Աշխարհը վերաձեւում են ,,հեղափոխական,, մեթոդներով… Մեզ հրամցվում է ,,հակաահաբեկչական պայքարի,, կուտ

Աշխարհը վերաձեւում են՝ «հեղափոխական» մեթոդներով
Մեզ հրամցվում է «հակաահաբեկչական պայքարի» կուտը

ԱՄՆ-ն Բեն Լադենի սպանությամբ ոգեւորված եւս մեկ փորձ է արել հնարավոր՝ նոր «թիվ 1 ահաբեկչին» վերացնելու ուղղությամբ, բայց փորձն անհաջող է եղել ու հնարավոր «թիվ 1 ահաբեկիչ» Անվար Ալ-Ավլակի հետ ոչինչ չի պատահել: Ալ-Ավլակը «Ալ Քաիդա»-ի գաղափարախոսն է եւ Արա-բական թերակղզում ճանաչվել է որպես աշխարհի ամենավտանգավոր ահաբեկիչներից մեկը, նաեւ ամենավտանգավոր կրոնական ծայրահեղականի համարում ունի:
Ըստ «CBS News»-ի, հենց այս ահաբեկիչն է եղել անօդաչու ինքնաթիռի թիրախը, որը մայիսի 5-ին Եմենում բախվել է զինյալներով ավ-տոմեքենային: Սակայն մեքենայում, հակառակ ԱՄՆ-ի սպասելքիների, չէր գտնվել Ալ-Ավլակին, եղել էին նրա եղբայրներ Մուսաիդը եւ Աբ-դուլլա Մուբարակին (նրանք մահացել էին), ովքեր «Ալ Քաիդա»-ի տեղական ճյուղի միջին օղակների ղեկավարներ էին:

Եմենի գործողությունը անցկացվել էր Ուսամա Բեն Լադենին սպանելուց ընդամեը մի քանի օր հետո: Սակայն դեռ 2011թ. փետրվարին ԱՄՆ-ի ազգային հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարը հայտարարել էր, որ Բեն Լադենը կորցրել է «թիվ 1 ահաբեկչի» կոչումը, իսկ երկրի համար ավելի մեծ վտանգ այժմ ներկայացնում է Ալ-Ավլակին: Այս ահաբեկիչը ծնվել ու կյանքի մեծ մասն ապրել է ԱՄՆ-ում եւ տեղական հատուկ ծառայություննե-րը համարում են նրան ամենավտանգավոր իսլամիստներից մեկը, հատկապես այն բանի համար, որ նա կարողանում է ահաբեկիչներ պատրաստել նաեւ ԱՄՆ-ում: Ալ-Ավլակիին համարում են 2009թ. հատկապես 2 մեծ աղմուկ առաջացրած ահաբեկչությունների մասնակից՝ Տեխասի ռազմակայանում մասշտաբային սպանությունները եւ Դեթրոյդ թռչող ինքնաթիռում ահաբեկչության փորձը:
Չնայած արդեն նոր «թիվ 1 ահաբեկչի» որսն է սկսվել, սակայն վկայակոչելով թալիբների ներկայացուցչին՝ «Ջիո-TV» հեռուստաալիքը հայտարա-րել է, որ Բեն Լադենը ողջ է… Պակիստանի թալիբները կեղծ են անվանել լուրերն այն մասին, թե երկրում ամերիկացիների կողմից իրականաց-ված հատուկ գործողության հետեւանքով սպանվել է «Ալ Քաիդա» միջազգային ահաբեկչական խմբավորման ղեկավար, աշխարհի «թիվ 1 ահաբեկիչ» Ուսամա Բեն Լադենը:
Բայց ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պնդում է, որ ահաբեկչի մարմինը գտնվում է ամերիկյան հատուկ ծառայությունների ձեռքում եւ շուտով հրապարակվելու է Բեն Լադենի տնային տեսաարխիվը: Տեսանյութերը փոխանցվելու են լրատվամիջոցներին: Ըստ տեղեկատվության, տեսագրություն-ներից մեկում նկարահանված է Բեն Լադենի զբոսանքը Պակիստանի Աբոտաբեն քաղաքում տեղակայված իր առանձնատան շուրջը եւ այս հրապարակումը ակ-նարկ է Իսլամաբադի իշխանություններին, որ ԱՄՆ-ում դեռեւս կասկածում են, թե այդ երկրի հատուկ ծառայությունները չէին կարող չիմա-նալ Բեն Լադենի բնակության վայրը:
Սակայն ամեն բան ձգձգվում է, եւ «Ասոշիեյթիդ փրեսս» գործակալությունը դատական ճանապարհով փորձելու է պահանջել սպանված Բեն Լադենի լուսանկարները, այդ թվում նրանք, որոնք հաստատում են ահաբեկչին ծովում թաղելու մասին փաստը: Սպիտակ տունը գործակալության հարցմանը պարտավոր է պատասխանել 20 օրվա ընթացքում՝ «Տեղեկատվության ազատության մասին» օերնքի դրույթներով, համաձայն որի լրատվամիջոցները գործադիր իշխանությունից իրավասու են պահանջելու կառավարական փաստաթղթերի հրապարակումը:
Իրավաբանների գնահատմամբ, եթե ԱՄՆ իշխանությունները սպանված Բեն Լադենի լուսանկարները տրամադրելը մերժեն, ապա խնդիրը կարող է լուծվել դատական ճանապարհով: ԱՄՆ նախագահն իր վերջին հարցազրույցում հայտարարել էր, թե վարչակազմը որոշում է ընդունել չհրապարակել սպանված ահաբեկչի լուսանկարները այն հիմնավորմամբ, որ դրանք կարող են հանգեցնել Բեն Լադենի կողմնակիցների աշխուժացմանն ու վրեժ-խնդրությանը: «Կարեւորը, որ արդարությունը հաղթեց»,- ասել է նախագահ Օբաման՝ հավելելով նաեւ, թե Բեն Լադենին փնտրելու գործում կեն-սական աջակցություն են ցուցաբերել Պակիստանի իշխանությունները՝ այսպես փորձելով մեղմել «միջազգային ցասումը» այս երկրի իշխանությունների դեմ…
Հետաքրքիր է, որ ԱՄՆ-ի ղեկավարի հայտնի ելույթից 1 ժամ առաջ արդեն զլմ-ները, վկայակոչելով նախագահի շրջապատի որոշ աղբյուրների, լուրեր էին տարածել, որ Բեն Լադենի մարմինը ամերիկյան իշխանությունների ձեռքում է: Զլմ-ները սկսել էին հիշեցնել, որ մոտ 10 տարի առաջ՝ 2001թ. սեպտեմբերի 11-ին, հարձակման ենթարկվեց
 Համաշխարհային առեւտրի կենտրոնը Նյու Յորքում եւ Պենտագոնը՝ Վաշինգտոնում, որ այդ ահաբեկչությունները կազմակերպվել եւ իրակա-նացվել են «Ալ Քաիդա»-ի անդամների կողմից: Ահաբեկչությունների հետեւանքով այդ ժամանակ մահացավ առնվազն 3000 մարդ: «Իրադարձութ-յունները, որ ցնցում են արաբական աշխարհը, ոչ այլ ինչ են, քան ջիհադի արդյունքներից մեկը, որում շեյխը (Ուսամա Բեն Լադենը) կատա-րել է առաջնային դեր»՝ «Ալ Քաիդա»-ի հայտարարությունը մեջբերել է «SITE»-ը՝ իսլամական կայքերի դիտարկման ամերիկյան ծառայությունը:
Աֆղանստանի Կանդագար քաղաքում թալիբներն արդեն աշխուժացել են: Նրանք հարձակվել են կառավարական շենքերի վրա, եւ ընթանում են ռազմական գործողություններ: Կան տասնյակ սպանվածներ ու վիրավորներ: Հիշեցնենք, որ «Թալիբան շարժման» ղեկավարները հայտարարել էին, որ կպատժեն Պակիստանի իշխանություններին՝ Բեն Լադենին հանձնելու համար…
Այս համապատկերում չի դադարում «արաբական հեղափոխությունների» շարանը, Հյուսիսային Աֆրիկայի ու Մերձավոր Արեւելքի երկրները դեռ «նշանակետի» տակ են: Հայտնի դարձավ, որ ԵՄ-ն հիմա էլ պատժամիջոցներ կկիրառի Սիրիայի նկատմամբ: ԵՄ-ն հաստատել է որոշ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ փաթեթը, որում արձանագրված է այդ երկիր զենքի ներկրման արգելք: Նաեւ Սիրիայի 13 պաշտոնատար անձանց մուտքն է արգելվում ԵՄ տարածք, քանի որ նրանք մեղադրվում են խաղաղ բնակչության նկատմամբ զենք կիրառելու մեջ, նրանց եվրոպական հաշիվները սա-ռեցվելու են: Երկրի նախագահ Բաշար Ալ Ասադը դեռեւս նրանց ցանկում չէ: ԱՄՆ նախագահի վարչակազմը նույնպես մոտ է Ալ-Ասադի վարչակազմը անօ-րինական ճանաչելուն:  
Այս ընթացքում լուր է տարածվել, որ Լիբիայի նախագահ Քադաֆին անհետ կորել է: Օտարերկրյա դիվանագետները չեն բացառել, որ նա ՆԱՏՕ-ի ուժա-յինների կողմից կազմակերպված գրոհի ժամանակ ծանր վիրավորվել է կամ նույնիսկ մահացել: Մ. Քադաֆին չի հայտնվել նույնիսկ իր որդու ու 3 թոռների հուղարկավորության արարողությանը: Չնայած Լիբիական հեռուստաընկերությունը երեկ գիշեր կադրեր է ցույց տվել Մ. Քադաֆիի ու տեղի ցեղախմբերի ղեկավարների հանդիպումից՝ հերքելով իր սպանության մասին լուրերը: Բայց պնդումներ կան, թե լիովին ապա-ցուցված չէ, որ Մ, Քադաֆիի մասնակցությամբ նկարահանումները տեղի են ունեցել մայիսի 11-ին:
Արեւմուտքը մեծ դժվարությամբ է իր խնդիրները լուծում հատկապես Սիրիայում, Լիբիայում եւ Իրանում, չնայած համառորեն գործադր-վող՝ հակաահաբեկչական հորջորջվող՝ իրականում ահաբեկչական գործողություններին:
Լիբիայի ռմբահարումներին գուցե հաջորդեն Սիրիայի ռմբահարումները, եթե ԱՄՆ-ն այդպես որոշի (ՄԱԿ-ն էլ ինչպես միշտ՝ կհաստա-տի)… Իսկ Իրանի պարագայում Արեւմուտքը եւ նրանց միջուկը՝ «աշխարհի գաղտնի կառավարության» տերերը, փորձում են այլ միջոցների էլ դիմել՝ հասկանալով, որ անմիջական ռազմական հարձակում դեռեւս չեն կարող իրականացնել: Այսպես փորձ է արվում համաթուրանականության «գործիքը» գործածել, հատկապես համաադրբեջանականության տեսքով: Վաղուց Բաքուն տարածքային պահանջների խաղարկումների մեջ է, եւ լարված են Իրան-Ադրբեջան հարաբերությունները: Իսկ ահա Անկարան, չնայած դիմադրությանը, նույնպես ներքաշվում է հակաիրանական խաղի մեջ: Հայտնի է դարձել, որ Թուրքիայի տարածքում 2007թ. անհետացած Իրանի պաշտպանության նախկին փոխնախարար Ալիռեզա Ասգարին Իսրայելի բանտերից մեկում է:
Թեհրանում խոսում են, որ Թուրքիայի հատուկ ծառայությունները պետք է տեղեկացված լինեին առեւանգման մասին եւ իրենք էլ օգնել են Իսրայելին այդ հարցում: Սա կարող է լուրջ հակասություն ստեղծել Իրան-Թուրքիա հարաբերություններում:
Փոխարենը՝ աշխուժանում է Իսրայել-Ադրբեջան ռազմական համագործակցությունը, եւ նույն բանն էլ Իսրայելի հետ փորձում է անել Թուրքիան:
Արդեն քննարկվում է թուրք-քրդական նոր հակամարտության հարցը: Բանտարկված ՔԲԿ ղեկավար Աբդուլլահ Օջալանը (Ափոն) հայտարարել է, որ հնարավոր է նոր պատերազմ լինի քրդերի ու թուրքերի միջեւ… Իսկ ահա «Մեծ միասնություն» ծայրահեղ ազգայնական կուսակցության Իզմիթի շրջա-նային գրասենյակի նախագահ Սեյիթ Օսման Աքյուզը հայտարարել է, թե Քրդստանի բանվորական կուսակցության առաջնորդ՝ ազգությամբ հայ Աբ-դուլլահ Օջալանը, փորձում է վնաս հասցնել թուրք–քրդական եղբայրությանը: Թուրք ազգայնականները նշել են, թե Օջալանը բանտից ղեկավա-րում է ՔԲԿ-ն, եւ պահանջել են անհապաղ մահապատժի ենթարկել նրան: Աքյուզը քանիցս պնդել է, թե Աբդուլլահ Օջալանն ունի հայկական ծագում, ում իսկական անունն Արթին Հակոբյան է:
Օրերս քուրդ գրոհայինները զինված հարձակում են կատարել Թուրքիայի Շըրնաք նահանգի Սիլոփի շրջանի ոստիկանատան վրա: Փոխհրաձգութ-յան ընթացքում վիրավորվել է 2 թուրք ոստիկան, 1-ը մահացել է:
Այս համապատկերում չի բացառվում նաեւ հայկական գործոնի խաղարկումը: Արդեն լուրեր են սփռվում, թե հայ-թուրքական նոր փաստաթուղթ կարող է ստորագրվել կամ հինը կարող է վերարծարծվել: Նշվում է, թե Թուրքիայի առաջ քաշած նախապայմանները Բաքվի կողմից կատարվող ճնշումների հետեւանք էր (այստեղ դեր են ունեցել նաեւ նավթը, գազը, տնտեսական գործոնը), եւ այդ պատճառով հայտնի արձանագրություննե-րը կյանքի չկոչվեցին: Այժմ, իբր միջազգային ճնշումներն ազդել են Անկարայի եւ Բաքվի դիրքորոշումների վրա:
Բայց Բաքուն շարունակում է սադրել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, որոնց Ստեփանակերտում լուրջ քննարկում է սպասվում: Նրանք ստիպված են լի-նելու ավելի հասցեական դարձնել արցախա-ադրբեջանական սահմանի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վերաբերյալ իրենց հակասական հայտարարությունները: Իսկ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները արդեն դուրս են գալիս «ներքին սպառման» ոլորտից, ինչը նույնպես լարման խթան է:  
Գուցե պետք է այլեւս հայտարարել, որ այսպես արդեն սկսվել է «աշխարհի գաղտնի կառավարության» վաղուց նախաձեռնած «Նոր Մերձավոր Արեւելք» ծրագրի իրագործումը:
Եվ «արաբական հեղափոխական ալիքը» կարծես Մերձավորարեւելյան տարածաշրջանին փորձում է հեղափոխակցել Կովկասյան եւ Միջինասիական տա-րածաշրջանները, ինչը թույլ կտա ԱՊՀ կազմի Միջինասիական (Ղազախստան, Թուրքմենստան, Ուզբեկստան, Ղրղըզստան, Տաջիկստան) եւ «Իսլամա-կան կոնֆերանս»-ի (Արաբական շուրջ 20 երկրներ, Պակիստան, Աֆղանստան եւ այլ) երկրները դարձնել միայն Արեւմուտքի սնուցման աղբյուր-ներ…
Կովկասյան տարածաշրջանում խոսքը թերեւս Հայաստանին է վերաբերում (ԱՊՀ անդամ), քանի որ Վրաստանն ու Ադրբեջանը (ՎՈւԱՄ անդամ) արդեն արեւմտյան ճակատում են միանշանակ:
Իսկ այս ամենի հաջողությունից հետո բավականին շահեկան վիճակում կհայտնվի ոչ միայն Արեւմուտք կոչված, սակայն «գաղտնի ու մութ ուժերի» տիրույթին պատկանող տարածքը, այլեւ՝ Իսրայելը, որ հնարավորություն կստանա «աշխարհի տերերի» միջոցով ազդեցություն ունենալ ոչ միայն Մերձավոր Արեւելքում, այլ՝ կարող է այդ նույն ուժերի միջոցով հսկել համաարաբական, համաթուրքական եւ համաիս-լամական բոլոր քայլերը:
Իսկ համաքրիստոնեական կամ համահայկական քայլերի վրա սիոնա-մասոնական ուժերը վաղուց ազդեցություն ունեն՝ հուդա-քրիստոնեության (եւ էկումենիկ եկեղեցական շարժման) եւ հասարակական-քաղաքական ուժերի շրջանում տարվող «դրամաշնորհային», կացութաձեւային, «փող խա-ղացնելու» միջոցներով:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 18 (194), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակնե¬րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։