Հարցազրույց ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ

Մարտի 18-ին լրանում է Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի պայմանական դատապարտման 2 տարին: Այս առիթով «Հանուն Հայրենիքի»-ն հարցազրույց է արել Արմեն Ավետիսյանի հետ:

Հարցազրույց ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ


- Դիմելով հայերեն` հարցնենք, տիար Ավետիսյան, 2005թ. մարտի վերջերին Դուք դատապարտվեցիք 2 տարի պայմանական ժամկետով: Ի՞նչ ընթացքի մեջ է այն: Երևի ավարտմա՞ն…
-  Այո’, դատավարությունն ավարտվեց 2005թ. մարտի 18-ին: Դա երկօրյա դատ էր, որը հնարավորություն տվեց ինձ մեկ անգամ ևս հաստատելու իմ և ՀԱՄ տեսակետները, մեր գաղափարների ճշմարտացիությունը: Շուրջ 45 րոպեանոց պաշտպանական ելույթում ես կարողացա կրկին հիմնավորել ջհուդա-մասոնական ու սիոնական վտանգները հայության, նաև մարդկության նկատմամբ և ինձ մեղավոր չճանաչեցի, քանզի ինքս էլ այդ պահին նրանց «զոհն» էի: Եվ որ միայն նրանց, հիշում եք, որ կային նաև այլ պատճառներ…

- Բայց դա դատարանին չխանգարեց Ձեզ մեղավոր ճանաչել ու դատապարտել:
- Այո’, բայց դա չէ էականը: Կարևորն այն է, որ բարձր ամբիոնից, դատավարական գործընթացով, աշխարհի աչքի առջև բարձրաձայն դատապարտեցինք սիոնականությունն ու մասոնականությունը ու վեր հանվեց դրանց վտանգավորությունը: Հայությունը սկսեց մի այլ հարթության մեջ (նույնիսկ նոր լույսի ներքո) էլ նայել պատմական անցքերը, նաև ցեղասպանությանն առնչվող հարցերը, ծագումնաբանական ու բարոյահոգեբանական խնդիրները: Մեզ հետ կապ հաստատեցին նաև այլ ազգերի ներկայացուցիչները, ում համար այս վտանգները նույնպես ակնհայտ են ու տեսանելի…
- Այնուամենայնիվ, ի՞նչ ընթացքի մեջ է պայմանական դատապարտման գործը:
- Ես կարծում էի թե 2 տարին լրանում է այս տարվա մարտ ամսին, սակայն, ինձ տեղեկացրեցին, որ վերահսկողական ստորագրության իրականացումը (որը կատարվում է ամիսը մեկ անգամ, չնայած մի տարուց ավել ստորագրել եմ ամիսը 2 անգամ) առաջին անգամ կատարել եմ 2005թ. ապրիլ ամսին, ուստի 2 տարին կլրանա այս տարվա ապրիլին: Նախկինում ստորագրում էի ոստիկանության բաժանմունքում, հիմա դա կատարվում է արդարադատության համակարգի համապատասխան ներկայացուցչի մոտ: Ինչևէ, մեկ ամիս այս կողմ կամ այն կողմ, հարց չի լուծում և 2 ամսից կվերջանա պայմանական ժամկետը ու սա էլ կանցնի պատմության գիրկը: Բայց վստահ եմ, որ այս դատավարությունը դեռ չի ավարտվել…
- Դե ի’նչ, ազգային Հայաստանում գուցեև վերանայեն այս գործը, սակայն, հիմա Ձեզ մաղթում ենք անփորձանք 2 ամիս էլ…
- Շնորհակալություն: Կյանքը դեռ առջևում է և անակնկալներով լի, գուցե Տիեզերական Գարնան հետ լավ օրերն էլ շուտ գան: Երբ ունենանք իրական ազգային ու իրավական պետություն, այնժամ կապրենք վստահ ու անանակնկալ` հատկապես նման հարցերում:
- Տիար Ավետիսյան, կտրուկ անցում կատարելով հարցնենք, թե ի՞նչ եք մտածում մոտեցող ԱԺ ընտրությունների մասին: Նախորդ ընտրություններին մասնակցեցիք ազգայնական դաշինքով: Հիմա մասնակցելու ե՞ք:
- Նախորդ ընտրություններին ազգայնական ուժերով ունեինք ճանաչողության խնդիր և մասնակցությունը նաև «օլիմպիական» բնույթի էր: Չնայած մենք բավականին ձայներ ստացանք ճանաչողության խնդիրը լուծելուն զուգահեռ: Սակայն, այդ ձայները կեղծվեցին ու խեղվեցին, սա հանրահայտ է: Լցոնումներն ու կեղծիքներն այնքան ակնհայտ էին, որ դա ծիծաղելի էր նույնիսկ խարդախների համար: Այս մասին շատ է խոսվել, չանդրադառնանք նորից: Իսկ նոր  ընտրությունների շեմին մենք միառժամանակ բանակցեցինք մի շարք ուժերի հետ, սակայն վերջնականապես եկանք այն համոզման, որ իշխանությունները մի քանի կուսակցություններով և մի քանի «մշտական ընդդիմադիրի համբավ» ունեցող կազմակերպությունների ղեկավարների հետ արդեն բաժանել են ընտրաձայների 100%-ը, այսինքն` ժողովրդական լեզվով ասած, մեջ-մեջ են արել և այս պարագայում մենք անիմաստ ենք համարում մասնակցել հերթական խաղ-ընտրությանը: «Օլիմպիական»` զուտ մասնակցության խնդիր այլևս չունենք, իսկ նախատեսված թատրոնին մասնակցել չենք ուզում սկզբունքորեն: Մտադիր ենք ազգայնական մի շարք ուժերի հրավիրել և մամուլի ասուլիսով այս ամենի մասին խոսել ու բացատրել մեր չմասնակցելու հանգամանքը: Կամ գուցե պարզապես համատեղ հայտարարություն կանենք: Ինչպիսին ազգի վիճակն է, այդպիսին էլ ազգայնական ուժերի հնարավորություններն են այժմ մեզանում: Այսօր փողն է մեծամասնության աստվածը…
- Դուք ենթադրում ե՞ք, թե՞ տեղեկություններ ունեք այդ 100%-ի բաժանման մասին:
- Եթե մի քիչ խորանաք մեր քաղաքական ոլորտի մեջ, հետևեք քաղաքական գործիչների հանդիպումներին (նաև օտարերկրյա) ու հայտարարություններին, ապա Դուք էլ կտեսնեք «դաբրոների» հետևից վազող իշխանավորիկներին ու ընդդիմադիրներիկներին, ովքեր 5% ընտրաձայն պոկելու կամ անցողիկ ցուցակներում տեղավորվելու «տեսլականով» են ապրում… Ախր ի՞նչ է տալու այդ 5%-ը: Եթե միայն անձնական հարցեր են լուծելու… հասկանալի է, եթե պիտի ազդեցիկ
ուժ լինեն, ապա պիտի համախմբվեն ընդդիմությամբ և ԱԺ-ում գոնե 40% ձայն ունենան:
- Լա’վ, չխորանանք, սպասենք իրադարձությունների զարգացմանը, նաև ազգայնականների որոշմանը:
- Սպասե’նք: Շատ չմնաց:
- Այս տարի, փետրվարին լրացավ Հայ Արիական Միաբանության «Հայ- Արիներ» պաշտոնաթերթի 5-ամյակը: Ինչու՞ այն չնշեցիք ավելի մեծ շուքով, ամեն դեպքում չէ՞ որ ինչպես ասում են կլոր տարեդարձ էր:
- Նման նպատակ կար, սակայն որոշեցինք այս անգամ էլ նշել նեղ շրջանակով, մեծ շուքով նշումը թողնելով գալիք տարիներին: Կարծում ենք «Հայ-Արիներ»-ը հայ ազգայնական դաշտում անփոխարինելի դերակատարում ունի, իսկ հայկական ԶԼՄ-ներում ունի համարձակ և ուրույն դեմք ու զուտ ազգայնական կեցվածք: Այս գնահատականը տրված է վաղուց և սա է կարևորը: Պարբերականը վստահ կատարում է իր առաքելությունը: Իսկ հոբելյաններ դեռ կլինեն ու մի օր, գուցեև այլ ազգայնական պարբերականների հետ համատեղ կնշենք մեր թերթի հերթական «կլոր» տարեդարձը: Օգտվելով առիթից, ասեմ, որ մենք ունենք նաև կայքէջ, ՀԱՄ համացանցային էջ.
www.hayary.org և բոլոր հետաքրքրվողներին հրավիրում եմ այնտեղ՝ համագործակցելու: Այստեղ ՀԱՄ-ի պատմությունն է, գործունեությունը, կան ֆորումներ, ազգայնական գրքեր ու հոդվածներ և այլն, կայքէջը եռալեզու է (հայերեն, անգլերեն, ռուսերեն): Ցանկացողները մեզ հետ կարող են կապվել նաև hai-aryan@armline.am  համացանցային էլեկտրոնային կապով.
- Լավ առաջարկ է և «Հանուն Հայրենիքի»-ն հաստատ կլինի այդ շարքում: Այստեղից էլ բխեց մի հարց: Ինչպիսի՞ն է այժմ ՀՀ ազգայնական դաշտի վիճակը:
- Այսօր անընդհատ շրջանառվում է «ՀՀ ազգայնական իշխանությունները» եզրը: Ի նկատի են առնվում մամուլի «բերանն ընկած» հետևյալ ձևակերպումները` «ցեղակրոն ՀՀԿ-ն» և «հայդատական ՀՅԴ-ն»: Այս կազմակերպություններն իսկապես ունեն ազգայնական ծրագրային դրույթներ, նվիրյալ անդամներ, սակայն լինելով իշխանական վերնախավում, պարզորոշ կորցրել են իրենց առաքելությունը և ցավալիորեն խառնել են ազգայնականությունն ու ժողովրդավարությունը, ազատականությունն ու ընկերվարականությունը… Քվեարկում են այնպիսի օրենքների օգտին, որոնք ապազգայնացնում ու այլասերում են ազգը: Չշարունակեմ, քանզի այլակերպումը տեսանելի է նույնիսկ անզեն աչքով: Սա ցավալի է, բայց փաստ է և պիտի ասվի հենց մեր կողմից: Սա տեսնում են նաև սին և իրական ժողովրդավարները, նաև օտարները, բայց միտումնավոր աղաղակում են «ազգայնական իշխանությունների» հակազգային ու հակամարդկային կերպի մասին: Ուստի իրական ազգայնականության (փոքր կառույցներով գործող) խնդիրն առավել քան բարդ է: Այդ կառույցներից մեկն էլ Հայ Արիական Միաբանությունն է: «Ազգայնական իշխանությունները» մեզ չեն սիրում, որովհետև մեր  ու մեզ նմանների առկայությամբ «հոդս է ցնդում» նրան ազգայնական կերպարը, իսկ մնացյալը մեզ չեն սիրում, որովհետև չլինելով իշխանության մաս, մենք արմատապես ավելի ընդդիմադիր ենք այս հասարակարգին, վարչակարգին, քան` իրենք: Իրենք նույն եվրաարժեքներն են դավանում, ինչ ներկայիս իշխանավորները, պարզապես գտնում են, որ իրենք ավելի լավն ու ազնիվ են և ավելի լավ կիրականացնեն ՀՀ ժողովրդավարացումը: Մենք դեմ ենք երկուսին էլ, և կրկնում եմ, գաղափարական ընդդիմություն ենք և’ իշխանություններին, և’ ընդդիմադիրներին: Այս իրավիճակում իրոք ծանր է հայ ազգայնականության վիճակը, սակայն, մնք պարտավոր ենք համախմբված դիմակայել և իրականացնել մեր ազգային առաքելությունը: Հայ Արիական Միաբանությունը հաստատակամ ու վճռական է այս հարցում և միշտ էլ նպաստել է ազգայնականության կայացման գործընթացին և’ հայրենիքում, և’ սփյուռքում:
- Իսկ ընտրություններին չմասնակցելով ՀԱՄ-ը չի՞ կանգնում օրենսդրորեն ակամա լուծարման շեմին:
- Վերջերս Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց ՀՀ կուսակցությունների  մասին օրենքի այն կետերը, որոնք պարունակում էին նման վտանգ, որ կուսակցությունները չմասնակցելով ընտրություններին կամ մասնակցելով ու բավարար ընտրաձայն չհավաքվելով կարող էին լուծարվել: ՀԻմա դրանք հակասահմանադրական ձևակերպումներ են ճանաչվել, քանի որ ընտրությունները միակ գործառույթը չեն, որով պիտի զբաղվեն քաղաքական (առավել ևս՝ գաղափարախոսական) կազմակերպությունները: Չնայած մեր երկրում Սահմանադրական դատարանի որոշումներն էլ են երբեմն անտեսվում, ինչպես սոց.քարտերի պարագայում, երբ այն հակասահմանադրական ճանաչվեց, սակայն դաշնակցական նախարար Աղվան Վարդանյանը և այլոք մսխած գումարների տակ մտած հրաժարվում են դա իրականացնել (իհարկե վերնախավի թողտվությամբ, ում հետ կիսվել են), բայց հուսանք, որ մեր դեպքում կգործի ՕՐԵՆՔԸ:
- Շնորհակալություն, եթե լինենք «հիրուր խետ», միասնությունն ու հաղթանակն անխուսափելի են:
- Դե ուրեմն «հիրուր խետ»` հանուն ազգի զորացման ու հայրենիքի վերամիավորման:

Հարցազրույցը` «Հանուն Հայրենիքի»
9 մարտի, թիվ 8 (52)


Արմեն Ավետիսյանի դատավարությանը վերաբերվող նյութեր


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։