ին) եւ 1945թ. 2-րդ աշխարհամարտում կռած Հաղթանակի տոնը (մայիսի 9-ին), երբ խորհրդային բանակի կազմում մարտնչող հայ զինվորները Բեռլինում պարեցին Հայոց Քոչարին… Հայ արիականներն ու ազգայնականները շնորհարվորել են հայությանը նաեւ այս կապակցությամբ:
Տոնական արարողություն է եղել ՀԱՄ կենտրոնական գրասենյակում, որին մասնակցել են նաեւ արցախյան եւ հայրենական պատերազմների մասնակից-ներ:
«Հավերժ փա՛ռք հանուն ազգի նահատակված նվիրյալներին, նաեւ մարտնչած ու դեռ կյանքով լեցուն հայորդիներին: Մեր պատմության հաղթական օրերը մեզ պարտադրում են այսօր էլ մտածել հայրենատիրության մասին»,- ասված է հաղորդագրությունում:

«Լուսանցք» թիվ 18 (194), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։