Վտանգ. Սոցքարտերը «ծնեցին» բիոքարտեր, որոնք էլ «կծնեն» չիպեր… Մարդկանց համարակալումը մարդկության չ

Օրախնդիր՝ ապագայի հրամայականով -

Սոցքարտերը «ծնեցին» բիոքարտեր, սրանք էլ «կծնեն» չիպեր

Ոչ վաղ անցյալում մենք բախվեցինք  «անհատական ծածկագիր», հետո «անհատական քարտ» եւ հետո իբր «բարեփոխված» «սոցիալական քարտ» հասկացություններին:

Երկար ժամանակ հանրության մի մասը պայքարեց ինչպես առանձին մարդկանց անհատական տվյալների, այնպես էլ ազգի ընդհանուր տվյալների մեկտեղ կուտակման եւ դրանք միջազգային հանրություն հորջորջված զանգվածին՝ իրականում «աշխարհի գաղտնի կառավարության» տերերին հրամցնելու դեմ:

Մենք հաճախ ենք հենց մեր ձեռքերով մեր գաղտնիքները հանձնում օտարներին, նաեւ մեր թշնամիներին, որոնք այդ օտարների մեջ են, հետո էլ չենք հասկանում, թե ինչպես են այդ օտարները մեզ ճանաչելով պայքարում մեր դեմ:

Երկար ժամանակ չպահանջվեց, որպեսզի ՀՀ ԱԺ եւ կառավարության անդամները վերջապես հասկանան (եթե իհարկե հասկացան), որ «Անհատական տվյալների մասին» եւ «Սոցիալական քարտերի մասին» օրենքների անկատար լինելը նպաստում է, որպեսզի օտարները տիրապետեն ՀՀ քաղաքացիների անհատական տվյալներին, ինչը վտանգ է ոչ միայն 3-4 մլն. քաղաքացիների, այլեւ մեր պետականության համար: Ազգի մասին համապարփակ տվյալները օտարին հրամցրեցինք՝ օտարի դրամական ներդրումներից ոմանց ախորժակը փակելու հնարավորություն չունենալով: Հետո, իբր հասկանալով օրենքների բացերը, այդ պատգամավորներն ու կառավարության անդամները կատարեցին այն օրենսդրական փոփոխությունները, որոնք պահանջում էր «Ընդդեմ մարդկանց համարակալման» կազմակերպությունը ի սկզբանե: Բայց արդեն ուշ էր, տվյալները վաղուց հասել էին այնտեղ, որտեղից վճարել էին ՀՀ իշխանավորներին՝ ազգը վաճառքի հանելու համար: Գուցե ոչ թե ուշ էին հասկացել այդ չինովնիկները, այլ օրենքների փոփոխությամբ մի նոր շղարշ փորձեցին ստեղծել, որպեսզի մարդիկ հանգստանան՝ իմանալով, թե իբր այլեւս վտանգ չկա…

Հիմա մի նոր վտանգավոր նախաձեռնություն է իրականացվում՝ բիոքարտերի ներդրմամբ, եւ հետզհետե մոտենում է այն վտանգը, որի մասին ասվում էր դեռ «անհատական ծածկագիր» ստեղծելու ժամանակ: Խոսքը մարդկանց չիպավորման մասին է, որն այլեւս ծիծաղելի չէ… Նորի՞ց պատմությունը կկրկնվի, օրենքը կընդունվի, հետո «կբարելավվի» ուշացումով ու՝ այլեւս անիմաստ…

Արման Դավթյան

ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներին, խումբ-խմբակցություններին

ՀՀ  կառավարության անդամներին

Հարգելի պատգամավորներ.

Խնդրում ենք Ձեզ, դե՛մ քվեարկեք նաեւ Պետական մատնադրոշմային գրանցման մասին Կ-1204-27.06.2011-ՊԱ-010/0, հակասահմանադրական նախագծին, որը նախատեսում է օրինապաշտ քաղաքացիներից պարտադիր մատնահետքեր վերցնել, ինչին ծիծաղելի պատճառաբանություն է տրվում:

Ինչպես հայտնի է, մատնահետքերի պարտադիր հավաքումը խախտում է Սահմանադրությունը, անմեղության կանխավարկածը, եւ չի կարող օգնել պայքարել հանցագործների դեմ, քանի որ իսկական հանցագործները կսկսեն գործել ձեռնոցներով, չմոռանալով թողնել հանցագործության վայրում ուրիշ մարդու մատնահետքեր (ինչպես հաճախ եւ լինում է ներկայումս):   

Դա կարող է անել նաեւ իշխանությունը՝ այլախոհներին չեզոքացնելու համար: Անհայտ դիակների նույնականացումը կարելի է կատարել կորած անձանց բարեկամների միջոցով, քանի որ բարեկամների բիոմետրիկ պարամետրերը շատ նման են:

Ակնհայտ է, որ ապագայում  այս հակասահմանադրական՝ մատնադրոշմային գրանցման մեջ բիոմետրիկ փաստաթղթերի ներդրման լոբբիստները կաշխատեն ընդգրկել հասարակության ավելի ու ավելի լայն շերտեր, վերոհիշյալ վատ հանցավոր նպատակների համար գաղտնի՝ մարդկանց հոգեբանական եւ առողջական ստատուսը որոշելու համար, որպեսզի բիոմետրիկ պարամետրերի համակարգչային քննության միջոցով հայտնաբերեն եւ ոչնչացնեն այլախոհներին եւ իշխեն հավերժ: Ուշ թե շուտ կսկսեն մատնահետքեր պահանջել զինապարտներից: Դրա մասին է վկայում Ռուսաստանի փորձը:

Այս նախագծի 5-րդ հոդվածը աննախադեպ ցինիզմով պնդում է, որ դա իբր պաշտպանում է մեր սահմանադրական իրավունքները եւ որ «…մատնադրոշմային գրանցումը չպետք է վտանգի անձի առողջությունը, նվաստացնի նրա պատիվն ու արժանապատվությունը»:

Նշենք նաեւ, որ կան վտանգավոր ծրագրեր՝ հրաժարվելու իսկական փողերից եւ ապագայում ներդնելու էլեկտրոնային փողեր, իսկ նույնականացման քարտը փաստորեն բանկային քարտի դեր է կատարելու՝ լինելով քաղաքացու միակ փողի աղբյուր: Այստեղ, ինչպես գրում էին իրավապաշտպանները, կան մեծ վտանգներ, մասնավորապես, պետությունը իմանալու է քաղաքացու բոլոր գնումների եւ շարժերի մասին, եւ դրանից բացի իշխանությունը (ոչ միայն, խոսքն առավելապես միջազգային իշխանության մասին է) կարողանալու է գաղտնի պատժել այլախոհին՝ գաղտնի հանելով նրա հաշվից ցանկացած գումար, հեշտությամբ շրջանցելով հենց պետության կողմից դրված համակարգի պաշտպանությունը, եւ հնարավոր չի լինելու ապացուցել, թե դա արեց հենց պետությունը:

Այսպիսի էլեկտրոնային գողությունը կարող է տեղի ունենալ նաեւ հակերային հարձակման հետեւանքով:

Այն, որ գոյություն ունեն այդպիսի  ծրագրեր, վկայում է ոչ անհայտ (ազդեցության գործակալ) Չուբայսի առաջարկը ապագայի խանութների մասին, որտեղ գանձապահ չի լինելու, եւ բոլոր վճարումները արվելու են նույնականացման քարտի միջոցով:

Այստեղ նշենք, որ Չուբայսը անցյալում եղել է ազդեցիկ պետական գործիչ, իսկ հիմա ղեկավարում է «Ռոսնանո» կորպորացիան, որն, ի միջի այլոց, արտադրում է հենց այդպիսի չիպեր՝ բիոմետրիկ փաստաթղթերի համար:

Այդպիսի վտանգավոր գաղափարներ հայտարարել է նաեւ ՌԴ կենտրոնական բանկի նախագահ Գրեֆը:

Այսպիսով՝ վտանգը, որ ռեալ փողերը ապագայում կվերացվեն, շատ մեծ է: Այս վտանգավոր նախագծի հետեւում կանգնած են սիոնո-մասոնական կառույցները, որոնք մեծ ազդեցություն ունեն արեւմուտքի տնտեսության վրա:

Եվ, բացի դա, կարող է տեղի ունենալ տվյալների զանգվածային գողություն: Այդպիսի դեպքեր արդեն եղել են արտասահմանում: Ինտերնետում արդեն կա սովորական անձնագրերի տվյալների բազա: Նույնը կարող է լինել եւ բիոմետրիկ փաստաթղթերի դեպքում եւ ունենալ ամենավատ հետեւանքները:

Վերջերս լեհական ֆիրմայի հետ ստորագրվել էր պայմանագիր՝ էլեկտրոնային բիոմետրիկ փաստաթղթեր արտադրելու մասին: Չնայած հակասահմանադրական, մարդու իրավունքները ոտնահարող էլեկտրոնային փաստաթղթերի մասին նախագծերը դեռեւս հաստատված չեն:

Շատերի կարծիքով՝ դա արվում է հոգեբանական ճնշման միջոցով ավելացնելով այս հակասահմանադրական, մարդու իրավունքները ոտնահարող օրենքներն ընդունելու հավանականությունը: Դա նշանակում է, որ նաեւ այս պատճառով բիոմետրիկ պաստաթղթերի ներդրումը հակաօրինական է: Եթե նույնիսկ այս նախագծերն ընդունվեն, ապա դա չի արդարացնի վերոհիշյալ ձեռնածությունները, որոնք քվեարկման ժամանակ ազդում են ընտրության վրա՝ բիոմետրիկ փաստաթղթերի ընդունման օգտին: Այսպիսի պայմաններում առանց դրա էլ հակասահմանադրական, մարդու իրավունքները ոտնահարող, երկրի անվտանգությանը սպառնացող ընդունված նախագծերը մնալու են հակաօրինական:

Խնդրում ենք պատասխանել, Ձեզ արդյոք չի՞ թվում, որ հաշվի առնելով վերոհիշյալ փաստարկները, միանշանակ պետք է մերժվեն նույնականացման քարտերը եւ էլեկտրոնային անձնագրերի նախագծերը, քանի որ այս նախագծերը խախտում են Սահմանադրությունը եւ մարդու իրավունքները, վտանգում են Հայաստանի անվտանգությունը:

Խնդրում ենք Ձեզ  դեմ քվեարկել յուրաքանչյուր նախագծի, որն ուղղակի կամ անուղղակի նպաստում է բիոմետրիկ փաստաթղթերի (նույնականացման քարտերի եւ էլեկտրոնային անձնագրերի) ներդրմանը:

Խնդրում ենք Ձեզ  քայլեր ձեռնարկել այս հակասահմանադրական, մարդու իրավունքները ոտնահարող եւ երկրի անվտանգությանը սպառնացող նախագծերի կանխարգելման ուղղությամբ:  

Նաեւ «Լուսանցք»-ի խմբագրություն ուղարկված այս բաց նամակը տրվել է ՀՀ ԱԺ 131 պատգամավորիներին: Այն ստորագրել են՝

«Բիոքարտերի դեմ հանդես եկող» նախաձեռնությունը (Ռուբեն Ալանակյան – ֆիզ.մաթ. գ.թ., աշխատում է Երեւանի Ֆիզիկայի ինստիտուտում),

Սերգեյ Կասպարյանը (ֆիզ.մաթ. գ.թ.),

Սմբատ Բալայանը (ֆիզ.մաթ. գ.թ.),

Արսեն Ղազարյանը, Լիանա Գրիգորյանը, Իդա Հակոբյանը, Վ. Հարությունյանը, Արսեն Նազարյանը, Հակոբ Թումանյանը, Գոհար Չիլինգարյանը, Լուսա Մեղրաբյանը, Սիրանուշ Պոսոսյանը, Կարեն Սարգսյանը եւ այլք:

Նամակին միացել են Հայ արիական միաբանությունը (ՀԱՄ), Հայ ազգայնականների համախմբումը (ՀԱՀ): Հիշեցնենք, որ ՀԱՄ-ը եղել է նաեւ «Ընդդեմ մարդկանց համարակալման» շարժման նախաձեռնողներից, մինչեւ վերջ պայքարել է անհատական եւ սոցիալական կոչված քարտերի ներդրման դեմ, որոնք այդպես էլ չվերացրին խոստացած ավելորդ թղթաբանությունը եւ քաշքշուկները հանրային կյանքից…

Ի դեպ, մեր ունեցած տվյալներով, «Ընդդեմ մարդկանց համարակալման» շարժման նախաձեռնողներից շատերը ժամանակի ընթացքում «կոտրվեցին» (նաեւ՝ օբյեկտիվ պատճառներով) եւ սոցքարտեր ստացան: Իսկ ՀԱՄ շատ անդամներ եւ նրանց ղեկավարը ցայսօր սոցքարտ չունեն՝ դրանից բխող բոլոր անհարմար իրավիճակային հետեւանքներով…

«Լուսանցք» թիվ 33 (209), 2011թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։