Կովկասի գեղեցկուհին հայ է… Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից

Հայուհին՝ Կովկասի գեղեցկուհի

20-ամյա Սուսաննա Քոչարյանը դարձել է «Կովկասի գեղեցկուհի» մրցույթի հաղթող, որն անցկացվել է ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքում:
Հայ գեղեցկուհուց բացի թագին հավակնում էին Ադրբեջանի, Ինգուշեթիայի, Դաղստանի եւ Վրաստանի ներկայացուցիչները:
Մասնակիցները ներկայացրել են իրենց ժողովրդի «այցեքարտը», ստեղծագործական համար ներկայացրել, անցել ինտելեկտուալ մրցույթն ու պատ-մել ավանդույթների մասին:
Հայաստանի, Ինգուշեթիայի եւ Դաղստանի ներկայացուցիչները պատմել են իրենց երկրների մասին ոտանավորներով:
Այս տարեվերջին Մոսկվայում կկայանա «Ռուսաստանի Կովկասի գեղեցկուհի» մրցույթը:

Հիշեցնենք, որ տարեսկզբին, 70 երկրների մասնակցությամբ, Դոմինիկյան Հանրապետության մայրաքաղաք Սանտո-Դոմինգոյում կայացած «Մի-սիս Միլենիում» ամենամյա գեղեցկության մրցույթում էլ հաղթել էր մեկ այլ հայուհի՝ Նաիրա Մովսիսյանը:
Նաիրան արժանացել էր նաեւ «Լավագույն մոդել» տիտղոսին:

Հուսանք՝ հայուհիներն իրենց գեղեցկությամբ եւ այլ որակներով աչքի կնկնեն նաեւ «Միսս Տիեզերք» ու այլ գեղեցկության մրցույթներին:

Գոհար Վանեսյան

* * *

Հայկական խոհանոց –

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)
(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Իշխանի կոլոլակներ

Բաղադրությունը
Իշխան – 200 գ
ձու – 1 հատ
սխտոր – 20 գ
տոմատի խյուս – 50 գ
աղ – 3 գ,
հոտավետ պղպեղ – 2 գ
թարխուն – 20 գ
սխտոր – 10 գ
մուսկատ (մշկընկույզ) – 2 գ

Պատրաստման եղանակը
Իշխանը մաքրել, լվանալ եւ փշահան անել: Մսաղացով անցկացնել 2 անգամ, ավելացնել ձուն, սեւ եւ հոտավետ պղպեղը, սխտորը, այս ամենը լավ խառնել եւ սառնարանում թողնել 1 ժամ:
Հետո փոքրիկ ձվի չափ կոլոլակներ պատրաստել, գնդիկները եփել եռացող ջրում:
Այնուհետեւ պատրաստած տոմատի խյուսը լցնել գնդիկների վրա, ավելացնել թարխունը եւ մատուցել:
Սա հայկական խոհանոցում առկա ձկնային բազմահազար կերակրատեսակներից է:
Անու՛շ լինի:

* * *

Շաբաթվա մարզական կյանքից –

Ազգային առաջնությունում
Ավարտվեց Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 9-րդ փուլը, մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ունի:
                      Խ  Հ   Ո   Պ     Գ       Մ
Ուլիս              9   6   2   1    14-5    20
Փյունիկ          9   5  2   2    16-10  17
Գանձասար    9   4   4  1      9-6    16
Միկա              9   4   2  3     11-8   14  
Իմպուլս          9   4   2  3    13-11  14
Շիրակ            9   2   3  4      8-11    9
Բանանց         9   1  3   6      9-15    6
Արարատ        9   0  2   7      5-19    2

Ռմբարկուներ՝
Մարկոս Պինեյրո Պիզելի («Փյունիկ») – 5, Հովհաննես Գոհարյան («Իմպուլս»), Նարեկ Բեգլարյան («Միկա») եւ Էդգար Մանուչարյան («Փյու-նիկ») – 4-ական գնդակ:

*  *  *
ՖԻՖԱ-ն հրապարակեց ազգային հավաքականների դասակարգման հերթական աղյուսակը: Հայաստանի ազգային ընտրանին պահպանել է իր տեղը` զբաղեց-նելով 62-րդ հորիզոնականը: Մեր հավաքականի առաջիկա մրցակից Ռուսաստանի ազգային թիմը նահանջել է 5 հորիզոնականով եւ այժմ արդեն 18-րդն է ՖԻՖԱ-ի հաշվարկով: Ահա Հայաստանի ընտրանու 2012թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի խմբային փուլում հանդես եկող մնա-ցած թիմերի արդյունքները.
26. Սլովակիա – 809, 34. Իռլանդիա – 681, 85. Մակեդոնիա – 398, 202. Անդորրա – 0:
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը շարունակում է վստահ գլխավորել աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականը` 1857 միավոր: Հա-ջորդում են Հոլանդիայի (1702) եւ Բրազիլիայի (1425) ազգային թիմերը:

Էլինան 3-րդն է Եվրոպայում
Թբիլիսիում ավարտվեց Եվրոպայի կանանց շախմատի հերթական անհատական առաջնությունը:
Հայաստանի լավագույն շախմատիստուհի, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը 8 միավորով զբաղեցրեց 3-րդ տեղը:
Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց Լիտվայի ներկայացուցիչ Վիկտորիա Չմիլիտեն, ով 11 հնարավորից վաստակեց 9 միավոր: Նրանից 0,5 միա-վորով ետ մնաց բուլղարուհի Անտոանետա Ստեֆանովան:

Գոռը՝ աշխարհի չեմպիոն
Լիմայում (Պերու) ավարտված ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Մինասյանը երկամարտում ցույց տվեց 379 կգ արդյունք եւ նվաճեց մոլորակի չեմպիոնի կոչումը:
Նա փոքր ոսկե մեդալների տիրացավ նաեւ պոկում եւ հրում վարժություններում՝ բարձրացնելով համապատասխանաբար 174 եւ 205 կգ:
Ընդհանուր թիմային հաշվարկով մեր պատանեկան հավաքականը գրավեց 3-րդ տեղը՝ իրենից առաջ թողնելով միայն Ռուսաստանի եւ Չինաստանի ընտրա-նիներին:

Վաչիկն ու Վլադիմիրը՝ Եվրոպայի չեմպիոններ
Բուլղարիայում ավարտվեց Սամբոյի Եվրոպայի 2011թ. առաջնությունը: Մեր մարզիկները մարզական եւ մարտական սամբոյի մրցաշարերում վաստակեցին 1 ոսկե եւ 4 բրոնզե մեդալներ: Եվրոպայի չեմպիոն դարձավ Վաչիկ Վարդանյանը (68կգ):

* * *
Թուրքիայի Անթալիա քաղաքում ավարտվեց բազկամարտի տղամարդկանց, կանանց ու պատանիների Եվրոպայի առաջնությունը:
Տղամարդկանց պայքարում Եվրոպայի չեմպիոն է դարձել Վլադիմիր Մնացականյանը, ով 70 կգ քաշայինների պայքարում ոսկե մեդալ է նվաճել ձախ ձեռքով:

«Արքա» Արթուրի պարտությունը
Գերմանիան ներկայացնող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը WBA-ի գերմիջին քաշային կարգի չեմպիոնի կոչման մրցա-մարտում Կալիֆորնիայում պարտվեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Անդրե Ուորդին:
Արթուրը վերջին 4 հանդիպումներում կրեց 3-րդ պարտությունը, որոնցից 2-ը՝ ԱՄՆ-ում:

Հոկեյի աշխարհի 2016թ. առաջնությունը տեղի կունենա ՌԴ-ում
Ռուսաստանի հոկեյի ֆեդերացիայի նախագահ Վլադիսլավ Տրետյակը կարծում է, որ աշխարհի 2016 թ. առաջնությունը ՌԴ-ում կազմակերպելու որո-շումը պայմանավորված է այն բանով, որ 2016թ. երկրում կնշվի մարզաձեւի 70-ամյակը: «Մեր շնորհանդեսը շատ լավ էր, եւ հայտն արժանիորեն էր դիտվում,- Վ. Տրետյակի խոսքերը մեջբերել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:- 2016թ. մենք պետք է նշենք հայրենական հոկեյի 70-ամյակը, ուստի բոլորը հարգանքով ու ըմբռնումով որոշեցին մեզ տալ մրցաշարի կազմակերպման իրավունքը»:
Հոկեյի միջազգային ֆեդերացիայի որոշման հրապարակումից հետո ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունեցել այդ կազմակերպութ-յան համաժողովում: Դիմելով մասնակիցներին` նա անգլերենով շնորհակալություն է հայտնել կատարած ընտրության համար: «Աշխարհի առաջ-նությունը կանցկացվի ամենաբարձր մակարդակով,- հայտարարել է նա:- Մենք հոկեյի լուրջ ավանդույթներ ունենք եւ արժանի ենք` անցկացնելու այդ մրցաշարը»:

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 19 (195), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.