
Մայիսյան այդ օրերին հայ քաջերը Սարդարապատի հերոսամարտով (զուգահեռ նաեւ այլ ճակատամարտերով) վերահաստատեցին մեր գոյատեւ-ման եւ հարատեւման բնական-արարչատուր իրավունքը:
Հայաստանի 1-ին Հանրապետության կյանքը շուրջ 2 տարի տեւեց՝ 1918-1920թթ., սակայն այն հիմնաքար դարձավ հայկական պետական հա-մակարգի վերագործարկման: Անգամ խորհրդային կարգերի բռնի հաստատումը չկարողացավ հայերից հեռացնել պետականության ձգտումը եւ 1920-1990թթ. գործեց Հայաստանի 2-րդ Հանրապետությունը՝ ՀԽՍՀ-ն: Իսկ ԽՍՀՄ կործանումից հետո՝ 1991թ. առ այսօր, մեր ինքնորոշված ժողովուրդը վերահաստատեց իր հայրենիքում ապրելու կամքը՝ Հայաստանի 3-րդ Հանրապետության ստեղծմամբ:
Փա՜ռք բոլոր հիմնադիրներին եւ անկախության մարտիկներին, նվիրյալ նահատակներին…
Իսկ այժմ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների վերամիավորմամբ, Հայաստանի ու Սփյուռքի համատեղ ուժերով ու պայ-քարով պետք է հասնել Միացյալ Հայաստանի վերակերտմանը՝ վերամիավորելով Հայոց բնական ու պատմական բոլոր Հողերը՝ Հայկական բարձրավանդակում՝ Հայ Աստվածների Բնօրրանում…



