Ցավակցական

Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդը ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անժամանակ մահվան կապակցությամբ իր խորին ցավակցությունն է հայտնում վարչապետի ընտանիքին, հարազատներին ու ՀՀԿ անդամներին: Ցանկանում համբերություն՝ ստեղծված դժվարին իրավիճակից դուրս գալու, նաեւ ուժ՝ պետության ու պետականության հզորացմանը նպաստող քայլերը շարունակելու համար:

Հայ Արիական Միաբանության
 Գերագույն Խորհուրդ

26.03.2007թ.

Կորստի խիստ ցավի զգացումով ընդունեցինք օծյալ արորդի, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հանկարծահաս մահվան բոթը: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Մարգարյան տոհմին՝ Անդրանիկ Մարգարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և կուսակիցներին ու գաղափարական-հոգևոր բոլոր համակիրներին:
       Վարչապետական պաշտոնավարման քաղաքականապես խճճված ու բարդ ժամանակաշրջանում Անդրանիկ Մարգարյանի դրսևորած նպատակային ու հավասարակշիռ ուղեգծի շնորհիվ նրա անունը արդե’ն շեշտադրված է Հայոց արդի պատմության էջերում:
       Ոչինչ չի կորչում անհետ: Այս պահին մեր կենսունակության ակունքներից մեկի՝ նախնիների ոգեղեն զորությանը հավելումն է միայն, որ կարող է մխիթարանք լինել մեզ:
       Հավատով լի ենք, որ Անդրանիկ Մարգարյանի գաղափարական-հոգևոր զինակիցների, համախոհների ու համակիրների աջակցությունը Հայոց երկիրը կհասցնի այն կենսակերպին, որին ի’նքն էր ձգտում հասցնել:

«Արորդիների Ուխտ»-ի քրմական խորհուրդ
26.03.2007թ.

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ
 
Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանի վաղաժամ մահվան կապակցությամբ: Հայրենասերների համար կորուստը աննախադեպ է ու մեծ: Նրա մահը` մահ է իմացյալ: Բայց համոզված ենք, որ  Նժդեհի գաղափարների հանդեպ ունեցած անկեղծ նվիրումը, նրան անմահ կպահի գաղափարակիր ընկերների և հարազատների սրտերում:

«Հանուն Հայրենիքի» Հ/Կ
26.03.2007թ.


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։