1921թ. Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագիրը

Մարտ 16-ին, ժամը 14.00-ին Հայաստանի գրողների միության դահլիճում տեղի ունեցավ մամուլի ասուլիս. «1921թ. Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագիրը եւ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը» թեմայով:
Նախաձեռնել էին՝
Հայ Արիական Միաբանությունը,
Ազգային Միասնության Ուխտը,
Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցությունը,
Հայաստանի միավորված կոմունիստական կուսակցությունը,
«Ազատ Հայք», «Հույս և Ապավեն» հասարակական կազմակերպությունները և «Միտք» երիտասարդական վերլուծականը: 
Ստորև ներկայացնում ենք Հայ Արիական Միաբանության որոշ տեսակետներ:

Հայ Արիական Միաբանությունը հայտարարում է, որ 1921թ. Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագիրը, որը վերահաստատելով երկարաձգեցին ՌԴ-ն ու Թուրքիան, ոտնահարում է Հայաստանի ու հայության շահերը, ուստի մեզ բարեկամ կոչվեղ ՌԴ կողմից դրա վերահաստատումն առնվազն արհամարանքի դրսեւորում է մեր պետական ու ազգային շահերի նմատմամբ, իսկ այս պայմանագրի չվերանայելու քաղաքականությունն ի վերջո մեզ կդնի երկնտրանքի առջեւ…

Սույն պայմանագրով վիճահարույց դարձած Նախիջեւանի հարցը պիտի իր արդարացի լուծումն ստանա հիշյալ պայմանագրի՝ Հայաստանին վերաբերող կետերի չեղյալ հայտարարումով…
Մեր տեսակետը Նախիջեւանի հարցի մասին:

Նախիջևան.
Արցախի հարցը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մեջ միակ թնջուկը չէ, եւ մեզ առայժմս «պարտադրված» հարեւան պետության հետ լուծելու ենք նաեւ Նախիջեւանի խնդիրը, որը 1921թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրով ապօրինաբար հանձնվել է Ադրբեջանին: Այսօր խախտված են նաեւ այդ պայմանագրի Նախիջևանին վերաբերվող կետերը: Իսկ Նախիջեւանը Ադրբեջանի մարզ է հայտարարվել 1924թ. փետրվարի 9-ին, ընդհամենը Ադրբեջանի կենտգործկոմի որոշմամբ:
Պատմականորեն Նախիջեւանի տարածքը Հայաստանին պատկանելն ապացուցելը որեւէ դժվարություն չի պարունակում, սակայն հայ բնակչության բացակայությունը ներկայումս այդ տարածքում դժվարացնում է հարցի ուղղակի բարձրացումն ու տրամաբանական ծավալումն ու լուծումը:
- Նախիջեւանի հարցի բարձրացումը բխում է ինչպես պատմական, այնպես էլ իրավական անհրաժեշտությունից: 1921թ. մարտի 16-ին կնքված ռուս-թուրքական պայմանագրի (նաև՝ 1921թ. հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրի) մի շարք հոդվածների միակողմանի խախտումներ են արձանագրված, որոնք պետք է հիմնավորապես կարգավորվեն հայ-ռուսական հարաբերությունների ծիրում, եթե այդ հարաբերությունները ձեւականորեն չեն համարվում բարեկամական-ռազմավարական: Չնայած Մոսկվայի պայմանագիրը (Հայաստանին վերաբերող հոդվածները) կնքվել է առանց հայերի մասնակցությամբ, եւ ինքնին ապօրինի է ու մեզ համար ու անընդունելի, այնուամենայնիվ, ներկայումս կարող է դառնալ «շահեկան» հայերիս համար մեր արտաքին քաղաքականության մեջ, եթե Ռուսաստանի Դաշնությունը հստակեցնի իր քաղաքականությունը տարածաշրջանում եւ վերջնականապես ճշտի իր հարաբերությունները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ: Ակնհայտորեն խախտվել է վերոնշյալ պայմանագրի Նախիջեւանի կարգավիճակի մասին հոդվածը. – «Երկու պայմանավորվող կողմերը համամիտ են առ այն, որ Նախիջեւանի մարզը սույն պայմանագրի 1-ն (գ) հավելվածում նշված սահմաններում կազմի ինքնավար տերիտորիա՝ Ադրբեջանի խնամակալության ներքո, պայմանով, որ Ադրբեջանը սույն խնամակալությունը չի զիջի երրորդ պետության»: Սակայն, «համայնավարական եղբայրության» պայմաններում (որը երբեք եւ ոչ մի հարցում շահեկան չեղավ հայերիս համար), Ադրբեջանի կենտգործկոմի որոշմամբ 1924թ. փետրվարի 9-ին Նախիջեւանի մարզը հայտարարվեց ինքնավար (ավտոնոմ) հանրապետություն եւ մտցվեց Ադրբեջանական ԽՍՀ կազմի մեջ՝ որպես նրա անքակտելի տարածք: Այս դեպքում խախտվել է նույնի’սկ անօրինական պայմանագիրը, եւ տարածքային ամբողջականության անձեռնմխելիության իրավունքի մասին խոսելն անհեթեթ է:
 – Նախիջեւանի այսօրվա տարածքը 1918թ. նոյեմբերի 30-ից – 1919թ. հուլիսի վերջերը փաստացի եւ իրավաբանորեն եղել է ՀՀ կազմի մեջ: Իսկ 1919թ. հուլիսից – 1920թ. դեկտեմբերի 2-ը Շարուր-Նախիջեւանը   իրավաբանորեն համարվել է ՀՀ տարածք, բայց փաստացի փոխնիփոխ գտնվել է Ադրբեջանի, Թուրքիայի, առանձին վայրերում (օրինակ՝ Գողթն) ՀՀ վերահսկողության տակ, մինչև 1921թ. ռուս-թուրքական չարաբաստիկ պայմանագրի կնքումը: Այս փաստերը եւս իրավաբանորեն հեռացնում են Նախիջեւանը Ադրբեջանից եւ թույլ են տալիս անդրադառնալ մինչ խորհրդային պատմական անցյալին, որից սկզբունքորեն հրաժարվել է Ադրբեջանը:
 – 1915-1923թթ. հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված քայլերին զուգընթաց՝ Ադրբեջանում հայերի զանգվածային ջարդերի-տեղահանությունների համատեքստում պետք է արծարծել նախիջեւանահայերի ցեղասպանության փաստը, որն իրականացվել է էթնիկական, հոգևոր եւ ֆիզիկական բնաջնջման նպատակով, որի ընթացքում էլ Նախիջեւանը բռնակցվել է Ադրբեջանին: Հետագայում «սպիտակ» ցեղասպանության միջոցով ամբողջապես հայաթափվեց Պատմական Հայաստանի այդ տարածքը: Այս առումով կարծում ենք տեղին կլինի նախիջեւանահայերի ցեղասպանության օր ճանաչել 1988թ. նոյեմբերի 29-ը, երբ վերջին հայը պարտադրմամբ լքեց Նախիջեւանը, իսկ տեղի բնիկ հայերը զրկվեցին արցախահայերի օրինակով իրենց հայրենիքը պաշտպանելու բնական իրավունքից ու հնարավորությունից: 
 – Այս հարցի «աշխուժացման» խնդրում մեծ դերակատարություն կարող է ունենալ Իրանը: Ժամանակին Պարսկաստանի Շահ Աբբաս l-ի (XVll դ. սկիզբ) իրագործած սխալի հետևանքով հիմնականում հայաթափվեց, եւ այդ տարածքը բնակեցվեց մահմեդական եկվորներով…
Իրանի հետ կարելի է համագործակցել նաեւ իրանահայության մի մասին ներկայիս Արեւելյան ու Արեւմտյան Ադրբեջաններ «տեղափոխելու» հարցում՝ հայերին տալով շահագրգիռ արտոնություններ եւ ազդեցիկ դիրք՝ այդ տարածքներում: Սա պետք է կատարվի ի հաշիվ տվյալ տարածքի թուրք-ազերիների՝ Իրանի արեւելյան ծայրամասեր տեղափոխման՝ ապահովելով ՀՀ-ի, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ սահմանների մերձակայքում հայերի թվային գերակայությումը: Սա կմոտեցնի նախկինում գաղթի ենթարկված նախիջեւանահայերին իրենց ծննդավայրին, մինչեւ հարցի դրական լուծումը
Իրանի հետ բանակցային թեմա է նաեւ 1920-ական թվականներին կատարած սխալն ուղղելու՝ Թուրքիա-Նախիջեւան սահմանագլխի թյուրքական «սեպի» (որն առաջացել է տարածքների երկկողմանի փոխանակման հետեւանքով) հարցը: Այս հանգամանքը թուրքերը միշտ կօգտագործեն Նախիջեւան ներխուժելու համար…
Օգտվելով ասուլիսի ընձեռած հնարավորությունից, ներկայացնում ենք մեր տեսակետը նաեւ Արցախի հարցի մասին:

Արցախ.
Ներկայումս մեր կարեւորագույն հիմնախնդիրն է: Այն որքան ճակատագրական է հայերիս առաքելության մեջ, նույնքան էլ կարեւոր է մեր թշնամիների ծավալապաշտական նկրտումներում՝ Հայության Պատմական Հայրենիքը հիմնավորապես «սեփականաշնորհելու», նաեւ՝ գերտերությունների աշխարհա-քաղաքական շահերի տեսանկյունից: Խնդիրն ավելի քան բարդ է քաղաքականապես՝ հատկապես մեր հակառակորդների համար:
Մենք դարերի երկար սպասումից հետո խոսում ենք հաղթողի դիրքից, ուստի թելադրող կողմ ենք, ինչքան էլ ոմանք փորձեն նսեմացնել այդ բացահայտ ճշմարտությունը: Արցախի հարցի քննարկումն իսկ Ադրբեջանի կազմում կամ «ընդհանուր պետության» սահմաններում՝ անընդունելի է, որքան էլ «լավագույն» տարբերակներ առաջարկվեն: Եթե նույնիսկ Միացյալ Արցախի գաղափարն առաջարկվի (ԼՂՀ+Դաշտային Արցախ (Ուտիք, Գանձակ, Շահումյանի շրջան եւ այլն)) Ադրբեջանի կազմում: Որեւէ զիջում, այդ թվում՝ ազատագրված տարածքներից, կհամարվի դավաճանություն: Փախստականների, տարածքների, փոխզիջումների մասին զրույցները պետք է զրույցներ էլ մնան…
Արցախը համայն հայության հարցն է ու նաեւ որեւէ սերնդի «սեփական» խնդիրը չէ: Հայրենիքը հանրաքվեով չի տրվել, որ այդպիսով էլ օտարվի, եւ կրկնվում ենք, մեկ սերնդի չի տրվել, որ այդ սերունդը սոսկ իր բարօրության համար բաժան-բաժան անի մեր արարչական պապական հողերը…
Արցախը, ազատագրված եւ ազատագրվելիք (Հայկական լեռնաշխարհ) միասնական տարածքը Հայ Ազգի Արարչական Բնօրրանն է եւ Հայկական (Նահատակ Նախնյաց) Արյան սնուցիչ «Մարմին»-ը: Այն Հավաքական Հայրենիք է եւ ոչ ինչ-որ մեկի կամ մի խմբի սեփական իշխանական շահերի օգտագործման հողակտոր… Արցախը եւ ազատագրված տարածքները հայրենատիրության լոկ առաջին քայլերն են՝ Ուտիք, Նախիջեւան, Ջավախք եւ Արեւմտյան Հայաստան հայրենատիրության ճանապարհին…
Ուստի այլեւս ոչ մի թիզ Հայրենի Հող չպետք է զիջվի, այլ պետք է լինի հակառակը: Իսկ Միացյալ Արցախը չզիջելու բոլոր հիմքերը կան: Պատմականորեն (ոչ միայն հայոց պատմությամբ) փաստն անժխտելի է, ինչքան էլ թուրք-ազերիները իրենց սրա-նրա ժառանգորդը հռչակեն, այստեղ էլ ամեն ինչ ավելի քան հստակ է: Բարոյական ու հոգեբանական հաղթական գործոնները նույնպես մեր կողմն են, եւ մնում է ամրագրել իրավաբանական հաղթանակը: Բոլոր ազգերը փայփայանքով, նախանձախնդրորեն են վերաբերում իրենց ծագմանն ու հայրենիքին, բայց ահա թյուրքական տարրը վայրենաբար հրաժարվում է դրանցից ու իր այլ սրբություններից՝ այլասերելով նաեւ՝ այլոց սրբությունները… Ուստի սրանց ապացուցելու, հետները բանակցելու միտումներն ունայն են, ստեղծված համատեղ հանձնաժողովներն էլ՝ անիմաստ ու օտարահաճ… Առայժմ մեր խնդիրը Հայաստանի բարեկամներին հիմնավորումներ տրամադրելն է եւ հարցը օրակարգում հայանպաստորեն պահելը… 
- ՄԱԿ-ի նախորդը՝ Ազգերի Լիգան (ԱԼ) 1920թ. իրավացիորեն մերժել է Ադրբեջանի ԱԼ ընդունվելու դիմումը՝ պատճառաբանելով, որ այդ հանրապետությունը չունի.«կայուն կառավարություն եւ չի վերահսկում այն տարածքները, որոնց հավակնում է»: ԱԼ-ն ուրվագծել է նաեւ «Լեռնային Ղարաբաղ» վիճելի տարածքի սահմանները, որոնց խնդիրը պետք է կարգավորվեր Փարիզի Խաղաղության համաժողովում: Ըստ ԱԼ-ի քարտեզի «Լեռնային Ղարաբաղ» վիճելի տարածքի մեջ էին մտնում ոչ միայն ԼՂՀ-ն ու այսօրվա ազատագրված շրջանները, այլեւ՝ Գանձակը, Դաշքեսանը, Խանլարը, Նավթալանը, Գեդաբեկը եւ այլ տարածքներ: Այսինքն, եթե նույնիսկ պատմականորեն շատ հեռու չգնանք, էլի ակնհայտ է, որ առ այսօր ԼՂՀ-ն (հայությունը) փորձել է վերականգնել իր՝ պատմական-օրինական՝ միջազգայնորեն ճանաչված սահմանները, իսկ Ադրբեջանն իր կարճ գոյության ընթացքում երբեւիցե միջազգայնորեն ճանաչված հաստատուն սահմաններ չի ունեցել: «Խորհրդային ժառանգությունից» էլ ինքնակամ հրաժարվել է, չնայած այստեղ էլ չկան իրավական հիմքեր՝ Արցախի ու Նախիջեւանի առումով: Միայն այսքանով ԼՂՀ-ն իրավունք ունի գոնե անկախ գոյատեւման (եթե ոչ՝ Հայաստանին վերամիավորվելու), որին վաղուց է հասել ու մոտ տասնհինգ տարի է (1989թ. դեկտեմբերի 1-ին)՝ հայտարարել է Մայր-Հայաստանին միանալու իր վճիռը: Ուստի ներկայիս Ադրբեջանի սահմաններն ըստ վերոնշյալի՝ ճանաչված են ապօրինաբար…
- 1921թ. հուլիսի 5-ի ՌԿ(Բ)Կ կենտկոմի կովկասյան բյուրոյի որոշումը՝ Արցախի բռնակցումը Ադրբեջանին, նույնպես որեւէ լուրջ իրավական հիմք չի տալիս խորհրդային ժամանակներից եկած, այժմ էլ իբր ԼՂՀ-ն Ադրբեջանի անբաժան մաս դարձրած այդ փաստաթուղթը ճանաչելու եւ միջազգայնորեն ընդունված տարածքային անձեռնմխելիության իրավունքով առաջնորդվելու համար: Իսկ եթե, այնուամենայնիվ փորձ է արվում բանակցություններում դա համարել կատարված փաստ, ապա ԼՂՀ-ն ներկայումս «դե ֆակտո եւ դե յուրե» անկախ է, նույնիսկ ավելի՝ քան աշխարհի շատ «իրական» պետություններ: 1991թ. սեպտեմբերին հռչակվել է որպես ԼՂՀ՝ նախկին ԼՂԻՄ-ի և Շահումյանի շրջանի տարածքներում, մոտ 207,7հզ. բնակչությամբ և 5հզ.քառ.կմ տարածքով, իսկ մինչ այդ Հայաստանին վերամիավորվելու փաստն ավելի խոսուն է: Մի խոսքով, դեռ ավելի վաղ ԼՂԻՄ-ի պատգամավորական խորհուրդն իր՝ 1988թ. փետրվարի 20-ի որոշման համաձայն, հենվելով ազգերի ինքնորոշման միջազգային իրավունքի վրա, ԼՂԻՄ-ը դուրս է բերել Ադրբեջանի կազմից և հայտարարել միացված Հայաստանին՝ որպես նրա անբաժան մաս: Իսկ 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքում ԼՂՀ-ն հռչակվեց անկախ պետություն, շուրջ 108.6հզ. մասնակիցներից 108.5հզ.-ն վճռաբար «այո» են ասել (ընդամենը 21-ը՝ ոչ): Համոզված ենք, որ գոնե սա կովբյուրոի կամայական որոշումից առավել իրավական քայլ է, եթե չասենք՝ զուտ իրավական:
- Իրավաբանական «ճեղքվածք» կա սույն հարցում եւս, Ադրբեջանը հրաժարվել է «խորհրդային իրավական անցյալից» եւ իրեն համարել է 1918-1920թթ. մուսավաթական Ադրբեջանի իրավահաջորդը: Նույն թվականներին Արցախում իշխանությունը Հայոց Ազգային Խորհրդի ձեռքում էր: 1920թ. ապրիլի վերջերին մարզում հաստատվեցին խորհրդային կարգեր, 1921թ. հուլիսին եղավ կով.բյուրոյի տխրահռչակ որոշումը, եւ միայն 1923թ. հուլիսի 7-ին Արցախի լեռնային մասը հռչակվեց ինքնավար մարզ՝ Ադրբեջանական ԽՍՀ կազմում: Սրանով Ադրբեջանի հանրապետության հռչակագիրը (նաեւ արդեն նշված Ազգերի Լիգայի դիրքորոշումը) մեզ է «վերադարձնում» Արցախը (նաեւ՝ Նախիջևանը), կամ գոնե իրենից իրավացիորեն «հեռացնում» է մեր պատմական տարածքները, նաեւ՝ Ուտիքը (այսօր՝ Դաշտային Արցախը): Իսկ ինչ մնում է խորհրդային ժամանակների անօրինականություններին, լենին-ստալինյան ստոր բռնարարքներին, ապա դրանք լավագույնս հայտնի են ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին ու ՆԱՏՕ-ին եւ միջազգային դատարաններում ու այլ ազդեցիկ ատյաններում արդարացի քննարկումների կարիք ունեն դեռեւս… Կամ էլ չունեն արդեն:

Հայ Արիական Միաբանություն
16.03.2007թ.

 

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։