Ահազանգ – Մարդկանց չիպավորման նախավերջին փուլում ենք

ԱԺ-ում  կենսաչափական փաստաթղթերի ներդրման կողմնակիցները չեն կարողացել պատասխանել Հայ Արիական միաբանության ներկայացուցիչների հարցերին

ԱԺ-ում հանրային լսումների միակողմանի լուսաբանումը մամուլում կենսաչափական (բիոմետրիկ) նույնականացման փաստաթղթերի ներդրումն արդարացնելու փորձ է:

Անօրինական եւ վտանգավոր բիոմետրիկ փաստաթղթերի ներդրումը օրինականացնելու համար բիոմետրիկ փաստաթղթերի լոբբիստները որոշեցին կազմակերպել քաղաքական շոու, որպեսզի համոզեն ՀՀ բնակչությանը եւ պատգամավորներին, թե իբր ամեն ինչ կարգին է, բոլոր կողմերի կարծիքները հաշվի են առնված եւ բիոմետրիկ փաստաթղթերի նախագծերն իբր թերություններ չունեն:

Դրա համար իշխանությունը կազմակերպեց հանրային լսումներն այնպես, որպեսզի բիոմետրիկ փաստաթղթերի քննադատողների պարզաբանումներն ավելի սահմանափակ լսարան ունենան, քան այդ փաստաթղթերի լոբբիստները:

Այսինքն, կանոնակարգով այս փաստաթղթերի կողմնակիցներին արտահայտվելու համար տրված էր զգալիորեն ավելի շատ ժամանակ, իսկ իրավապաշտպաններին եւ հանրային լսումների մասնակիցներին ելույթների համար տրված էր ընդամենը 2-3 րոպե: Մինչդեռ լսումներին ընդամենը 1 ժամ ավելի տրամադրելու ցանկությունը թույլ կտար իրապես լսել բոլո՛ր կողմերի կարծիքները……

Սակայն բիոմետրիկ փաստաթղթերի լոբբիստների ամենակարեւոր առավելությունն այն էր, որ զլմ-ները միակողմանի լուսաբանեցին տվյալ լսումները (բացառությամբ 1-2 լրատվամիջոցի)՝ ներկայացնելով միայն բիոմետրիկ փաստաթղթերի լոբբիստների տեսակետները, ովքեր բնականաբար խոսում էին միայն բիոմետրիկ նախագծերի կասկածելի եւ արհեստականորեն ստեղծված առավելութունների մասին՝ շրջանցելով հակասամանադրական ու վտանգավոր բիոմետրիկ փաստաթղթերի իրական նպատակն ու բնույթը: ԱԺ կայքում հանգամանալից ներկայացված էին օրինագծի պաշտպաններ Ա. Օսիկյանի եւ Ա. Գուլյանի ելույթները, սակայն իրավապաշտպանների, բիոմետրիկ փաստաթղթերի հակառակորդների ելույթների մասին գրված էր ընդամենը 2 տող. «Իրենց ելույթներում ոլորտի պատասխանատուները անդրադարձան օրինագծի վիճահարույց եւ հակասական դրույթներին, ներկայացրին առաջարկներ ու դիտողություններ»:

Սա  խաբկանք է, քանի որ «ընդգծում» է, թե իբր դեմ մասնակիցներ չկան եւ միայն «վիճահարույց ու հակասական դրույթների» ուղղման մասին է խոսք եղել:

Ուշադրություն հրավիրենք այն հանգամանքին, որ բիոմետրիկ փաստաթղթերի ներդրման լոբբիստները չեն կարողացել պատասխանել կենսաչափական նույնականացման փաստաթղթերի ներդրմանը ԴԵՄ (ընդգծենք, որ դեմ են, ոչ թե փոփոխման կողմնակից) բազմաթիվ հարցերին:

Մասնավորապես, Ա. Օսիկյանը չի պատասխանել «Քրիստոնյաններն ընդդեմ համարակալման» կազմակերպության ղեկավար Խ. Ստամբոլցյանի հարցին, թե ինչու լեհական ֆիրմայի հետ արդեն ստորագրվել է պայմանագիր էլեկտրոնային բիոմետրիկ փաստաթղթեր արտադրելու մասին, այն պարագայում, երբ հակասահմանադրական, մարդու իրավունքները ոտնահարող էլեկտրոնային փաստաթղթերի մասին նախագծերը դեռ հաստատված չեն: Շատերի կարծիքով՝ դա արվում է հոգեբանական ճնշման միջոցով նախագիծն ընդունելու հավանականությունը ամրապնդելու համար: Այսպիսի պայմաններում, առանց այդ էլ հակասահմանադրական, մարդու իրավունքները ոտնահարող, երկրի անվտանգությանը սպառնացող այլ նախագծերի կողքին կավելանա եւս մեկը:      

Ռ. Ալանակյանի (ներկայացուցիչ Հայ Արիական միաբանության կողմից) եւ Խ. Ստամբոլցյանի հարցերին Ա. Օսիկյանն ու Ա. Գուլյանը չկարողացան սպառիչ պատասխաններ տալ (հատկապես այն մասով, որ Մեծ Բրիտանիայում հրաժարվել են նույնականացման քարտերից, իսկ նույնականացման քարտերի մասին օրենքն անվավեր են ճանաչել ու ոչնչացրել պետռեգիստրը, նույնպես մնաց առանց մեկնաբանության):

Հիմա պնդում են, որ նույնականացման քարտը լինելու է ոչ պարտադիր, սակայն հարց է առաջանում, դա կլինի՞ կամովին նաեւ այն անձանձ համար, ովքեր արդեն 16 տարեկան են: Ա. Օսիկյանը հաստատեց, որ այո, կարող են չստանալ նույնականացման քարտը՝ ստանալով սովորական անձնագիր: Իսկ այն հարցին, թե կարո՞ղ են մարդիկ հրաժարվել նույնականացման քարտից՝ պատասխանեց. «Դա նախատեսված չէ, բայց կարծես թե՝ այո»: Այսպիսի կարծեսներ շատ եղան…

Բոլորս լավ ենք հիշում սոցիալական քարտերի ներդրման պատմությունը, երբ իբր կամավոր սկզբունքով էր, բայց հետո պետական համակարգը ստիպեց դրա կիրառումը՝ կենցաղային պայմաններում այդ քարտի կարեւորությունը բարձրացնելով…

Հարցեր եղան, թե ինչ հեռավորության վրա կարելի է հայտնաբերել RFID-չիպը: Ա. Օսիկյանը հաստատեց, որ անձնագրում իսկապես RFID-չիպ է լինելու, սակայն նույնականացման քարտում չիպը լինելու է «կոնտակտային եւ չի ունենալու անտենա»:

Զարմանալի է, ինչպես
են փորձում թաքցնել, որ չիպը ռադիոկայան է եւ որոշված է պարզապես ժամանակավորապես հրաժարվել ռադիոհաղորդիչ չիպերից նույնականացման քարտում՝ հենց աղմուկից եւ իրական նպատակների բացահայտումից խուսափելու համար:

Մեր կարծիքով, ուշ թե շուտ, միեւնույն է՝ այս հարցում ամեն ինչ դառնալու է պարտադիր, եւ կոնտակտային չիպը նույնականացման քարտերում կփոխարինեն RFID-չիպով: Այսինքն, դա միայն ժամանակավոր խաղ է, ինչպես նշեցինք սոցիալական քարտի դեպքում:

Որոշ երկրներում նույնականացման քարտերում չիպը հենց RFID-չիպ է: RFID-ը թարգմանաբար նշանակում է կարդացող, ինչն էլ լինելու է դրա գործը՝ կարդալ եւ ուր հարկն է փոխանցել բոլոր տվյալներն ու տեղադրված փաստաթղթերը:…

Այսպես սոցքարտերը գործադրվեցին բոլորին վարժեցնելու համար բիոմետրիկ փաստաթղթերին: Մարդկանց համարակալումն ու չիպավորումը դանդաղ, բայց հաստատուն քայլերով իրականացնում է աշխարհի գաղտնի կառավարությունը՝ սիոնա-մասոնական եւ այսօրինակ ուժերի օժանդակությամբ:

ԱԺ-ում կազմակերպված հանրային լսումներում պատասխանելով իրավապաշտպանների հարցերին, թե ինչ հեռավորությունից կարելի է կարդալ տվյալները RFID-չիպից, Ա. Գուլյանը նշեց՝ 1 մետրի կարգի, կամ նույնիսկ սանտիմետրի կարգի հեռավորություն: Սակայն, մեր հարցին, թե հայտնի՞ է Գուլյանին, որ հեռավորությունը կախված է RFID-կարդացիչի (RFID-rider) հեռավորությունից, որ կան աշխատանքներ, որտեղ ապացուցված է, որ արդեն ստացված հզորությունից 66 մետր հեռավորությունից կարդացվում է (եւ ավելի շատ, եթե չլինեն որոշ խոչընդոտներ ռադիոալիքների համար, նայել՝ http://www. rfid-news.ru/art009.htm), հետեւեց բացասական պատասխան:

Տրվեցին հարցեր չիպերի, նաեւ տվյալների բազայի անվտանգության մասին: Նշվեց, որ հակերները բացել էին նույնիսկ ՆԱՏՕ-ի կամ Պենտագոնի կայքերը, եւ խոստումները անձնական տվյալների պաշտպանության մասին պարզապես ծիծաղելի են: Գուլյանին հայտնի չէր նաեւ այն փաստը, որ հոլանդական հակերները մի քանի ուրիշ համակարգչահեն խմբերի հետ կարողացել են կեղծել չիպի տվյալները հեռավորության վրա: Այդպիսի մի քանի խումբ, օգտագործելով սովորական RFID-կարդացիչները, խանութներից կարողացել է ներխուժել չիպերի պաշտպանական համակարգ, անգամ կեղծել բիոմետրիկ անձնագրերը (նայել՝ ԽՏՎՎպՐրՈվՑՕ, N218 (3549), 22.11.2006. Թ.կ. ՂՌսՌՎՏվՏՉ, ճպսՏՉպՍ ՊՏսՋպվ ՏրՑՈՉՈՑՖրÿ փպսՏՉպՍՏՎ, 2009):

Մեր հարցերը փաստացի էին եւ արդարացված, անգամ այն լեհական չիպը, որը պիտի օգտագործվի, դրա կառուցվածքի մասին մեզ ոչ մի բան հայտնի չէ:

Մեր այս դիտարկմանը ի պատասխան, պետական ներկայացուցիչներից պատասխանեցին, թե իբր դա բոլորը չեն կարող արտադրել, սակայն մենք (Հայ Արիական միաբանության ներկայացուցիչներս) նշեցինք մի քանի երկիր: Հայաստանը չի կարող, իհարկե, դեռ սեփական չիպը արտադրել, իսկ այլ երկրների արտադրած չիպերը կարող է եւ լրացուցիչ գաղտնի ծրագրեր կամ վնասարար հնարավորություններ ունեն, որոնց մասին նույնպես տեղյակ չենք պետականորեն… Երաշխիք էլ չկա, որ արտադրող կողմը, անհրաժեշտության դեպքում, չի «կոտրի» իր կողմից ստեղծած չիպի պաշտպանվածությունը:  

Իրավապաշտպանների հարցերին, թե ինչ է լինում հանձնած մատնահետքերի հետ օդանավակայաններում, պատասխան տրվեց, թե մատնահետքերը կպահեն 20 օր եւ հետո կջնջվեն:

Այս պնդմանը գրեթե ոչ ոք չհավատաց: Իսկ ջնջելը հնարավոր չէ ստուգել: Եվ այդ մտավախությունը նույնպես կա: Մենք նույնպես մտահոգ ենք, հատկապես, եթե հաշվի առնենք, որ եւ՛ մատնահետքերը եւ՛ ծիածանափայլ թաղանթը պարունակում են մեծ տեղեկություններ՝ նաեւ անձի առողջության եւ հոգեբանական առանձնահատկությունների մասին:

Գաղտնի եւ մութ միջազգային ուժերը, որոնք կանգնած են այս հրեշավոր նախագծի հետեւում, նախատեսել էին հետեւյալ քայլերը. սկզբում՝ սոցքարտեր, հետո՝ սոցքարտեր RFID-չիպով (նույնականացման քարտեր)՝ դեռ առանց մատնահետքերի եւ միաժամանակ՝ էլեկտրոնային անձնագիր մատնահետքերով՝ RFID-չիպում, դա հոգեբանորեն նախապատրաստում է մարդկանց հաջորդ քայլին. – կպահանջեն մատնահետքերը արդեն նույնականացման քարտերի մեջ:

Իսկ երբ մարդիկ կընտելանան նաեւ այս քայլին, կսկսեն մտցնել նորանոր բիոմետրիկ պարամետրեր, օրինակ՝ աչքի ծիածանափայլ թաղանթը: Երբ այս փուլն էլ վերջանա, ռադիոհաղորդիչ-չիպը պարտադիր կարգով կտեղադրվի մարդու մարմնում: Որպես ապացույց նշվեց նաեւ ԵԽ էթիկայի հանձնաժողովի կարծիքը, որը փաստորեն գրում է պարտադիր չիպավորման մասին:

Այս եւ այլ վտանգների մասին խոսեց նաեւ ՀՍԻԿ նախագահ Գ. Մանուկյանը, ով նշեց նաեւ նախագծերի հակասահմանադրական լինելը: Իսկ Հայ Արիական միաբանության (ՀԱՄ) մեկ այլ ներկայացուցիչ, ՀԱՄ հոգեւոր հանձնախմբի անդամ Ս. Մանուկյանը հիմնավորեց նման նախագծերի վտանգավոր լինելը, թեկուզ միայն այն պատճառով, որ համազգային եւ համապարփակ տեղեկատվություն ենք
փոխանցում արտաքին ուժերին, որոնց մեջ նաեւ մեր թշնամիներն են:

Այսպիսով ազգը, հայությունը դառնում է «բաց համակարգ»՝ իր բոլոր տվյալներով ու կարողություններով:

Հիշեցնենք, որ վերջերս մարդահամարի ժամանակ նույնպես հավաքվում էին տվյալներ, որոնք կապ ունեին մարդու կրոնական, սեռական, առողջական, կենցաղային եւ այլ հարցերի հետ: Իսկ այդ հարցաթերթիկի պատվիրատուն միջազգային ֆինանսական կառույց էր, որ իր թղթադրամներով գնեց (թեեւ ազգային վիճակագրական ծառայությունը վստահեցնում է, որ այդ տվյալները ներքին օգտագործման համար են, բայց դատելով վերոհիշյալ գործընթացներից՝ դժվարանում ենք հավատալ) ՀՀ բնակչության բազմաբնույթ տվյալները: Իբր օգնեցին մարդահամարի անցկացմանը, բայց ստացան այն՝ ինչ ուզում էին……

Ինչեւէ, հանրային լսումների բազմաթիվ ելույթներից պարզվեց, որ բիոմետրիկ փաստաթղթերի լոբբիստները շատ հարցերի համոզիչ պատասխան տալ չեն կարող (դե իրենց ո՞վ պիտի ասեր, ինչի՞ համար ասեն հլու-հնազանդ կատարողին), ինչը ցույց է տալիս, որ այս նախագծերը պետք է բազմաթիվ պատճառներով մերժել:         

Գալիք խորհրդարանական ընտրություններից առաջ գոնե պետք է հասկանալ, որ հակասահմանադրական, մարդու իրավունքները ոտնահարող օրենքների ընդունումը կործանարար է բոլորիս համար, այդ թվում նրանց, ովքեր օտարի փողերով օրենքներ են անցկացնում եւ պարտադրում: ՀՀ բնակչությունը պիտի մեծացնի զգոնությունը 2012թ. ԱԺ ընտրություններից առաջ…

Ա. Ռուբեն եւ Ս. Մանուկյան

ԱԺ-ում  հիշյալ թեմաներով հանրային լսումների մասնակիցներ,

ՀԱՄ ներկայացուցիչներ

«Լուսանցք» թիվ 38 (214), 2011թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։