Մեղա՜ քեզ Աստված… ՀԱՄ-ը մոլագար փոքրամասնությունների դեմ… Գառնո տաճարին՝ միջազգային մրցանակ

Մեղա՜ քեզ, Աստված…

Հայտնի է, որ արդեն 15-րդ դարից հայոց պետականությունը վերացել էր: Այն վերացել էր նաեւ Կիլիկիայում, որտեղ Սիս մայրաքաղաքում էր գտնվում Ամենայն հայոց կաթողիկոսությունը: Կիլիկիայի հայությունը հոծ խմբերով հեռանում էր երկրից:
Վտանգված էր Հայ առաքելական հավատքը եւս:
Հոգեւորականության մի ստվար մաս մտադիր էր կաթողիկոսարանը կրկին Էջմիածին տեղափոխել, սակայն բարդություններ եւ դժվարություն-ներ կային:
Կաթողիկոսությունը Էջմիածին տեղափոխելու նախաձեռնությունը պատկանում էր Թովմա Մեծոփեցուն եւ Հովհաննես Հերմոնեցուն:
Նրանց նախաձեռնությամբ Երեւանում, ապա՝ Էջմիածնում հավաքվում են բարձրաստիճան հոգեւորականներ, նաեւ որոշ թվով աշխարհիկ մարդիկ: Ժողովի մասնակիցների թիվը գերազանցում էր մի քանի հարյուրը:  Որոշվում է այլեւս չճանաչել Սիսի հայոց կաթողիկոսությունը, եւ այստեղ էլ ընտրում են Ամենայն հայոց նոր կաթողիկոսին՝ Կիրակոս Վիրապեցուն:

1441թ.-ից կաթողիկոսությունը Էջմիածնում է: Սա ունեցավ ինչպես Հայ առաքելական եկեղեցու դավանանքի ապահովության, այնպես էլ քա-ղաքական մեծ նշանակություն՝ սփյուռքահայության հոծ զանգվածին կապելով Մայր հայրենիքի, եկեղեցու հետ:
Այսպես, արդեն ուղիղ 570 տարի է, ինչ Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսարանը գտնվում է Էջմիածնում: Այստեղ վեհափառ հայրապետի համար կառուցվել է ժամանակակից եկեղեցական բոլոր պահանջներին անհրաժեշտ պայմաններ, հարմարություններ: Արտասահմանյան բարձրաստի-ճան պետական, հոգեւոր անձանցից շատերը Երեւան գալիս պարտք են համարում հանդիպել կաթողիկոսին: Սա հոգեւոր ու քաղաքական կարեւոր հան-գամանք եմ համարում:
 Հիմա Երեւանի կենտրոնում կառուցվող եկեղեցում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ցանկանում է այստեղ եւս ունենալ նստավայր, անհրաժեշտության դեպքում տեղում ընդունել համապատասխան պաշտոնյաների, հյուրերի եւ այլն:
Բայց այս՝ երեւանյան նստավայրի դեպքում որոշ հյուրեր, պաշտոնական այցելուներ գուցե այլեւս հարկ չհամարեն Էջմիածին գնալ, ահա Սրբազան հայրը Երեւանում կարող է նրանց ընդունել:
Կարծում եմ՝ այլ է դարերով ընդունված՝ Էջմիածնի ընդունարանում ընդունելու կարեւորությունը, այլ՝ աշխարհիկ քաղաքում:
Մեղա՜ քեզ, Աստված…

Սերգեյ Ավագյան

* * *

Եվրոպացուց ավելի եվրոպացի չլինենք
Հայ արիների արձագանքը եկեղեցու բակում աղանդավորականների սանձարձակության դեմ

Հայ Արիական Միաբանությունը մեկ անգամ չէ, որ երկրի իշխանություններին եւ հանրությանը դիմել է հոգեւոր, սեռական եւ այլ տի-պի մոլագարական դրսեւորումները մեր երկրի տարածքում կանխելու-կասեցնելու համար: Հայաստանը երեք նախագահ է ունեցել, եւ բոլորի օրոք էլ այս հարցերը բարձրացվել են, բայց որեւէ լուծում չի տրվել ոչ մի նախագահի կողմից:
Այժմ կրկին բարձրաձայնում ենք այն անբնական ու հակազգային վտանգների մասին, որոնք պատսպարվում են կրոնական, սեռական, անգամ մշակութա-յին կամ ազգային փոքրամասնությունների անվան տակ…
Վերջերս ամենատարածված աղանդի՝ «Եհովայի վկաներ»-ի ներկայացուցիչները, արդեն փորձում են իրենց քարոզն իրականացնել Հայ առաքելական եկեղեցու տարածքում: Անգամ ծեծում եւ անպատվում են քրիստոնյա հոգեւորականներին հենց եկեղեցու բակում, պատարագից առաջ:
Իսկ հայ քրիստոնյաների կաթողիկոսը եւ երկրի նախագահը լռում են: Ամեն պատեհ կամ անպատեհ առիթով երկուսն էլ թմբկահարում են, թե քրիստոնյա պետություն ենք, բայց անգամ հակաքրիստոնեական դրսեւորումների դեմ չեն ընդվզում: Գուցե քրիստոնեական պատվիրանների՞ն են հետեւում՝ երբ մի այտին հարվածողին մյուս այտը պետք է պարզել…
Մեզ՝ հայ արիականներիս, ազգայնականներիս ծայրահեղականներ են համարում, թե չենք հանդուրժում վերոթվարկյալ փոքրամասնություն-ների հակազգային եւ հակամարդկային դրսեւորումները: Այո՛, չենք հերքում՝ նման մոլագարական դրսեւորումների դեմ մենք ծայրահեղ անհանդուրժող ենք: Բայց թող չմոռանան մեզ այսպես կոչողները, որ միշտ երկու ծայր կամ բեւեռ կա. մենք չհանդուրժելով անբնականն ու անմարդկայինը՝ դրական բեւեռն ենք, իրենք՝ հանդուրժողները՝ բացասական:
Եվ այդ բեւեռների միջանկյալ տարածքում էլ վխտում են կրոնական աղանդավորականները, որոնք արդեն պետական համարվող կրոնի դեմ են քայլեր նախաձեռնում: Համոզվեցին, որ պետության դեմ կարելի է խոսել ու չպատժվել՝ երբ անգամ ՀՀ բանակում ծառայելու դեմ քարոզարշավ ծավալե-ցին ու «միջազգային հանրության» աջակցությամբ մարսեցին դա եւ հիմա առավել հանգիստ պետական համարվող կրոնի դեմ են դուրս եկել:
Գուցե սրանից հետո, երբ սեփական կաշվի վրա կզգան վտանգը, կսթափվեն հոգեւոր ու աշխարհիկ «տերերը»…
Ինչքա՛ն կարելի է «Եվրոպա-Եվրոպա» խաղալ: Ինչպես ասում են՝ Հռոմի պապից ավելի կաթոլիկ ենք դարձել, եվրոպացուց՝ ավելի եվրոպացի:
Մի քանի հարց ենք ուղղում երկրի աշխարհիկ եւ հոգեւոր «տերերին».
1. Ցույց տվեք ձեր փափագած մի եվրաերկիր, որտեղ աղանդավորականները եկեղեցու տարածքում կրոնական սպասավորի են ծեծում ու անարգում, ի-րենց քարոզն են անում՝ չվախենալով պատժից:
2.  Ցույց տվեք ձեր այդքան ձգտելի մի եվրաերկիր, որտեղ հոմոսեքսուալը, բիսեքսուալը, պեդոֆիլը կամ մեկ այլ մոլագարը ոստիկան է ծե-ծում կամ ոստիկանին սպառնում է զանգահարել միջազգային ինչ-որ մի խփնված կազմակերպության հայաստանյան ներկայացուցչի, եւ ոստիկա-նը «նահանջում» է:
3. Ցույց տվեք ձեր սիրած մի եվրաերկիր, որտեղ ազգային փոքրամասնություններն ավելի մեծ տեղ ու դիրք ունեն, քան երկրի բուն ազգա-յին (աստվածների) հավատով ու խնդիրներով ապրող բնիկները:
4. Ցույց տվեք ձեր երազանքների մի եվրաերկիր, որտեղ երկրի բանակի, ազգային մշակույթի, գիտա-տնտեսական, հասարակական-քաղաքական, լեզվա-կրթական կամ այլ համակարգերի դեմ կարող են ազատ քարոզարշավ ծավալել եւ չպատժվել:
Ինչքան կարելի է, հանուն կեղծ արժեքների եւ դրամավարկային աներեւույթ միջազգային կաշառքների, թերի ու անհասկացող ձեւանալ: Հայրենիք ենք կորցնում եւ ազգ, հանուն ինչի՞ պիտի լռե՛նք:
Մենք գոնե չենք լռում եւ վերստին ահազանգում ենք, չնայած գիտակցում ենք, որ «միջազգային հանրություն» կոչվածի (մարդկության ե-րեւի 3%-ն էլ չեն կազմում) հերթական վայնասունի ու բանաձեւերի թիրախ ենք դառնալու…

Հայ Արիական Միաբանություն
17.05.2011թ.

Գառնի տաճարին շնորհվել է Մելինա Մերկուրի միջազգային մրցանակը

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի որոշմամբ եւ միջազգային մրցանակաբաշխության հանձնաժողովի եզրակացության հիման վրա ՅՈՒՆԵՍԿՕ-ՀՈՒՆԱՍՏԱՆ 2011թ. Մելինա Մերկուրի հեղինակավոր մրցանակը կիսելու են Հայաստանի «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը եւ Պաղեստինի տարածքում գտնվող Բաթիր վայրը:
Մրցանակի հանձնման պաշտոնական արարողությունը տեղի է ունենալու մայիսի 24-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում` Փարիզում:
ԱԳՆ-ից հայտնել են, որ ՅՈՒՆԵՍԿՕ-Հունաստան Մելինա Մերկուրի միջազգային մրցանակը շնորհվում է 2 տարին մեկ անգամ այն անհատին կամ կազմակերպություններին, որոնք նշանավոր ավանդ ունեն մշակութային լանդշաֆտի պահպանման եւ կառավարման բնագավառում:
Մրցանակի հայտը համատեղ պատրաստվել եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան էր փոխանցվել ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային ար-գելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնա-ժողովի կողմից:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 19 (195), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։