Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից…

Հայկական խոհանոց –

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)

(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Ոսպով սպաս

Բաղադրությունը

Մածուն – 0.5 լ

ձու – 1 հատ

ալյուր – 30 գ

կարագ – 50 գ

կարմիր պղպեղ – 5 գ

ծիթրոն – 15 գ

սոխ – 80 գ

ոսպ – 100 գ

Պատրաստման եղանակը

Մածունը, ձուն, ալյուրը խառնել, ավելացնել 1 լ ջուր, դնել մարմանդ կրակին, հասցնել եռման աստիճանի:

Ոսպը նախապես թրջել, խաշել մարմանդ կրակով, հասցնել պատրաստ վիճակի: Եփած ոսպը լցնել պնակի մեջ, ավելացնել թանապուրը:

Վրան ավելացնել կարագով սոխառածը՝ կարմիր պղպեղի հետ: Մատուցել չորացրած ծիթրոնով: Սպասն ուտել չորացրած լավաշով:

Անու՛շ լինի:

* * *

Սեպտեմբերի 18-ին Լոռու մարզի Ախթալայում կկայանա խորովածի համահայկական 3-րդ փառատոնը, որի կազմակերպիչը «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ-ն է: Միջոցառման պաշտոնական աջակիցներից են էկոնոմիկայի նախարարությունը, Լոռու մարզպետարանը, «Արվասար» ռեստորանը (վերջինիս տնօրեն Ռուզաննա Նահապետյանը նշված ՀԿ-ի փոխնախագահն է):

Տեղեկատվության համաձայն՝ փառատոնի պատվավոր հյուրերը կլինեն աշխարհահռչակ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանը եւ դերասան Արմեն Ջիգարխանյանը: Միջոցառումը ազգային երգ ու պարով կուղեկցվի:

* * *  

Շաբաթվա մարզական կյանքից –  

«Լավագույն մարզական ընտանիք»-ը ընդլայնվում է

Ծաղկաձորում ավարտվեց «Լավագույն մարզական ընտանիք 2011» 8-րդ ամենամյա մրցույթը: ՀՀ նախագահի մրցանակի համար պայքարում էին Հայաստանի եւ Արցախի ամենամարզական ընտանիքները: Հաղթողները պարգեւների՝ այդ թվում նաեւ դրամական, արժանացան անձամբ երկրի ղեկավար Սերժ Սարգսյանի կողմից:

Այս տարի եւս մրցույթն անցկացվել է 3 տարիքային խմբերով՝ 6-8 տարեկան երեխա ունեցող ընտանիքներ, 9-11 եւ 12-14 տարեկան երեխա ունեցող ընտանիքներ: Ընդգծենք, որ ներկայացված ընտանիքների աշխարհագրությունն ընդգրկում է Հայաստանի բոլոր մարզերն ու Արցախը:

Տարեցտարի հետաքրքրությունը մրցույթի նկատմամբ մեծանում է թե՛ հասարակության, թե՛ պետության կողմից: Եվ այս տարի բավականին մեծ էր մրցանակային ֆոնդը: 2004թ., երբ «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթն առաջին անգամ անցկացվեց հանրապետությունում, դրան մասնակցեց ընդամենը 54 ընտանիք, գնալով այս թիվն աճել է՝ 2005թ.՝ 80 ընտանիք, 2010թ.՝ 347 եւ այս տարի աննախադեպ մասնակցություն՝ 1122 ընտանիք:

Ինչ վերաբերում է մրցանակային ֆոնդին, ապա այս տարվա մրցույթի բյուջեն կազմել է 69 մլն. դրամ, որից 55 մլն.-ը նախատեսված էր պարգեւատրման համար: Որպես համեմատություն՝ հարկ է նշել, որ դեռեւս 1 տարի առաջ մրցույթի բյուջեն կազմել է ընդամենը 23 մլն. դրամ:

Ֆուտբոլի Հայաստանի առաջնություն

ՀՀ ֆուտբոլի բարձրագույն խմբի 3-րդ շրջանն է ընթանում:

Առաջնության 22-րդ փուլի շրջանակներում կայացել է 2 հանդիպում: Երեւանի «Փյունիկ»-ը Կապանում 2:1 հաշվով հաղթեց «Գանձասար»-ին, իսկ «Ուլիս»-ը՝ 1:0 հաշվով «Բանանց»-ին:       

                            Խ   Հ   Ո  Պ       Գ       Մ                              

1. «Ուլիս»             22  14  4  4     33-15  46

2. «Փյունիկ»        22  11  6  5   30-23  39

3. «Գանձասար»  22  10  8  4    28-14  38

4. «Միկա»      21    8  6  7 26-21  30

5. «Իմպուլս»         21  8   5  8    28-26  29

6. «Բանանց»      22   7   7  8    30-27  28

7. «Շիրակ»      21   4   4 13  17-34  16

8. «Արարատ»      21   2   4 15  12-44  10

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 31 (207), 2011թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։