Այս տարվա մարտի 15-ին լրացավ «Լուսանցք» շաբաթաթերթի հրատարակման 4-րդ տարին, իսկ հունիսի 24-ին լույս կտեսնի սույն պարբերականի 200-րդ հոբելյանական թողարկումը:
Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը շնորհավորում են ի սկզբանե ազգային արժեքների պաշտպանութ-յունը որդեգրած շաբաթաթերթին՝ հերթական հոբելյանական թողարկման համար:
«Լուսանցք»-ը իր անդրանիկ թողարկման նախաբանով հաստատել էր, որ խայտաբղետ լրատվամիջոցների աշխարհում ունենալու է իր ուրույն տեղը եւ հանդես է գալու որպես հայկական արժեհամակարգի պաշտպան, քարոզիչ եւ բազմոլորտ վերլուծություններում ամրագրելու է հայի ինք-նության ճանաչման, ազգի զորեղացման ու համախմբման, հայոց հայրենիքի ազատագրման ու վերատիրման, հայ մշակույթի, լեզվա-կրթական, բա-րոյա-հոգեբանական եւ այլ համակարգերի արժեւորման, սոցիալ-տնտեսական արդարության հաստատման եւ համաչափ զարգացման կարեւորությունը…
ՀԱՄ-ն ու ՀԱՀ-ը «Լուսանցք»-ի խմբագրակազմին մաղթում են նորանոր հաջողություններ եւ մարտական մշտառկա ոգի, իսկ թերթին՝ երկա՛ր ու հաղթակա՛ն ճանապարհ՝ այս ապազգային եւ խառնակիչ համաշխարհային հորձանուտում…
Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդ,
Հայ Ազգայնականների Համախմբման Խորհուրդ
22.06.2011թ. – Երեւան
«Լուսանցք»-ը ջարդեց հակաազգայնական արգելապատնեշը
Քաղաքական միտքն ու մամուլի ազատությունը սերտորեն առնչվում են: Իհարկե՝ կյանքի բոլոր ոլորտներն են սերտաճած, բայց այս երկուսը գրեթե միասնաբար են գործում ներկայումս: Կարելի է ասել՝ առհասարակ միտքն ու մամուլն են շաղկապված, երբ խոսում ենք ազատություննե-րից, ապա նախեւառաջ հասկացվում է ազատ խոսք եւ ազատ մամուլ:
Զարմանալի է, բայց հայկական քաղաքական ոլորտը տասնյակ տարիներ է ընդվզում է հայ ազգայնականության դեմ: Հասկանալի է, որ նույն վիճակն էլ մամուլի աշխարհում է: Թե՛ իշխանական, թե՛ ընդդիմության հատվածները ազգայնականությանը նայում են, մեղմ ասած, ընդդիմադիր հայացքով: Այս առումով նրանք համերաշխ են:
Հիշենք՝ թուրքական բռնատիրության պայմաններում հայ ազգայնականությունը գլխատվում էր եւ այն արգելված էր, ուստի զարգացում չունեցավ, չնայած փորձերին: Խորհրդային բռնատիրության պայմաններում հայ ազգայնականությունը հալածվում էր, բանտարկվում, բայց ո-րոշակի հաջողություններ գրանցեց (անգամ քաղբանտարկյալների առատությամբ): Թվում էր՝ ազատ, անկախ, ժողովրդավար Հայաստանի պայմաննե-րում հայ ազգայնականությունը այլեւս խնդիրներ չպիտի ունենա, մինչդեռ արգելափակված է: Չնայած սրան, այս դեպքում էլ գրանցված լուրջ հաջողություններ կան:
Միայն Հայաստանի 3-րդ հանրապետության ստեղծման եւ առաջին տարիներին իրապես ազատություն եղավ հայ ազգայնականության դրսեւորման համար, ինչպես քաղաքական, այնպես էլ լրատվական ոլորտներում, ինչը սակայն երկար կյանք չունեցավ:
ՀՀ 1-ին նախագահի օրոք միանշանակ հրահանգ տրվեց՝ «ազգային գաղափարախոսությունը քաղաքական կեղծ կատեգորիա է»: Հիշում եմ՝ Հայ Արիական Միաբանության գրանցումը արդարադատության նախարարությունը դարձրել էր հայոց հարցը… Մոտ 8 անգամ պետական գրանցումը մերժելուց հե-տո, երբ պատրաստվում էինք դատարանում աղմկել գոնե մեր գոյության մասին, նախարարությունն առաջարկեց չգրանցվել որպես քաղաքական կազմա-կերպություն եւ լինել հասարակական կառույց: Դա առաջին քայլ համարեցինք եւ հետո, իհարկե, նաեւ քաղաքական գրանցում ունեցանք, բայց էլի մի քանի փորձից հետո: «Հայ-Արիներ» պարբերականը չգրանցվեց սակայն՝ դրանով «դրոշմելով» թվաքանակի թիվը:
6-7 տարի առաջ ՀՀ 2-րդ նախագահի օրոք բոլոր փորձերը՝ ազգայնական դաշինքների ու ճակատների ձեւավորմանն ուղղված, անսպասելի պառակտվում էին կարճ ժամանակ անց: Իսկ 5-6 տարի առաջ, երբ իմ անհասկանալի դատավարությունը եղավ (կեղծ մեղադրանք այլատյացության մեջ, բայց խոսում եւ գրում էին մեկ այլ երեւույթի մասին), սիոնա-մասոնական պատվերով հստակ հրահանգ տրվեց ՀՀ քաղաքական դաշտում առանց այն էլ «խորթ զա-վակ»-ազգայնականներին զրկել զլմ-ների հետ առհասարակ առնչվելուց: Ազատ մամուլը շրջափակեց հայ ազգայնականությանը (այս դեպքում՝ նաեւ հայ-արիականությանը): Հետաքրքիր է, որ իշխանական զլմ-ներից առավել կատաղի հայ ազգայնականության սահմանափակման պատվերը կատարեցին ընդ-դիմադիր համարվող եւ օրն ի բուն ազատությունից աղմկող զլմ-ները… Դե սա էլ մեզ հասկանալի է:
Այսօր, ՀՀ 3-րդ նախագահի օրոք, հայ ազգայնականությանը սահմանափակելու պատվերը կարծես հանված չէ օրակարգից, բայց ի տարբերություն առա-ջին երկու նախագահների ժամանակների, հայ ազգայնականության խոսքը տեղ հասնում է (նաեւ՝ հայ-արիականներիս):
Այս դեպքում մի կարեւոր տարբերություն էլ կա՝ արդեն 4-րդ տարին է հայ ազգայնականության շահերը հրապարակավ եւ առանց այլեւայլութ-յունների պաշտպանում է «Լուսանցք» շաբաթաթերթը, որի խմբագրակազմին շնորհավորում եմ 200-րդ թողարկման առիթով: Եվ Հայաստանի ազ-գայնականների քաղաքական ու շաբաթաթերթի լրատվական շաղկապվածությունը ի զորու եղավ անցնել անիմաստ արգելապատնեշը, որից հետո միայն ազգայնականության խոսքը գոնե մերթընդմերթ սկսեց երեւակվել ինչպես իշխանամետ, այնպես էլ ընդդիմադիր զլմ-ներում: Բայց սա մասնակի բնույթ ունի դեռեւս:
Իհարկե հայկական զլմ-ների շրջափակումը դիցուկ մեզ՝ հայ արիականներիս, զրկեց միայն ՀՀ բնակչության հետ շփվելուց, չնայած հնարավո-րինս կապը պահպանվում էր ՀԱՄ «Հայ-Արիներ», «Հայեր», «Հայ-Արիա» եւ այլ ազգայնական մամուլի ու գրականության միջոցներով, որոնց հնարավորություններն իհարկե սահմանափակ էին:
Իսկ սփյուռքահայության եւ օտարազգիների հետ այդ տարիներին եւ այսօր էլ կապ ենք պահպանում www.hayary.org եռալեզու կայքով, եւ համացանցի շնորհիվ շատ երկրներում հայ ազգայնականների դիրքորոշումներն ավելի հայտնի էին եւ են, քան՝ ՀՀ-ում: Շուրջ 200 պետությունից այցելում են մեր կայք եւ տասնյակ լեզուներով համացանցում ներկայացված է Հայ Արիական Միաբանությունը, հայ ազգայնականության տեսակետները:
Այսօր նոր իրավիճակ է, եւ կարծում ենք, այն պետք է առավել նպաստավոր դառնա հայ ազգայնական քաղաքական ու լրատվական ոլորտների զարգացման ու ծավալման համար:
Դեռ Նժդեհն էր ասել «աշխարհն ազգայնանում է», եւ մենք հայերս նույնպես պետք է այս ճանապարհով շարժվենք… Առանց հայ ազգայնականութ-յան՝ կկորչի նաեւ հայության միասնության եւ միացյալ հայրենիքի տեսլականը:
Արմեն Ավետիսյան
Հայ Արիական Միաբանության առաջնորդ
«Լուսանցք» թիվ 24 (200), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



