Մարտի 18-ին Արմեն Ավետիսյանը ազատվում է կեղծ մեղադրանքից

   

ազատում

2005թ. հունվարի 24-ին «ազգամիջյան թշնամանք հրահրելու» մեղադրանքով կալանավորվեց եւ մարտի 17-18-ին տեղի ունեցացած դատական երկու նիստերի արդյունքում երեք տարվա ազատազրկման (պայմանական երկու տարվա հսկողությամբ) դատապարտվեց Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը: Այստեղ նպատակային չհամարելով ու չցանկանալով անրադառնալ 1937 թվականի ոճով (այս արտահայտությունը, իմիջիայլոց, հնչեցրել է նաեւ Արմեն Ավետիսյանը, երբ նրան դռնփակ դատական նիստում, առանց իր փաստաբանի ներկայության դատում էին գիշերով՝ ժ. 20-21-ի ընթացքում, «եռյակ» կազմով) դատավարությանը, բառիս բուն իմաստով «սարքած» գործի իրավական կողմին ու բազմաթիվ իրավախախտումներին (մասնավորապես. խախտվել էին մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշպանության մասին կոնվենցիայի 6րդ հոդվածի 3րդ կետի ա/ենթակետը 1, մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2րդ կետը 2, ՀՀ քր. դատ. օր. 202 հոդվածի 3րդ կետը 3, Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիայի 5րդ հոդվածի 1-ին կետի գ/ենթակետը 4, նույն կոնվենցիայի 10րդ հոդվածը 5 եւ այլն), կփորձեմ անրադառնալ «գործի» ազգային-բարոյական կողմին ու նաեւ մեր ազգային անվտանգությանը (ասում եմ ամենայն լրջությամբ) տված օգուտների ու վնասների մասին:

Չգիտեմ ով ում խաղալիքը դարձավ այս գործում՝ ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ-ում հրեական համայնքի (ավելի շուտ՝ կազմակերպության, քանի որ մարդկանց գրանցված թվաքանակը համայնքի կարգավիճակի համար օրենքով բավարար չէ), թե՞ հրեական համայնքը՝ ԱԱԾ-ի, բայց մի բան հստակ է, որ ոչ մի կողմն էլ օգուտ չստացավ այս «Պյուռոսյան հաղթանակից»: ԱԱԾ-ն խայտառակվեց՝ «հանուն ՀՀ ազգային անվտանգության» ձերբակալելով կամավորական-ազատամարտիկ, ՀԱԲ-ի հազարապետ, հետագայում գլխավոր հրամանատարի տեղակալ (գաղափարախոսական գծով), Հայաստանի ազգայանական դաշտի կայացած կառույցներից մեկի ղեկավար, արդի հայ ազգայանականության գործուն գաղափարախոս Արմեն Ավետիսյանին, իսկ հրեական համայնքի որոշ ներկայացուցիչներ իրենց նկատմամբ «թշնամանք հրահրելու» կեղծ մեղադրանք ներկայացնելով հայ ազգայնական քաղաքական առաջնորդին, հենց իրենք իրական ատելություն առաջացրեցին իրենց նկատմամբ:

Թող ներողամիտ լինի Արարիչը՝ Արիացուն ոչ վայել թուլություն ցուցաբերելու համար, իսկ մեր անվտանգության «քրմերը» թող կարողանան զսպել իմ նկատմամբ 226 հոդվածի հատկանիշներով գործ «սարքելու» գայթակղությունը, բայց ես մարդկայնորեն ատում եմ նրանց. չէ’ հրեաներին չէ’, այլ՝ Արմեն Ավետիսյանի դեմ գործ սարքած «հրեաներին»… Մանկությունից ինչքան ձգտել եմ (ավելի շուտ ձգտել են տվել) սիրել թշնամիներիս, չի ստացվել, անկախ ինձանից ատել եմ նրանց (ինչպես ասում են սրտին չես հրամայի) ու ձգտել պատժելու, իսկ շատերն ինձ հետ կհամաձայնեն, որ իմ ընկերոջն ու առաջնորդին ազատությունից զրկել ցանկացողներն իմ բարեկամները չեն կարող լինել… Ի դեպ, սա ոչ միայն իմ, այլ շատ ու շատ այն երիտասարդների կարծիքն է, ովքեր չեն գրում այս թեմայով, որպիսի մեր սիրելի «Հայ Արիները» զերծ պահեն հայհոյանքներից: Ինչեւէ՝ Ռիմա Վարժապետյանը, մեղմ ասած, կարողացավ հրեական համայնքի նկատմամբ ապահովել ոչ դրական վերաբերմունք: Ազիզ Թամոյանը ոչ միայն հերքեց «ազգամիջյան թշնամանքի» առկայությունը, այլեւ իր տղամարդկային ու հավասարակշիռ պահվածքի շհորհիվ եզդիների անունից կարողացավ բավականին ջերմ հարաբերություններ հաստատել մեր ու եզդիական համայնքի միջեւ, իր կողմից նպաստելով նաեւ ճշմարտության կայացմանը: Լրագրող Փիրուզա Մելիքսեթյանն ապացուցեց, թե ինչպիսին պետք է լինի իսկական հայուհին ու լրագրողն ընդհանրապես, իսկ Աննա Իսրայելյանը՝ թե ինչպիսին չպետք է լինի հայուհին ու լրագրողը ու կինն առհասարակ…
Հետադարձ հայացք գցելով «Օսկար»-ի արժանի, «Երկնագույն երազանք» նախնական անունը կրող այս բեմականցման վրա, հաճելիորեն զարմանում եմ վերջաբանի համար: Հակասական է, բայց՝ փաստ, որ գործից շահող դուրս եկան միայն հայ ազգայնականները: Համաձայնվեք, եթերային սակագների այս դաժան պայմաններում, մեր «հարգելի ընկերները» 2 ամիս անվճար գովազդի հնարավորություն ընձեռեցին մեզ, էլ չեմ խոսում տպագիր մամուլի մասին: Իհարկե այս վերջաբանի հաղթանակն ապահովեցին հենց ազգայնականները, քանզի մնացին ամուր, անկաշառ ու անսասան… Ահա սա չէին ակնկալում «գործի» պատվիրատուները, ովքեր սխալվեցին իրենց հաշվարկներում, իրենց արշինով չափելով հայ ազգայնականներին: Դե ինչ, ինձ մնում է այս ներկայացման բոլոր դերասանների հետ համատեղ խոնարհվել հանդիսատեսի առջեւ ու նրանց որոտընդոստ ծափահարությունների ներքո ասել՝ Շնորհավոր Հաղթանակդ, Առաջնո՛րդ (որը բոլորինս է), ու նորոնոր հաղթանակներ քեզ ազգային-գաղափարական, քաղաքական ու միջազգային-ազգամիջյան ճակատներում: Հայաստանը՝ Հայերին, ու առա՛ջ դեպի Տիեզերք՝ դեպի ԱրԱրում…:

1. Մեղադրանքի էությունը պարզ չէ ու անհասկանալի է:
2. Նույնը:
3. Հստակ նշված չի եղել «մեղադրանքի ձեւակերպումը, հանցագործության տեղը, ժամանակը, եղանակը» եւ այլն:
4. Կալանավորման պահին առկա չի եղել Ա Ավետիսյանի կողմից իրավախախտում կատարած լինելու մասին հիմնավոր կասկած:
5. Ըստ այդմ. յուրաքանչյուր ոք ունի ազատ արտահայտվելու իրավունք, ինչպես նաեւ սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ եւ գաղափարներ ստանալու ու տարածելու իրավունք, որը Արմեն Ավետիսյանի դեպքում պարզորոշ խախտվեց:

ՀԱՄ, «Ոգու պահապաններ»

Այս գրառումը հրապարակվել է Երիտասարդական թև, Հ.Ա.Մ. խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։