Եթե այլազգին ուսումնասիրի ՀՀ Սահմանադրությունը, օրենքները (կապ չունի, թե որ ոլորտին առնչվող), ապա առանց կասկածելու կհասկանա, որ Հայաստանի Հանրապետությունը բազմազգ պետություն է՝ միջազգային օրենքներին գերի: Եթե մի քիչ էլ ժամանակ ու աչալրջություն ունենա այդ այլազգին, ապա լրացուցիչ կհասկանա, որ այդ բազմազգ երկրում հայերը… ազգային փոքրամասնություն են:
Սա ընտրովի հատվածների ներկայացում չէ ինչ-որ սարսափելի շարժանկարից կամ սին պատվիրված հարցումների հերթական ջղաձիգ դաժան արձագանքներ չեն: Անգամ գաղտնագիտական ոլորտից մեջբերումներ չկան այստեղ:
Հայաստանի Հանրապետությունում բնակվող հայերի իրական վիճակն է. ահա՛ պատասխանը: Խոսքն ամենեւին «յան» ազգանվան վերջածանցով հայերի մասին չէ, որոնցից շա՜տ ունենք, այլ՝ հայ տեսակի բնիկությունն ու իրավունքները պաշտպանող, նաեւ հայ սերնդի համար ինքնություն եւ հայրենիք կերտող հայի:
Հայաստանն ամենեւին ազգային միատարր պետություն չէ, ինչպես շատերս ենք կարծում: Բայց մարդահամարներն ու այլեւայլ համարակալումները հավաստում են, որ մեր երկրի բնակչության մոտ 98%-ը հայեր են, ընդամենը 2% էլ՝ այլազգիներ.- կասի քիչ թե շատ կարդացած մարդը, սակայն, երբ վերոնշյալ օտար մեկի պես ժամանակ ու աչալրջություն ունենա, ապա կուսումնասիրի եւ կհասկանա, որ 98% հայերի մի զգալի մասը գենետիկ-ծինաբանական շեղումների ենթարկված նախնիների ժառանգներն են եւ իրենց կյանքում դեռ չեն կողմնորոշվել՝ հայ լինե՞լն է լավ, թե՞ ազգափոխ լինելը: Անգամ երիտասարդներ կան, որոնք (սրանց համար ովքեր ասելը սխալ կլինի) բարձրաձայնում են, թե հրեա կամ անգլիացի լինելը ձեռնտու կլիներ, քանզի բարիքներից օգտվելու ուղիներ կբացվեին:…
Ովքեր հայր-մայրերի կամ պապ-տատերի կողմից այլազգի գեն ունեն նաեւ, նրանցից շատերը հաճախ չեն էլ երկմտում՝ ազգային հայը նրանց համար մի այնպիսի մեկն է, ինչպես ազգային հայի համար թուրքը…
Ովքեր ենթադրում են, որ իրենց գեներում եվրաարյուն կամ ռուսի արյուն կա հատկապես, պատրաստ են անգամ օրենք ընդունել, որ հայն անձնագիրը ստանալիս կարող է ազգությունը փոխել, հետո ինչ, թե ծննդականով հայրն ու մայրը հայեր են: Ինքը նախընտրել է հայ չծնվելը:
Վերջին մարդահամարի ժամանակ անգամ մի այսպիսի հարց կար (միջազգային հետաքրքրությունների համա՞ր միայն)՝ ի՞նչ ազգություն ես քեզ համարում: Հենց այսպես. ոչ թե ի՞նչ ազգության ես պատկանում, այլ՝ համարում: Թե քանի մարդ ինչ է համարել իրեն՝ երեւի կիմանանք մի օր:
Այս գենախեղ հայերի ու հայացածների թիվը հաստատ կկիսի (եթե ավելի չլինի) 98% հայերի քանակը, եւ մենք Հայաստանի Հանրապետությունում կունենանք ավելի քան 48% հայեր, որոնց նախնիները, կա՛մ պարտադրված կա՛մ ցանկությամբ, կրել են այլազգի գեներ, ինչը մի քանի սերունդ հետո միայն կարող է ինքնամաքրվել, եթե նորից չաղտոտվի:
Սրանից էլ եթե հանենք խեւախեղ ու ծախու հայերի քանակը, ովքեր իրենց ազգությունը որոշելու խնդիր ունեն դեռ՝ իրականում ազգափոխվելու, ապա մի կես էլ սրանք կանեն մեր հաշվարկը, եւ հայերի թիվը Հայաստանի Հանրապետությունում կդառնա 24%:
Շարունակելով մեր տխուր վերլուծությունը՝ կարող ենք հանկարծ հիշել, որ Հայաստանի Հանրապետությունում բնակվող հայերի մեծ մասը գաղթականի հոգեբանություն ունի (այստեղ չխորանանք՝ ինչի հետեւանք է դա) եւ փոքր դժվարության, էլ չասենք պատերազմի դեպքում պատրաստ է լքել երկիրը: Դա նորից կիսենք եւ ամենաթեթեւ հաշվարկներով կստանանք 12% հայեր, որոնք կցանկանան բնակվել Հայաստանի Հանրապետությունում՝ հաղթահարելով դժվարությունները: Դե հասկանալի է, որ այն 48%-ի եւ 24%-ի հայերից շատերը նույնպես կլքեն երկիրը:
Եթե այս 12% հայաստանահայերի գաղափարներն ու նպատակները ուսումնասիրենք, ապա նրանցից (արդեն կիսելը սովորույթ դարձավ) 6%-ի մոտ հայրենասիրական նկրտումները չեն վերածվի հայրենատիրականի ու ազգապաշտականի, եւ հայրենիքն ու ազգը սիրելով կբավարարվեն միայն տեսակի ու երկրի պահպանության խնդիրներով:
Այլեւս չխորանանք թերեւս, չնայած գուցե դեռ տեղ կա: Բայց, մեր համեստ հաշվարկներով, Հայաստանի Հանրապետությունում ապրող հայերի թիվը կազմեց մոտ 6%, որոնք չեն լքի երկիրը, կպայքարեն դժվարությունների հաղթահարման համար, նաեւ կմարտնչեն ու կնահատակվեն հանուն ազգի ու հայրենիքի:
Այսպես՝ մոտ 4 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանի Հանրապետության թերեւս 240 հազարն են հայեր (մեր արձանագրած 6%-ը), որից դեռ հանելու թվաքանակ կլինի հաստատ: Գուցե թվերը քիչ ու միչ թարս ու շիտակ արեցինք, այս կամ այն տոկոսների մեջ ավել-պակաս հաշվեցինք, բայց մի բան հստակ է,
որպես ՀԱՅ տեսակ ապրող՝ բոլոր առումներով, Հայաստանի Հանրապետությունում հայերի թիվը հաստ
ատ մինչեւ 10% չի ձգում:
Այս թվաբանությունը կիրառելի է նաեւ Սփյուռքի հայության համար, սակայն այնտեղ թվերն ավելի ցածր սանդղակի կհասնեն: Մոտավորապես աշխարհում կա (բացահայտ կամ մեր ասած կիսա…-ներով) շուրջ 15 միլիոն հայ, որից կարելի է տոկոսային հաշվարկներ անել եւ իմանալ շատ բան: Նաեւ հայերի նպատակներն ու ծրագրերը: Ինչը չանենք այժմ, որ մարդահամարների ու համարակալման «մանիակների» համար անվճար ծառայություն չմատուցենք:
Բայց որպես ահազանգ հնչեցնենք, որ Հայաստանի Հանրապետության բնակչության 2-5%-ը այլազգիներ են, ազգային փոքրամասնություններ եւ անհայտ պատկանելության մարդիկ, մոտ 50%-ը գենախեղ ու կասկածելի նպատակներով հայեր, մի 25%-ը խեւախեղ ու ծախու՝ ազգափոխության պատրաստ հայեր եւն:
Եվ Հայաստանի բնիկ հայերով՝ շուրջ 250 հազար (գոնե այսքան ՀԱՅ-ի տեսակ հաստատ լիներ), պետք է կերտենք մեր ազգային պետությունը, քանզի Հայաստանի Հանրապետությունը միջազգային, բայց ոչ ազգային պետություն է, որը թույլ կտա միացյալ Հայաստանի եւ միասնական հայության տեսլականը դարձնել իրականություն: Իսկ ՀԱՅ-ի առաքելությունը՝ իրականություն եւ հարատեւություն:
Հայկ Թորգոմյան
Հ.Գ. – խմբ. կողմից – Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Հաշվի առնելով սա եւ հարգելով հեղինակային իրավունքները, հեղինակի մտահոգությունն ու ահազանգը՝ այն տպագրում ենք առանց խմբագրումների՝ այնուամենայնիվ հիմնականում համամիտ չլինելով Հ. Թորգոմյանի տեսակետներին ու հաշվարկներին:
Թշնամուն հանդուրժելու վտանգները
Հոգեբան Կարինե Նալչաջյանը վերջերս նշել է, որ հայ ժողովուրդը հանդուրժող է օտարների, նույնիսկ՝ թշնամիների նկատմամբ եւ, որպես իր այդ կարծիքի ապացույց, նա վկայակոչել է Ադրբեջանում ու Հայաստանում անցկացված սոցիոլոգիական հարցումները:
Ըստ այդմ՝ երբ հասարակությունն ունի սոցիալ-տնտեսական խնդիրներ՝ ճգնաժամային տարրերով, այդպիսի հանրություններում հանդուժողականության պակաս է սկսվում, քանի որ մարդիկ իրենց խնդիրները լուծելու համար դառնում են ավելի եսակենտրոն, ավելի զգայուն:
Հանդուրժողականության մյուս ցուցիչը, ըստ հոգեբանի, հարձակողական բնույթն է. «Երբ հասարակության ներսում ագրեսիան բարձր է, մարդիկ սկսում են օտարվել միմյանցից, այսինք հանդուժողությունը կապվում է ես-ի, մենք-ի հետ, երբ մենք-ի ընկալումը թուլանում է, զարգանում է ես-ի զգացողությունը»: Իսկ մեր հասարակության կենցաղում եւ շրջապատում նկատվում են օտարման նշաններ:
Հանդուժողության ցուցանիշ է նաեւ այն, որ մարդը սկսում է ուրիշներին վերագրել բացասական հատկանիշներ, նույնիսկ եթե այդ հատկանիշները ինքն էլ ունի: «Հանդուրժողության մյուս հատկանիշը համազգային նպատակների թուլացումն է, կա՞ այդպիսի երեւույթ, թերեւս կա: Մյուս ցուցանիշը բռնի գործողությունների ու հանցագործությունների աճն է»,- հայտնել է Կ. Նալչաջյանը եւ հավելել. «Այսպիսով, անհանդուժողության ցուցանիշներն են սոցիալական բեւեռացում, հավասար հնարավորությունների պակաս, խարիզմատիկ լիդերների պակաս, համազգային նպատակների պակաս եւ ազգային թերաժեքության զգացում»:
Հայ ժողովուրդը հանդուրժող է նույնիսկ թշնամիների նկատմամբ, կարծում է հոգեբանը, ինչն առավել մտահոգվելու տեղիք է տալիս:
Կարեն Բալյան
«Լուսանցք» թիվ 40 (216), 2011թ.



