Հայաստանում այնքան էլ չեն սիրում այլադավաններին… Իսկ հայերին սիրու՞մ են այդ այլադավանները

Հայաստանում այնքան էլ չեն սիրում այլադավաններին

Իսկ հայերին սիրու՞մ են այդ այլադավանները

Միջազգային տարաբնույթ ուժերը հանգիստ չեն տալիս, իրենց կարծիքով, երրորդ կարգի երկրներին, եւ պարբերաբար փորձում են «եղել-դաղելու» գործելաոճով վերահսկել իրավիճակն այդ պետություններում: Դա արվում է սեռական կամ կրոնական, ազգային կամ ապազգային բազմաբնույթ կազմակերպությունների միջոցով, դրանց զեկույցների հիման վրա կազմված միջազգային զեկույցներով:…

ՀՀ Սահմանադրությամբ կրոնական ազատությունները պաշտպանվում են, իսկ օրենքն էլ արտագրված է եվրագրքերից: Այդուհանդերձ, միջազգայինները կարծում են, որ այլ օրենքներ սահմանափակում են դիցուկ՝ կրոնական փոքրամասնությունների անդամների ազատությունները: Այս մասին արդեն նշվում է կրոնական ազատությունների վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության զեկույցում:

Մասնավորապես ասվում է, որ կառավարությունը չի սահմանափակում կրոնական ազատությունը, սակայն եղել են տեղեկություններ կրոնական հիմքով կիրառվող խտրականության վերաբերյալ:

Զեկուցագիրները նշում են, որ Սահմանադրությամբ Հայ Առաքելական եկեղեցուն հատուկ կարգավիճակ է տրված, իսկ օրենքը եւս առավելություններ է տալիս՝ ի տարբերություն մյուս կրոնական կազմակերպությունների:

Նշվում է, որ այն  ուսուցիչների եւ աշակերտների նկատմամբ, որոնք նեգրավված են այլ կրոնական կազմակերպություններում, գոյություն ունի բացասական վերաբերմունք: Ընդհանրապես՝ ըստ զեկույցի՝ ՀՀ հանրության շրջանում բացասական վերաբերմունք կա կրոնական այլ կազմակերպությունների նկատմամբ:

Այս զեկույցում իհարկե չի նշվել, որ տարբեր՝ կրոնական կազմակերպություններ կոչված, բայց իրականում աղանդավորական կազմակերպությունները (անբարո եւ այլ փոքրամասնությունների հետ) Արեւմուտքի ջանքերով մխրճվել են հայկական աշխարհ եւ ոչնչացնում են ամեն հայկական բան:

Այդ աղանդների հետեւորդների որոշ մասը փորձում է խուսափել Հայոց պետության հանդեպ պարտավորությունները կատարելուց, ոմանք հրաժարվում են զինված ուժերում ծառայելուց, անգամ փորձում են կազմաքանդել մեզ օդուջրի պես անհրաժեշտ բանակը, որոշները հոգեպիղծ, մանկապիղծ ու համասեռական են աշխատում, կան մարդկային կյանքի վրա թքածներ եւ երեխաներին իրենց չեղած աստծուն զոհաբերողներ, ի վերջո օտարի գործակալներ ու ազգաքանդներ, քաղաքական, մշակութային, հանրային ու այլ ոլորտի գործիչներին առնող-ծախողներ…

Սակայն այս մասին ո՛չ ԱՄՆ-ը կզեկուցի, ո՛չ Եվրոպան, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ որեւէ մեկը… Միջազգային նպատակ կա չէ՞ ազգայինի դեմ…

Իսկ մերոնք էլ բերանները ջուր առած՝ կսպասեն միջազգային նորանոր վարկերի, որոնք տրվում են հնազանդներին՝ միաժամանակ այդ հնազանդների սերունդներին (ոչ միայն) թաղում պարտքերի մեջ…

Իհարկե՝ հետագա ծրագրերի համար…

Վահագն Նանյան

* * *

Եկեղեցի՞, թե՞ պետություն

«Մեր հասարակության տարբեր հատվածներն այսօր այնքան էլ համերաշխ չեն: Նման պայմաններում նորից կյանքի կոչել մի նոր խայտաբղետ, հակասական օրենսդրություն, որ տարբեր բարիկադների է բաժանելու հասարակական դաշտը, չի բխում մեր երկրի եւ պետականության շահերից»,- երկու օր առաջ լրագրողների հետ հանդիպմանը նշել է Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մարոզյանը՝ խոսելով «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի նախագծի մասին:

Նրա համոզմամբ, եթե ներկայիս տեքստով ու խմբագրմամբ նախագիծը կյանքի կոչվի, «միառժամանակ հետո կստեղծվի ավելի բարդ վիճակ»:

Նա մատնանշեց մի շարք թերություններ, բայց առանձնապես կենտրոնացավ «հոգեորսություն» տերմի վրա՝ շեշտելով, թե այն չի կարող սահմանվել օրենքով, քանզի իրավաբանական ձեւակերպում չէ: Նաեւ հայտնեց, թե  ասոցիացիան ներկայացնելու է առաջարկների իր փաթեթը:
Կարմիր  թելը չկա՞
 

Հենց 2011թ. սեպտեմբերի 21-ին համաշխարհային լրատվամիջոցների շարքը կհամալրի լրատվական նոր հեռուստաալիք՝ «Jewish News One»-ը:

Հրեական այս հեռուստաալիքը 24–ժամյա լրատվական ալիք է:

Mignews.com կայքը  տեղեկացրել է, որ «Jewish News One»-ը  լուրեր կհեռարձակի 8 լեզուներով:

Հեռուստաալիքի մեկնարկն այսպես ուժգին է սկսվում, բայց անընդհատ նորություններ են լինելու, որոնց մասին առայժմ չի բարձրաձայնվում:

Չսիրեցի՜ն կրոնը փաստաբանները

Մենք ունենք կրոնական փորձագետների, կրոնական փաստաբանների, կրոնական ոստիկանության կարիք:

Մի առիթով այսպես է արտահայտվել Եսայի քահանա Արթենյանը: «Փորձագետների պակասի, բացակայության խնդիրը լուծելու համար միայն եկեղեցու ցանկությունը քիչ է,- շարունակել է քահանան:- Այստեղ պիտի լինեն իրավաբաններ, որ ցանկանան վերապատրաստվել այս ուղղվածությամբ»:

Եսայի քահանա Արթենյանը հավաստիացրել է, թե ինքն անձամբ է  զրուցել բազմաթիվ փաստաբանների հետ՝ ներկայացնելով ոլորտում մասնագետների բացակայության հարցը. «Ոլորտում մասնագիտանալու ցանկություն չեն հայտնել, որովհետեւ Հայաստանում ամեն օր չեն լինում կրոնական դատավարություններ. ինչի՞ համար իրենք ձեռք բերեն այդ նեղ մասնագիտացումը, եթե երկիրը դրա կարիքը, պահանջարկը, որպես այդպիսին, չի ներկայացնում. մարդիկ դրանով փող աշխատելու հնարավորություն չեն տեսնում, եւ դա իրենց չի հետաքրքրում»:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 31 (207), 2011թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։