Մի կյանքի պատմություն. 20-ամյա «Հայբուսակ»-ի հիմնադիր Լեւոն Հարությունյանի գործերի ցուցահանդեսը

Մի կյանքի պատմություն

«Հայբուսակ»-ը 20 տարեկան է: Այս առիթով համալսարանի հիմնադիր Լեւոն Վռամի Հարությունյանի նկարչական գործերի ցուցահանդեսը եւ հե-ղինակի «Պարտիզագործի հանրագիտարան» երկհատորյակի շնորհանդեսը կայացավ Երեւան քաղաքի պատմության թանգարանում՝ 2011թ. մայիսի 2-ին:

Անհրաժեշտ նախաբան

Մարդկության ողջ պատմության, հատկապես վերջին երկու՝ գիտանվաճումների մեծ վերելքներով հագեցած դարերի ընթացքում մեծ անհատականութ-յունները, իրենց մնայուն գործերով մշտապես նախազգուշացրել են ոչ միայն մեծ ու փոքր իրենց հայրենիքներին, այլեւ ամբողջ աշխար-հին սպառնացող վերահաս վտանգների, ինչպես նաեւ աղետալի երեւույթների ընթացքը կանխելու մասին: Նախասահմանված առաքելությամբ ան-հանգիստ հոգու տեր մեծությունները իրավամբ նշանակված են ի վերուստ, որպես աստծո իդեալական ստեղծումները պահպանելուն կոչված օգնականներ մեր այս հրաշք բնակատեղիի, ցավոք, սպառողական հոգեբանության արատավոր ճիրաններում բզկտվող, քայքայվող Երկիր մոլորակի վրա: Մինչդեռ, ձայն բարբառո անապատի հանգույն, մարդկությունը չանսալով մեծությունների խոսքին, անհոգ շարունակում է մսխել բնության բարիքնե-րը: Խախտելով բնականոն կեցության նորմերը եւ փչացնելով իր շուրջը եղած ամեն բան՝ մարդը վաստակում է իր գործունեության պտուղները. գրեթե ամենուրեք տեղի են ունենում պատուհասող եղանակային կատակլիզմներ: Արդյոք հիմա գոնե հետեւություն կանի՞ աշխարհը: Հազիվ  թե: Մարդ արարածը զլանում է նույնիսկ ինքն իրեն պահպանել, ինչ մնաց՝ շրջապատը, ըստ այդմ նա մեծ քայլերով է հեռանում ի սկզբանե նախա-տեսված իրապես Գիտակցական Մարդ կոչման առաքելությունից: Եվ փոխանակ բանական կոչվող արարածն ուշքի գա, նա իր արատավոր գործունեությունից առաջա-ցող մշտառկա դժբախտությունների անցողիկության եւ շտկման հույսը շարունակաբար գցում է Աստծո ողորմածության վրա: Մինչդեռ, երկրաբնակը պետք է հասկանա, որ յուրաքանչյուր քաղաքակրթություն կատարյալ բնությամբ արարվել է սոսկ իր՝ մարդ էակի ինքնագիտակցությամբ համակարգված բնապահպանական չափի եւ որակի մակարդակից կախված ժամանակահատվածով:   
Եվ երբ մարդկությունը հյուգոյական «այստեղով թուրք է անցել» խոսքի համաձայն ավեր ու մահ է սփռում շուրջբոլորը, վերջնարդյունքում հատում է Բարձրյալի համբերությունը: Նա կայացնում է ահեղներից ամենաահեղ վճիռը, թե եկել է արդեն անհուսալիորեն ախտահարված, անբարո դարձած քաղաքակրթությունից ազատվելու ժամանակը: Այլ խոսքով, երբ հիվանդ աշխարհի ապաքինման համար սպառվում են բոլոր «բուժամիջոցնե-րը», իսկ առավել եւս, երբ աղետալի վիճակի մասին դարերով հնչող նախազգուշական բարձրաձայնումները խլանում են նյութապաշտ աշխարհում ուժգնացող տարաբնույթ հակամարտություններից առաջացող ժխորի մեջ, Բարձրյալը ճակատագրական պահի ընտրությամբ գլոբալ կատակլիզմով ավար-տին է հասցնում այլեւս ոչ պիտանի՝ սահմանված ժամանակից շուտ զառամյալ, ինքնասպան քաղաքակրթության հոգեւարքը:
Եվ սակայն ահեղ պատժամիջոցով, բարեբախտաբար, Երկրի երեսից իսպառ չի վերանում ամեն ինչ, այլ արարչագործությամբ «Աշխարհ եւ Մարդ տեսակ» գլուխգործոցներ ստեղծելու նախանձախնդրությամբ, Բարձրյալը պահպանում է աշխարհի «մանրակերտը» երկրաբնակի հետ միասին: Ըստ հանրահռչակ գիտնական Պարիս Հերունու համոզման, մշտապես փրկվող այդ Մարդ տեսակը հայ էթնոսն է՝ իրեն անհրաժեշտ ամենայն ինչի նմուշ-օրինակներով, կենսապայմաններով, ֆլորայի, ֆաունայի մայր տեսակներով, իսկ փրկչական-պահպանման վայրն էլ Արարատյան աշխարհն է:

Բնության ցավը հասկանում էր

Մոտեցանք այս երկար, բայց հրատապությամբ կարեւոր նախաբանում շարադրված մռայլ հեռանկարով ներկան եւ հետոն կանխազգացող իր վիթխարի գիտական ժառանգությամբ, մեծ խորագետի իմաստությամբ դա կանխել երազող, բեղմնավոր գործունեությամբ աշխարհի բնավիճակի կենսառիթմին մշտապես հաղորդ, կենսաբանության խորհրդավոր աշխարհում հանրագետի իմացություն եւ գիտելիքներ պաշարած, բազմաթիվ կոչում-տիտղոսների ասպետ, արտերկրում մի շարք ակադեմիաների պատվավոր անդամ, Հայաստանի եւ նրա սահմաններից դուրս մեծ ճանաչում ունեցող պրոֆեսոր Լեւոն Վռամի Հարությունյանի ամբողջական կերպարի հպանցիկ լուսաբանմանը: Առանց որի լիարժեք չէր լինի ներկայացնել 20 տարի առաջ հարազատների ան-միջական օգնությամբ հիմնադրած «Հայբուսակ»-ի ստեղծման նշանակությունը հանուն բնության մեջ ամենայնի անաղարտության եւ պահպա-նության: Այդ գերնպատակին են անմնացորդ նվիրված գիտնականի բոլոր աշխատությունները:
Եթե ենթադրելու լինենք, որ նրա 40 հատոր գրքերից գեթ 1-2-ի բովանդակությունների ցանկին գոնե ծանոթ լինեին կենսաբանությանն առնչվող անհատները, պատկան մարմինները, ապա առավել համոզիչ կդառնար այն իրողությունը, որ բնության պահպանության եւ զարգացման գործում գիտ-նականի ծառայությունները անգնահատելի են ու նաեւ մեծ ներդրում են ողջ աշխարհի մակարդակով: Պետք է խելամտորեն օգտվել կենսաբանական մեծ ար-ժեքներ պարունակող հարությունյանական ժառանգությունից: Հարկավոր է, որ գրքերի հետ ծանոթությունը սկսվի յուրաքանչյուր տառաճանաչ մարդուց՝ դպրոցականից, ուսանողից, պարտիզագործից մինչեւ իսկ երկրի ղեկավարներ: Հարստությունների ագահ ու անտնտես սպառումով բնութ-յունն այս ընթացքում աղետալիորեն աղքատանում է եւ օգնություն հայցում: Ըստ մեծ կենսաբանի, երկրաբնակի կողմից, հիմնականում «կանաչ թոքերից» հնչող աղերսագին ճիչերի չլսելու հետեւանքն է երկրակեղեւի չդադարող ցնցումների գլխավոր պատճառը:
Աստված վկա, դժվար է ավարտին հասցնել շրջակա միջավայրի այսօրվա անմխիթար վիճակի պատճառ հանդիսացող «բանական մարդ» հորջորջվող մեղսագործի ա-րարքների թվարկումը: Չորս տարի առաջ անմահացած կենսաբանը մշտապես խոսում էր այդ ցավի մասին, մտահոգվում, ուսումնասիրում, գրում: Ամեն ինչ հրատապ էր ու հրատապ է:

Գիտնականի հոգեզավակ կրթատունը

Դառնանք հոբելյանական տարեթվի «հերոսին»՝ «Հայբուսակ»-ին: Հիմնադիր-ռեկտորին բուհի ղեկավարման համար փոխարինած նրա ավագ դուստրը՝ Անա-հիտ Հարությունյանը սիրելի հորը՝ գիտության ականավոր գործչին առաջարկելով զբաղվել միայն գիտական լիարժեք գործունեությամբ, այդպի-սով զերծ է պահել նրան ժամանակատար կազմակերպչական, մանկավարժական աշխատանքից: Հայրական քաջալերանքով նորանշանակ ռեկտորի առաջին գործը եղավ կրթական հաստատությունը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելը:
Դեռ 2008թ. «Հայբուսակը» միավորման նպատակով իր դռները բացեց Հայկական բաց համալսարանի, Լազարյանի անվան միջազգային հարաբերություն-ների ինստիտուտի եւ «Ռոսլին» արվեստի ինստիտուտի առջեւ: Չորս բուհերի միությունը կրեց Կրթության միջազգային ակադեմիա անվանու-մը:
… Բայց «կներեի՞ն» հարազատները Լեւոն Հարությունյանին իրապես մանկավարժի իր կոչման առաքելությունը ընդհատելու համար: Ոչ… Լե-ւոն Հարությունյանը իր «հոգեզավակ» կրթօջախում մինչ ի մահ շարունակեց գործունեությունը՝ արդեն որպես գիտական խորհրդի նախագահ:

Բույսերը՝ բնությունից թղթին՝ ու նույն բույրով

Պատահական չէ, որ Երեւան քաղաքի պատմության թանգարանի սրահում կազմակերպված ցուցահանդեսում ներկայացված է բացառապես Հայոց զարմանահրաշ բնության՝ աշխարհում հայտնի գրեթե բոլոր էնդեմ բուսատեսակների (Պատմական Հայաստանը ներառած) գեղանկարչական պատկերների շքահանդեսը: Կար-ծես ծաղիկ-խոտաբույսերի անուշ բուրմունքն է տարածվել դահլիճում, եւ գեղագիտական բերկրալիությամբ առլեցուն հաճելի պահերը պարգեւել է ոչ այլ ոք, քան բնությանը  եզակի նվիրյալ ակադեմիկոս Լեւոն Հարությունյանը: Գիտնականը նաեւ նկարիչ է: Գորովանքով ու վարպետ նկարելաե-ղանակով կատարված գունագեղ բույսերի պատկերները կենդանի նայում են դիտողին եւ հեղինակի վերարտադրած նրբին գուներանգների շողերի ներքո շշուկով, ասես աղաչում են. «Մարդի՛կ, պահպանեք եւ մի ոչնչացրեք մեզ, ապա թե ոչ…»: Իսկ «ապա թե ոչի» հետեւանքների կանխումը գիտնականի ողջ կյանքի նպատակն ու անելիքն էր:
… Շուրջ կես դար առաջ երիտասարդ Լեւոնը, գրեթե իրեն տարեկից նկարիչ Կարեն Սմբատյանի հետ լինելով բարեկամ-ընկերներ (շատ քչերը գիտեն՝ նաեւ հեռավոր տոհմակիցներ), համագործակցում էին «Պիոներ» ամսագրում, եւ այդ տարիներից էլ սկսած երիտասարդ գիտնականը նկարազարդում էր կենսաբանության խնդիրներին վերաբերող իր հեղինակած նյութերի, թղթակցությունների էջերը: Երկու ընկերների հագեցած տարիների շփման արդյունքում են հետագայում ծնվել Սմբատյանի կողմից Լեւոն Հարությունյանին կերպավորած բարձրարվեստ երեք դիմանկարները: Ի դեպ, մեծ արժանիքների հավաստում է, երբ որեւէ անհատ մեկից ավելի անգամ է արժանանում դիմանկարի հերոս լինելու պատվին: Եվ դա՝ շնորհիվ ակա-դեմիկոսի անուրանալի մարդկային հմայքի, ազգային վառ մտածողության, հայոց բնության հանդեպ պաշտամունք ունեցող մեծ քաղաքացի լինե-լու: Գիտնականի նկարչական տաղանդի մասին տպավորիչ է արտահայտվել նրա գործընկերը՝ նույնպես մեծ կենսաբան Արմեն Թախտաջյանը: 1957թ. ասպիրանտ Լեւոնին նա ասել է, թե գիտությամբ տարվելով՝ կերպարվեստը, հանձին կենսաբանի, կորցնում է հրաշալի մի նկարչի:

Մարտիրոս Սարյանը՝ ակադեմիկոսի «կնքահայր»

1963թ., երբ Լեւոն Հարությունյանը կազմում է իր նկարների առաջին ալբոմը, ոգեւորված շտապում է այն առաջինը նվիրել Մարտիրոս Սարյա-նին: Հանդիպման ժամանակ Վարպետը, դրվատանքի խոսքերով ընդունելով նկարչության ասպարեզ նորամուտի լուրջ հայտ ներկայացնող Լեւոնի ալ-բոմը, ի նշան երախտիքի, փոխադարձաբար նվիրում է նրան իր պատկերագիրքը՝ գիտնական եւ նկարիչ երկու կոչումները խորհրդանշող մակագրութ-յամբ՝ «բնության մեծ ճարտարապետին»:
Պետք է ասել, որ գիտությունը ավելի խանդոտ գտնվեց իր մշակի հանդեպ եւ թույլ չտվեց նրան գիտական լարված աշխատություններ գրելու ժամանակա-միջոցում գոնե մի քանի ժամ տրամադրել նկարչությանը: 20-րդ դարում գիտության նվաճումներին աջակցելու համար ԱՄՆ-ի կենսագրություն-ների ինստիտուտը 1998թ. Լ. Հարությունյանին պարգեւատրում է Ոսկե մեդալով՝ գրանցելով գիտնականի կենսագրական տեղեկությունները «Նշանա-վոր մարդիկ» համաշխարհային հանրագիտարանում:
Գիտնականը անձամբ հանրապետության տարբեր շրջաններից «պեղած» բուսական, կենդանական աշխարհի նույնական պրոբլեմների ուսումնասիրութ-յուններից զատ, ապագա տպագրվող գրքերի համար ընտրած գունագեղ բույսերը նկարելու համար ժամանակ, այնուամենայնիվ, գտել է: Ու ցուցադրված նկարների բնօրինակները եւ գրքերում զետեղված դրանց վերատպությունները իրավամբ շարունակում են իրենց հեղինակի կյանքը:
 
Պարտիզագործի հարատեւությամբ

Գիտության ականավոր գործչի բոլոր հատորները հրատարակվել են «Հայբուսակ»-ի ֆինանսական միջոցներով:
Գիտնականի երկնած գրքերի կազմման, հրապարակման եւ այլ նախաձեռնողական աշխատանքներում մեծ մասնակցություն ունեն կինը՝ տիկին Սիլվան, Սուրեն որդին, դուստրերը՝ Անահիտը եւ Աննան: Նախանձախնդիր, գրքի հանդեպ պաշտամունք ունեցող մարդկանց օջախներում երկար տարիներ շա-րունակվում է հրատարակչություններին հատուկ մթնոլորտով պայմանավորված աշխատանքային անդադար հեւքը, որի շնորհիվ է, եւ դա քիչ է պատա-հում, որ հեղինակի հսկայածավալ ստեղծագործությունները, որոշ բացառություններով, տպագրվում են հենց իր կենդանության օրոք: Իսկ երկ-րային կյանքի ավարտից հետո… տապանաքարին գրվեցին Նարեկացու խոսքերը. «Ու թեեւ գիտեմ, մահկանացու եմ, պիտի վախճանվեմ, բայց իմ Մատեանի հարատեւությամբ կմնամ անմահ…»:
Գիտնականի գործունեությունը մեզ հուշում է սիրել հայրենի բնությունը, մտերմանալ մայր հողի հետ, հասկանալ նրա լեզուն: Այդ պա-րագայում հաստա՛տ չենք տուժի: Կշահե՛նք հաստատապես:

Սամվել Սմբատյան

Հ.Գ. – Գուցե նյութի հեղինակին մի լա՜վ «նեղացրեցինք»՝ կրճատումներով, վերնագրի ու ենթավերնագրերի խմբագրումներով: Բայց մենք էլ փորձեցինք մեր «թերապիան» անել, որից հեղինակը, վստահաբար, չի տուժի, ընթերցողն էլ կշահի Լեւոն Հարությունյանի կենդանի բուսան-կարները տեսնելով: Տարիներ առաջ Անահիտ Հարությունյանն ինձ նվիրեց իր հոր՝ Լեւոն Հարությունյանի «Ֆիտոթերապիա (բուսաբուժութ-յուն)» հսկայածավալ աշխատության՝ այդ ժամանակ տպագրված երկու հատորները: Հաճելիորեն նկատվեց, որ բժշկության այս ճյուղը, ինչպես շատ «մոդա-յիկ» մասնագետներ են հավաստում, ամենեւին էլ «լատինական ծագման» չէ: Կարդալիս տերմինախեղդ չեղա, մասնագիտական ամեն ինչ հայերեն էր բացատր-ված, պարզ եւ ճանաչողական: Այսօր այդ երկհատորները մորս սեղանի գրքերն են դարձել: Իսկապես լավ գործ է արված: Շնորհակալություն:

«Լուսանցք»-ի խմբագիր՝  Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» թիվ 19 (195), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։