Ներքաղաքական կյանք՝ արտաքին ազդակներով. – Երբ քաղաքական դաշտը կվերածվի կրոնա-քաղաքականի…

Ներքաղաքական կյանք՝ արտաքին ազդակներով
Երբ քաղաքական դաշտը վերածվի կրոնա-քաղաքականի

Ընտրություններից առաջ զուգահեռները հատկապես ռուսաստանյան ընտրական գործընթացների հետ անխուսափելի են դառնում, որովհետեւ քա-ղաքական առումով կապվածությունը (գուցեեւ՝ որոշակի կախվածությունը) ռուսաստանյան կողմից դեռ շոշափելի է: Եվ իզուր չէ, որ հայկական քաղաքական ու լրատվական ոլորտները այսօրինակ քննարկումներից չեն խուսափում: Անգամ քննարկման առարկա է դառնում, թե Ռ. Քոչարյանը երբ հանդիպեց Վ. Պուտինին, իսկ Ս. Սարգսյանը՝ Վ. Մեդվեդեւին, ի՞նչ խոսեցին կամ պայմանավորվեցին:
ՌԴ վարչապետ Պուտինը ստեղծել է ժողովրդական (գործածվում է նաեւ ազգային) ճակատ եւ պատրաստվում է նախագահական ընտրությունների: Արդյո՞ք -նախկին նախագահ Քոչարյանը Հայաստանում կհետեւի նրա օրինակին կամ առանձին թիմով կմասնակցի խորհրդարանական ընտրություններին: ՌԴ -նախագահը հայտնել է, որ եթե վարչապետ Պուտինն էլ առաջադրի իր թեկնածությունը, ապա նման մրցակցությունը կարող է վնաս հասցնել երկ-րում տեղի ունեցող զարգացումներին: Հետաքրքիր է՝ նույնատիպ պարագայում ինչ կասի ՀՀ նախագահը:

Արեւմուտքում շատերը Ռուսաստանի ապագա նախագահի պաշտոնում ցանկանում են տեսնել Վ. Պուտինին, ում ժամանակին կարծր որակներով գործիչ էին համարում, սակայն ինչպես եվրոպական կողմում, այնպես էլ ամերիկյան՝ ի դեմս ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի, նույնպես ցանկա-նում են, որ ՌԴ ապագա նախագահ դառնա Պուտինը: ՀՀ-ում էլ, որոշ միջազգային ուժեր, եթե ոչ նախագահի, ապա վարչապետի պաշտոնում տես-նում են Ռ. Քոչարյանին, ինչը նույնպես ներքաղաքական քննարկումների առիթ է տվել:
Իսկ ՀԱԿ-ում այս զարգացումներից անհանգստանում են: Այս ընդդիմադիր ուժը՝ ի դեմս ՀՀ 1-ին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի, չի ցանկա-նում նախագահական աթոռին տեսնել ՀՀ 2-րդ նախագահին, եւ շատերի կարծիքով ՀՀԿ-ՀԱԿ հաշտությունը նաեւ այս նպատակը ուներ……
ՀԱԿ-ում հիշել են, որ «1998թ. հետո ՀՀ-ում Սահմանադրությունը չի աշխատում, եւ այդ չաշխատելու առաջին քայլն արել է Ռ. Քոչարյա-նը. չունենալով 10 տարվա քաղաքացիություն եւ 10 տարվա մշտական բնակության ցենզ, 3 մլն. մարդու աչքի առաջ խախտել է Սահմանադրությու-նը եւ դրել թեկնածությունն այն պարագայում, երբ մեկ ամիս առաջ ասել էր, որ չի առաջադրվելու, քանի որ կա սահմանադրական արգելք: Երբ Սահ-մանադրությունը խախտում է երկրի առաջին դեմքը, ո՞վ կհարգի, ով դրան կնայի, ով կաշխատեցնի այդ Սահմանադրությունը… Ս. Սարգսյանն էլ է խախտել Սահմանադրությունը. Նրա ընտրությունն իսկ Սահմանադրության խախտման հետ էր պայմանավորված, սահմանադրական այն դրույթի, որ վարչապետը չի կարող պաշտոնավարել եւ միաժամանակ նախագահի թեկնածու լինել: Նա, խախտելով այս դրույթը, դարձավ նախագահ». հայտնում են ՀԱԿ պատասխանատուները:
Իհարկե այսպիսով փորձ է արվում հիմնականում խաղից դուրս թողնել Ռ. Քոչարյանին, նաեւ նախադրյալներ են ստեղծվում՝ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին հետագայում ընդդիմանալու համար:
Սակայն, ըստ լուրերի, չնայած որոշ հակասություններին, Ս. Սարգսյանն ու Ռ. Քոչարյանը վերջերս հանդիպել են, եւ հիմնական թեման ե-ղել է վարչապետ Տ. Սարգսյանի պաշտոնանկության հարցը… Հետաքրքիր է, որ մյուս ընդդիմադիր ճակատներում նույնպես ուսումնասիր-վում են ՀՀ 3 նախագահների հետ հնարավոր համագործակցության եզրերը:
Իսկ վերջերս սոցիոլոգիական մի տեսակետ հնչեց, թե խորհրդարանական ընդդիմություն «Ժառանգություն»-ը հնարավոր է չմասնակցի ԱԺ ընտ-րություններին: Լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադառնալով որոշ սոցիոլոգիական հարցումների տվյալների, համաձայն որոնց՝ «Ժառանգության» ներկայությունը հաջորդ խորհրդարանում հարցականի տակ է դրված, կուսակցության ղեկավարը նշել է, թե հարգում է տարբեր վերլուծությունները, բայց եթե իրենք որոշեն մասնակցել առաջիկա ընտրություններին, ապա հաղթական արդյունքի կհասնեն, եւ կկրկնապատկեն իրենց ներկայությունը խորհրդարանում: «Իսկ հնարավո՞ր է, որ չմասնակցի» հարցին պատասխանել է. «Որոշակի պայմաննե-րում կուսակցությունը որոշում կկայացնի ընտրություններին մասնակցելու ձեւի ու բովանդակության վերաբերյալ»: Ր. Հովհաննիսյա-նը նշել է, որ «Հայաստանը իր անկախության քսանամյակի շեմին կանգնած է օրհասական դարձած արտագաղթի խնդրի, Արցախի ոչ հայանպաստ լուծ-ման հեռանկարի եւ բազում սոցիալական հարցերի առաջ» եւ «Ժառանգություն»-ը մտահոգված է այս հարցերով:
Ազգային հիմնախնդիրները օրինակ են բերվում նաեւ ՀՅԴ կողմից, եւ այս խորհրդարանական ընդդիմությունն էլ է փորձում ազգային ճակատի ձեւավորման խնդիր առաջադրել:
Նախընտրական եռուզեռից առաջ ՄԻՊ գրասենյակում քննարկվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ընտրության մրցույ-թի մանրամասները: Մրցութային հանձնաժողովը ստացել էր 22 հայտ, որից 18-ը, ըստ ներկայացրած փաստաթղթերի, անցան 2-րդ փուլ եւ հրա-վիրվեցին հարցազրույցի: Հարցազրույցի փուլ չեն անցել միայն այն 4 հայտատուները, որոնց աշխատանքային փորձը չի համապատասխա-նել օրենքով սահմանված պահանջներին կամ հայտում չեն ներկայացվել համապատասխան տվյալներ այդ մասին: 18 թեկնածուներից 2-ը հարցազ-րույցի փուլը չեն հաղթահարել ՀՀ օրենսդրության եւ ներկայիս ընտրական մեխանիզմների ոչ լիարժեք գիտելիքների պատճառով, ընտրվելու լուրջ հավակնություն ներկայացնող 5 հայտատու ինքնակամ հրաժարվել են, իսկ 4 թեկնածու պատշաճ չեն հիմնավորել իրենց քաղա-քական չեզոքությունը: Հարցազրույցի փուլը չեն հաղթահարել նաեւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի հետ առնչութ-յուն չունեցած կամ արժանահավատ նվիրվածություն չդրսեւորած 4 հայտատու: Նախապես նշվեց, թե ընտրության սահմանափակ հնարավորություն-ների պայմաններում, Մարդու իրավունքների պաշտանը ՀՀ նախագահին ներկայացնելու համար որպես ԿԸՀ անդամ ընտրեց Ա. Մելիքսեթյա-նին, Ա. Մուրադյանին եւ Ռ. Ստեփանյանին, ովքեր իրենց տվյալներով համապատասխանում են ՀՀ ընտրական օրենսգրքի եւ Պաշտպանի կողմից սահմանված ընտրության կարգի բոլոր պահանջներին, սակայն հայտնի դարձավ, որ ՄԻՊ Կ. Անդրեասյանն ընտրել է ԿԸՀ հետեւյալ 3 անդամներին՝ Ա. Մելիքսեթյան, Ա. Սմբատյան, Տ. Օհանյան, իսկ առհասարակ հայտնի են ԿԸՀ 7 թեկնածուների անունները: Չնայած մրցույթով ԿԸՀ անդամ ընտ-րելու առաջին փորձի որոշ անհարթություններին եւ չնախատեսված խոչընդոտներին, ԿԸՀ-ի նոր անդամ առաջադրելու անհրաժեշտության դեպքերում պաշտպանը հետագայում եւս կառաջնորդվի մրցութային կարգով:
ԿԸՀ նախագահ Գ. Ազարյանը սակայն չի պատրաստվում հրաժարվել 2003թ. իր զբաղեցրած պաշտոնից եւ թեկնածուների առաջադրման վերջնաժամկետի օրը դիմել է Վճռաբեկ դատարանի նախագահին՝ հնարավորության դեպքում իրեն ընդգրկել թեկնածուների կազմում: Վճռաբեկ դատարանի նախագահ Ա. Մկրտումյանը ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2 անդամի թեկնածությունները: Նրանք են Գ. Ազարյանը եւ Լ. Գալստյանը: Ընտրական օրենսդրությունը սահմանում է, որ ԿԸՀ նոր անդամներին նշանակում է ՀՀ նախագահը՝ Մարդու իրա-վունքների պաշտպանի, Վճռաբեկ դատարանի նախագահի եւ Փաստաբանների պալատի առաջարկությամբ: Եվ ահա երեկ, նախագահ Ս. Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ նշանակելու մասին. ղեկավարվելով ՀՀ ընտրական oրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին եւ 167-րդ հոդվածի 3-րդ մասերով, հիմք ընդունելով ԿԸՀ-ի անդամներ նշանակելու մասին առաջարկությունները, նախագահը որոշել է. ԿԸՀ-ի անդամներ նշանակել տարբեր պաշտոնավարման ժամկետներով՝ ՄԻՊ-ի առաջարկած անդամներ Ա. Մելիքսեթյանին (3 տարի), Տ. Օհանյանին (5 տարի) եւ Ա. Սմբատյանին (7 տարի), ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի առաջարկած անդամներ Լ. Գալստյանին (5 տարի) եւ Գ. Ազարյանին (7 տարի), ՀՀ -փաստաբանների պալատի նախագահի առաջարկած անդամներ Գ. Մարտիրոսյանին (3 տարի) եւ Ս. Մարկոսյանին (5 տարի) պաշտոնավարման ժամկետով:
Իշխանությունների կողմից ընտրվել է նաեւ ՀԱԿ-ի հետ բանակցող աշխատանքային խումբը: ՀՀԿ-ից ՀԱԿ-ի հետ
երկխոսելու համար ստեղծված աշխատանքային խմբում ներկայացված են լինելու ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դ. Հարությունյանը եւ ԱԺ Ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գ. Մինասյանը. այս մասին տեղեկացրել է ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ պատգամավոր Է. Շարմազանովը: Ըստ տեղեկատվության, աշխատանքային խմբում ԲՀԿ-ն ներկայացնում են ԱԺ պատգամավորներ Ն. Զոհրաբյանը եւ Վ. Բոստանջյանը, իսկ ՕԵԿ-ը՝ կուսակցության փոխնախագահ Մ. Շահգելդյանը եւ ԱԺ պատգամավոր Խ. Հարությունյանը: ՀՀ -նախագահի մամլո խոսնակ Ա. Արզունամյանը նույնպես հայտնել է, որ կոալիցիոն կուսակցությունները ձեւավորել են համապատասխան աշ-խատանքային խումբ, որի կազմում ընդգրկվել են 2-ական ներկայացուցիչ յուրաքանչյուր կուսակցությունից: Նա նաեւ նշել է, որ խմբի ա-ռաջին աշխատանքային քննարկումը հնարավոր կլինի կազմակերպել առաջիկայում:
Եթե Ռուսաստանում իշխանական թեւն է ստեղծում միավորող ճակատ, ապա Վրաստանի ընդդիմությունն է ստեղծել ճակատ: 6 ընդդիմադիր կուսակ-ցություններ՝ «հանուն արդար ընտրությունների», ստեղծել են կոալիցիա, որն իր վրա վերցնում է քաղաքական պատասխանատվություն՝ ընտ-րությունների միջոցով իրականացնել իշխանափոխություն, ստեղծել կոալիցիոն կառավարություն, վերջ դնել երկրում հետխորհրդային նեոբոլշեւիկյան դարաշրջանին, ապահովել օրենքի գերակայությունը, որը հիմնված կլինի բազմակուսակցական ժողովրդավարության վրա եւ ա-պահովել երկրի եվրոպական ինտեգրումը»,- ասված է կուսակցությունների համատեղ հայտարարությունում:
Վերլուծաբանները պնդում են, որ Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունները, զգալով, որ միավորման համար բացակայում է լուրջ գաղափա-րական հիմք, իրենց հայացքն ուղղել են դեպի Վրաց եկեղեցին: Միայն նախագահ Մ. Սահակաշվիլուն իշխանությունից հեռացնելու գաղա-փարը բավարար չէր Վրաստանում ուժեղ ընդդիմադիր դաշտ ձեւավորելու համար: Խորհրդարանի կողմից Վրաստանում գործող կրոնական համայնք-ներին հրապարակային գործունեության իրավական կարգավիճակ տալու մասին օրենքի ընդունումը եւ այդ օրենքը նախագահի կողմից վավերաց-նելն առաջացրել է Վրաց եկեղեցու առաջնորդ Իլիա 2-րդի խիստ հակազդեցությունը: Թբիլիսիում կայացել է բազմահազարանոց մոմերով  երթ՝ ի պաշտպանություն Վրաց եկեղեցու: Մինչ այդ Իլիա 2-րդը հայտարարել էր, որ Ռուս ուղղափառ եկեղեցին պարտավոր է աջակցել, որպես-զի Աբխազիայի եւ Վրաստանի միջեւ երկխոսություն կայանա: Այսպիսով Վրաստանում նախագահ Սահակաշվիլուն հիմնական հակազդող ուժ հան-դես է գալիս Վրաց եկեղեցին: Սա արդեն բոլորովին նոր իրավիճակ է ստեղծում Վրաստանի քաղաքական դաշտում՝ քաղաքական պայքարին տրվում է կրոնական բնույթ: Կարծիք կա, որ առաջիկա ամիսներին սպասվում է Իլիա 2-րդի հանդիպումը Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ, որտեղ էլ կքննարկվի Վրաստանի նախագահի դեմ կրոնա-քաղաքական ճակատի ձեւավորման հարցը:
Չի բացառվում, որ այսպիսով ձեւավորվի նաեւ ռուսաստանյան եւ վրաստանյան ազգային ճակատների համագործակցություն, ինչը պետք է լինի հայ քաղաքական ուժերի ուշադրության կենտրոնում:
Հետաքրքիր է, որ վրաց նախագահի նախաձեռնությամբ ստեղծված Վրաստանի մուսուլմանների վարչությունը ամբողջ կազմով հանդիպել է երկ-րի վարչապետ Ն. Գիլաուրիին: Վարչությունը Վրաստանի կառավարությունից պահանջել է կրոնական նշանակության շինությունների եւ հո-ղերի սեփականության իրավունքը հանձնել նորաստեղծ վարչությանը: Սա եւս մեկ հարված է Ա. Փաշազադեի (Ադրբեջան) Կովկասի մուսուլմաննե-րի վարչությանը, քանի որ մինչ այդ հողատարածքները եւ շինությունները լիիրավ տնօրինում էր Բաքուն: Այս կապակցությամբ Կովկասի մուսուլմանների առաջնորդը կրկին հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է, որ այս խնդիրը կրոնական բնույթ չունի, պարզա-պես Վրաստանի իշխանությունները որոշել են այդ երկրում ապրող ադրբեջանցիներին կտրել իրենց մայր հայրենիք Ադրբեջանից:
Վրացիները մի հարցում էլ են անհանգիստ, նրանք նորից հայտարարում են, թե քրիստոնեություն ընդունած առաջին ազգն աշխարհում վրա-ցիներն են: Հիշեցնենք, որ անգամ Հիսուս Քրիստոսի վրացական ծագման մասին են խոսել ոմանք…
Այս անհեթեթ լուրերին սատարելու փորձեր են անում Թուրքիայում: Թուրքական մամուլի ատելությունը հայության նկատմամբ գաղտ-նիք չէ, եւ հիմա զլմ-ները կարծում են, որ «առաջինն ազգովի քրիստոնեություն ընդունած ազգ պիտի համարվեն վրացիները»: (Թե ձե՜զ ինչ, բայց հայերի դեմ մի ճակատ էլ են գտել…): Սա պատահական չի արվում: Թուքիան փորձում է ի դեմս Վրաստանի եկեղեցու ձեռք բերել դաշ-նակցի, որպեսզի կարողանա Թուրքիայի տարածքում մեր եկեղեցիների պատկանելության հարցը լուծել ի օգուտ վրացիների, ինչին դեմ չեն վրացիները, եւ անգամ Անիում արդեն վրացական հետքեր են «գտել»: Այսօրինակ հարցերում վրացիներն ու թուրքերը տարբերություն չունեն…
Այսպես քաղաքական դաշտը, կամա թե ակամա, կարող է վերածվել կրոնա-քաղաքականի, ինչը վստահաբար կներմուծվի նաեւ Հայաստան: Իսկ մեզ մոտ Հայ ա-ռաքելական եկեղեցին միանշանակ իշխանամետ է ու քաղաքական ուժեր-եկեղեցի բախումն արդեն վաղուց առկա է:
Այստեղ է, որ չի բացառվում արիադավան-հեթանոսական ուղղության հակադրումը հուդա-քրիստոնեական ուղղությանը, ինչը հայ քաղաքական դաշտում կարող է ներկա պահին կիրառել միայն Հայ Արիական Միաբանությունը, որը ինչպես քաղաքական ու կացութաձեւային առումներով է տարբերվում եւ իշխանություններից ու ընդդիմադիր ուժերից, այնպես էլ՝ հավատքի տեսանկյունից: Հայ արիականները եւ ազգայնա-կանները կարող են այս իրավիճակում ձեւավորել նոր կրոնա-քաղաքական ուղի, ինչը ընկալելի կլինի նաեւ արտաքին ուժերի համար: Ի-հարկե փորձեր կլինեն այս կամ այն խաժամուժային ուժերին գործածել որպես կրոնա-քաղաքական գործիքներ, սակայն դրանք ընկալելի չեն լինի հատկապես արտաքին աշխարհում, քանզի Հայաստանի ու Սփյուռքի հայության մեջ արիադավան-հեթանոսական հավատքային եւ քաղաքական ուժ ճանաչված են հայ արիականները:
Այսպես կարող է ՀՀ-ում ձեւավորվել ազատական-ժողովրդավար, ընկերվարական-ժողովրդավար եւ գաղափարահավատքային-ազգայնական հիմնական ուղ-ղություններ (իհարկե նաեւ այլք), որոնք կարող են ներքաղաքական կյանքին զուգահեռ արձագանքել արտաքին կրոնա-քաղաքական եւ ռազմա-քա-ղաքական ծավալումներին:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 27 (203), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.