«Սերբիայի ու Կոսովոյի միջեւ ընթացիկ բանակցությունները, որ ԵՄ միջնորդությամբ անցկացվել են Բրյուսելում, կարիք ունեն ՄԱԿ-ի դիտորդական առաքելությանը»,- հայտարարել է Սերբիայի ԱԳ նախարար Վուկ Երեմիչը: Սերբերը հայտնել են, որ բանակցությունները բաց գոր-ծընթաց են, եւ իրենք ՄԱԿ-ից թաքցնելու որեւէ բան չունեն: ՄԱԿ ԱԽ նիստի ժամանակ, նախարարի խոսքերով, ՄԱԿ-ի դիտորդական ներկայությունը բանակցություններին կխթանի կողմերի միջեւ տեղեկատվության արդյունավետ փոխանակմանն ու հրատապ խնդիրների լուծմանը:
Ահա այսպես էլ պետք է ընթանան Արցախ-Ադրբեջան անմիջական բանակցությունները: Եվ այդ բանակցություններում նույնպես «տեխնիկական խնդիրներ» պետք է շոշափեն միայն եւ ոչ թե Արցախի կարգավիճակի հարցը, ինչն արդեն որոշված է:
Սակայն Ադրբեջանում այդպես չեն մտածում, ինչպես Սերբիայի դեպքում է:
Ավելին՝ Ադրբեջանում իշխանությունը պառակտվում է եւ Արցախով զբաղվելու ժամանակ չունի: «Լուսանցք»-ը գրել էր, որ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադդին Հեյդարովը կուսակցություն է ստեղծում, եւ նա Արեւմուտքի համար ընդունելի թեկնածու է, ով կարող է փոխարինել Իլհամ Ալիեւին: Շոշափվում է նաեւ նրան Ադրբեջանի վարչապետ նշանակելու հարցը: Ադրբեջանական որոշ կայքեր գրում են, թե «նե-րիշխանական հավաստի աղբյուրներից հասած տեղեկություններով, քաղաքական հայացքներով մինչեւ երեկ Ռուսաստանի մարդը համարվող Հեյդա-րովը, ով իր բիզնեսի մեծ մասը ՌԴ տարածքում էր տեղակայել, հայտնի գործարար Թ. Իսմայիլովի՝ այդ երկրում ճնշումների ենթարկվելուց հետո, այժմ սկսել է այն Ռուսաստանից տեղափոխել Թուրքիա, Սաուդյան Արաբիա եւ Ֆրանսիա»: Այսպես Հեյդարովը դուրս կգա նաեւ ՌԴ ազդեցութ-յան ոլորտից եւ Արեւմուտքի հովանավորմամբ կդառնա «Ադրբեջանում քաղաքական իրավիճակի վրա ազդող, այն վերահսկողության տակ պահող ուժ»:
Իսկ թե այդ նոր ուժը եւ հնարավոր ապագա նախագահը ինչպես կվերաբերվի Արցախ-Ադրբեջան անմիջական բանակցություններին՝ ցույց կտա ժամանակը:
Ինչ մնում է Ադրբեջանի ներկայիս նախագահին, ապա նրա ղեկավարած երկիրը, ըստ ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանի, «հանցագործ երկիր է»: Սա իհարկե անհերքելի փաստ է, կան բազմաթիվ օրինակներ, բայց տվյալ դեպքում նման հայտարարության համար հիմք են դարձել Արցախի օդանավա-կայանի շահագործման դեպքում օդանավերը ռմբակոծելու մասին Ադրբեջանի իշխանությունների սպառնալիքները. «Եթե պաշտոնյան իր ուժե-րից վեր հայտարարություններ է անում, չեմ կարող այն մեկնաբանել: Դա նրանք չեն կարող իրականացնել: Դա անհնարին է: Մենք օրական կարող էինք Ադրբեջանի տարածքում քաղաքացիական 62 թռիչք իրականացնող օդանավ ռմբակոծել, որ չենք իրականացնում, քանի որ քաղաքացիական օդանավերը ռմբակոծելը հանցագործություն է»:
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջան այցերից առաջ եւ հետո Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը սաստկանում են, որի հետեւանքով զոհեր են լինում: Սակայն ԼՂՀ ՊԲ հրամանատարը վստահեցնում է, որ դա չի ազդում բանակի մարտունակության վրա. «Կարծում եմ, Ադրբեջանի ոճը հասկացել են նաեւ համանախագահները: Ադրբեջանցիները ցանկանում են շանտաժի ենթարկել համանախագահներին, որպեսզի նր-անք ճնշումներ գործադրեն Արցախի վրա: Մեր հաղթանակները մեզ շունչ են տալիս: Մենք անցյալում հաղթել են, այսօր հաղթում ենք եւ ա-պագայում էլ հաղթելու ենք»:
Պատահական չէ, որ այսօր ԼՂՀ յուրաքանչյուր քաղաքացի, այդ թվում երեխա, գիտի զենքի հետ վարվելու տարրական կանոնները եւ պատրաստ է ինք-նապաշտպանության: Այսպես պետք է լինի նաեւ Հայաստանում:
Արտակ Հայոցյան
Իրատես եւ չիրատես հայր ու որդի…
Ադրբեջանի նախագահի հայրը` Հեյդար Ալիեւն ավելի իրատես էր Արցախը` Ադրբեջանին վերադարձնելու վերաբերյալ իր գնահատականներում, այսպես է հայտարարել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, 1992-1996թթ. ԼՂՀ հարցում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Վլադի-միր Կազիմիրովը, որն իր զեկույցում առավելապես անդ
րադարձել է հակամարտության պատմությանը: Այս մասին նա ասել է Երեւանում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն (ՀԱՊԿ) «Տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության հեռանկարներ» միջազգային կոնֆերանսի ժամանակ:
«Հեյդար Ալիեւը չէր դիմում այդ քանակի սպառնալիքների ու այդ աստիճան ճնշումների: Թեեւ գործող նախագահ Իլհամ Ալիեւը երդվելով հայտարարում էր, թե շարունակելու է հոր քաղաքականությունը»,- ընդգծել է Վ. Կազիմիրովը` ավելացնելով, որ այսօր ԼՂ հարցով բանակցութ-յուններն ընթանում են 2 ուղղությամբ, բայց գրեթե տարերային: Ըստ նրա` այդ ուղղություններն են հրադադարի ռեժիմի պահպանումն ու մադրիդյան հիմնական սկզբունքների քննարկումները:
Իսկ ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ելույթում ընդգծել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում այսօրվա դրությամբ ի-րավիճակը անկայուն է, պայթյունավտանգ: «Ադրբեջանն իր հակահայկական հռետորաբանության մեջ ներքաշում է նաեւ այլ երկրների, առաջին հեր-թին Թուրքիային` կյանքի կոչելով մեր երկիրը տրանսպորտային, էներգետիկ եւ տնտեսական շրջափակման ենթարկելու քաղաքականությունը»,- հայտարարել է նախարարը` ավելացնելով, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ ԼՂՀ հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբից տեղափոխի այլ ատյաններ: Այդ պատճառով նա կարեւորել է ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությունն ու աջակցությունը տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցում:
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն էլ նծել է, որ Հայաստանը ՀԱՊԿ հիմնական գործընկերն ու դաշնակիցն է եւ հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության, համաձայնության եւ համերաշխության ամրապնդման տեսանկյունից: «Սակայն, ցավոք, այսօր ապակառու-ցողական մոտեցում կա Ադրբեջանի, Թուրքիայի կողմից` լուծելու Կովկասյան տարածաշրջանում առկա խնդիրները: Դա մեզ հույս ու վստահութ-յուն չի տալիս, որ մոտ ապագայում մեր տարածաշրջանը կարող է զարգանալ հենց խաղաղության եւ համաձայնության ոգով: Մենք վստահ ենք, որ փոխադարձաբար ընդունելի փոխզիջումը շատ ավելի լավ է, քան անիմաստ հարմարավողականությունը»,- հայտարարել է նա:
Վահագն Նանյան
* * *
Իրանը՝ Արցախի խնդրի մասին
«Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առնչությամբ չի փոխվել: Իրանի ԱԳՆ-ն, ինչպես նախկինում, այժմ եւս, հաստատում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհը միջազգային նորմերի եւ սկզբունքների հիման վրա երկկողմ բանակցությունների շարունակումն է, եւ Իրանը պատրաստ է օգնել այդ գործընթացին»:
Այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությանը հաղորդմամբ՝ ի պատասխան ԼՂ հակամարտության վերաբերյալ ՀՀ-ում Իրանի դեսպա-նության տարածած հայտարարության մասին լրագրողի հնչեցրած հարցին, հայտարարել է Իրանի ԱԳՆ մամլո խոսնակ Ռամին Մեհմանփարստը:
ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության հայտարարությունը –
Երեւանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը մեկ անգամ եւս շեշտում է, որ ԻԻՀ պաշտոնական դիրքորոշումը արտաքին քաղաքականության բոլոր խնդիրների վերաբերյալ արտահայտվում է մեծարգո նախագահի, արտաքին գործերի նախարարի եւ ԱԳՆ խոսնակի կողմից, ուստի հիշատակված շրջանակից դուրս արտահայտված ցանկացած տեսակետ համարվում է անձնական մոտեցում:
Դեսպանությունը հայտնում է, որ՝
ԻԻՀ արտաքին քաղաքականությունը տարածաշրջանային բոլոր հակամարտությունների վերաբերյալ հիմնված է եղել կողմերին երկխոսութ-յան հրավիրելու եւ հակամարտությունները կարգավորելու եւ տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու ուղղութ-յամբ միջնորդական ջանքերը սատարելու վրա, եւ Տաջիկստանի, ԱՖղանստանի ու Իրաքի ներքին հակամարտությունների կարգավորման ուղղութ-յամբ ձեռնարկված քայլերը դրա վկայությունն է:
Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ հակամարտության վերաբերյալ եւս այն համոզմանն է եղել, որ հարատեւ խաղաղության հաստատման համար այն պետք է կարգավորվի երկխոսության, ռազմական որեւէ ուժի չկիրառման եւ ինքնորոշման իրավունքի հարգ-ման միջոցով:
Եվ քանի որ Իրանի Իսլամական Հանրապետությունը միակ երկիրն է, որը հակամարտության գոտու հետ ունի ընդհանուր սահման, ուստի ցանկացած հրահրման եւ այս տարածաշրջանում լարվածության ստեղծման առնչությամբ հայտնում է իր մտահոգությունը եւ թույլ չի տալիս, որ նման հրահրումները տարածաշրջանում օտար ուժերի ներկայության առիթ դառնան:
Անի Մարության
«Լուսանցք» թիվ 19 (195), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



