Վիրահայոց աշխարհի հայեր… Տարածաշրջանային հակասություններ, որ մեր օգտին են

Օրվա հրամայական –

Վիրահայոց աշխարհի հայեր. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ

1. Այս դեպքում հիմնարար եւ անկյունաքարային արժեք ունի այն հիմնադրույթը, որ վիրահայերը անդրենածին, տեղաբնիկ ¥ավտոխտոն¤ են եւ պետականաստեղծ, պետականակիր էթնիկ միավոր են ¥վրացիների հետ միասին¤: Վրաստանը նախկինում եղել է Մեծ Հայքի Վիրք ¥Վիրահայոց աշ-խարհ¤ նահանգը Գուգարքի եւ Կովկասի նախալեռների միջեւ, իսկ վրացիների նախնին՝ Քարթլոսը, սկզբնապես եղել է հայախոս: Դա են փաս-տում պատմական սկզբնաղբյուրները, օրինակ՝ 11-րդ դարի վրաց պատմիչ Լեոնտի Մրովելին «Քարթլիս Ցխովրեբա» ¥«Վրաստանի կյանքը»¤ մատյա-նում: Ելնելով իրավական այս կանխադրույթներից՝ վիրահայերը Վրաստանի տիտղոսակիր ազգ են, այլ ժողովուրդների հետ միասին:

2. Քաղկեդոնական հայերի պատմությունն ամբողջությամբ Հայոց քաղաքակրթության անկապտելի եւ օրգանական մասն է: Դավանաբանական խնդիր-ներն ու տարբերությունները նպատակ ունեն պառակտիչ եւ բաժանարար դեր կատարել ազգի կյանքում: Այդ իսկ պատճառով էլ գերակա արժեք ունեն ազգային ինքնությունը եւ գենոտիպը: Այսինքն՝ քաղկեդոնական, ավետարանական, կաթոլիկ, մահմեդական, ալեւի եւ այլն եւս հայ են եւ պետք է հավաքվեն ազգային ներդաշնակության առանցքի շուրջ:
Բացառիկ նշանակություն ունի այն հանգամանքը, որ այս հիմնախնդիրը ոչ թե կրոնական, դավանաբանական, պատմամշակութային է, այլ ամենից ա-ռաջ քաղաքակրթական, ռազմավարական եւ հայեցակարգային ¥կոնցեպտուալ¤:
3. Պետք է մեկընդմիշտ արձանագրել, որ քաղկեդոնական ճարտարապետությունը աներկբայելի կերպով հայկական է, քանի որ հայ տեսակի գենոտիպի ստեղծածն է եւ ազգային բնորոշ հատկանիշների կրողը: Նույնիսկ այժմ որոշ մասնագետներ պնդում են, որ դա հայկական առանձին դպրոց կամ ուղղություն է: Այդ ճարտարապետության վրացական լինելու մասին մեր հարեւանների պարզունակ պնդումները գիտական ոչ մի հիմք չու-նեն եւ պարզապես կեղծարարություն են ու մշակութային ժառանգության յուրացման փորձ: Իսկ Վրաց եկեղեցին մինչեւ 608 թվականը ինքնուրույն կարգավիճակ ինքնագլխություն ¥ավտոկեֆալություն¤, չի ունեցել, այլ եղել է Հայ առաքելական ուղղափառ եկեղեցու անքակ-տելի մասը, ինչպես Եթովպական առաքելական եկեղեցին: Վրացիների ժխտողական վերաբերմունքը ոչինչ չի նշանակում:
4. Այժմ Հայոց քաղաքակրթությանը եւ դրա հզոր պատվար պետականությանը մտադիր են հասցնել խորտակիչ հարված: Սկզբունքային խնդիր է հա-յոց եկեղեցիների քանակի եւ կարգավիճակի հարցը: Վեց եկեղեցու հարց լուծելը մեզ ոչինչ չի տա: Դա պարզապես ռազմավարական ճակատագրական քայլ կլինի: Մանավանդ, որ այն հակակշռվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ¥Հյուսիսային Հայաստան¤, այսպես կոչված, Վրաստանի ե-կեղեցական թեմի ստեղծման սեւեռուն գաղափարով: Ի դեպ, 2006թ. փետրվարին այն կազմվել է արդեն, ու՝ ապօրինի, առանց վրացական համայնքի գոյության եւ հայկական կողմի հետ համաձայնության: Եվ ոչ միայն դա: Արեւմտյան Հայաստանում ¥Թուրքիա¤, ավելի ստույգ՝ Տայքում կամ Խորագույն Հայքում ¥իբր վրացական Տաո¤ այժմ գործում է այդ թեմը: Հարձակման թիրախ են նաեւ հայոց եկեղեցիները Երուսաղեմում ¥Իսրայել¤, երբ այստեղ նախկինում եղել է մոտ 70 հայկական վանք:
Մենք պետք է վերջապես ունենանք համակարգային հստակ եւ հավասարակշռված մոտեցում: Հարկավոր է առաջ քաշել Վրաստանի հայոց եկեղեցիների  ¥նաեւ վրացականացված¤ ռեստիտուցիայի հարցը: Այսինքն՝ Վիրահայոց թեմին ¥մեր պատմական տարածքներում գործող¤ պետք է վերադարձվեն ապօ-րինաբար զավթված հոգեւոր մեր կառույցները եւ Վիրահայոց եկեղեցուն շնորհել իրավական ինքնուրույն կարգավիճակ:
Իսկ քաղկեդոնական հայկական եկեղեցիների հիմքի վրա ստեղծել վրացական թեմ՝ հակաիրավական է, քանի որ դրանք վրացական եկեղեցիներ չեն: Այն էլ ասենք, որ վրացիները ՀՀ-ում չունեն վրացական ուղղափառ կազմակերպված համայնք:
5. Ցավոք, հայկական կողմը ¥քաղաքական, հոգեւոր եւ մտավորական ընտրանին¤ լավատեղյակ չէ քաղկեդոնականության հասկացության  էությանը: Քա-ղաքակրթական այս երեւույթը արտաքուստ կրոնական-հոգեւոր, բայց իրականում մարտավարական հնարք է տվյալ դեպքում հայոց եկեղեցին ու մշա-կույթը, նաեւ բնակության տարածքը յուրացնելու համար: Սա ժամանակին հաջողությամբ կիրառել է բյուզանդական քաղաքական վերնախավը: Անց-յալում այս եղանակով «հարցեր են լուծել» նաեւ վրացիները: Ներկայումս սա շրջանառվում է որպես քաղաքակրթական պատերազմի արդյունավետ գործիք: Մեր հարեւանների վարքագծի ագրեսիվությունը եւ նպատակասլացությունը պայմանավորված են հայկական կողմի լիակատար անտեղյակութ-յամբ, անհոգությամբ ու քաղաքական նախաձեռնության իսպառ բացակայությամբ: Իրավիճակը լիցքաթափման կարիք ունի, որը կարող է անել տեղյակ, բանիմաց եւ հայեցակարգային մտածողությամբ օժտված փորձագետների կամ մասնագետների աշխատանքային խումբը: Հիշենք, որ պայքա-րը դաժան է եւ անզիջում:
6. Մենք չենք ճանաչում Հայոց քաղաքակրթությունը, հակառակ դեպքում անտեր չէինք թողնի մեր ժառանգության առանձին հատվածներ: Հասա-րակական կարծիք ձեւավորելու եւ հոգեւոր ներգործության շրջանակները մեծացնելու համար պետք է կազմակերպել ուխտագնացություններ՝ «Մեծ Հայքի քաղաքակրթական ժառանգությունը» նշանաբանով, որը պետք է լինի հետեւողական եւ շարունակական: Անչափ կարեւոր է քարոզչական աշ-խատանքը. մամուլի հրապարակումներ, հեռուստատեսային եւ ռադիոհաղորդումներ, կլոր սեղաններ եւ այլն: Գործունեության ծիրը պետք է լինի ընդարձակ եւ մեծ ընդգրկումով ¥Հյուսիսային Հայաստան, Թուրքիա, Վրաստան եւ այլն¤, որպեսզի ձեւավորենք քաղաքակրթական մեկ եւ միասնական տարածք:

Ատոմ Կարինյան

Հակասություններ, որ մեր օգտին են

«Վրաստանի պետական էլեկտրահամակարգեր» ընկերությունը հայտնել է, թե նոր, 400 կվտ-ոց Հայաստան-Վրաստան բարձր լարման էլեկտրագիծը կկապի Մառնեուլիի ենթակայանը (Վրաստանի տարածք) Հրազդանի ՀԵԿ-ի հետ (Հայաստանի տարածք):
Հայաստան-Վրաստան այս բարձր լարման էլեկտրագիծը կապահովի վրացական էլեկտրաէներգիայի արտահանումը Իրան՝ Հայաստանի տարածքով: Էլեկտրագծի երկարությունը Վրաստանի տարածքում կկազմի 40 կմ: Կառուցումը նախատեսվում է ավարտել մինչեւ 2014թ.:
Այսպես հայ-վրացական համագործակցության մի նոր փորձ է արվում: Գուցե այս ծրագիրը գործնականում նպաստի, որ Վրաստան-Հայաստան-Իրան տնտեսական համագործակցությունը չեզոքացնի Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա տարածաշրջանային հակահայ քաղաքա-տնտեսական կապը……
Առավել եւս, որ բացի Ադրբեջանի հետ տարածքային խնդիրներից, վերջերս Թուրքիայի Չըլդըրի սահմանային շրջանում վրացիների ու թուրքերի միջեւ առաջացած հողային վեճի պատճառով այդ տարածքում դադարեցվել է Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթուղու շինարարությունը: Նշում են՝ իբր վեճը տարածքային չէ, այլ՝ հողային: Երկաթուղու Չըլդըրի հատվածում կառուցվող թունելից հանվող հողը վրացական կող-մը համարում է իր սեփականությունը եւ պնդում, որ այն պետք է լիցք կատարվի Վրաստանի տարածքում: Թունելի թուրքական կողմի շինարա-րության մրցույթը շահել են թուրքական ֆիրմաները, իսկ վրացական կողմինը՝ վրացական: Վրաստանը պահանջում է, որ թուրքական կողմի հո-րատումից առաջացած հողն էլ լիցք կատարվի Վրաստանի տարածքում, ինչը հրաժարվում են կատարել թուրքական ֆիրմաները: Իրականում թուրքական ֆիրմաները դեմ չեն այդ հողը եւս տեղափոխել վրացական տարածք, սակայն այդ դեպքում ծախսերը տրանսպորտային առումով կավելանան, իսկ ոչ ոք չի պատրաստվում լրացուցիչ գումարներ հատկացնել: Իրադրության մասին Արդահանի մարզի ղեկավարը տեղեկացրել է Թուրքիայի տրանսպոր-տի նախարարությանը: Այժմ Վրաստանից լիազորված պատվիրակությունը Արդահանում է, որպեսզի հարթի խնդիրը եւ փոխադարձ ընդունելի լուծում գտնի: Առայժմ հողային վեճի պատճառով դադարեցվել է թունելի փորումը:
Հետաձգվում է նաեւ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի աշխատանքը, ինչպեսեւ նմանատիպ այլ՝ Հայաստանը շրջանցող ծրագրերը, ինչին պետք է փորձենք հակադրել Ասիա-Եվրոպա առանցքին առնչվող միջազգային ենթակառուցվածքներին ու տնտեսական շահերին առնչվող մեր ծրագրե-րը՝ Ասիայից (նաեւ արաբական աշխարհից)՝ Իրան-Հայաստան-Վրաստանով դեպի Եվրոպա: Վրաստանի եւ Թուրքիայի, Ադրբեջանի միջեւ գոյություն ունեցող տարածքային հակամարտությունները անգամ կարելի է խթանել: Նման հակամարտություններ էլ կան նաեւ Իրանի եւ Ադրբեջանի, Թուրքիայի միջեւ:
Իրան-Ադրբեջան հակամարտությունը անգամ կարող է ավելի շուտ պատերազմի հանգեցնել (նաեւ միջազգային շահերի առումով), քան՝ Ադրբեջան-Հայաստան հակամարտությունը: Իրանի եւ Թուրքիայի միջեւ կա մի հակասություն, որ կարող է շատ ավելի լուրջ ռազամավարական հետեւանք-ներ ունենալ, քան՝ առկա շիա-սուննի կրոնական հակասությունը: Իրանի ԱԳ նախարար Ա. Աքբար Սալիհին հայտարարել է, որ Իրանը աշխարհում եւ առաջին հերթին՝ տարածաշրջանում, բացարձակ ուժ է, որի հետ հաշվի են նստում բոլորը… Նույն բանը եւ նույն բառերով՝ մեկ ամիս ա-ռաջ պնդում էր նաեւ Թուրքիայի ԱԳ նախարար Ա. Դավութօղլուն: Նա եւս հայտարարել էր, որ Թուրքիան աշխարհում եւ առաջին հերթին՝ տարա-ծաշրջանում, բացարձակ ուժ է, որի հետ հաշվի են նստում բոլորը: Այսպիսով, երկու գերուժ տարածաշրջանում եւ իսլամական աշխարհում չեն կարող տեղավորվել: Կամ մեկը, կամ՝ մյուսը եւ սա բանակցություններով լուծվող հարց չէ: Այս մրցակցությանն ուշի ուշով հետեւում են Ռուսաստանն ու Արեւմուտքը:

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 27 (203), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.