(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)
(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
Լցոնած հավի մսի ոլորակ
Բաղադրությունը
Հավի կրծքամիս – 100 գ
խաշած բրինձ – 50 գ
արեւածաղիկ – 15 գ
տոմատի թանձրահյութ – 80 գ
Տոմատի թանձրահյութին անհրաժեշտ է օրիգանո, ծիտրոն, սեւ եւ կարմիր պղպեղ, շաքարավազ:
Հավի կրծքամիսը լավ ծեծել, բացել, վրան երկու կողմից աղ, սեւ ու կարմիր պղպեղ ցանել:
Հետո կրծքամսի վրա փռել արեւածաղկի կեսը, ավելացնել բրինձը ու ոլորակ (ռուլետ) սարքել:
Որպեսզի չբացվի, հավաքել չոփիկով:
Ոլորակը տապակել, թավայում լցնել արեւածաղկի մնացորդը: Հենց սա բովվի, ավելացնել տոմատի խյուսը:
Անու՛շ վայելեք:
* * *
Շաբաթվա մարզական կյանքից –
Անկախության 20-րդ տարեդարձին նվիրված
Դիլիջանի մարզադաշտում տեղի է ունեցել ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին նվիրված դպրոցականների հանրապետական 20-րդ մարզական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ մարզպետարանների ներկայացու-ցիչներ, կրթության, մշակույթի եւ սպորտի վաստակավոր գործիչներ:
Աննախադեպ է նաեւ այս տարվա մասնակիցների թիվը եւ սպարտակիադայի շնորհիվ հարուցված մարզական ալիքի ուժգնությունը հանրապետությու-նում: ՀՀ դպրոցականների հանրապետական մարզական խաղերը կազմակերպվում են 1991թ.-ից: Այս տարի մրցումների 4 փուլերին մասնակցել է շուրջ 80.000 դպրոցական հանրապետության բոլոր մարզերից եւ եզրափակիչ փուլ է դուրս եկել 780 դպրոցական: Մրցումների ծրագրում ընդգրկված են ատլետիկա, բասկետբոլ, ֆուտբոլ, սեղանի թենիս, հանդբոլ, վոլեյբոլ մարզաձեւերը եւ կազմակերպվում են տվյալ մարզաձեւերի միջազգային ֆեդերացիաների կողմից հաստատված կանոնակարգերով: Հաղթող թիմերը իրավունք կնվաճեն մասնակցելու տվյալ մարզաձեւից դպրո-ցականների աշխարհի առաջնությանը, որը կազմակերպում է ISF-ը: Հայաստանը «Դպրոցականների միջազգային սպորտային ֆեդերացիային» անդա-մակցել է 2011թ.-ից:
* * *
ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի միջազգային պատանեկան 2-րդ հուշամրցաշարը նույնպես կկայանա ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի օրը:
Երիտասարդականը մեկնարկեց
Մալազիայի Պենանգ քաղաքում մեկնարկած ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 2 հոգի՝ 63 կգ քաշա-յին ծանրորդուհի Քրիստինե Պետրոսյանը եւ գերծանր քաշային ծանրորդ Գոռ Մինասյանը:
Առաջնությունը սպասարկող մրցավարներից մեկն է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, միջազգային կարգի մրցավար Փա-շիկ Ալավերդյանը: Նա կսպասարկի 3 քաշային կարգերի մրցումները:
Մրցաշարին մասնակցում են 53 երկրների 281 մարզիկ-մարզուհիներ (157 ծանրորդ, 124` ծանրորդուհի): Բոլորից շատ ներկայացուցիչներ հայտավորել են Թուրքիան, ԱՄՆ-ն եւ Թայլանդը` 15-ական ծանրորդ:
Գրոհում են Դեմավենդը
Հայաստանի ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի ֆեդերացիայի հավաքական թիմը (7 մարդ) Իրանի ալպինիզմի ֆեդերացիայի հրավերով մեկնել է Իրան՝ վերելք կատարելու այդ երկրի բարձրագույն լեռը՝ Դեմավենդը, որի բարձրությունն է 5671 մ: Վերջին 15 տարիների ընթաց-քում պաշտոնապես Հայաստանից թիմային ոչ մի միջազգային վերելք չի կատարվել: Սա առաջին եւ լուրջ փորձն է վերականգնելու հայկական լեռնագնացության ավանդույթները:
Շախմատային խաչմերուկ
– Շախմատի Հայաստանի պատանեկան հավաքականը շարունակում է իր հաղթարշավը Մոսկվայում անցկացվող Վլադիմիր Դվորկովիչի գավաթի խաղարկութ-յունում: 5-6-րդ փուլերում մեր թիմը մրցեց Ռուսաստանի ընտրանու հետ: Երկու հանդիպումներում գրանցվեց 2:2 եւ 3:1 հաշիվներ՝ հօ-գուտ մեր թիմի: Մեր հավաքականը 12 հնարավորից վաստակելով 11 միավոր, շարունակում է վստահ գլխավորել աղյուսակը: Ադրբեջանի եւ Չինաստանի թիմերն ունեն 8-ական միավոր:
– Հայաստանի 2010թ. չեմպիոն, գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը, բուլղարական Ալբենա քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշա-րի 4-րդ փուլից հետո 3,5 միավորով զբաղեցնում է 12-րդ տեղը: Աղյուսակը գլխավորում են 5 շախմատիստներ, ովքեր ունեն 100 տոկոսանոց արդյունք: Մեր մյուս մասնակից Տիգրան Սիմոնյանը 4 հնարավորից վաստակել է 3 միավոր եւ 35-րդ տեղում է:
– Հայաստանի գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը Բուդապեշտում ընթացող շախմատի Դյորդ Մարքսի հուշամրցաշարի վերջին փուլից առաջ 5 միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը:
Ֆուտբոլային խաղ Արցախում
Հայաստանի չեմպիոն «Փյունիկ»-ը Ստեփանակերտում ընկերական խաղ անցկացրեց «Լեռնային Արցախ» թիմի հետ եւ հաղթեց 2:1 հաշվով:
Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման ցուցակում 70-րդն է
ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների հերթական վարկանշային սանդղակը: Հայաստանի ընտրանին Ռուսաստանի ազգային թիմից կրած պար-տությունից հետո 62-րդ հորիզոնականից նահանջել է 70-րդ տեղ եւ միավորների թիվը հավասար է 462-ի:
Դասակարգման աղյուսակը նախկինի պես գլխավորում է Իսպանիայի հավաքականը` 1871 միավորով: 2-րդ եւ 3-րդ տեղերում ընթանում են Հոլան-դիայի ու Գերմանիայի ընտրանիները` համապատասխանաբար 1661 եւ 1417 միավորներով:
Բրազիլացիները նահանջել են 5-րդ հորիզոնական, իսկ արգենտինացիներն այս պահին եզրափակում են լավագույն տասնյակը: Լուրջ առաջընթաց է արձանագրել Մեքսիկայի ազգային թիմը` 28-րդ տեղից տեղաշարժվելով 9-րդ հորիզոնական:
1 (1). Իսպանիա-1871 միավոր
2 (2). Հոլանդիա-1661
3 (4). Գերմանիա-1417
4 (6). Անգլիա-1146
5 (3). Բրազիլիա-1130
6 (9). Իտալիա-1059
7 (8). Պորտուգալիա-1046
8 (10). Խորվաթիա-1033
9 (28). Մեքսիկա-1007
10 (5). Արգենտինա-979
17 (18). Ռուսաստան-914
28 (26). Սլովակիա-779
31 (34). Իռլանդիա-752
70 (62). ՀԱՅԱՍՏԱՆ-462
98 (85). Մակեդոնիա-338
203 (202). Անդորրա-0
Փակագծերում նշված են թիմերի զբաղեցրած դիրքերը նախորդ վարկանշային սանդղակում:
* * *
Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում կայացավ Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլի «Բանանց»-«Մետալուրգ» խաղը: Այն ավարտվեց հայ ֆուտ-բոլիստների պարտությամբ, Ռուսթավիի «Մետալուրգ»-ը հաղթեց 1:0 հաշվով: Պատասխան խաղը կկայանա մեկ շաբաթ անց Վրաստանում:
Երեւանի «Ուլիս»-ը Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլի առաջին խաղում հյուրընկալվելիս 0:3 հաշվով պարտվեց Բուդապեշտի «Ֆե-րենցվարոշ»-ին:
Պատասխան անդիպումը հունգարական թիմի հետ տեղի կունենա հուլիսի 7-ին, Երեւանի «Հրազդան» մարզադաշտում:
Արսեն Պետրոսյան
«Լուսանցք» թիվ 25 (201), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



