Հայկական խոհանոց… Շաբաթվա մարզական կյանքից եւ մշակութային լուրեր

Հայկական խոհանոց –

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)
(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Չորացրած սմբուկով աղցան

Բաղադրությունը
Չորացրած սմբուկ – 100 գ
սոխ – 100 գ
սխտոր – 30 գ
սալորաչիր – 60 գ

Համեմունքներից՝
քարի – 2 գ

աղ – 2 գ
սեւ պղպեղ – 2 գ
համեմ – 5 գ
արեւածաղկի ձեթ – 60 գ

Պատրաստման եղանակը
Շերտատած, չորացրած սմբուկները լվանալ, կտրատել ձողաձեւ, տապակել արեւածաղկի բուսայուղի մեջ:
Նույն ձեւով սխտորը ձողաձեւ շերտատել, սոխը լուսնաձեւ կտրատել, սալորաչիրը՝ նույնպես ձողաձեւ եւ տապակել:
Այս ամենին ավելացնել քարի, սեւ պղպեղ, աղ եւ համեմ:
Աղցանը կարելի է մատուցել պաստեղով կամ մայոնեզով:
Անու՛շ լինի:

* * *

Սերժ Թանկյանը Երեւանում հանդես կգա բացօթյա համերգով
«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հանրության առջեւ իր դռները կբացի օգոստոսի 14-ին նախատեսված մեծ տոնակատարությամբ, ին-չին կնախորդեն երիտասարդությանը նվիրված երկու հագեցած երկույթներ: Ինչպես հայտնում են կենտրոնից, «Թումոն» ստեղծարար տեխնոլո-գիաների յուրատեսակ կրթական կենտրոն է բոլոր այն պատանիների համար, ովքեր հետաքրքրություն ունեն արվեստի եւ տեղեկատվական տեխնոլոգիա-ների հանդեպ:
Օգոստոսի 14-ին կկայանա կենտրոնի բացման պաշտոնական արարողությունը: Այդ օրը բացօթյա հանրային համերգով հանդես կգա հատուկ հյուր` հանրահայտ ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը: Հայաստանի ավելի քան 40 դասական երաժիշտների ուղեկցությամբ Թանկյանը կկատարի գոր-ծեր «Elect the Dead Symphony» ալբոմից մինչեւ 20.000 հանդիսատեսի համար:
Համերգի խմբավարն է լինելու Ավստրալիայից հատուկ հրավիրված Համիշ ՄքՔիշը (Hamish McKeich): Թանկյանի համերգի մեկնարկը կազդարարի հայկական սիրված խմբերից Դորիանսը: Բացման բոլոր իրադարձությունների մուտքն ազատ է լինելու:

Թուրքիան եւ Ադրբեջանը չե՞ն մասնակցի
12 երկիր արդեն հայտ է ներկայացրել մասնակցելու «Մանկական եվրատեսիլ 2011»-ին, որը տեղի է ունենալու դեկտեմբերի 3-ին Երեւանի մար-զահամերգային համալիրում: Մասնակցող երկրներն են Բելոռուսը, Բելգիան, Վրաստանը, Լիտվան, Մակեդոնիան, Մոլդովան, Հոլանդիան, Ռուսաստա-նի Դաշնությունը, Սան-Մարինոն, Շվեդիան, Ուկրաինան: Այժմ քննարկվում է Բուլղարիայի եւ Հունաստանի մասնակցությունը: Պատվիրակութ-յուններից ընդհանուր առմամբ 500 անդամ են գալու Հայաստան: «Հայտ չի ստացվել ոչ Ադրբեջանից, ոչ Թուրքիայից»,- լրագրողներին հայտ-նեցին «Մանկական եվրատեսիլի» կազմակերպիչները: Հայտերի ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 20-ն է, իսկ սեպտեմբերի 20-ին տեղի է ունենալու նախընտրական փուլը` հանդիսատեսի քվեարկությամբ:
«Մանկական եվրատեսիլի» խորհրդանիշը ունենալու է հետեւյալ տեսքը՝ դա ձայնը կարգավորող սարքի (էկվալայզերի) տատանումների գծապատկերն է` երկու սարերի տեսքով: Սեպտեմբերի 1-ին արդեն պատրաստ կլինի միջոցառման ընդհանուր սխեման, դահլիճի զարդարումը եւ այլ մանրամաս-ներ: Կազմակերպիչները նշում են, որ կլինեն բազմաթիվ անակնկալներ, ամբողջ քաղաքը ձեւավորվելու է միջոցառման առթիվ:

* * *

Շաբաթվա մարզական կյանքից –

Համահայկական հերթական խաղերը
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը հայտարարել է, որ օգոստոսի 13-21-ը կայանալիք խաղերի մաս-նակիցների թիվը ռեկորդային է լինելու եւ գերազանցելու է 3.000-ի սահմանագիծը: Համահայկական 1-ին խաղերին մասնակցել է 62 քաղաք՝ 1150 մարզիկ-մարզուհիներով, 2-րդ խաղերին՝ 86 քաղաք՝ 1570 մարզիկ-մարզուհիներով, 3-րդին՝ 75 քաղաք՝ 1559 մարզիկ-մարզուհի-ներով, 4-րդին՝ 92 քաղաք՝ 2179 մարզիկ-մարզուհիներով: 5-րդ խաղերին մասնակցելու հայտ է ներկայացրել արդեն 86 քաղաք՝ 2214 մարզիկ-մարզուհիներով: Քաղաքների թիվը խաղերի մեկնարկից առաջ կմոտենա 100-ի, իսկ մարզիկ-մարզուհիների թիվը կգերազանցի 3.000-ը: Վերջ-նական տվյալները կհրապարակվեն բացման արարողության ժամանակ: ԱՄՆ-ից շուրջ 150 մասնակից է հայտավորվել, Թուրքիայից՝ մոտ 200, Արգենտի-նայից՝ 147, Իրանից՝ 400-420, 103 մասնակից՝ Ռուսաստանից, եւ այլն: Խաղերի օրերին Երեւան կայցելեն 10 հազար զբոսաշրջիկներ: «Հա-մահայկական խաղերի գաղափարը Հայրենիք-Սփյուռք երիտասարդության կապերի ամրապնդումն է՝ հատկապես սպորտի միջոցով,- նշել է Ի. Զաքար-յանը,- մասնակիցները ներկայացնում են քաղաքներ եւ ոչ թե պետություններ»: Այս անգամ Համահայկական խաղերի ծրագրում ընդգրկված է 10 մարզաձեւ՝ ֆուտբոլ, բասկետբոլ, վոյելբոլ, թենիս, սեղանի թենիս, բադմինթոն, ատլետիկա, լող, շախմատ եւ մինի ֆուտբոլ:
Հիշեցնենք, որ Համահայկական խաղերն 1-ին անգամ Հայաստանում կայացել են 12 տարի առաջ: Այդ ժամանակ դրանք անցկացվում էին 2 տարին մեկ ան-գամ (Համահայկական 1-ին խաղերը տեղի են ունեցել 1999թ., 2-րդ խաղերը՝ 2001թ., 3-րդ խաղերը՝ 2003թ.): 3-րդ խաղերից հետո որոշում կա-յացվեց, որ դրանք այսուհետ կազմակերպվեն այնպես, ինչպես Օլիմպիական խաղերը, այսինքն՝ 4 տարին մեկ անգամ: 4-րդ խաղերը կազմակերպվել են 2007թ.:

Անատամ ֆուտբոլ
Երեւանի «Փյունիկ»-ը, ՈւԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղում 1:5 հաշվով պարտվելով Չեխիայի չեմպիոն «Վիկտորիա»-ին, ավարտեց ելույթները Եվրագավաթներում: Մեր թիմը Երեւանում նույնպես խայտառակ պարտություն էր կրել՝ 0:4 հաշվով:
Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին խաղում Երեւանի «Միկա»-ն Օսլոյում 0:1 հաշվով զիջել էր նորվեգական «Վոլերենգա»-ին: Պատասխան խաղը Երեւանում նույնպես ավարտվեց պարտությամբ՝ նույն 0:1 հաշվով: «Միկա»-ն եւս դուրս մնաց հետագա պայքարից:

Հայաստանի առաջնությունն աշխարհում 94-րդն է
Ֆուտբոլային պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) այսօր հրապարակել է ազգային առաջնությունների դասա-կարգման ցուցակը: Այն հիմնված է երկրների ներկայացուցիչ ակումբների` միջազգային մրցաշարերում ելույթների արդյունքների վրա: Վարկանշային սանդղակը գլխավորում է իսպանական Պրիմերան: 2-րդ տեղում Արգենտինան է, 3-րդում` Բրազիլիան: Հայաստանի ֆուտբոլի բարձրա-գույն խմբի առաջնությունը 114 միավորով 94-րդն է:

Ռոբերտո Կառլոսը ռասիզմի դեմ ՖԻՖԱ-ի դեսպա՞ն
Մախաչկալայի «Անժի» թիմի բրազիլացի պաշտպան Ռոբերտո Կառլոսը պատրաստվում է մոտ ժամանակներս հանդիպել ՖԻՖԱ-ի ներկայացուցիչների հետ` առաջարկելու իր թեկնածությունը ռասիզմի դեմ պայքարում ՖԻՖԱ-ի դեսպանի դերի համար:
«Ագրեսիան միայն իմ դեմ չէ ուղղված,- Կառլոսի խոսքերը մեջբերել է «Globo»-ն:- Վիրավորել են իմ բոլոր գործընկերներին, ինչպես նաեւ բոլոր նրանց, ովքեր սիրում են ֆուտբոլը եւ ապրում են նրանով: Ուստի հիմա ես չեմ մտածում միայն այն մասին, թե ինչ է կատար-վում խաղադաշտում: 8 երեխաների հայր եմ եւ ցանկանում եմ, որպեսզի նրանք մեծանան` տեսնելով մաքուր ֆուտբոլ ու միասնության իսկական ուժը սպորտում… Ֆուտբոլը մեծ ուժ է, որը կարող է դիմակայել տարբեր համոզմունքների: Անգլերենն արդեն ունիվերսալ լեզու չի հա-մարվում, այժմ դա ֆուտբոլն է: Այդ խաղով մարդիկ զբաղվում են ՖԻՖԱ-ի անդամ 200-ից ավելի երկրում»:

Դարձան առաջատար
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը չինական Նինբո քաղաքում ընթացող աշխարհի թիմային առաջնության 4-րդ փուլում 3,5:0,5 հաշվով պարտության մատնեց Եգիպտոսի ընտրանուն եւ ստանձնեց առաջատարի դերը՝ 6 միավորով: Ռուսաստանի, Ադրբեջանի, Չինաստանի եւ Հունգարիա-յի հավաքականներն ունեն 5-ական միավոր:
Հայաստանի հավաքականը 5-րդ փուլում նոր հաջողության հասավ, առավելության հասնելով տանտերերի թիմի նկատմամբ՝ 2,5:1,5: Վճռորոշը Գաբ-րիել Սարգսյանի հաղթանակն էր Յու Յանգջիի հետ մրցակցությունում: Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանն ու Վլադիմիր Հակոբյանն իրենց պարտիաներն ավարտել էին ոչ-ոքի արդյունքով:

Արծաթե եւ բրոնզե մեդալներ
Վրաստանի Բաթում քաղաքում լողափնյա ազատ ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցեց 27 երկիր: Հայաստանը ներկայացել է 4 ըմբիշով, 2 մեդալ նվաճեց19-ամյա Վալտեր Մարգարյանը (70 կգ)՝ մեծահասակների մրցաշարում՝ 3-րդ տեղ, երիտասարդների՝ 2-րդ:

Մրցեցին սամբոյի ակումբները
Երեւանի «Դինամո» մարզապալատում ավարտվեց «Պատանի սամբիստ-2011» ակումբային թիմային հանրապետական առաջնությունը: Մասնակցում էր 10 թիմ ՀՀ տարբեր մարզերից եւ ԼՂՀ-ից: Հայաստանյան մրցաշարի հաղթողը իրավունք նվաճեց մասնակցելու Մոսկվայում հոկտեմբերի 28-29-ին տեղի ունենալիք «Պատանի սամբիստ-2011» եզրափակիչ առաջնությանը, որտեղ ուժերը կչափի այլ պետություններում անցկացված նմանատիպ մրցաշարերի հաղթողների հետ:

Նորմատիվ ուներ 1 մարզիկ
Էստոնիայի մայրաքաղաք Տալինում կայացավ աթլետիկայի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Հայաստանից հանդես կգա հեռացատկորդ Գոռ Ներկա-րարյանը: Նա մեր միակ մարզիկն է, ում հաջողվել էր միջազգային մրցումներում լրացնել համապատասխան նորմատիվը (նվազագույնը՝ 740 սմ) եւ իրավունք նվաճել մասնակցելու աշխարհի պատանեկան առաջնությանը: Իսկ ահա մեր երիտասարդ հեռացատկորդներ Լեւոն Աղասյանն ու Սաթե-նիկ Հովհաննիսյանը եւ վազորդներ Սամվել Գրիգորյանն ու Դիանա Խուբեսերյանը պատրաստվում են Եվրոպայի երիտասարդական օլիմպիական ամա-ռային 11-րդ փառատոնին, որը տեղի կունենա Թուրքիայի Տրապիզոն քաղաքում:

Անհաջող ելույթներ
Կազանում անցկացվող սեղանի թենիսի Եվրոպայի պատանեկան առաջնությունում ՀՀ հավաքականներն ավարտեցին ելույթները: Մեր մինչեւ 15 տարեկան թենիսիստուհիները 30 մասնակիցների մեջ գրավեցին վերջին հորիզոնականը: Հայաստանի մինչեւ 18 տարեկան թենիսիստուհինե-րի հավաքականը  վերջին մրցամարտում առավելության հասավ Լատվիայի նկատմամբ՝ 3:1, եւ իր խմբում գրավեց նախավերջին, 4-րդ տեղը: Սա մեր հավա-քականների միակ հաղթանակն էր առաջնությունում:
Մեր պատանի թենիսիստներն ու թենիսիստուհիները կմասնակցեն զուգախաղերին եւ մենախաղերին:

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 28 (204), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։