«Նժդեհի վերադարձը» բժշկապետի աչքերով… Արիներ – Անդրանիկ Աթոյան, ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի անդամ

Նժդեհի  վերադարձը՝ բժշկապետի  աչքերով (գրքի 3-րդ հրատարակություն)

Հոկտեմբերի 7-ին Նժդեհյան ուխտագնացության օրն է: Ուխտավորներն այդ օրն այցելում են Խուստուփ լեռան լանջին վերաթաղված մասունքների սրբավայր:

Յուրատեսակ զուգադիպությամբ օրերս տպագրվեց «Նժդեհի վերադարձը» գրքի 3-րդ հրատարակությունը: Հեղինակը Արցախում եւ ազատագրված տարածքներում աշխատող բժշկապետ, գրող-հրապարակախոս Արցախ Բունիաթյանն է, ով արցախյան ազատամարտի տարիներին պատերազմական բժշկի նվիրական գործունեությամբ է զբաղվել:

Բունիաթյանը նաեւ Գարեգին Նժդեհի մասունքները Ռուսաստանի Վլադիմիր քաղաքի գերեզմանատնից գաղտնի Հայաստան բերած խմբի անդամներից է:

3-րդ հրատարակությունում հանգամանալից ամփոփված են 1983-2007թթ. Նժդեհյան ուխտագնացությունների տարեգրությունը՝ ինչպես Խուստուփ, այնպես էլ Սպիտակավորի վանք (Վայոց ձորի մարզ) եւ Կապանի Նժդեհյան հուշահամալիր:

Հեղինակը ուխտագնացությունների շարքում պարբերաբար անդրադառնում է հայ արիների եւ նրանց առաջնորդ Արմեն Ավետիսյանի մասնակցությանը՝ նշելով, որ նրանք ուխտագնացություններին տվել են հատուկ արիական աղուհաց եւ համուհոտ…

Այս անգամ ՀԱՄ անդամները իրենց առաջնորդի գլխավորությամբ Խուստուփի սրբավայրում կլինեն հոկտեմբերի 8-ի երեկոյան, իսկ գիշերը կայցելեն նաեւ Կապանի հուշահամալիր:

Վահագն Նանյան

*  *  *

Ա ր ի ն ե ր
 
Ամեն խոսք ունի իր նշանակությունը:
Եթե որեւէ մեկը կորցնում կամ չի էլ հայտնաբերում այդ նշանակությունը, դրա մեղավորը բոլորովին էլ խոսքը չէ:
«Արի» արտահայտությունը այն բացառիկներից է, որի անունից վերջին հարյուրամյակի ընթացքում ոճիրներ են գործվել ու շարունակվում են ծրագրվել:
Շատերն են այն լսելիս կամ արտաբերելիս երեւակայության սեփական կտավին բռնություն ու բռիություն պատկերում:
Բռնության հակված շատ բռիներ էլ թյուր փորձ են անում սեփական վարքով ապացույց դառնալ:
Շատերն էլ կրվող սեփական վախն ու տգիտությունն են ապացույց կարծում:
Եվ առհասարակ, անիրական ապացույցներին շատերն են տրվում:
Եվ բազմատեսակ այդ շփոթներից ամենեւին էլ տուժողը խոսքը չէ:  
Դրանից տուժում են նշանակություն խեղողներն ու խեղված նշանակություններից շփոթվածները:
Եվ չկա բնավ տգիտությունից առավել մեծ տույժ:
Նրանց ատում են բոլորը, ով գերեզմաններ պեղելով ձգտում է հասարակության մեջ բարձր դիրքերի:
Արիները գերեզմաններ չեն թողել, քանզի կրակին էին հանձնում հանգած մարմինը:
Նրանց ատում են բոլորը, ով սեփական որկորը վերածել են գերեզմանոցի:
Նրանց ատում են բոլորը, ով սեփական գլուխը վերածել է մեռած մտքերի գերեզմանոցի:
Նրանց ատում է գրեթե արդի ամբողջ մարդկությունը:
Արիները մերժում էին ատելությունը:
Արիականությունը դադարեց, քանզի Արիները հեռացան:
Նրանք հեռացան գիտակցված ու խաղաղ:
Հեռացան՝ քանզի ավարտվեց Ճշմարտության ժամանակը:
Հեռացան՝ քանզի առանց Ճշմարտության Արի չի լինում:
Հեռացան՝ քանզի Արին Ճշմարտությունով է ծնվում:
Հեռացան Ճշմարտությանը միաձուլվելով:
Հեռացան թողնելով հոգե-մշակութային հարուստ ժառանգություն:
Հեռացան մարմինը (գեն) թողնելով երկրի վրա:

Հեռացան չվող թռչունների պես՝ աշունից դեպ գարուն:
Հեռացան ոչ ընդմիշտ:
Հեռացան Ճշմարտության ամեն կանչին ականջալուր լինելու պարտավորությամբ:
Արիները կվերադառնան, երբ մարդիկ հոգնեն ատելությունից եւ Ճշմարտություն նորեն փափագեն:
Արիների Ոգին կվերադառնա այնտեղ, ուր մարդիկ անկեղծ կփափագեն Ճշմարտություն:
Արիները կվերականգնեն երկրային դրախտը, քանզի որտեղ Արիներն են, այնտեղ անպայման դրախտ է:
Արիները չեն ձգտում իշխել, այդ պատճառով էլ անհնար է նրանց իշխել:
Արիները չեն խաբում, այդ պատճառով էլ անհնար է նրանց խաբել:
Արիները չեն քծնում, այդ պատճառով էլ չեն տրվում քծնանքի:
Արիները Ճշմարտությունը չեն թաքցնում, այդ պատճառով էլ կեղծիքից չեն թաքնվում:
Արիները հզոր են, քանզի ազնիվ են:
Արիները հզոր էն, քանզի ոչ միայն իրենք էն Ճշմարտության մեջ, այլ նաեւ Ճշմարտությունն է նրանց մեջ:
Արիները հզոր են, քանզի ուսն ընդ ուս են ու երբեք սեփական ուսերին ոտք եւ ոտքերի տակ ուս չեն հ
անդուրժում:

Արիները նրանք են, ով գիտակցում է յուր պարտքը Տիեզերքին, պատկանելությունը Բնությանը եւ հավատարմությունը Ճշմարտությանը:

 
Անդրանիկ Աթոյան
ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի անդամ
 

«Լուսանցք» թիվ 30 (206), 2011թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.