Մեր երկրի պարտքերը կրկին ավելանալու են… Լուրեր…

Մեր երկրի պարտքերը կրկին ավելանալու են
Սա է սպասարկողի կյանքը

Մեր պետության պարտքերը շարունակելու են ավելանալ, որովհետեւ մենք ներգրավված վարկերը նպատակային չենք ծախսում, այդ գումարների մեծ մասը գնում է… խորհրդատվությանը: Որովհետեւ աննպատակային ծախսված գումարների մասին պետական այրերը զարմանքո՜վ են արտահայտվում, բայց ոչ ոք դրա համար պատասխանատվություն չի կրում, մինչդեռ վարկեր բերելը, դրանք թեկուզ չնչին մասով ցրիվ տալը, այդպիսով սերունդների ուսերին կրկնակի բեռ թողնելը պետության ու ազգի հանդեպ դավաճանություն է: Մեր պետության պարտքերը շարունակելու են ավելանալ, որով-հետեւ մենք արդյունաբերական երկրից վերածվում ենք սպասարկող երկրի: Իսկ սպասարկողի մաշվածության գործակիցն արագ է մեծանում…

Խնդրի լուծումը շատ պարզ է: Մեզ պետք են այնպիսի պետական այրեր, ովքեր պարզապես կսիրեն Հային ու Հայաստանը, ովքեր միջազգային դրա-ծոներ չեն լինի, ովքեր մի քանի օտար լեզուներ իմանալով հանդերձ՝ հայերեն լեզվամտածողություն կունենան, ովքեր գյուղեր կգնան գյուղացուն սիրելով, առանց լրագրողների ու ցուցադրանք սարքելու, ովքեր կամաչեն խորհուրդ տալ գյուղացուն՝ ինչպես բահ բռնել, խոտ հնձել, կով կթել, մինչդեռ իրենց կյանքում բահի կոթ սարքած չեն լինի, մանգաղն ու գերանդին իրարից չեն տարբերի, կովին էլ հինգ մետ-րից մոտ կանգնած չեն լինի: Մեզ պետք են պետական այրեր, ովքեր հայ լինեն ոչ միայն ազգանունով, այլեւ՝ գենով, ծագմամբ, հոգով, արյամբ, հա-վատքով (ոչ թե կրոնով):
Իսկ հիմա կներկայացնեմ թվեր, որ պատկերն ավելի պարզորոշ դառնա: Այսպիսով, 2012-2014թթ. պետական միջնաժամկետ ծախսային ծրագրով պետական բյուջեի ձեւավորումը առաջիկա տարիներին շարունակելու է ընթանալ բյուջետային եկամուտների նկատմամբ ծախսերի գերազանցմամբ, ընդ ո-րում՝ բյուջետային պակասուրդի ֆինանսավորման համար միջոցների ներգրավումն իրականացվելու է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին աղբյուրներից:
Պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման համար ներգրավվող միջոցների գերակշիռ մասը կազմելու են փոխառու միջոցները, ընդ ո-րում՝ արտաքին աղբյուրներից ներգրավվող փոխառու միջոցների հիմնական մասը կունենա նպատակային բնույթ եւ կուղղվի սոցիալական ո-լորտներում ու հասարակական ենթակառուցվածքներում ներդրումային ծրագրերի ֆինանսավորմանը:
Ներկայացնենք մի աղյուսակ, որ կպատկերի, թե ինչ աղբյուրներից եւ ինչքան է ֆինանսավորվելու 2011-2014թթ. պետբյուջեի պակասուրդը (սրանք արտաքին պարտքի թվերը չեն, այլ պակասուրդի, որի ճեղքը դարձյալ լցվելու է նաեւ արտաքին աղբյուրների հաշվին):
Ինչպես տեղեկացնում են ֆինանսների նախարարությունից, պետական բյուջեի պակասուրդի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ 2011թ. համար ծրագրված 3.9%-ի դիմաց 2012-2014թթ. աստիճանաբար կնվազի ՀՆԱ-ի 3.1% -ից մինչեւ 2.4%, ընդ որում պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման ներքին աղբյուրների տեսակարար կշիռը պակասորդի ֆինանսավորման աղբյուրների ընդհանուր ծավալում 2012-2014թթ. կտատան-վի 54.3%-ից 59.0% միջակայքում՝ 2011թ. ծրագրային 55.3%-ի դիմաց:
Ընդհանրապես, մեր երկրի պետբյուջեին բնորոշ առանձնահատկություններից մեկը որոշակի կախվածությունն է արտաքին ֆինանսավորման աղբյուրներից (արտասահմանյան վարկերից եւ պաշտոնական դրամաշնորհներից), որը կպահպանվի նաեւ առաջիկա տարիներին: Ու քանի որ պետական բյուջեի պակասուրդի զգալի մասը ֆինանսավորվում է փոխառու միջոցների հաշվին, ապա դրա մեծությունը եւ կառուցվածքը էապես առնչվում է պետական ներքին եւ արտաքին պարտքը բնութագրող ցուցանիշների հետ:
Ըստ ֆիննախի պարզաբանման, «անկախ 2012-2014թթ. համար կանխատեսվող պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրների առկայութ-յան հանգամանքից, պետական բյուջեի դեֆիցիտի մեծության վրա կարող է բացասական ազդեցություն ունենալ 2011-2013թթ. ժամանակահատվածում փաստացի ձեւավորված պետական պարտք/ անվանական ՀՆԱ հարաբերության մեծությունը: Խոսքը գնում է մակրոկանխատեսումներում պարունակված ռիսկերով պայմանավորված պետական պարտք/անվանական ՀՆԱ հարաբերության մեծության 2012-2014թթ. ժամանակահատվածում 50% սահմանաչափը անց-նելու ռիսկի մասին, որի առկայությամբ գործողության մեջ է դրվում «Պետական պարտքի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջը այն է.- «Եթե պետական պարտքը տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ գերազանցում է Հայաստանի Հանրապետության նախորդ տարվա համախառն ներ-քին արդյունքի 50%-ը, ապա հաջորդ տարվա պետական բյուջեի դեֆիցիտը չպետք է գերազանցի Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդ-յունքի վերջին երեք տարիների ծավալների միջին ցուցանիշի 3%-ը»»:

Աստղինե Քարամյան

Օբամային սպանելու կոչ կարելի է անել

Միացյալ Նահանգների դաշնային դատարանը արդարացրել է հայկական ծագմամբ ամերիկացի Վալտեր Բաղդասարյանին, ով տ
արիներ առաջ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային «գնդակահարելու ռասիստական կոչերով էր հանդես եկել»,- գրում է «Los Angeles Times» պարբերականը:

Հիշեցնենք, 2 տարի առաջ Վ. Բաղդասարյանը մեղադրվում էր Օբամայի հասցեին սպառնալիքներ տարածելու համար: Օբամային սպանելու կոչը հա-յազգի Բաղդասարյանը զետեղել էր «Yahoo.com» կայքում 2008թ. հոկտեմբերին, երբ Օբաման դեռեւս պայքարում էր նախագահական պաշտոնի հա-մար:
Այնուհետեւ Վ. Բաղդասարյանը հայտարարել էր, թե ալկոհոլի ազդեցության ներքո է գրառումներ թողել կայքում: Դաշնային դատարանն արդարաց-րել է Վալտեր Բաղդասարյանին՝ հիմնավորելով որոշումն այն հանգամանքով, որ մեղադրյալը գրություն է թողել, լուրջ չվերաբերվելով դրան…

Կարեն Բալյան

Եհովայի վկան հաղթեց

 Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը բավարարել է «Բայաթյանն ընդդեմ Հայաստանի» հայցը: «Եհովայի վկաներ» կրոնական կազմա-կերպության անդամ Վահան Բայաթյանը 2001թ. հրաժարվել է զինծառայությունից՝ ելնելով իր կրոնական համոզմունքներից: Նա պատրաստակա-մություն է հայտնել անցնել այլընտրանքային զինծառայության, սակայն Հայաստանում այդ պահին դեռեւս չկար այդ մասին օրենք: Զինծա-ռայությունից խուսափելու համար նա դատապարտվել եւ 10,5 ամիս անցկացրել է բանտում: Եվրադատարանը գտել է, որ այսպես խախտվել է Մարդու իրա-վունքների Եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածը, որը հռչակում է մտքի, խղճի եւ կրոնի ազատությունը:
Առաջին անգամ ԵԴ-ն ընդունում է զինծառայությունից գիտակցված հրաժարումը: Սա վտանգավոր նախադեպ է… Ե՛վ պետության ե՛ւ մասնավորաբար բանակի ու ազգի ինքնապաշտպանության համար…

Գոհար Վանեսյան

«Լուսանցք» թիվ 28 (204), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.