Ընդդիմությու՛ն, որ միայն իշխանափոխությա՛ն հարցը չի դիտարկում… Փնտրում են հեղափոխությա՞ն, թե՞ իշխան

Ընդդիմություն, որ միայն իշխանափոխությա՛ն հարցը չի դիտարկում
Փնտրում են հեղափոխությա՞ն, թե՞ իշխանափոխության պահանջ

Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով՝ ներքին քաղաքական գործընթացների դանդաղում է տեղի ունենում. «Կողմերը կփորձեն պահել գործընթացը, մամլո ասուլիսներ կլինեն, բայց ռեալ քաղաքական շարժեր կսկսվեն աշնանից, երբ նախընտրական արշավ մեկնարկի: Կարծում եմ, արմատական հռետորաբանությունը որոշակիորեն կուժեղանա, քանի որ նրա նվազումը կողմերի համար ակնհայտորեն կո-րուստների է հանգեցնում»: Արդեն ավելի բացահայտ են տեսակետներ հնչում, որ ո՛չ ընդդիմությանը, ո՛չ իշխանությանը պետք չէ ընդունել որպես միատարր կառույցներ՝ երկուսն էլ այդպիսին չեն: Կա ոչ թե մեկ ընդդիմություն, այլ ընդդիմություններ, ոչ թե իշխանական կուսակ-ցություն, այլ իշխանությունների կուսակցական դաշինք: Երկուսում էլ կան խմորումներ եւ բազմակարծություն:

Իսկ ՀԱԿ-ը, միեւնույնն է, փորձում է հանդես գալ որպես ընդդիմադիր ուժ, որի շուրջ պետք է համախմբվեն բոլորը: Սակայն հենց ինքն է ճաքեր տալիս, պառակտվում եւ ընդամենը պատրանք է Կոնգրեսի ընդդիմության առանցք դառնալու մղումը.: Էլ չենք ասում գաղափարա-քաղաքա-կան հսկայական տարբերությունների մասին, որ առկա են ՀԱԿ-ի եւ այլ ընդդիմադիր ուժերի միջեւ:
Բայց Լ. Տեր-Պետրոսյանը դեռ վստահ է, որ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանն, անպայման, պատվիրակություն կստեղծի ՀԱԿ-ի հետ երկխոսելու համար: Նա նաեւ մինչեւ սեպտեմբեր ժամանակ տվեց իշխանություններին՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար:  
Իշխանություններն էլ հստակ հայտնել են, որ պատրաստ են երկխոսել բոլոր քաղաքական ուժերի հետ եւ բացառապես երկխոսության մեջ են տեսնում քաղաքական գործընթացների իրականացումը: Պատրաստակամ են երկխոսելու նաեւ ՀԱԿ-ի հետ: Ահա սա էլ չի բավարարում ՀՀ 1-ին նախագա-հին եւ իր թիմին: Ստացվում է՝ խաղի մեջ կմտնեն նաեւ ՀՀ 2-րդ նախագահն իր թիմով, ՀՅԴ-ն ու «Ժառանգություն»-ը, ինչպես նաեւ արտա-խորհրդարանական ընդդիմադիր ուժերը, ինչը կնվազեցնի ՀԱԿ-ՀՀՇ-ականների հնարավորությունները գալիք ընտրություններում:
Ուստի, ՀԱԿ-ը կձգտի արտահերթ ընտրությունների, որպեսզի մյուսները քիչ ժամանակ ունենան: ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանի կարծիքով, ՀՀ-ում արտահերթ ընտրությունները ձեռնտու են ինչպես ՀԱԿ-ին, այնպես էլ՝ իշխանությանը. «Եթե այսօր արտահերթ ընտրութ-յուններ տեղի ունենան, ձեռնտու կլինի իշխանությանը, քանի որ նա միշտ պատրաստ է իր վարչական ու ֆինանսական լծակներն օգտագործելու ընտ-րությունների ժամանակ: Մյուս կողմից՝ դա ձեռնտու կլինի փողոցային ընդդիմությանը»:
Կան ընդդիմադիր ուժեր, այդ թվում հայ ազգայնականներ-արիականները, որոնց հուզում է երկրում տիրող հոգե-բարոյական վիճակը, սոցիալ-տնտեսական ծանր պայմանները, ինչպես նաեւ՝ ազգային-պետական մի շարք հարցեր՝ հատկապես Արցախի խնդիրը: Եվ այս ուժերը առավելապես կարող են համախմբվել այն ուժերի շուրջ, որոնք կներկայացնեն առավել լուծելի տեսակետներ ու նկատելի քայլեր կանեն այդ ուղղությամբ: Հնա-րավոր է ազգային բնույթի ուժերը համախմբվեն միմյանց հետ, բայց չի բացառվում, որ կարող են համախմբվել այս կամ այն բեւեռի շուրջ (իշխանական, թե ընդդիմադիր), որոնք կբավարարեն այս ուժերի մտահոգությունները: Ազգայնական ուժերն ընդդիմանում են  իշխա-նություններին ոչ թե պարզապես նրանց փոխելու համար, այլ՝ իրենց գաղափարների իրականացման, ինչը չի բացառում համագործակցութ-յունը նաեւ իշխանության հետ: Նույնն է նաեւ ընդդիմության պարագայում: Մասնավորապես ազգայնական ուժերը իրենց գաղափարա-քաղաքա-կան հայացքներով, անգամ կեցական պատկերացումներով ընդդիմադիր են ինչպես իշխանություններին, այնպես էլ՝ ընդդիմությանը:
Իսկ իշխանական կոալիցիայի պառակտման մասին լուրերը չեն դադարում, ինչն առավելապես առնչվում է ՀՀԿ-ԲՀԿ հարաբերություններին: Հե-տաքրքիր է, որ արդեն պառակտվում են նաեւ մարզպետները, քաղաքապետերն ու գյուղապետերը, հանրային տարբեր շերտերը, եւ սա նշանակում է, որ նախընտրական գործընթացն արդեն սկսել է լրջանալ: Չնայած այս ամենին, ՀՀԿ պատասխանատուները հայտարարում են, որ մտահոգվելու պատճառ չկա, քա-նի որ չկա հեղափոխության հասարակական պահանջ:
Մտահոգվելու պատճառ կա սակայն, եւ դա նախընտրական կամ քարոզչական չէ, դա երկրում տիրող սոցիալ-տնտեսական, իրավական անարդար ու անբավարար վիճակն է եւ արտաքին մարտահրավերների սրացումը: Եվ չմտահոգվել միայն այն բանի համար, որ իշխանափոխության հարցը սրված չէ, նշանակում է պատ-կերացում չունենալ, որ ազգի ու հայրենիքի շուրջ օղակվող մտայնությունները վաղը ոչ միայն իշխանական մտահոգություններ կծնեն, այլեւ՝ գոյատեւման…

Արման Դավթյան

*  *  *
Իշխանություն, որ միայն կանխատեսում է

Գործադիրը երեկ քննարկեց եւ հաստատեց 2012-2014թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը:
Ըստ այդմ, ՀՆԱ-ի նկատմամբ պետական բյուջեի եկամուտների հարաբերության ցուցանիշը 2012-2014թթ. կտատանվի 21.17-21.72 % սահմաննե-րում, իսկ ներքին ռեսուրսների հաշվին ձեւավորվող եկամուտների դեպքում՝ 20.85- 21.64 % սահմաններում: Հիմք ընդունելով պետական բյուջեի եկամուտների կանխատեսումային իրական ծավալները, կառավարությունը ծրագրում է 2012-2014թթ ծախսերի միջին տարեկան մակարդակը պահպանել ՀՆԱ-ի 24.3-24.1% սահմաններում:
2011թ. հունվար-ապրիլին գրանցվել է տնտեսական ակտիվության աճ: Ընդ որում՝ տնտեսական ակտիվությանն ամենամեծ նպաստումն են ունեցել ծառա-յությունների ճյուղի (2.6 տոկոսային կետ) եւ արդյունաբերության ճյուղի (1.1 տոկոսային կետ) համախառն թողարկումների իրական աճե-րը, իսկ շինարարությունը եւ գյուղատնտեսությունը աննշան ազդեցություն են ունեցել ակտիվության աճին: 2011թ. առաջին ամիսների դրական զարգացումները եւ համաշխարհային տնտեսությունում աճի կանխատեսումները հիմք են 2011թ. տնտեսական աճի տեմպի կանխատեսման համար: Այսպիսով, 2011թ. համար ծրագրված է 4.6 % տնտեսական աճ, իսկ 2012-2014թթ. իրական ՀՆԱ-ի տարեկան աճը կանխատեսվել է համապատասխանաբար՝ 4.2, 4.5 եւ 4.8 %-ի չափով, որին հիմնականում կնպաստեն ծառայությունների եւ արդյունաբերության ճյուղերը (նպաստումը 2012-2014թթ. ՀՆԱ-ի միջին 4.5 % աճին կկազմի համապատասխանաբար 1.7 եւ 1.1 տոկոսային կետ):
Արդյունաբերության ճյուղում ավելացված արժեքը ակնկալվում է, որ մինչեւ տարեվերջ իրական արտահայտությամբ կաճի 4.4 %-ով, իսկ 2012-2014 թթ, կդրսեւորի միջինում 7.1 % աճ, պայմանավորված հանքարդյունաբերության ոլորտում եւ մշակող արդյունաբերության մի շարք ենթաճյուղերում ներդրումների աճով:
Ընթացիկ տարվա առաջին չորս ամիսների զարգացումների համատեքստում տարեվերջին ակնկալվում է գյուղատնտեսության իրական աճ շուրջ 9 %-ի շրջանակներում՝ հիմնականում բուսաբուծության հաշվին: Կանխատեսման համար հիմք են ընթացիկ տարվա 4 ամիսների զարգացումները, տարվա հաջորդ ամիսներին գյուղատնտեսության ենթաճյուղերի կշիռների փոփոխությունը, ինչպես նաեւ հաշվարկման փոքր բազան, որի հետե-ւանքով հետագա ամիսներին ճյուղում աստիճանաբար կարձանագրվի աճի տեմպերի արագացում: 2012-2014թթ. ճյուղի միջին աճը կկազմի 3.4 %:
Շինարարության ճյուղի ավելացված արժեքի աճը 2011թ. կկազմի շուրջ 1.8 %, իսկ միջնաժամկետում՝ շուրջ 4.0 %:
Ինչ վերաբերում է ֆինանսական շուկային, ապա 2011թ. ապրիլին փողի զանգվածն աճել է 16%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, ընդ որում բանկային համակարգից դուրս կանխիկ դրամի եւ դրամային ավանդների նպաստումը եղել է 4.1 եւ 8.2 տոկոսային կետ, իսկ արտարժութա-յին ավանդներինը՝ ընդամենը 3.7 տոկոսային կետ:
Հաշվի առնելով, որ 2011թ. տարեսկզբից իրականացվում է կոշտ դրամավարկային քաղաքականություն, ակնկալվում է, որ դրամավարկային ցուցանիշնե-րը կունենան առավել զուսպ աճի տեմպեր, քան արձանագրվում էր մինչ ճգնաժամը: 2011թ. փողի բազայի աճը կկազմի մոտ 12.3 %, իսկ փողի զանգվածի աճը՝ 15.3 %: Միջնաժամկետ հատվածում, արդեն տնտեսական զարգացումներին համահունչ, 2012-2014 թթ. համար փողի բազայի եւ փողի զանգվածի միջին աճերը կկազմեն համապատասխանաբար 8.8 եւ 9.7 տոկոս,- այսպես վստահեցնում է կառավարությունը:

Գոհար Վանեսյան

«Լուսանցք» թիվ 26 (202), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.