Հայկական «ախպերությու՞ն», թե՞ մասոնական «եղբայրություն»… Մանկապիղծի դատը հետաձգվեց…

Հայկական «ախպերությու՞ն», թե՞ մասոնական «եղբայրություն»

Նախապես լրջորեն գովազդված՝ «2011թ. հուլիսի 1-11-ը Երեւանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունենալու աշխարհասփ-յուռ հայ մասոնականների համաժողով»-ը, կարծես թե այնքան էլ բարեհաջող չընթացավ անհաջողություններին անսովոր գաղտնի եւ մութ ուժերի համար…
ՀՀ մասոնական կազմակերպությունը կրում է «Հայաստանի գերագույն օթյակ» անունը, որի ստեղծման եւ ճանաչման համար անհրաժեշտ է եղել առնվազն 3 երկրի հավանությունն ու ճանաչումը՝ ԱՄՆ-ի, ՌԴ-ի ու Ֆրանսիայի: Հայ մասոնականները վերջերս դիմել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Երեւան քաղաքում մասոնական տաճարի կառուցման համար հող հատկացնելու խնդրանքով, սակայն պատասխան չստանալով, տարածք են ձեռք բերել… Վահագնի թաղամասում:
Հանկարծ նախատեսված համաժողովը հետաձգվեց, իսկ հետո տարբեր աեկոսեներ եղան եւ հասկանալի դարձավ, որ մասոն «եղբայրները» երեւակվելու հնաոճ խաղեր են տվել, թերեւս զարմացել էին, որ իրենց հավաքը Հայաստանում մեծ աղմուկ-աղաղակ չէր առաջացրել:

Ինչեւէ, համաժողովը 2 օր առաջ սկսվեց, եւ Երեւան է ժամանել նաեւ ֆրանսիական մասոնական ամենամեծ՝ «Մեծ Արեւելք» օթյակի մեծ վարպետ Գի Արսիզեն: «Մեծ Արեւելք»-ի ներկայացուցիչը բացի Հին Արեւելքի տեղական ներկայացուցիչներին հանդիպելուց, այցելել է նաեւ Ցե-ղասպանության զոհերի հուշահամալիր եւ թանգարան, ֆրանսիական համալսարան, հանդիպել է ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանի եւ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ: Նա մամուլի ասուլիս է հրավիրել ու «Կենտրոն»-ով հանդես եկել: Այս հեռուստաըն-կերությունը արդեն 2-րդ անգամ է նման «պատվի» արժանանում… Ի միջի այլոց, նախկինում ուղղակի, այս անգամ անուղղակի, նույն հաղոր-դավարը նույն հարցն է տվել, որ եթե գաղտնիություն չկա մասոնական գործերում, ապա ինչու՞ են հայ արիները (2-րդ դեպքում՝ անունով չաս-վեց) պարբերաբար բացահայտում դրանք եւ օթյակների հայ ծպտված անդամներին: Եվ միշտ հստակ պատասխան չի լինում՝ հարցի բուն էության «խորհրդավոր» անտեսումով…
Այս օթյակը մոտ 60 հազար անդամ ունի (չնայած խոսում են Ֆրանսիայում 150 հազար մասոնների գոյության մասին)՝ 1250 դուստր օթ-յակների ցանցում եւ Եվրոպայում ամենախոշորն է համարվում: Տեղեկատվություն է տարածվել, որ ՀՀ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ այդ օթյակի անդամ են: Իսկ ՀՀ-ում խոսում են շուրջ 80 մասոնների առկայության մասին, չնայած օթյակի վարպետը նշել է 15 թիվը, բայց անունները պահել է գաղտնի… Սա էլ երեւի ազատության՝ մեզ դեռ անհայտ մի ձեւ է…
Այսպես ՀՀ-ում պաշտոնական հողի վրա դրվեց մասոնական ժողովի կայացումը, անգամ լուրեր կան, թե տարածաշրջանի մասոնական կենտրոնը Վրաստա-նից կտեղափոխվի Հայաստան:  
Մասոնական հավաքը այս անգամ էլ գաղտնիության քողը պահպանեց՝ չնայած բաց հանդես գալու խոստումներին: Բայց մի «պատժի» մասին նախա-պես գրվեց. «Ժողովուրդ» թերթը սոցիոլոգ, «Ռոտարի» երեւանյան ակումբի անդամ Ահարոն Ադիբեկյանի  բերանով հայտնեց, թե մանկապղծութ-յան մեղադրանքով կալանավայրում գտնվող Սերոբ Տեր-Պողոսյանի պատվավոր նախագահության հարցը «Ռոտարի» (ըստ որոշ տվյալների՝ մասոնական) ակումբում առկախել են: Ըստ նրա՝ Ս. Տեր-Պողոսյանը Ախթալայում աշխատելու ժամանակ դուրս է եկել «Ռոտարի» ակումբի անդամությունից, քանի որ չէր հասցնում ժողովներին մասնակցել (դե էլ ե՜րբ հասցներ…,- Հ.Թ.): Ինչ վերաբերում է պատվավոր նախագահությանը, ապա Ա. Ադի-բեկյանը հայտնել է. «Նրա պատվավոր անդամ լինելը դեռ դադարեցված է, մինչեւ գործը վերջնական ընթացք ունենա: Եթե մեղքը հաստատվի, մենք ի-րեն չենք ընտրի, եթե լինի զրպարտություն, նորից կընտրենք: Այսինքն՝ ոտներս կախ ենք արել»……
Իսկ «Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ ՀՀ ժամանած մասոնական հայտնի օթյակների ներկայացուցիչները մասոնական ժողովներ հրա-վիրում են քաղաքական գործընթացների շրջափուլերում: Հիշեցնում են, որ նախորդ հավաքը եղել է 2007թ. ապրիլին: «Թերթ.ամ»-ն էլ փորձել էր նախապես բացահայտել, թե ո՞վ է Ահարոն անունով մի մասոն եւ դիմել էր ոչ անհայտ Ահարոն Ադիբեկյանին, ով պատասխանել է. «Կա Ա-հարոն անունով մասոն, բայց ես չեմ: Չգիտեմ՝ դա ով է, գիտեմ պաշտոնն ու աշխատատեղը… դա մի հատ միջազգային ֆիրմա է, որն ունի մասնաճ-յուղ… այսքան տարի է, որ ասում են մասոն Ահարոն, Ահարոն, դա ես չեմ»: Սոցիոլոգը սակայն չի ժխտել, որ ինքը մասոն ընկերներ ունի, բայց որոնց ինքը չի զանգի-ասի՝ «ի՞նչ ժողով եք անում»:
Իսկ Հայաստան այցի նպատակը ֆրանսիական «Մեծ Արեւելք» օթյակի մեծ վարպետ Գի Արսիզեն բացատրել է 3 նախադրյալներով՝ 1. Գի Արսիզեն սփ-յուռքում շատ լավ հայ ընկերներ ունի, 2. համարում է, որ Հայաստանը հոգեւոր կարեւոր հող է եւ 3. Հայաստանը բարդ աշխարհաքաղաքական վիճակում է ու օգնության կարիք ունի: Ասում են, թե ինչպես մասոնների բոլոր ժողովների թեմաները, այս մեկն էլ վերաբերել է մարդու, կնոջ իրավունքներին, մարդու արժանապատվությանը: Մասոնները ՀՀ են ուզում բերել իրենց գաղափարախոսության հիմնարար ար-ժեքները՝ ժողովրդավարության, մարդու իրավունքերի, հավասարության մասին, որպեսզի հայ մասոնները դրանք տարածեն ամբողջ հասարա-կության մեջ: Մեծ վարպետին երեւի չէին տեղեկացրել, որ ՀՀ-ն վաղուց մխրճված է մարդու սանձարձակ իրավունքների եւ ամբոխավարական ժո-ղովրդավարության մեջ, ինչի նպատակն էլ ունեն նրանք, իսկ եղբայրության եւ հավասարության մասոնական սկզբունքը մենք՝ հայերս, զգացել ենք դեռ 1915թ., երբ «եղբայր մասոն թուրքերը» անխնա կոտորեցին «եղբայր մասոն հայերին» ու հետո «եղբայրությունից» կուրացած հայությանը ցեղասպանեցին…
Հիմա ի՞նչ՝ կիսատ գործեր են մնացե՞լ…
Գի Արսիզեն մի կերպ տեղեկացրել է, որ կա օթյակի անդամ 10-20 հայ, իսկ օթյակ ստեղծելու համար այդ հայերից կպահանջվի մոտ 20-30, գու-ցե ավելի տարիներ (ա՜յ քեզ որմնադրական շինարարական տեմպեր,- Հ.Թ.): Սակայն մտահոգվել են, թե դրա համար նախապայման է ՀՀ-ում մասոն-ների մասին կարծրատիպերը կոտրելը. «Ես այստեղ եմ, որ այդ միստիկ պատկերացումները ջնջեմ ձեզ մոտ, ցույց տամ, որ ես սատանա չեմ»,- այսպես մեծահոգաբար ասել է մեծ վարպետը:
Վստահ ենք՝ դա չի հաջողվի, եւ հայությունը նոր արհավիրքներից կփրկվի… (Այստեղ են ասել՝ ավելի լավ է հայկական «ախպերություն», քան՝ մասոնական «եղբայրություն»):
…1877թ. մասոնները բաժանվել են 2 խմբի՝ անգլոսաքսոն ֆրանկ-մասոններ եւ ֆրանկ-մասոնններ: Այս երկուսի տարբերությունը հենց այն է, որ անգլոսաքսոնները բավականին միստիկ կառույց են, մինչդեռ ֆրանկ-մասոնները դարձել են առավել սոցիալական ուղղվածության եւ հասարակության համար բաց են գործում: Այս մասոնները դեռ չե՞ն հոգնել իբր բաց գործելուց խոսելուց. բաց են, բայց էլի գաղտնի են պահում հայ մասոնների անունները… Իսկ նրանց բաժանման պատճառն այն է եղել, որ ֆրանսիացի մասոննները որոշել են, որ կրոնա-կան կողմնորոշումը կարեւոր չէ մասոն լինելու համար: Այժմ աշխարհում կա մոտ 2 միլիոն անգլոսաքսոն մասոն, եւ մոտ 500 հազար ֆրանկ-մասոն: Տարեկան նրանց թիվը ավելանում է 2%-ով: Ֆրանկ-մասոն դառնալու համար որեւէ սահմանափակում չկա իբր: Սեռի, ազգային պատկանե-լության, տարիքի, կրոնական կամ քաղաքական կողմնորոշման ոչ մի խտրականություն:
«Լինել ֆրանկ-մասոն նշանակում է հիմնել քաղաքակրթություն՝ փիլիսոփայության եւ մտածողության վրա: Ահա թե ինչու են դիկտատորնե-րը վախենում մասոններից: Նրանք չեն ուզում, որ մարդիկ մտածեն»…
Այստեղ չենք կարող չասել՝ իսկ ոչի՞նչ, որ մասոնական օթյակները մասնակցում են աշխարհի գաղտնի կառավարության համաշխարհային բռնապետության հաստատմանը եւ պետությունների մեջ պետություններ են կառուցում… Եվ այդ «բռնապետերը», որոնց չեն սիրում մա-սոնները, հենց դա չեն թույլատրում…
«Մենք՝ ֆրանկ-մասոններս, ոչ թե դեմ ենք կրոնին, այլ պայքարում ենք այն բանի համար, որ բոլորը կարողանան ազատ դավանել իրենց նա-խընտրած կրոնը (բայց իրականում համաշխարհային մեկ ազգ եւ մեկ կրոն են փորձում ստեղծել,- Հ.Թ.): Ձեր երկրում դա գուցե կարեւոր չէ, ո-րովհետեւ մեծամասնությունը քրիստոնյա է, սակայն Եվրոպայում, Ֆրանսիայում դա մեծ խնդիր է»,- նշել է աթեիստ Գի Արսիզեն, ով մեզ հանգստացրել է՝ երկրորդելով,- Աստծուն չեմ հավատում, բայց սատանա էլ չեմ»…
Քաղաքական թեմաները ու գործիչները իբր չեն հետաքրքրում մասոններին, բայց, չգիտես ինչու, Ֆրանսիայում նախագահի բոլոր թեկնա-ծուները մասոններին  հանդիպում եւ իրենց կարծիքն են հայտնում այս կամ այն հարցի շուրջ: «Գիտեք, որ ԱՄՆ գրեթե բոլոր նախագահնե-րը եղել են ֆրանկ-մասոն: Ամերիկյան սահմանադրությունը գրվել է մասոնների կողմից: Այն ժամանակ մասոնները միասին են եղել: Սա-կայն անգլոսաքսոն մասոնները կորցնում են իրենց կարեւորությունը, որովհետեւ վաճառում են իրենց օթյակները»,- հայտնել է Գի Ար-սիզեն:
Ու չգիտես ինչու նրանց իբր չի հետաքրքրում արցախյան խնդիրը, հայ-թուրքական հարաբերությունները. «Դա մեր առաքելության մեջ չի մտնում: Բայց եթե մենք տարբեր երկրներում գործող մեր մարդկանց միջոցով կարողանանք միջամտել, օգտակար լինել այդ հարցի լուծմա-նը, մենք անպայման կփորձենք դա անել»:

Հայկ Թորգոմյան

*  *  *

«Դուխը» անօգնականների մասով է հերիքել

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ»-ի գլխավոր տնօրեն, վարչապետի նախկին խորհրդական Սերոբ Տեր-Պողոսյանի դեմ գործի լսումը: Մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանը, սակայն, հրաժար-վել է մտնել նիստերի դահլիճ, քանի որ այնտեղ լրագրողներ են եղել: Դատավոր Մուշեղ Հարությունյանը, արդարադատության շահերից ել-նելով, բավարարել է վարչապետի նախկին խորհրդականի փաստաբանների հայցը, եւ դատական նիստը շարունակվել է առանց լրագրողների:
Դատական նիստը հետաձգվել է, քանի որ մեղադրյալի փաստաբանները ցանկացել են ծանոթանալ գործի նյութերին: Դատական հաջորդ նիստը կշարունակ-վի հուլիսի 21-ին:
Հիշեցնենք, որ Սերոբ Տեր-Պողոսյանը ձերբակալվել էր այս տարվա փետրվարի 9-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ 3-րդ մասով: Հոդվածը նախատեսում է ազատազրկում համապատասխանաբար 4-10 եւ 8-15 տարի ժամկետով: Ըստ մեղադրական եզրակացության՝ Ս. Տեր-Պողոսյանը մի շարք անչափահասների, այդ թվում՝ սեռական հասունության չհասած տղաների հետ զբաղ-վել է համասեռամոլությամբ եւ սեքսուալ բնույթի այլ գործողություններով՝ նրանց կամքին հակառակ՝ օգտագործելով անօգնական վիճակը, կա-րիքավոր դրությունը, տարիքով պայմանավորված հոգեբանական խոցելիությունը եւ իր ազդեցիկ դիրքից առաջացած վախի զգացողությունը:

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 26 (202), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։