Ներքաղաքական մաղ – Ծավալումներ քաղաքական, հանրային, իրավական եւ լրատվական ոլորտներում

Ներքաղաքական մաղ

Մեր երկրի քաղաքական դաշտում շարունակվում են նախընտրական խմորումները: Ընդդիմադիրները տարանջատվում են եւ փորձում առանձնակի տեղ ու-նենալ ընդդիմադիր ճակատում: Խորհրդարանական ընդդիմություն դարձած ՀՅԴ-ն ու «Ժառանգություն»-ը ամեն կերպ փորձում են համախմբման սե-փական ձեւաչափը ստեղծել, սակայն քաղաքական ուժերը դեռեւս փնտրտուքների մեջ են եւ ինքնադրսեւորվելով հետեւում են ինչպես խորհրդարա-նական, այնպես էլ՝ արտախորհրդարանական ընդդիմություններին, մի մասն էլ իշխանությունների հետ հարաբերվելու դանդաղ փորձեր է ա-նում……
Ամեն ինչ արվում է նաեւ միջազգային կառույցների ուշադրությանն արժանանալու համար: Եվ ահա, Երեւան այցելած ԵԽ նախագահ Երժի Բուզեկը, բա-ցի խորհրդարանական ուժերից, հանդիպեց նաեւ ՀՀ 1-ի նախագահին:

Լ. Տեր-Պետրոսյանը համաձայնության գալով ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի հետ, կարծես թե լիցքաթափվել է, եւ աջից ու ձախից բարձրաձայն բողոք-ներ են հնչում, թե նա «սառեցնում» է հանրահավաքային պայքարը, հրաժարվել է իշխանափոխության մտքից: Եվ գուցե սա է պատճառը, որ նա նորից հայտարարեց, թե «պայքարի միակ միջոցը‘արտահերթ ընտրություններն են»… Որպեսզի այս խոսքերը իրատեսական թվան, ԵԽ նախագահը հանդիպեց նաեւ Տեր-Պետրոսյանին: Եվրոպացի պաշտոնյան ընդդիմադիր գործչի հետ քննարկել է ԵՄ-ՀՀ համագործակցությունը, հավատարմությունը ժողովրդա-վարությանը, մարդու իրավունքներին, օրենքի գերակայությանը եւ ազատ շուկայական տնտեսության կայացմանը: Անդրադարձ է եղել ՀՀ-ում ծավալ-վող քաղաքական գործընթացներին, մասնավորապես ընդդիմության եւ իշխանության միջեւ երկխոսության ծավալման հնարավորությանը: Իսկ ՀԱԿ-ի ղեկավարը ներկայացրել է երկրում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակը եւ ընդգծել, որ «երկիրը քաղաքական եւ սոցիալ-տնտեսական ճգնաժամից դուրս բերելու միակ միջոցը արտահերթ ընտրությունների միջոցով լեգիտիմ իշխանության ձեւավորումն է»: Քննարկվել է նաեւ արցախյան հակամարտության կարգավորման գործընթացը:
Այսպես Ս. Սարգսյանին վերջերս առաջին անգամ որպես երկրի նախագահ դիմած Լ. Տեր-Պետրոսյանը նորից արծարծել է «լեգիտիմ իշխանության ձ-եւավորման» հարցը, ըստ երեւույթին, տարբեր կողմերից բողոքներին դիմակայելու նպատակով: «Իշխանությունը պետք է վերադարձվի ժողովր-դին, որպեսզի վերջինս կարողանա արժանավայել կյանքով ապրել»,- հաստատակամ ասել է ՀՀ 1-ին նախագահը… Այս խոսքերից հետո համարյա կարելի է մոռանալ մութ ու ցուրտ տարիների թալանն ու ավերը, առ ու ծախն ու առ ու փախը… Որից հետո Լ. Տեր-Պետրոսյանը նախագահի պաշտոնից հեռա-նալուց առաջ «պատգամ» թողեց՝ թե մինչեւ ազգովի չխնդրեք, հետ չեմ գա… Դե իսկ «Լեւոն, նա-խա-գահ» գոչյուններն էլ միայն մարտիմեկյան աղետի հանգեցրին եւ առանց «ազգի խնդրանքի» մնացած ՀՀ 1-ին նախագահը որոշեց չվերադառնալ եւ ՀՀ նախագահ ճանաչել Ս. Սարգսյանին: Բայց նա որոշեց նաեւ նախապատրաստվել ԱԺ ընտրություններին, արտահերթ, թե հերթական, հիմա չի կարեւորվում այդքան:
Սակայն ՀՀ 1-ին նախագահի ներկա ծրագրերը կարող են խառնվել ՀՀ 2-րդ նախագահի մեծ քաղաքականություն վարադառնալուց հետո, քանի որ Ռ. Քոչար-յանն արդեն մեղադրանքներ է հնչեցրել Լ. Տեր-Պետրոսյանի հասցեին՝ կապված մարտիմեկյան ողբերգական իրադարձությունների հետ: Բայց դեռ ծա-վալումներ չկան:
Իսկ ահա ընդդիմադիր մյուս ուժերը ծավալվելու փորձեր անում են: «Ժառանգության» ղեկավար Ր. Հովհաննիսյանը պնդում է, թե «ԱԺ-ի միջո-ցով, ընտրությունների եւ չընտրությունների միջոցով, հնարավոր բոլոր եղանակներով պետք է վերացնել կուսակցապետությունը: Պետք է ու-նենանք  4-րդ հանրապետություն, դրոշի 4-րդ գույն եւ նոր սահմանադրություն»: Բացի կուսակցության անդամներից այս միտքն արտահայտելու պահին ներկա էին նաեւ ԱԻՄ ղեկավար Պ. Հայրիկյանը, ՄԱԿ նախագահ Գ. Արսենյանը, քաղաքագետ Հ. Հովհաննիսյանը, ՀՌԱԿ ատոնապետ Է. Անտինյանը, ՀԱԿ-ի նախկին անդամ Կ. Ռուբինյանը, սեփականության իրավունքից զրկված քաղաքացիներ, օտարալեզու դպրոցների դեմ պայքարող քաղաքացիական նախա-ձեռնության անդամներ:
ՀՌԱԿ ատենապետն ասել է, թե Լ. Տեր-Պետրոսյանի պես քաղաքական գործիչ քաղաքական դաշտում այլեւս չկա. «ՀԱԿ-ին դժվար է լինելու բացատրել, թե ին-չու է գնում հերթական ընտրություններին… ՀԱԿ-ը ապաքաղաքական թիմ է»: Շատ ընդդիմադիրներ են այսպես կարծում եւ բարձրաձայնում, թե ՀԱԿ-ը հայտարարել էր, թե վերականգնելու է սահմանադրական կարգը, բայց դա չարեց, եւ ՀԱԿ-ի վրա հույս դնել չի կարելի այլեւս, ուստի քաղաքական դաշ-տում պետք է տեղի ունենա առողջ սերնդափոխություն:
Վաղուց մոռացության մատնված Գ. Արսենյանը այլ կերպ է արտահայտվել՝ նշելով, որ այսօր կա 2 բեւեռ՝ իշխանություն եւ արմատական ընդդիմութ-յուն՝ ՀԱԿ: Բայց ավելացրել է, որ նաեւ կան բավականին շատ ուժեր՝ «խճանկարը կա, սակայն գունաբաժանումը, գույները չկան»: Պ. Հայրիկյանն էլ է աշ-խուժացել եւ հայտարար
ել է, թե ԱԻՄ-ը կմասնակցի ընտրություններին, բայց մինչ այդ «մոլախոտը պետք է արմատապես հանվի»: Այսինքն՝ «խորհրդարանականները ընդունում են «Ընտրական օրենսգիրք»-ը եւ պառլամենտը արձակվում է, նոր միայն կատարվում են իսկապես արդար եւ ժո-ղովրդավար ընտրություններ»: Այլապես նա նորից կնեղանա եւ «թող ընտրության գնան բաշիբոզուկները, ում համար երկու աթոռն է կարեւոր, ես երբեք այդպես չեմ ապրել»… Որոշակի աշխուժացման է գնում նաեւ ՀԱԿ-ից հեռացած «Սարդարապատ» շարժումը: Չնայած վերջին հավաքում քննարկ-ման թեման Հայոց Ցեղասպանությանն էր վերաբերվում, սակայն չի բացառվում ընտրական թեմաներով քննարկումների վերսկսումը շուտով… Աշ-խուժանում են նաեւ այլ քաղաքական ուժեր, որոնք փորձում են տեղավորվել ընդդիմադիր ճակատում, բայց չի բացառվում, որ դրանցից շատերը հետզհետե կտեղափոխվեն իշխանական ճակատ:

Իսկ այստեղ առայժմ ակտիվ է միայն ՀՀԿ-ն: ՕԵԿ-ը վստահաբար կգործի այս ուժի հետ, իսկ իշխող 2-րդ քաղաքական ուժի՝ ԲՀԿ-ի մասին դեռեւս տարաբ-նույթ կարծիքներ են հնչում: «Լուսանցք»-ը նույնպես անդրադարձել է ի հակակշիռ ՀՀԿ-ՀԱԿ համագործակցության հնարավոր 2-րդ մեծ բեւեռի ձեւավորման հնարավորությանը, ի դեմս ԲՀԿ-ի եւ այլ ընդդիմադիր ուժերի:  ԱԺ հերթական քառօրյա նիստերի մեկնարկից առաջ ԲՀԿ խմբակցութ-յան ղեկավար Գ. Ծառուկյանը հաստատել է, որ ԲՀԿ-ն առանձին է մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին. «Եթե մենք 2-րդ ուժն ենք, ինչի մասին է խոսքը, էդ փոքրերը պետք է միանան մեծերին»: Իսկ պատասխանելով՝ «հնարավո՞ր է նախագահական ընտրություններին էլ գնաք առանձին» հարցին՝ ԲՀԿ ղեկավարն ասել է. «Այդ մասին՝ հաջորդ դասին»:
Չեն դադարում նաեւ ներքաղաքական «ցեխ շպրտոցիները», որոնցից շատերի պատասխանները դեռ չեն հնչել: Անգամ դատավարություններ են հնարա-վոր, հատկապես ՀՀ 3 նախագահների հասցեին հնչեցված թե՛ մարտիմեկյան դեպքերին, թե՛ անձնական կյանքին առնչվող… Վերջերս էլ ՀՀ նախկին վար-չապետ Ա. Մարգարյանի որդին՝ Երեւանի փոխքաղաքապետ Տ. Մարգարյանը մեկնաբանել է հոր մահվան շուրջ որոշ շահարկումները, եւ նշել, թե անհար-կի է շահարկումը, որն անընդունելի է իր ընտանիքի համար. «Այդ մտքերն անհեթեթ են եւ որեւէ կապ չունեն իրականության հետ»:
Քննարկման թեմա է դարձել նաեւ համաներման հարցը: ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի կողմից ԱԺ ներկայացված համաներման առաջարկը երեկ ընդունվեց: Ընդդիմադիրները սպասում են հետագա զարգացումներին: Հատկապես որոշ քաղբանտարկյալների հարցն է ընդգծվում, նույնիսկ նշվում է, թե «քաղբանտարկյալ Ս. Հացպանյանը մտահոգություն է փոխանցել, որ իշխանությունները միտք ունեն ազատ արձակելուց հետո իրեն այլեւս կա-ցության կարգավիճակ չտրամադրել եւ արտաքսել երկրից»:
Իսկ ՀՀԿ խոսնակ Է. Շարմազանովը ՀՀ 3-րդ նախագահի այս քայլը բացատրում է նրա մարդասիրությամբ. «Դա պետական եւ ազգային գործչին վայել քայլ է, որը դրական կազդի նաեւ ներքաղաքական վիճակի վրա: Մենք պարտավոր ենք լինել միասնական եւ մայիսի 28-ը շատ լավ առիթ է, որպեսզի իրա-կանացվի համաներում: Համոզված եմ, որ այս քայլը միայն դրական ազդեցություն կունենա»: Համաներումը երբ եւ քանի անձի վրա կազդի, եւ արդ-յոք կազդի՞ 2008թ. մարտի 1-ի քրեական գործով դատապարտվածների վրա, դեռ հստակեցված չէ: Բայց շատերն են կարծում, որ այսօր մեր երկրում իսկապես կա համաներման անհրաժեշտություն:
Հաջորդ կարեւոր թեման սպասումներն են բարեփոխված ընտրական օրենքներից: «Սա փաստացի նոր օրենք է,- ներկայացնելով ՀՀ Ընտրական օրենս-գրքում կատարված փոփոխությունները՝ հայտարարել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դ. Հարությունյանը,- օրենսգր-քում 9-ը տասնյակ փոփոխություններ են կատարվել. փոփոխությունների այնպիսի համակարգ է, որը փոխելու է ընտրական գործընթացների ամ-բողջ ընթացքը՝ սկսած նախընտրականից, ավարտած հետընտրական գործընթացներով»: Նա բացառել է «հայկական ընտրություններին» հատուկ ընթացքը. «Մենք փորձել ենք անել ամեն ինչ, որպեսզի բացառենք սողանցքները, փորձել ենք ներմուծել այնպիսի մեխանիզմներ, որոնք չեն ե-ղել երբեւէ հայաստանյան օրեսդրության մեջ»:
Սակայն ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վ. Հովհաննիսյանը հարցնում է. «Ինչպե՞ս է ընտրատեղամասում, սեղանի մոտ նստած ընդդիմության ներ-կայացուցիչը տեսնելու, որ եկան, ֆիքսեցին եւ այլն: Իսկ հետո գիշերը ցուցակում հայտնվեցին քվեարկած նոր մարդիկ, նա այդ ցանկը ե՞րբ է տես-նելու, որպեսզի համեմատի այն, ինչ-որ ինքը սենյակում իր մոտ արձանագրեց, մյուս օրը հայտնված արդյունքների հետ»: Նա այսօրինակ բա-րեփոխումները հայկական ընտրությունների «գիտաֆանտաստիկայի» ժանրից համարեց… Մտավախություն է հնչում նաեւ, որ միշտ ամեն բան կար-ծես արձանագրվում է, ընտրություններն ավարտվում են, 2 ժամ հետո հայտարարվում է մասնակիցների թիվը, այնուհետեւ այդ մասնակիցների թիվը հաջորդ օրն ավելանում է տասնյակ հազարներով: Ինչեւէ «հայկական ընտրական տեխնոլոգիաները» բազմազան են եւ այդ ամենի դեմն առնելու համար
քայլեր են ձեռնարկվում:

ՀՅԴ-ն, նախահարձակ լինելով, ԱԺ-ում նաեւ վարչապետի հրաժարականը պահանջեց, սակայն բավարար ձայներ չհավաքեց:
Հաջորդ սուր հարցը խոսքի ազատությանն է վերաբերում, քանզի ընտրական գործընթացները առանց այդ ազատության դժվար թե արդար ու թափանցիկ անցկացվեն: Շատերն են մտահոգվում, թե խոսքի ազատությունից քաոս մեկ քայլ է: Վերջերս Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ընթա-ցիկ տարվա մեջ հրապարակեց հերթական զեկույցն այն մասին, որ այս տարվա ընթացքում ՀՀ-ում զլմ-ների վրա ճնշում գործադրելու 15 փորձ է արձանագրվել:
Սակայն, մտահոգություններ էլ են հնչում, որ ճիշտ է, զլմ-ների մասին նոր օրենքում իսկապես կան մի շարք թերություններ, բայց մեկ այլ կողմից էլ են արձանագրվում խախտումներ, որոշ հայկական լրատվամիջոցներ լի են կեղծ տեղեկատվություններով, բամբասանքներով եւ պարզա-պես վիրավորանքներով այս կամ այն քաղաքական գործչի հասցեին, եւ խոսքի ազատության պաշտպանությամբ զբաղվող զանազան կազմակերպութ-յունները երբեք չեն խոսում այն մասին, որ խոսքի ազատությունը ոչ մի ընդհանուր բան չունի երեւակայական տեղեկությունների ու զրպարտությունների հրապարակման հետ:
Ահա այսպիսի քննարկումներ են քաղաքական, հանրային, իրավական ու լրատվական ոլորտներում, որոնցում արձանագրված հաջողությունը միայն ի-րապես կմոտեցնի այս եւ այլ բնագավառների համագործակցության եզրերը եւ կվերացնի առկա տարաբնույթ ջրբաժանները…

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 20 (196), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.