Վտանգավոր գծից անդին

Վերջերս մեր մայրաքաղաքում շատացել են ամենատարբեր մոլագարական խմբերն ու միջազգային կարգավիճակ ստացած փոքրամասնությունները: Մանկապիղծների դատավարություններից եւ բռնության ենթարկված երեխաների որոշ ծնողների անպատիվ եւ ծախու կեցվածքից (ինչպե՜ս են պաշտպանում մանկապիղծին…) դեռ ուշքի չեկած, աղանդավորական եւ սեռախեղված ու սեռափոխված վտանգների դեմը դեռ չառած, հայտնվել ենք մի այլ մոլագարական վտանգի առջեւ:

Անգամ Երեւանի քաղաքապետարանի մոտակայքում հավաքված, ազատ ու անկաշկանդ գործունեություն ծավալած տրանսվիստիտների՝ զլմ-ներում հայտնված լուսանկարները այնքան սարսափազդու չէին, ինչպես Երեւանում հայտնված «մանիակի» մասին լուրը…

Ըստ «NEWS.am»-ի, Նոր  Նորքի 9-րդ զանգվածում վախի մթնոլորտ է, բնակիչներից շատերի պնդմամբ, իրենց վարչական շրջանում մի քանի շաբաթ է ինչ մոլագար է հայտնվել, անգամ կան տուժածներ: «Մանիակ» կոչվածը Նոր Նորքի թիվ 120 մանկապարտեզում նախորդ ուրբաթ օրը հարձակվել է ծնողներից մի քանիսի վրա, քաշքշել նրանց, փորձել մեկի շալվարն իջեցնել ու մարմնական վնասվածքներ հասցրել:

Ահա այսպես, օրը ցերեկով մանիակամոլագարական նոր փոքրամասնության ի հայտ գալու առջեւ ենք կանգնում… Զարմանալի չէ, որ վերոնշյալ այդքան խեղվածների կողքին մեկ այլ տեսակի խեղվածք է առաջ գալիս: «Եվրահանդուրժողությունը» դեռ ինչե՜ր է «պարգեւելու»: Բայց զարմանալի է հաստատ, որ ՀՀ պատկան կամ ուժային մարմինները, որոնք պիտի ամենուր զբաղվեն հանրության անվտանգության, պաշտպանության հարցերով, մի քանի շաբաթ չեն կարողանում որսալ «անորսալի» ծալապակասին:

Դեպքի առնչությամբ վերոնշյալ գործակալությունը զրուցել է թիվ 120 մանկապարտեզի տնօրեն Անահիտ Քերոբյանի հետ: Նախորդ ուրբաթ տեղի ունեցած միջադեպից 15 րոպե անց ոստիկանները շրջապատել են տարածքը, սակայն մինչ այժմ նրանց չի հաջողվել հայտնաբերել հանցագործին: Մանկապարտեզի տնօրենի խոսքով, «մանիակի» մասին խոսակցություններն ի հայտ են եկել հոկտեմբերի 1-ից: Իսկ վերջին դեպքի մասին ծնողներն են ահազանգել՝ պատմելով, որ «մանիակը» մի ծնողի շալվարից է քաշել, մյուսին՝ խփել:

Իսկ բռնության ենթարկված ծնողները չեն նկարագրել ծալապակասի արտաքին տվյալները, քանի որ «չեն հասցրել ֆիքսել»: Սա էլ իր հերթին է զարմանալի, թե ինչպես չեն հասցրել «ֆիքսել» մեկի կերպարը՝ գոնե ոչ մանրամասն, ումից պաշտպանվել են:

Մանկապարտեզը շարունակում է իր նախկին հունով աշխատել, թեեւ այդ տարածքում վախի մթնոլորտ է տիրում: «Բայց ամեն րոպե ինձ մոտ եւս սպասողական վիճակ է, որ «մանիակը» երեւա ու նրան բռնեն»,- ասել է Անահիտ Քերոբյանը՝ մտահոգություն հայտնելով, որ  շատ հնարավոր է՝ այդ տարծքում այլեւս չհայտնվի եւ մեկ այլ թիրախ ընտրի, որն ավելի տրամաբանական է:

Նոր Նորքի ոստիկանության քրեականի պետ Գառնիկ Մարտիրոսայանը հիշյալ լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում նշել է, որ ներկա պահին տեղեկատվություն չունի եւ հավելյալ տեղեկությունների դեպքում կիրազեկի:

Ահա այսպես, այն ինչ ժամանակին «ֆիրմա կինոներում» էինք դիտում եւ զարմանում, այսօր արդեն առանց զարմանալու մեր կյանքում ենք տեսնում ու հանդիպում: Հասկացանք, որ այդ եվրաարժեքներից օգտվող փոքրամասնություններին դժվար է պետականորեն սաստել ու պատժելը, չնայած ցանկության դեպքում ելքեր կան:

Բայց ի՞նչ եղավ մեր հանրությանը, որ ամեն բացասական երեւույթ այսպես արագ ու առանց դիմադրության մխրճվում է մեր կենսակերպ, հանկարծ դառնում սովորական մի բան ու վերածվում հանրային անառողջ մտածելակերպի, հանդուրժողականության:

Թերեւս ազգային արժեհամակարգի, մտածելակերպի ու նպատակների բացակայությունն է, որ ստեղծում է պարարտ հող ամեն ապազգային ու անբարո, հիվանդ ու խեղված երեւույթի ազատ գործունեության համար: Այլեւս պետք է վերջ տալ այս ամենաթողությանը:

Ազատությունը սանձարձակությունը չէ, այլ՝ մարդկային ու ազգային արժեքներով ապրելն ու արարելը: Անգամ Արեւմուտքն է արձանագրել, որ մեկի ազատությունը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է մյուսի ազատությունը:

Իսկ մեզանում վտանգի գծից վաղու՜ց անցած «ազատություններ» ունենք, որոնց չնկատելը չի՛ ապացուցում դրանց չլինելը, բայց նպաստում է վտանգավոր գծերի՝ մեր կյանքում շատանալուն…
Նարե Մշեցյան
 

Սանկտ Պետերբուրգն էլ գլխի ընկավ

ՌԴ Սանկտ Պետերբուրգի Օրենսդրական Ժողովն օրինագիծ է ընդունել, համաձայն որի տուգանք է նախատեսվում անչափահասների շրջանում միասեռականության քարոզի համար: Ըստ օրինագծի, կտուգանվեն բոլոր նրանք, ովքեր անչափահասների շրջանում արվամոլություն, լեսբիականություն, բիսեքսուալիզմ, տրանսգենդերություն կքարոզեն:

Ըստ պատգամավոր Վիտալի Միլինովի խոսքերի, օրի
նագիծը նպատակ ունի հեռու պահել երեխաներին այդ կարգի «անբարո տեղեկատվությունից»:

Իսկ եթե օրենքը խախտեն, ապա՝

ա) ֆիզիկական անձինք կտուգանվեն 1 հազարից մինչեւ 3 հազար ռուբլի,

բ) պաշտոնատար անձինք՝ 3 հազարից մինչեւ 5 հազար ռուբլի,

գ) իրավաբանական անձինք՝ 10 հազարից մինչեւ 50 հազար ռուբլի:

Ինչպես շեշտել է Սանկտ Պետերբուրգի Օրենսդրական ժողովի նախագահ Վադիմ Տյուլպանովը, օրինագծի 2-րդ ընթերցման ժամանակ հնարավոր է, որ մանկապղծություն եւ միասեռականություն քարոզելու համար տուգանքի չափերն ավելանան՝ հասնելով մինչեւ 500 հազար ռուբլու:

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 40 (216), 2011թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։