Համաշխարհային տզրուկների համամարդկային հայացքները

ԱՄՆ նախագահ Բ. Օբաման դեռ փորձում է հաշտեցնել Թուրքիային եւ Իսրայելին: Սպիտակ տան ներկայացուցիչները շահագրգռված են այս հարցում, քանի որ երկու երկրներն էլ Մերձավոր Արեւելքում պաշտպանում են ԱՄՆ շահերը եւ նրանց առճակատումը կարող է վնասել Արեւմուտքի ծրագրերը: Այդ հակասությունից, հնարավոր հակամարտությունից կարող են շահել արաբական եւ իրանական իսլամական արմատական ուժերը, ինչից էլ վախենում են Վաշինգտոնում:

Իսկ Թուրքիայի վարչապետ Էրդողանը, իսլամական եւ արաբական աշխարհների աջակցությունն ստանալու համար, շարունակում է Իսրայելի վրա ճնշում գործադրել՝  պաղեստինյան հիմնախնդիրը լուծելու համար: «ՄԱԿ-ի կողմից Իսրայելի վրա ճնշման գործադրումը կլուծի Պաղեստինյան պետության ստեղծման խնդիրը»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետը:

Հետաքրքիր է, որ պարբերաբար միջազգային զլմ-ները լուրեր են տարածում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հրեա լինելու եւ այդպիսով իրանական հակասիոնիստական պայքարը շինծու ներկայացնելու համար: Անգամ նշում են, թե Իրանի ղեկավար համակարգում կան ազգությամբ հրեա պաշտոնյաներ, ինչը հաստատ պիտի չլիներ ընդգծված հակասիոնիստական երկրում…

Վերջերս էլ, մինչ սպանվելը, Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆիի մասին խոսեցին, իբր նա էլ հրեա է: Հրեա բարեկամներ ունի Իսրայելում:  75-ամյա Գիտա Բոարոն «Իսրայել-խա-Յոմ» թերթին տված հարցազրույցում պնդել է, որ «Քադաֆիի տատիկը իր տատիկի քույրն է եղել… Նա հրեա է եղել, դարձել է մահմեդական եւ ամուսնացել տեղի շեյխի հետ: Նա երեխաներ է ունեցել, իսկ Մուամարը նրա թոռն է, այնպես որ նրան կարելի է հրեա համարել, քանի որ նրա տատիկը հրեա է եղել»,- հայտնել է նա: Բոարոն հիշել է, որ փոքր տարիքում խաղացել է Քադաֆիի հետ. «Նա լավ տղա է եղել: Ես նրան տեսել եմ նախքան ընտանիքիս Իսրայել տեղափոխվելը: Նա 7 տարեկան էր, իսկ ես՝ 13»: Բոարոն, եւ ոչ միայն նա, կարծում է, որ «Քադաֆին միշտ սիրել է հրեաներին եւ նրանց ոչ մի վատություն չի արել»:

Իհարկե ԻԻՀ նախագահի մասին այսպիսի սրտաճմլիկ պատմություններ չկան, բայց նա շարունակում է ղեկավարել իր երկիրը, իսկ հրեաներին սիրող եւ վնաս չտված Քադաֆին նպատակայնորեն սպանվեց…

Հետաքրքիր է, որ ֆաշիստա-նացիստական Գերմանիայի հիմնադիր Ադոլֆ Հիտլերը նույնպես 1/4-ով հրեա էր եւ նրա հարազատները՝ Հիտլեր ազգանունով, շարունակվում են բնակվել Իսրայելում… Մասոնա-կոմունիստական առաջնորդ, ԽՍՀՄ հիմնադիր Վլադիմիր Լենինն էլ 1/2-ով էր հրեա, բայց նրա բարեկամների մասին Իսրայելում դեռ չեն խոսել… Սակայն, նրա բախտը չբերեց՝ նրան էլ գնդակահարեցին:

Թուրքերի հայր Աթաթուրքի հրեա լինելու (ծպտյալ (կրիպտո) հրեա) հանգամանքը նույնպես հայտնի է, եւ հանրահայտ է, թե ինչպես ու ինչ նպատակով նա ստեղծեց երիտթուրքական իշխանությունը՝ տապալելով սուլթանին:

Գուցե այս ամենը, հատկապես վերջինը «հիշելով», Անկարան դեռ չի հանգստանում եւ անգամ կարծիք կա, թե Թուրքիան կարող է անակնկալ լայնածավալ (նաեւ ռազմական) գործողություններ սկսել Իսրայելի դեմ:

Ահա թե ինչու է Վաշինգտոնը «մոռացել» հայ-թուրքական արձանագրությունների թուրքավարի տապալումը պաշտոնական Անկարայի կողմից, եւ հանդուրժողաբար փորձում է կարգավորել նեոօսմանական Թուրքիայի եւ նեոսիոնիստական Իսրայելի հարաբերությունները…

Ահա եւ ժողովրդավար Միացյալ Նահանգների մարդկային վերաբերմունքի եւս մեկ ակնհայտ դրվագ՝ ուղղված հրեա-թուրքական կամ սիոնիստա-պանթուրքիստական ծրագրերի հետեւորդների հաշտեցմանը, իհարկե՝ հանուն եւ վասն համամարդկային բարօրության…

Այս ամենը, ինչպես ասում են՝ շատ ծիծաղելի կլիներ, եթե անչափ տխուր չլիներ…

Արման Դավթյան

Վիրավորանքի եւ փառավորման արանքում

Վերջերս Չեխիայի մայրաքաղաք Պրահայում տեղի է ունեցել Եկեղեցիների եվրոպական խորհրդի կենտրոնական կոմիտեի ժողով եւ քննարկվել են Եվրոպական երկրներում քրիստոնեական եկեղեցիների առջեւ ծառացած մարտահրավերները դիմագրավելու ուղղությամբ համատեղ առաքելություն իրականացնելու վերաբերյալ մի շարք խնդիրներ: Մասնակցել է նաեւ Հայաստանյայց առաքելական եկեղեցու ներկայացուցիչը: Եվ կոմիտեի ժողովից հետո, փոխանակ զորանար աղանդավորական կազմակերպությունների դեմ եկեղեցական պայքարը, եվրաարժեքները մեզ պարտադրում են, որ «աղանդավոր» բնորոշումը քրեորեն հետապնդելի արարք համարվի, որպեսզի մենք աղանդավորին աղանդավոր ասելով չնեղացնենք այլեւս…

Արեւմուտքի սփրթնած դեմքերով (այլ գույն չկարողացա տալ – Վ.Ն.) «գերզարգացած» իմաստակները կարծում են, թե մեր տան դռները կարող է ամեն ոք իր տխմարությունը քարոզելու համար թակել, երբ ուզի ու նաեւ պարբերաբար, ու անգամ այն բանից հետո, երբ զգուշացվում է, որ այլեւս զզվեցնում է… Ու մենք պետք է համբերատ
ար լինենք եւ շարունակենք միայն բացել-փակել մեր տան դռները՝ այդ տխմարությունները բարեհամբույր լսելով, քանի որ եվրաարժեքների կրողներ ենք… Դե արի այս անգույն եվրազազրախոսներին բացատրի, որ եթե իրենց նախնիները, ըստ Դարվինի ուսմունքի, կապիկից են առաջացել, ապա մեր նախնիները արարվել են որպես մարդ տեսակ եւ թքած ունեն այդօրինակ «եվրաարժեքների» ու «եվրամտածողության» վրա: Անգամ եթե դրանք կկոչվեն ասիա-աֆրիկյան արժեքներ կամ՝ ավստրալիո-լատինաամերիկյան, կապ չունի, տխմարությունը մարդատեսակով կամ կապկատեսակով չի արժեւորվում:

Եվ ՀՀ ԱԺ-ում նախատեսված «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը եվրաչինովնիկների սրտով չէր, քանզի հոգեորսությունը կարող է վնաս կրել, խանգարվել եւ մեր դռները օրումեջ թակող անդուր դեմքերին կարող ենք դրանից հետո օրենքով պատժել…

«Աղանդ» բառը երբ եկեղեցին է օգտագործում, աղանդավորները փորձում են մի կերպ հասկանալ դա, ասում են՝ վաղուց հայոց հին հավատի՝ արիադավանության հետեւորդներին էլ հեթանոսներ են ասում, եւ ասորերեն են ասում (հեթանոս-էթնոս-ազգ)՝ գուցե կիսաասորի-կիսապարթեւ Գրիգոր խավարիչի (լուսավորիչ հորջորջյալ) մայրենի լեզվի հանդեպ հարգանք տածելով: Բայց երբ քաղաքացիական անձինք, հատկապես պաշտոնյաներն են գործածում «աղանդավոր» եզրը, պարզվում է՝ աղանդավորականների մի մասը նվաղու՜մ է անարգանքից եւ սրտի ծակոցներից… Իսկ շատերն էլ հասկացել են, որ եթե աղանդավոր ասելով վիրավոում են, ապա հեթանոս ասելով, թեկուզ առանց հասկանալու, դիմացինին ազգի-ազգային հավատի հետեւորդ են կոչում, ուստի ոչ թե վիրավորում, այլ՝ փառավորում են…

Վահագն Նանյան

եվրահայացք. ու՞մն են հայկական խաչքարերը

Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը 2-րդ դիմումն է հղել UNESCO-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովային՝ կապված հունիսին UNESCO-ի՝ Փարիզում կազմակերպած խաչքարերի ցուցահանդեսի շուրջ տեղի ունեցած աննախադեպ միջադեպի հետ: ԵՀՄՖ-ն կազմակերպում է միջոցառումների շարք, այդ թվում ծրագրում է այդ ցուցանմուշների ցուցադրումը մի շարք երկրների խորհրդարանների սրահներում, ինչպես նաեւ «մշակույթային ցեղասպանության» շուրջ նստաշրջաններ է կազմակերպում Եվրոպայի ամենահեղինակավոր ֆորումներում: ԵՀՄՖ-ն փորձում է հասնել «մշակութային ցեղասպանություն» իրավաբանական եզրի պաշտոնական ճանաչմանը եւ դրանից բխող իրավաբանական հիմունքների օրինականացմանը:

UNESCO-ի գլխավոր քարտուղարին հղված նամակում Ա. Գրիգորյանը նշել է. «Հարգելի տիկին Բոկովա, ս/թ հունիսի 20-ի նամակով ԵՀՄՖ-ն դիմել էր Ձեզ՝ արտահայտելով իր խիստ բողոքը Փարիզում, հունիս ամսին, UNESCO-ի կողմից կազմակերպված խաչքարերի ցուցադրման միջոցառման ժամանակ տեղի ունեցած սկանդալային դեպքի շուրջ: Մինչ այսօր մենք չենք ստացել Ձեզնից պատասխան մեր կողմից բարձրացված հարցերի շուրջ: Մենք կրկին դիմում ենք Ձեզ պարզելու, թե ինչ իրավունքի համաձայն UNESCO-ն ինքնագլուխ պահանջել է հեռացնել խաչքարերի տեղանունները ցույց տվող գրությունները եւ ինչ պատճառների հիման վրա է ընդունվել այս կասկածելի որոշումը»:

ԵՀՄՖ-ն՝ որպես Եվրոպայի հայկական կազմակերպությունները եւ միությունները ներկայացնող գլխամասային կազմակերպություն, հայտնել է իր կտրուկ բողոքը եւ զայրույթը կատարված դիտողություններին պատասխան ու բացատրություն չստանալու կապակցությամբ եւ նշել է, որ խաչքարերի տեղանունները ներկայացնող ետգրությունների հեռացումն ու կատարվածի շուրջ բացատրության բացակայությունը ոչ այլ ինչ է, քան սադրանք: «UNESCO-ի այսպիսի վարքը ներկայացնում ենք բոլոր հնարավոր համաշխարհային զլմ-ներում որպես բացառիկ բացասական երեւույթ՝ մինչ Ձեր կողմից չտրվի բավարար բացատրություն կատարվածի շուրջ»,- նշված է նամակում:

ԵՀՄՖ-ն արդեն սկսել է UNESCO-ի կողմից կատարածի դեմ եւ ԵՀՄՖ-ի պահանջը սատարող օն-լայն ստորագրահավաք՝ այս միջադեպը միջազգային զլմ-ների միջոցով համաշխարհային քննարկման ներկայացնելու համար: Պահանջվում է նաեւ կատարվածի մեղավորներին պատասխանատվության ենթարկել եւ այս նախադեպը չունեցող քայլի մանրամասների մասին հանրությանը բարձրաձայնել:

Հիշեցնենք, որ թուրքերն էլ Արեւմտյան Հայաստանի տարածքում աշխատանքներ են տանում հայկական հին հուշարձանների ու կառույցների վրայից հայերեն գրությունները եւ նշանները մաքրելու ուղղությամբ: Սակայն այս մասին դեռ լռություն է…
Նարե Մշեցյան
 

Վտանգ. Պետական մոտեցման սպասումով

Հայաստանում քրիստոնեական կրոնից շեղված աղանդավորական կառույցներից բացի սկսել են վխտալ տարբեր հոգեխեղ եւ սեռախեղ կազմավորումներ, եւ մեզանում այլեւս կարիք չի զգացվում դրանցից շատերի մասին կարդալ համացանցում կամ զլմ-
ներում:

«Ընդդեմ քայքայիչ աղանդավորական շարժումների» եւ ի պաշտպանություն Հայ Առաքելական եկեղեցու, պարբերաբար տեղի են ունենում բողոքի երթեր եւ այլ միջոցառումներ, սակայն արդյունք չկա: Աղանդավորական եւ տարբեր կասկածելի կազմավորումները շարունակում են գործել եւ դեռ ավելանալ:

Տասնյակ հազարավոր ստորագրություններ են հավաքվել, կցվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին հասցեագրված նամակներին, որոնցով վերջիններից պահանջում են հստակ դիրքորոշում ցուցաբերել օր օրի ավելացող կրոնական անհասկանալի կազմակերպությունների նկատմամբ: Բայց էլի արդյունք չկա…

Անգամ առանձին կառույցների դեմ ուղղված բողոքներ են լինում, օրինակ ՀՀ եւ ԱԺ նախագահներին կոչ էին անում սահմանափակել «Եհովայի վկաներ» կազմակերպության գործունեությունը՝ «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով կամ սահմանափակել աղանդավորական հոգեորսությունը: Բայց արձագանքներ չկան:

Վերջերս աղանդների դեմ երթի մասնակիցները նաեւ թռուցիկներ էին բաժանում անցորդներին՝ որոնցով տեղեկացնում էին «աղանդների վտանգի» մասին եւ հորդորում խուսափել «հոգեւոր թակարդներից»: Անցորդներին բաժանվող թռուցիկների վրա ցուցակագրված էին «քայքայիչ աղանդներ» որակված 20 կրոնական կազմակերպությունների անունները՝ «Վտանգավոր է» խորագրով:

Հանրային պայքարը սակայն կարիք ունի պետական մոտեցման: Իսկ այդ մոտեցումը հենց հանուն պետության գոյության եւ հարատեւման է…

Արման Դավթյան
Հաջողության գաղտնիքը՝ Թայլանդում

«Panorama.am»-ը տեղեկացնում է, որ Թայլանդի տաճարներից մեկում հավատացյալներին եւ բոլոր անցորդներին առաջարկում են իրենց վրա փորձարկել հուղարկավորության ծեսը:

Այդ խորհրդանշական արարողությունը կատարվում է, որպեսզի մասնակիցներն ազատվեն անհաջողություններից ու սկսեն կյանքը նոր էջից…

Ըստ արտասահմանյան զլմ-ների, անցորդներին առաջարկում են պառկել դագաղում, նույն այդ ժամանակ մոտիկ մարդիկ կանգնում են դագաղի կողքը եւ խնդրում, որ «հանգուցյալին» լքեն դժբախտություններն ու անհաջողությունները, փոխարենը գա հաջողությունն ու լինեն հաջողակ:

Իր հերթին վանականը «հանգուցյալին» ծածկում է սավանով, «հավաքում» է դժբախտությունները, այնուհետ թափ տալիս դրանք:

Արարողության ավարտին «հանգուցյալը» դուրս է գալիս դագաղից ու ստանում տաճարի ղեկավարի օրհնությունը, հրաժեշտ տալիս անհաջողությանը այսօրինակ «հուղարկավորության» միջոցով…

Մեր «գնա մեռիր՝ արի սիրեմ»-ը փոխարինել են «գնա մեռիր՝ հաջող եղիր»-ով…

Արտակ Հայոցյան
Հակամուսուլման «թուրքական շները»

«Թուրքիան աշխարհի բոլոր մուսուլմանների մեջքին դանակ է խրել»,- ըստ «Միգնյուզ» լրատվական գործակալության, Թեհրանում կայացած ուրբաթօրյա աղոթքի ժամանակ հնչեցրած ելույթում բարձրաձայնել է Այաթոլլա Նասեր Մակարեմ Շիրազին՝ մեկնաբանելով ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթը:

Այդ ելույթում Թուրքիայի կառավարության ղեկավարը նշել է, թե Թուրքիան խնդիրներ ունի ոչ թե Իսրայելի եւ Սիրիայի ժողովուրդների, այլ այդ երկրների իշխանությունների հետ:

«Թուրքիայի իշխանությունները հավաստիացնում են, որ չունեն որեւէ բարեկամական հարաբերություններ Իսրայելում գործող վարչակարգի հետ, սակայն նրանց գործողությունները հակառակն են վկայում»,- հայտարարել է իրանցի բարձրաստիճան հոգեւորականը եւ հավելել. «Թուրքական շները իրականացնում են այն քաղաքականությունը, որն իրենց թելադրում են ամերիկյան եւ սաուդյան տերերը»:
Կարեն Բալյան
 

Ինչպես են այլասերում երեխաներին…

Համացանցում հայտնվել են Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգ քաղաքում մեծ աղմուկ բարձրացրած աղանդավորական խմբավորման գործունեությանը վերաբերող բացառիկ լուսանկարներ:

Հիշեցնենք, որ այս խմբավորման ղեկավարները երեխաներին ստիպում են զանգվածային սեքսով զբաղվել, հայհոյել, ամուսնանալ եւ դիմել մի շարք այլ այլասերված արարքների…

Գոհար Վանեսյան

«Լուսանցք» թիվ 38 (214), 2011թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։