Իշխանություն-ընդդիմություն արագ նախատեսված կարգավորումը կարծես թե դանդաղում է եւ ՀԱԿ համակարգող Լ. Զուրաբյանը վերջերս «լրջության» կոչեր հնչեցրեց՝ ուղղված իշխանություններին:
«Ինքնանպատակ երկխոսություն հանուն երկխոսության չի լինելու. երկխոսությունը պետք է լինի արդյունավետ, որի արդյունքում պետք է ՀՀ համար բախտորոշ, կարեւորագույն համաձայնություններ ձեռք բերվեն»,- ասել է ՀԱԿ համակարգողը եւ հավելել, որ իրենք «գյալա-ջիի ժամանակ չունեն»…
Այս համապատկերին Երեւանում մեկնարկած ՀՅԴ 31-րդ Ընդհանուր ժողովը կարծես թե նախանշեց նոր ընդդիմադիր ճակատի ձեւավորումը: Հետաքր-քիր է, որ դաշնակցականները այդ ժողովին հրավիրել էին սակավաթիվ կուսակցությունների, թերեւս բացի խորհրդարանական կուսակցություննե-րից հրավիրվել էին հատուկենտ այլ ուժեր, այդ թվում՝ Հայ Արիական Միաբանությունը:
Անգամ նշվում է, որ Լ. Տեր-Պետրոսյանը լիովին վարկաբեկել է իրեն եւ շատ լավ հասկանում է, որ ժամանակն իր օգտին չի աշխատում, ու դա է պատճա-ռը, որ ՀԱԿ-ը շարունակում է արտահերթ ընտրությունների վերաբերյալ պահանջներ ներկայացնել՝ լավ հասկանալով, որ հերթական ընտրութ-յուններին կառույցը որեւէ դրական արդյունքի չի հասնի:
ԲՀԿ-ին բաց նամակով դիմել է «Մարդու իրավունքներ-96» կուսակցության վարչությունը՝ արձագանքելով երկխոսության վերաբերյալ ԲՀԿ ցան-կությանը՝ նշելով 2 պայմաններ. «ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացում ՀՀ Սահմանադրության 74.1-րդ հոդվածով սահմանված դրույթնե-րի եւ ԱԺ Կանոնակարգի 97-րդ հոդվածի 8-րդ մասի հիմքերով եւ ՀՀ ԸՕ 18-րդ հոդվածի 7-րդ մասի կիրառումը բարեգործ կուսակցությունների կողմից»:
Այսպես, ինչպես «Լուսանցք»-ի էջերում էինք նշել, չի բացառվում, որ ՀՀԿ-ՀԱԿ համագործակցությունը հանգեցնի ԲՀԿ-այլ ընդդիմադիր ուժեր մեկ այլ համագործակցության: Ինչը կհանգեցնի «2 իշխանություն – 2 ընդդիմություն դիմակայության»…
Վերջապես խոսեց նաեւ ՕԵԿ նախագահ Ա. Բաղդասարյանը եւ նշեց, որ ԱԺ ընտրություններում քաղաքական կոալիցիայի՝ միասնական ցուցակով մասնակ-ցելու մասին քննարկումներ դեռ չկան, եւ ՕԵԿ-ից էլ չի եղել նման տեսակետ:
Եթե ԲՀԿ նախագահը դեռ չի խոսել ՀՀԿ-ՀԱԿ համագործակցության մասին, ապա ՕԵԿ նախագահը խոսել է նաեւ այդ մասին. «Իշխանության եւ արտա-խորհրդարանական ընդդիմության միջեւ, իհարկե, երկխոսություն կա, երկխոսությունը տեսանելի է, այդ երկխոսությունը տալիս է իր պտ-ուղները… Իսկ Հայաստանին սպառնացող ներքին եւ արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար «չափազանց կարեւոր է հասարակական-քա-ղաքական անդորրը»: Ի միջիայլոց, Գ. Ծառուկյանը նույնպես այս պատճառաբանությամբ կարեւորեց նոր կոալիցիոն համաձայնագրի ստորագ-րումը… Այլ ֆորմատներով երկխոսություն իրականացնելուն դեմ չեն ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը:
Խորհրդարանական ընդդիմությունից «Ժառանգություն» կուսակցությունը փորձում է մնալ կարծր դիրքերում՝ հույս ունենալով այդպիսով իր կողմը գրավել իշխանությունների հետ համագործակցությանը դեմ բոլոր զանգվածներին: Ր. Հովհաննիսյանը շարունակում է իր հավաքնե-րը Ազատության հրապարակում: Իսկ ՀՅԴ-ն, ի դեմս Բյուրոյի ներկայացուցիչ Հ. Մարգարյանի, նշում է. «Ազատ ու արդար ընտրությունների միջոցով հասնել իշխանափոխության, ավելի ճիշտ՝ մեր առանցքի շուրջ որակապես նոր իշխանությունների ձեւավորման»: «Դեմ ենք նաեւ երկիրը ցնցումների ենթարկելուն, եւ անվտանգությունն ու արտաքին մարտահրավերները պահանջում են քաղաքական կայունություն եւ ազգա-յին առավելագույն համերաշխություն… Մի ուրիշ բանում էլ են մեզ մեղադրում, ինչո՞ւ ընդիմությունը միասնական չէ, ինչո՞ւ -միասնական ճակատ չի ձեւավորվում: Միանանք, որ ի՞նչ լինի: Ս. Սարգսյանին փոխարինենք Լ. Տեր-Պետրոսյանո՞վ: Որ ընդամենը անձը անձով փո-խարինվի՞…»,- ասել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը:
ԱԺ ընդդիմադիր ուժերը նույնպես կարեւորում են արտաքին մարտահրավերները. «Ժառանգություն»-ը նորից պնդում է ճանաչել ԼՂՀ անկա-խությունը, իսկ ՀՅԴ-ն պնդում է, որ ԵԱՀԿ-ի ՄԽ համանախագահող երկրների հետ պետք է շարունակել գործընթացը, հատկապես որ միջազգային հանրության մոտ առավել ամրապնդվել է այն տեսակետը, թե Արցախը չի կարող վերադարձվել Ադրբեջանին:
Արտաքին վտանգներից խոսել է նաեւ Լ. Տեր-Պետրոսյանը՝ միանգամից բացառելով «ՀՀ կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը», քանզի «դա կա-րող է հանգեցնել ռազմական հանգուցալուծման… ՀՀ 3 նախագահներն էլ չեն ճանաչել ԼՂ անկախությունը, նշանակում է՝ կա օբյեկտիվ պատճառ»: Իսկ հայ-թուրքկան առնչությունների հարցով նշել է. «Կլուծենք ղարաբաղյան հարցը, հաջորդ օրը կբացվեն Թուրքիայի հետ սահմանները: Այլ հարցեր գոյություն չունեն»: Այսքան բան…
ՀՀ 1-ին նախագահը մեկ անգամ եւս ցուցադրել է իր «չ՛սերը» ՀՀ 2-րդ նախագահի նկատմամբ՝ ասելով. «Քոչարյանը գնաց, սակայն Սարգսյանը մնաց թակարդում»՝ չմոռանալով մարտիմեկյան դեպքերը, որտեղ համառորեն չի նկատում նաեւ իր մեղքի բաժինը…
Իսկ ՀՀԿ մամլո խոսնակ Է. Շարմազանովը պնդել է, որ «ՀՀ-ում արտահերթ ընտրությունների իրավական, քաղաքական պատճառ չկա, եւ ընդդիմութ-յունն ու իշխանությունը մեծ ջանքեր են գործադրում ՀՀ-ում եկխոսության հաստատման գործում»: Այս «երկխոսությունը» սակայն, շատերի կարծիքով, կհանգեցնել ԲՀԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալուն, ինչը սակայն հերքել է ԲՀԿ նախագահի մամլո խոսնակը:
Հայտարարությամբ հանդես եկան նաեւ հայ արիականներն ու ազգայնականները, որտեղ հստակ երեւում է, որ ՀՀ ազգայնականները չեն բացառում ոչ մի քաղաքական ուժի հետ բանակցությունը (իշխանական, թե ընդդիմադիր)՝ իհարկե նախապատվությունը տալով առանձին թիմով՝ «Հայաստանի Հայ-Արիական» կուսակցության ընտրացուցակով մասնակցելուն:
Հայկ Թորգոմյան
«Լուսանցք» թիվ 25 (201), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



