Բանականությունը, բանականության այլասերումը, դրան՝ մերօրյա հայ «մտածողի» մասնակցելը
Գրեթե բոլոր իմաստասիրական դասագրքերում ասվում է, որ «մարդը բանական արարած է»:
Եվ դա ասողը ու նրա ասածը որպես բացարձակ ճշմարտություն կրկնողը այդ արտահայտությունը այնպես հպարտորեն է հնչեցնում, որ կարծես բանա-կանությունը սերնդե-սերունդ անսայթաք եկել-հասել է իրենց, իրենք էլ դրա հարազատ կրողն ու զարգացնողն են դարձել: Մարդկային, չափա-զանց մարդկային ինքնահավանություն ու պարծենկոտություն:
Բանականությունը արիական՝ հրածին-մարդատեսակային հոգեւոր որակ է: Բանն այն է, որ բնության չորս տարրերը՝ հուրը, օդը, ջուրը, հողը, մարդկային տարբեր տեսակների մեջ տարբեր չափաբաժիններով է բաշխված: Հուրը՝ բնության ամենազգացական տարրը, մարդու արիական ցեղատեսակի մեջ ամենից շատ է, որի համար էլ նա կոչվում է նաեւ հրածին: Նրա հրածնությունն էլ նախապայման է այն բանի համար, որ նա իրեն, իրեն շրջապա-տող աշխարհը, տիեզերքն ու արարչական զորությունները բանականորեն դիտի, այսինքն՝ չբավարարվի տրվածով, մարմնական զգայարաններով ընկալա-ծով (դա հայոց լեզուն անվանում է Բան), այլ հաղթահարի դրանք (Բանը) ու գնա դրանց ակունքները, վերհանի դրանց տակ թաքնված խորհուրդները (հա-յոց լեզվի Բանականություն բառը հենց այդ հոգեվիճակն է արտահայտում1): Չէ՞ որ բանականությունը՝ բարձրագույն հոգեւոր որակը, ենթադ-րում է հոգու ամենաարթուն ու զգայուն վիճակ, որը արիի մեջ ապահովում է նրանում բնության տարրերից ամենազգացական ու ակտիվ տարրի՝ հուրի գերակշռությունը: «Մարմնիդ աշտանակի վրա իբրեւ ճրագ բազմականթեղյան՝/ Գլխիդ կլորությունը հաստատվեց2,/ Որպեսզի այդպիսով, չհեռանալով օրինակելի լույսի շնորհից,/ Տեսնես Աստծուն եւ անանցանելիքն իմաստասիրես:/ Բանականության պատվով կրկնապես ճոխացար,/ Որ-պեսզի վերուստ քեզ տրված բոլոր բարեմասնությանց՝/ Հաղթանակը դու պատմես անարգել անկաշկանդ լեզվով»,-հայ արիի օրինակով արիական այդ առա-քինության մասին ասում է Նարեկացին:
Սակայն, արի ցեղատեսակի մեջ էլ բանականությունը, որպես ընդհանուր ցեղային որակ, միշտ չի տեւել. տիեզերական ձմռանը, երբ ցեղը ցրվեց, որի հետեւանքով նա թուլացավ ու նրա վրա հողածինները իշխանություն հաստատեցին (դա շարունակվում է նաեւ մեր օրերում)՝ նրա այդ հոգեւոր որակը, ի թիվս այլերի, աստիճանաբար թուլացավ ու, ի վերջո, իշխողների թելադրմամբ այլասերվեց, որին, պարզ է, մասնակցեց նաեւ ցեղի տականքը, «ներքին թշնամին»,-ինչպես ասում է Նարեկացին: Բանականությունը՝ ցեղային որակը պահպանվեց ցեղի մեծերի մեջ միայն, այն էլ ոչ միշտ լրիվորեն: «Արարչի որդու» (արտահայտությունը Նարեկացուց է)՝ արիի բանականության այլասերումը ցեղի մեծերը, ինչ խոսք, նկատեցին:
Օրինակ՝ նույն մեր Նարեկացին: «Ո՜վ, հիմար, ինչու՞ ինքն քո կամքով կորացար գետնին (հողածնի միակ պատվարին,-Ս.Մ.),/ Եվ միշտ աշխարհի չնչին ու ճղճիմ հոգսերով տարված՝/ Անապատական ցիռերի (ինչպես անապատներում դեգերող ադամականներն էին,-Ս.Մ.) կարգը դասեցիր դու քեզ»,-գրում է նա: Կամ էլ՝ «Ինչպե՞ս անվանվեմ բանական (որպիսին ծնվել է,-Ս.Մ.), երբ կցորդվել եմ հիմար անբաններին…/ Ինչպ՞ս համբավվեմ ես ի-մացական, երբ իմացության դռներն են փակվել…»:
Արիական բանականության այլասերումը նկատեց նաեւ արիացի գերմանացին՝ հանձին նրա մեծեից մեկի՝ Նիցշեի:
Իմաստասերը իր՝ «Ինչպես «ճշմարիտ աշխարհը» ի վերջո հեքիաթ դարձավ3 (մի մոլորության պատմություն)» փոքրիկ էսսեում նկատում է, որ նախասկզբնապես «ճշմարիտ աշխարհը իմաստունին, բարեպաշտին, առաքինուն, հասանելի էր: Նա ապրում էր նրա մեջ, նա այդ աշխարհն էր» (բա-նականության այդ ձեւը նա համարում է սթափ, «խելոք, պարզ, համոզիչ» բանականություն): Այնուհետեւ բանականությունից «ճշմարիտ աշ-խարհը» աստիճանաբար վերանում է, նրա իզն ու թոզն էլ չի մնում, եւ նրանում պահպանվում է սին գաղափարը, մտային բարբաջանքը միայն. ««Ճշմարիտ աշխարհը»-իդեա, որն այլեւս ոչնչի պետք չէ, նույնիսկ ոչինչ չպարտավորեցնող,-անպետք, ավելորդ դարձած իդեա»,-այսպես է բանակա-նության այլասերումի վերջին փուլը բնութագրում Նիցշեն:
Այդ փուլը իմաստասերը պատկերացնում է նաեւ որպես «ազատ մտքերի սատանայական աղմուկ-աղաղակ»:
Բանականության այլասերումը Նիցշեի ժամանակներում, սակայն, չավարտվեց: Դա շարունակվեց նաեւ նրանից հետո, նաեւ մեր օրերում ու՝ ավելի մեծ ընդգրկումներով (պոստմոդեռնիզմը, օրինակ, ավելի մեծ «սատանայական աղմուկ» չէ՞, քան Նիցշեի լսածները):
Բանականության մեր օրերի այլասերումին էլ է «հայը» իր տաբեր տեսակներով‘ կրոնավոր, մտավոր, քաղաքական…, մասնակցում:
Մի փոքր կանգ առնենք հայ մտածող տեսակի «սատանայական աղմուկին», ի՛նչն էլ մեզ դրդեց սույնը գրելուն: «Ռուբիկոն» անվամբ մի եռամյա հանդես կա, որի համարներից մեկում մեր օրերի հայ պոստմոդեռն մտածողներից մեկը մեջբերում է Հրանտ Մաթեւոսյանին: ««-Հայերին Լեոն է հնարել: Մինչեւ Լեոն, սուտ է, հայեր չեն եղել: …Մերանը Լեոն գցեց: Մածունը ոնց են սարքում, կաթի մեջ մերան են գցում, դառ-նում է մածուն, Լեոն հայերին այդպես է հնարել: «-Թուրքերն եկան,- ասում էր ձիապանը:- Չկային, է, չկային: Քսան թվին ստեղծվեցին: Սեր-գեյ Միրոնովիչ Կիրով,- ասում էր ձիապանը: -Երեսուն տարում ոնց ժողովուրդ դարձան: Սոցիալիզմի մերը չմեռնի, ապա մի ասա սոցիա-լի՜զմ»:
Ընդ որում, Մաթեւոսյանին այդ «մտածողը» մեջբերում է ենթատեքստից դուրս եւ… իբր գրում-հաստատում է այդ պոստմոդեռն մտածողը. «Եվ այսպես՝ չե՛ն եղել: Ո՛չ մեկը եւ ո՛չ էլ մյուսը: Հայերին հնարել է Լեոն, իսկ ադրբեջանցիները ժողովուրդ են դարձել սոցիալիզմի շնորհիվ, երեսուն տարվա ընթացքում»:
Ի՞նչ է դուրս գալիս:
Ըստ հեղինակի, հայ-հայությունը զուտ գաղափար է (այն էլ՝ միայն 19-20-րդ դարերում հանձին Լեոյի ստեղծված): Եվ ոչ իրականում գո-յություն ունեցող, որոշակի ծագում-կենսաբանությամբ ազգատեսակ. եւ եթե օրերից մի օր նոր Լեո ծնվի եւ նա հայության նոր «մերան» (գա-ղափար) ստեղծի, ապա մենք բոլորովին նոր հայ-հայության հետ գործ կունենանք:
Մեր թշնամիների վառ երեւակայության մեջ անգամ մտային նման բարբաջանքներ չեն կարող առաջանալ:
Մերօրյա հայ «մտածողը», դուր գալու համար իր դեմոկրատ տերերին, որոնց ամեն ազգ-ազգություն, բնական մարդկայնություն գրգռում է, հայ-հայությունն է արդեն ժխտում, ինչը… նրա հացի խնդիրն է լուծում: Լայն կտրվածքով դիտած՝ նրա «բանականության» մեջ ճշմարիտ աշխարհն ար-դեն իսպառ բացակայում է: Իսկ կիկոսաբանությունները՝ որքան ասես: Եվ դա մինչեւ տիեզերական գարնանը (որի նշաններն արդեն երեւում են) Հայ Բանականության վերածնունդը, որն արդեն թույլ չի տա նրան այդպիսի մտային բարբաջանքների դիմելու:
Սերգեյ Լ. Մանուկյան
ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի դոցենտ
1 Արիական այլ լեզուների -ռազում- բառն էլ բանականության արիական-ցեղային որակ լինելն է շեշտում (բառն առաջացել է ռասսա-ցեղ բա-ռից):
2 Արմենոիդ՝ արիական գանգուղեղն է նկատի առնվում:
3 Հեքիաթը իմաստասերը այստեղ հասկանում է հորինվածքի իմաստով:
«Լուսանցք» թիվ 21 (197), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



