Նախընտրական գործընթացներ. Նախագահների խորհրդարանական մրցավազքը մեկնարկեց…

Սեռական փոքրամասնությունները չսիրեցին իշխող կուսակցությանը

Թուրքիայում եւս պատրաստվում են խորհրդարանական ընտրություններին: Ի թիվս այլ փոքրամասնական «համայնքների», 2007թ. ընտրութ-յուններին սեռական փոքրամասնությունների «համայնքը» հայտարարել էր, որ քվերակելու է «Արդարություն եւ զարգացում» կուսակցութ-յան օգտին:
Այս անգամ սակայն, նրանք իրենց որոշումը փոխել են: Վերջին հարցումների համաձայն, սեռական փոքրամասնության 45%-ը պատրաստվում են քվեարկել ընդդիմադիր «Հանրապետական-Ժողովրդավարական» կուսակցության օգտին եւ միայն 31,3%-ը՝ «Արդարություն եւ զարգացում» կուսակցութ-յան օգտին:

Սեռական փոքրամասնության ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց օտարացված են զգում եւ կարծում են, որ պատճառը Թուրքիայի կա-նանց եւ ընտանիքի հարցերով պետնախարար՝ Ալիեւ Կավաֆի հայտարարությունն էր, որտեղ նա ասում էր, թե համասեռամոլությունը հիվան-դություն է եւ անհրաժեշտ է բուժում:
Գլխավոր պատճառներից մեկը հենց այդ հայտարարությունն է, որ թուրք համասեռականները որոշել են չքվեարակել իշխող կուսակցության օգ-տին:
Նրանք շա՜տ են զայրացել, որովհետեւ ու նաեւ իրենց կայքը 2 անգամ առանց բացատրությունների փակվել է:

Կարեն Բալյան

*  *  *

Նախագահների խորհրդարանական մրցավազքը մեկնարկեց

Նախագահ Սարգսյանը շարունակում է երկրի ներքաղաքական կյանքի «հանդարտեցման» եւ ընդդիմադիր ուժերի հետ գործակցելու քաղաքականությու-նը եւ ասել է, թե երախտապարտ է իր նախորդներին: Նա ընդգծել է, որ ղեկավարներն իրենց նախորդներին քննադատելու «թուլություն ունեն» եւ, ինչպես ասում են, «ամեն ոք, ճակատամարտին կողքից նայելով, իրեն ստրատեգ է համարում»: 2008թ. ՀՀ 3-րդ նախագահը դարձած Ս. Սարգսյանը, իր կարծիքով, առաջին իսկ օրվանից խուսափել է նման մոտեցումից, քանի որ նախորդներին քննադատելը նշանակում է սեփական ուսերից պատասխա-նատվությունը գցել այլոց վրա: «Դա ճիշտ չէ: Ես երախտապարտ եմ թե իմ նախորդներին, թե այն բոլոր մարդկանց, ովքեր ինչ-որ լավ բան են արել Հայաստանի համար»,- այսպիսի պատասխան է տվել ՀՀ նախագահը «Մոսկովսկիե նովոստի» թերթին:
Իսկ հարցին՝ թե այս 20 տարիների ընթացքում ի՞նչ ձեռքբերումներ է ունեցել, եւ ինչի՞ն դեռ չի հասել, ՀՀ նախագահը պատասխանել է. «Տնտեսությունը պլանայինի գլորվող ռելսերից շուկայականի տեղափոխմամբ պայմանավորված խնդիրներին զուգահեռ մենք պետք է ապահո-վեինք բնակչության անվտանգությունը: Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց, Թուրքիան անվերապահ աջակցեց Ադրբեջանին, Վրաստանում քաղաքացիա-կան պատերազմ էր ընթանում: Այս պայմաններում բնակչությանն առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովելու խնդիրը շատ բարդ էր: Մենք մեծ խնդիր ունեինք էներգամատակարարման առումով: Եվ այս ամենը դաժան երկրաշարժի հետեւանքների ֆոնին, երբ 100 հազարավոր մարդիկ անօթեւան են մնացել: Փախստականների հիմնախնդրի ֆոնին… չէ՞ որ փոքրիկ Հայաստան ժամանել էին մոտ 500 հազար մարդիկ, ովքեր խուսա-փել էին բնաջնջումից: Փախել էին՝ ամբողջ գույքը թողնելով իրենց լքած տներում: Եվ ամենագլխավոր ձեռքբերումն այն էր, որ մենք կա-րողացանք կայունություն ապահովել»……
Հետաքրքիր է, որ ինչպես մեր, այնպես էլ օտար շատ վերլուծաբաններ նշում են, թե ՀՀ 1-ին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանին բաժին էր հա-սել «արեւմտյան ճակատը»՝ Թուրքիա-Եվրոպա-ԱՄՆ, ՀՀ 2-րդ նախագահ Ռ. Քոչարյանին՝ «հարավային ճակատը»՝ Իրան, իսկ ՀՀ 3-րդ նախագահ Ս. Սարգսյա-նին՝ «հյուսիսային ճակատը»՝ Ռուսաստան:
Սակայն, կարծում ենք՝ Լ. Տեր-Պետրոսյանը գործակցում էր ինչպես «արեւմտյան ճակատի»՝ Թուրքիա-Եվրոպա-ԱՄՆ, այնպես էլ՝ Ռուսաստանի՝ Արեւ-մուտքի շահերն արտահայտող ուժերի հետ: Ռ. Քոչարյանը ոչ միայն «հարավային ճակատի»՝ Իրանի հետ էր գործակցում, այլեւ՝ «հյուսիսա-յին ճակատը»՝ Ռուսաստանի: Իսկ Ս. Սարգսյանը կարծես կարողացել է համադրել նախորդ նախագահների «ճակատները» եւ գործակցում է «արեւմտյան, հարավային ու հյուսիսային ճակատների» հետ…
Այսօր էլ՝ ՀՀ 1-ին նախագահը, որպես ընդդիմություն, գործակցում է Արեւմուտքի հետ, եւ «արեւմտյան ճակատը» փորձում է հենց նրան բե-րել իշխանության: ՀՀ 2-րդ նախագահը իր կապերն է աշխատեցնում ԻԻՀ-ի եւ ՌԴ-ի հետ եւ «հարավային ու հյուսիսային ճակատներում» ար-դեն խոսում են նրա՝ իշխանության վերադառնալու մասին: Իսկ ՀՀ 3-րդ նախագահը «երախտապարտ է իր նախորդներին» ու գործակցում է բոլոր ճա-կատների հետ:
Բայց Լ. Տեր-Պետրոսյանի նախագահական վերադարձի հարցը առկախվել է, քանզի նրա արձագանքը՝ իշխանության եւ ընդդիմության համագործակցութ-յանն ուղղված, դրա ապացույցն է: Արեւմուտքը պայմաններ է առաջադրել Ս. Սարգսյանին, որոնք լուծման ճանապարհին են եւ ավելին՝ այդ ճանա-պարհին ՀՀ 1-ին նախագահը պետք է աջակցի ՀՀ 3-րդ նախագահին, ում մինչեւ վերջերս որպես երկրի ղեկավար չէր ընդունում……
Իսկ Ռ. Քոչարյանին իշխանության բերելու խնդիրը շաղկապվում է ՌԴ-ում Վ. Պուտինի նախագահական վերադարձի հետ: Սա հիմնավորվում է նրանց անմիջական եւ հաճախակի շփումներով: Բայց տեսակետ կա, որ թյուր կարծիք է, թե Պուտինը նախընտրում է նախկին նախագահ Քոչարյանին, ու դա առավելապես քարոզչություն է: Եվ «հյուսիսային ճակատի» թեկնածուն կլինի Ս. Սարգսյանը:
Իսկ ՀՀ 3-րդ եւ 1-ին նախագահների՝ իշխանություն-ընդդիմություն գործակցությունը իբր իսպառ զրոյացնում է ՀՀ 2-րդ նախագահի վերադարձի հնարավորությունը: Ավելին՝ համադրում է «արեւմտյան» եւ «հյուսիսային» ճակատների տեսակետները («հարավային ճակատը» որո-շիչ ուժ չունի դեռ), ինչը հեշտացնում է Ս. Սարգսյանի վերընտրվելու եւ Լ. Տեր-Պետրոսյանի ամենամեծ խորհրդարանական ընդդիմադիր ու-ժը դառնալու հնարավորությունները:
Ամեն դեպքում, երբ դեռ հստակ է, որ «արեւմտյան ճակատը» ՀՀ ներքաղաքական կյանքը թեժացնելու խնդիր չի դնում, իսկ «հարավային ճակատը» չու-նի այդ հնարավորությունը, նույնը չի կարելի ասել «հյուսիսային ճակատի» մասին: Այն քաղաքական գործընթացները, որոնք տեղի են ու-նենում ՌԴ-ում, հետզհետե ծավալվում են նաեւ մեր երկրում:
ՌԴ վարչապետ Պուտինն առաջարկել է ստեղծել «Համառուսաստանյան ժողովրդական ճակատ», որը պետք է ստեղծվի «Միացյալ Ռուսաստան» կուսակցության հենքի վրա, որն էլ կմասնակցի ՌԴ Պետդումայի ընտրություններին: Վարչապետը նշել է, որ պատգամավորական թեկնածուների ընտրությանը պետք է մասնակցեն ոչ միայն «Միացյալ Ռուսաստան»-ի անկուսակցական աջակիցները, կուսակցության անդամները, այլ նաեւ արհմիությունների, կանանց, երիտասարդական եւ այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հետաքրքիր է, որ զուգահեռ գործածվում է նաեւ «Ազ-գային ճակատ» եզրը: Հստակություն կմտցվի ըստ իրադրության:
ՌԴ նախագահ Մեդվեդեւը անհանգստություն չի դրսեւորել դեռեւս, նշել է, որ վարչապետ Պուտինն իր հետ քննարկել է այդ նախաձեռնությունը, եւ ընտրական տեխնոլոգիաների տեսակետից դա համապատասխանում է օրենսդրությանը:
Բայց Պուտինը կարծես ավելի մարտական է տրամադրված: Բրիտանական «The Telegraph»-ը հաղորդել է, որ ՌԴ-ում վարչապետ Պուտինին նվիրված կրոնական ա-ղանդ է ձեւավորվել, որ «աղանդի ներկայացուցիչները բացառապես կանայք են, որոնք հավատացած են, թե Պուտինը Պավել առաքյալի վերամարմնավո-րումն է»: Սկսած 1991թ. ՌԴ-ում հայտնվել է մոտ 700 աղանդ, որոնցում ներգրավված են 600-800 հազար մարդիկ, որոնց միշտ հաշվի են առնում ընտրական գործընթացներում: Պուտինին նվիրված կրոնական աղանդի առաջնորդ կինը բոլորին հավատացնում է, որ «Պուտինին գիտի դեռ այն ժամա-նակներից, երբ վերջինս Վլադիմիր իշխանն էր, ինքն էլ՝ իշխանուհի Օլգան»… ՀՀ-ում ընտրական ընթացքում գործում է առավելապես «ԲՏՌ» կա-նանց «շարժումը», իսկ դե, աղանդների պակաս (կամ այլ փոքրամասնությունների) մեր երկրում չի զգացվում…
Պուտինի ակտիվացումն է պատճառը, որ ՀՀ-ում նույնպես արծարծվում է Քոչարյանի վերադարձի հարցը: Շատերն են կարծում, որ եթե չլիներ «Մարտի 1-ի» բախումը, ապա վարչապետ կլիներ Ռ. Քոչարյանը: Եվ հիմա էլ տարբեր «ազգային» կամ «հայրենասիրական» ուժերի ձեւավորման դեպ-քերը կապում են ոչ միայն խորհրդարանական, այլեւ՝ գալիք նախագահական ընտրությունների հետ: Եվ՝ որ կներկայացվի ՀՀ 2-րդ նախագահի թեկ-նածությունը: Հատկապես, որ ՀՀ 1-ին նախագահի հարցը կասկածելի է մնում:
Լուրեր եղան, իբր ՀՅԴ-ն մի շարք ուժերի հետ (այդ թվում, ԺԿ, ՆԺԿ, ՀՌԱԿ, «Ժառանգություն» եւ այլն) քննարկել է «Ազգային ճակատ»-ի ձեւա-վորման եւ միասնական ցուցակով ԱԺ ընտրություններին մասնակցելու հարցը եւ փորձելու է 2012թ. ԱԺ-ում ստանալ գոնե 25-30 պատգամավորա-կան մանդատ, ինչը թույլ կտա ԲՀԿ-ի հետ միասին ԱԺ-ում ձեւավորել մեծամասնություն՝ այսպիսով ապահովելով Քոչարյանի վերադարձը: Կարծիք կա, որ ի հակակշիռ ՀՀԿ-ՀԱԿ-ի, միմյանց հետ կհամագործակցեն մնացյալ ուժերը:
Այս հարցում առայժմ պաշտոնական հերքումներ կամ հավաստիացումներ չկան:
Ինչեւէ, ենթադրյալ «Ազգային ճակատից» բացի կգործի նաեւ «Հայրենասիրական ճակատը», որը նախաձեռնել էր Տիգրան Կարապետյանի «Ժողովրդական կուսակցությունը»: Մասնակցել են ԱԺ-ի պատգամավոր Վարդան Խաչատրյանը, նախկին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը եւ այլք: Նման անվանումով միավորումներ էլի եղել են, որոնք շատ կարճ կյանք են ունեցել, հատկապես այստեղ հավաքված մարդիկ են նման կազմավորումներ պար-բերաբար ստեղծել… Եվ արտահայտված մտքերն էլ կրկնություններ էին. «Ասում ենք՝ քրիստոնյա ժողովուրդ ենք, բայց որտեղ եք տեսել այնպի-սի քրիստոնյա, որը փողը ոսկի դարձնի, ոսկուց հորթ պատրաստի ու երկրպագի այդ հորթին: Հարստությունը կերել է մարդկանց» կամ «Արդա-րությունը հիվանդացել է, հոգնած է, բայց չի պարտվել: Մեկ է, հաղթելու ենք, փոխվում է ամեն ինչ, չի մնալու այսպես» եւ այլն…
Այս հանդարտ համապատկերին հակառակ՝ մի անեւերույթ սրում է նախաձեռնվել:
ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը սկսել է մեղադրանքներ ներկայացնել:  Նախ ՝ նա վերաշարադրեց իր մեղադրանքը Քոչարյանի մասով՝ նրան մե-ղադրելով «Մարտի 1-ի» արյունահեղության մեջ: Հանրությանը հետաքրքրում է՝ նրա մեղադրանքներին ընթացք կտրվի՞, թե՞ ոչ: Այնուհե-տեւ Վ. Դալլաքյանի նախկին մեղադրանքների մասին եւս խոսք եղավ: Պատասխանելով այն հարցին, թե ՀՀ գլխավոր դատախազությունը որեւէ ըն-թացք տալո՞ւ է ԱԺ պատգամավոր Դալլաքյանի այն մեղադրանքներին, որոնցում նա Սերժ Սարգսյանին ներկայացրել էր որպես խաղամոլ եւ հան-ցագործ, գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետը «7օր»-ին ասել է, թե  Վ. Դալլաքյանը նման հայտարարություններով հան-դես է եկել դեռեւս 2003թ. ԱԺ նիստերի ժամանակ, եւ պետք է ճշտել, թե այդ ժամանակ նրա դեմ գործ հարուցվե՞լ է այդ ուղղությամբ, թե՞ ոչ: Իսկ ինչ վերաբերում է այսօրվան, ապա, Շ. Տոնոյանի խոսքերով, քրեական գործ է հարուցվում քրեական օրենսգրքի համաձայն, եթե կա հայցադի-մում, այլապես նրանք չեն կարող զբաղվել այդ գործով:
«Ընդդեմ ՀՀԿ ապօրինությունների» համահայկական կոմիտեն նույնպես արձագանքել է ՀՀԿ ղեկավարի անսահման նվիրյալ վանաձորցի պատգամավո-րի մտահոգությանը՝ «հայաստանյան թոշակի վրա Մոնտե Կառլոյի «ղումարի» հնարավոր ազդեցության մասին մի փոքր չափազանցված է, քանի որ եթե վերհիշենք այդ նույն պատգամավորի վերաբերմունքն, ամեն հարմար առիթի նրա կողմից այսօր քննադատվող Քոչարյանի հանդեպ, ապա այլ բան չի մնում մտածել, բացի այն, որ նման «սկզբունքային» գործիչների հանկարծակի հայտնվելը Սարգսյանի թիմում, նույնպես այդ թոշակ-ների հաշվին է: Այդ թվում, վերհիշենք նաեւ «իդյոտների» փոխհրաձգության վախճանը»……
Մեջբերվում է Վ. Դալլաքյանի խոսքը. «Ասեմ, որ վարչապետ Ռ. Քոչարյանի մասին ունեմ շատ բարձր կարծիք, մեր աշխատանքային հանդիպումնե-րի ընթացքում համոզվել եմ, որ նա լուրջ քաղաքական գործիչ է (ինքը դա վաղուց է ապացուցել), եւ ես իմ կարողություններն օգտագործելու եմ նրա թեկնածությունը պաշտպանելու համար: Շատ եմ կարեւորում մի հանգամանք եւս, ՀՀ նախագահ պիտի ընտրվի ոչ միայն ազդեցիկ քաղաքա-կան գործիչն ու բարձր պրոֆեսիոնալը, այլ նա, ով իսկապես սիրում է իր ժողովրդին»: (ԱԺ պատգամավոր Վ. Դալլաքյան, «ՀՀ» օրաթերթ-14.02.98թ.):
Հանրությանը հուզում է նաեւ՝ ՀՔԾ-ն կքննարկի՞ Լ. Տեր-Պետրոսյանի եւ Ռ. Քոչարյանի հարցաքննության հարցը: ՀՔԾ ղեկավարը խոսելով մարտի 1-ի գործի նոր քննության ընթացքից՝ ասել է. «Արդեն իսկ մեզ մոտ վերջին վկաները ներկայացել են, մենք մյուս շաբաթվա սկզբից ա-վելի ծանրաբեռնված կաշխատենք: Ունենք վկաներ, որոնք մարտի 1-ի իրադարձություններին ներկա են եղել, որոնք հնարավոր է, նոր ցուց-մունքներ տան, եւ նախկինում չհարցաքննված եւ հարցաքննված: Հարցաքննության ուսումնասիրությունից երեւում է, որ նրանց կարելի է լրացուցիչ հարցեր տալ, միգուցե կարողանանք ինչ-որ արդյունքի հասնել: Մենք հրավիրել ենք հնարավոր այն անձանց, ովքեր կարող են մեզ նոր տեղեկատվություն տալ»:
Հիշեցնենք, որ երկրի նախագահը իրավապահ համակարգի հետ վերջին խորհրդակցության ժամանակ հանձնարարական էր տվել պատկան մարմիններին՝ նոր թափ հաղորդել «Մարտի 1-ի» դեպքերի բացահայտման գործին եւ շեշտել էր, որ անձամբ իր համար այդ հարցը շատ կարեւոր է: Քննչական խում-բը համալրվել է, կազմում մոտ 15 քննիչներ են, ընդգրկվել են նոր օպերատիվ աշխատակիցներ: ՀՔԾ ղեկավարը չբացառեց, որ գործի քննությանը կարող են ներգրավվել նաեւ արտերկրից հրավիրված փորձագետներ եւ նշեց, որ ՀՀ 1-ին եւ ՀՀ 2-րդ նախագահների հարցն անպայման կքննարկվի եւ «կորոշվի նրանց հարցաքննության նպատակահարմարության հարցը»:
Այս ընթացքում արտահայտվում են նաեւ ՀՀԿ պատգամավորները: Մանվել Բադեյանը նշել է, եթե Դալլաքյանը նման բան է ասել, ապա «Երկրի նախագահը բոլոր իրավունքներն ունի Դալլաքյանին դատի տալու», բայց ինքը ո՛չ Վիկտոր Դալլաքյանի հայտարարությունն է տեսել, ո՛չ էլ կազինո-յում Սերժ Սարգսյանի խաղալը: Նախագահը դատի կտա, թե ոչ, կախված է նրա հանդուրժողականությունից կամ դրա պակասից: Հովհաննես Սահակյանն էլ հայտնել է, որ «քանի դեռ չի տեսել տեսանյութը, չի կարող որեւէ մեկնաբանություն տալ, երբ լսում է հավաստիացումներ տեսանյութի գո-յության մասին, միեւնույնն է՝ չի կարծում, թե դա իրականությանը համապատասխանում է: Միգուցե ինքը պարզաբանո՞ւմ տա, նոր մենք հաս-կանանք, թե ինչ է կատարվել: Իմ կարծիքով՝ սա քաղաքական ինչ-որ հնարք է»:
Կարծիքները տարբեր են այս հարցում: «Ընդդեմ ՀՀԿ ապօրինությունների» համահայկական կոմիտեի համակարգող Ռուբեն Թորոսյանը տեսակետ է հայտնել, թե նախագահական վերջին 3 ժամկետներում շարունակվում են տեղի ունենալ անհավանական, այդ թվում, ողբերգական հետեւանքներով միջո-ցառումներ, որոնց արդյունքում ակնհայտորեն ամրապնդվում է ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնողի դիրքերը: Մասնավորապես, եթե հայ-թուրքական ֆուտբոլը «մաքրեց» ՀՀ նախագահի վերջին ընտրությունների ապօրինության հետքերը միջազգային ասպարեզում, ապա Ռ. Քո-չարյանի ինքնազոհ վերջին հարցազրույցն էլ ավելի ամրապնդեց Ս. Սարգսյանի դիրքերը, ներհանրապետական կյանքում հանրահայտ «երկխո-սության» տեղաշարժից հետո: Թորոսյանը կարծում է, որ իշխանական առաջամարտիկներն ու որոշ ընդդիմադիրներ «այս օրերին «միամիտ» ակտի-վությամբ զբաղված են Քոչարյանի «մեղքերից» Սարգսյանի մոռացության կամ, որ նույնն է՝ անբաժանելի այդ գործիչների, իբր, հակամար-տության թարմացման, ինչպես նաեւ, «երկխոսության» չափազանցման գործերով: Այսինքն, հնարավորինս ապահովվում է հհկ-ական նախագահացուի ա-ռաջիկա հանգիստ «ընտրությունը»»:
Նաեւ կարծիքներ կան, թե «սերժա-լեւոնական երկխոսությունը» կհանդարտեցնի «արմատական ընդդիմադիրներին», իսկ մնացյալը (ԲՀԿ, ՀՅԴ, «Ժա-ռանգություն», ՆԺԿ, ԺԿ եւ այլ) կհամախմբվեն Քոչարյանի շուրջ եւ նրանց էլ կհանդարտեցնի «Ռոբերտ եւ մնացյալ ընդդիմադիրներ» դաշին-քը……
Նույնիսկ նշվում է, թե այս պահին «հաճախորդները» (նկատի ունեն իրենց դրսեւորելու պատրաստ ուժերին) «մասնագիտացել են Ռոբերտ Քո-չարյանի վրա, ով հարցազրույց է տվել ու քարեր նետել թե Սարգսյանի, թե Տեր-Պետրոսյանի բոստանը»……
Նշվում է նաեւ, թե «Ս. Սարգսյանը պետք է շտապ միջոցներ ձեռնարկի Վ. Դալլաքյանի մասով ու նրան միառժամանակ հետ պահի մարտի 1-ի թեմա-ներով ելույթ ունենալուց ու ՀՀԿ «ճկուն» նախագահին ինքնամոռաց պաշտպանելուց: Քանի որ «միամիտ» լոռեցին, այսպես ասած, խաղեր է տա-լիս Երեւանում՝ հիանում է Սերժով, իսկ ահա Վանաձորում նրան ներկայացնում որպես փառամոլ (նաեւ՝ խաղամոլ) ու կաշառակեր»… Եվ պարբերա-բար արծարծվում է այն տեսակետը, թե «ՀՀ դատախազությունը պետք է այդ տեսանյութն ընդունի որպես Ս. Սարգսյանի հանցագործության մասին հաղորդում, կամ էլ պատժի Վ. Դալլաքյանին՝ որպես զրպարտիչ»:
Այս քաղաքական եւ «նախագահական» թոհուբոհում վերստին հիշել են Երկրապահ կամավորականների միությանը: Հասկանալի է, որ ՀՀ ուժային կառույցները եւ կամավորականների տարբեր հասարակական միավորումները կարողանում են լուրջ ազդեցություն ունենալ նախընտրական գոր-ծընթացների վրա:
Խոսվում է, որ ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը «սեփական իմիջի բարձրացման գործընթաց է սկսել», քանի որ երկրապահները «թիմ-թիմ են խաղում» ու միության ներսում իշխանության են ձգտում: Նաեւ՝ որ «ՀՀ իշխանությունները մասնատելով ԵԿՄ-ն, բանտարկելով Մյասնիկ Մալխասյանին՝ կաթվածահար անելով «Ոգու փորձություն» կամավորականների միությունը, որը ղեկավարում էին ԱԺ պատգամավորներ Սա-սուն Միքայելյանն ու Հակոբ Հակոբյանը, վերջնականապես լուծեցին երբեմնի զինված խմբավորումների դիմադրութունից ու ուժի դիր-քերից ազատվելու խնդիրը»: Վերադասավորումներ եղան նաեւ ՀՀ ՊՆ-ում, «Հատուկ գունդ» կամավորականների միությունում, ոստիկանության եւ ազգային անվտանգության համակարգերում:
ՀՀԿ-ն ակտիվ զբաղվում է ոչ միայն ներքաղաքական հարաբերությունների կարգավորման փորձերով: Հնարավոր է, որ ՀՀԿ-ն աշնանը ԵԺԿ-ին անդա-մագրվի: Վերջերս ՀՀ-ում էր Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Ուիլֆրիդ Մարթենսը: Նա հայտարարեց, որ բացի ՀՀԿ-ից ինքը շփումներ է ունեցել կոալիցիոն մյուս երկու կուսակցությունների՝ ԲՀԿ-ի ու ՕԵԿ-ի, նաեւ «Ժառանգության» ներկայացուցիչների հետ: Նրանք եւս անդամակցության ցանկություն են հայտնել: ԵԺԿ-ն ունի 39 երկրների 72 անդամ-կուսակցություններ եւ 265 անդամներով եվրոպա-կան խորհրդարանի ամենամեծ խումբն է: Այն աջակենտրոն, քրիստոնեա-ժողովրդավարական քաղաքական կուսակցություն է:
Գուցե սա է պատճառը, որ եւս մեկ արեւմտյան արժեքակիր, ընդդիմադիր ՀԱԿ-ն էլ «կամաց-կամաց մտնում է քաղաքական դաշտ»՝ ըստ ԱԺ ՀՀԿ խմբակցութ-յան ղեկավար Գալուստ Սահակյանի դիտարկումների. «Քաղաքական դաշտը մեկն է, եւ բոլոր քաղաքական ուժերի իրավունքները նույնն են, հավասար են: Այնպես որ, քաղաքական դաշտը, քաղաքական պրոցեսը հենց փոխադարձ համաձայնությունների, քննարկումների դաշտն է: Այլ, ուրիշ դեմք քաղաքական դաշտը չի կարող ունենալ»:
Ըստ ԱԺ նախկին փոխխոսնակ, այսօր ընդդիմադիր Կարապետ Ռուբինյանի, որ երկրում նոր իրավիճակ է, եւ սպասվում են նոր զարգացումներ. «Ամ-բողջ տեղեկությանը, ցավոք սրտի, շատ քչերն են տիրապետում, համենայն դեպս հայտարարվել է, որ երկրում ձեւավորվել է նոր մթնոլորտ, որ գնում է բաց դիալոգ, բայց մենք չգիտենք, թե այդ դիալոգի վերջնանպատակը ինչն է… Ըստ երեւույթին, ինչ-որ կոմպրոմիսների ճանապարհ է ընտրված եւ ամեն մեկիս խնդիրն է համարել դա բավարար մեր երկրի համար, թե անբավարար»: Նա կարծում է, որ «ձեւավորված ապօրինի վարչախմբից օր առաջ ազատվելը բավականին մեծ հնարավորություն կստեղծեր կտրուկ դրական զարգացումների համար», չնայած հակված է վստահելու ՀՀ 1-ին նախագահ Լ. Տեր- Պետրոսյանին: Այսպես վայրիվերումներով, բայց քայլ առ քայլ մի նոր քաղաքական դաշտ է ձեւավորվում մեր երկրում՝ քաղաքական նոր մո-տեցումներով, հարաբերություններով ու մշակույթով:
«Լուսանցք»-ը միշտ քաջալերել եւ արծարծել է այսօրինակ քաղաքական դաշտի ձեւավորման հարցը, երբ ժողովրդավարն իր տեղը կունենա (իշխա-նություն, թե ընդդիմություն), համայնավարը՝ իր, ազգայնականն՝ իր, երբ լիբերալն ու սոցիալիստը նույն տեսությամբ չեն աշխատի (իմա՝ թոզ փչի), ազգայինն ու ապազգայինն էլ չեն միավորվի հանուն ինչ-ինչ (բոլորս էլ գիտենք) շահերի…

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 19 (195), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.