Ինչու ենք ծայրահեղորեն տարբերվում մյուսներից
Մարդիկ հաճախ են հանդիպումների ժամանակ հարցեր հնչեցնում, թե ինչու է ՀԱՄ-ն ընտրել «ակնհայտ հարձակողական» (ձեւակորպումը հարց տվողներինն է) գործելաոճ եւ գաղափարներ, ինչը, իրենց կարծիքով, խանգարում է հայ արիական գաղափարների եւ հենց ՀԱՄ կառույցի ծավալմանը: Այդ «ակնհայտ հարձակողական» ձեւակերպումները հիմնականում վերաբերում են հայ-արիական տեսության առանձնահատկություններին, հոգե-բարոյական պատկերացումներին եւ արիադավան-հեթանոսական հավատին դառնալուն՝ Հայ Աստվածների եւ Արարչական Տիեզերակարգի պաշտամունքը վերականգնելուն:
Այս եւ նման հարցեր վստահաբար դեռ էլի կտրվեն, քանի որ հայ ազգայնական ուղղությունը օտարված եւ շրջափակված է ինչպես հանրային ու քաղաքական ոլորտներում, այնպես էլ մեր բուն կյանքում:
Նախ՝ հայ-արիական գաղափարախոսությունը եւ հավատատեսությունը հիմնված են բուն հայկական ծագումնաբանության (մարդա-ազգաբանական), ինքնության, առաքինությունների, էության եւ առաքելության համակարգերին, եւ եթե այն «ակնհայտ հարձակողական» է դիտվում ներկայիս ամբոխա-ժողովրդավարական եւ հուդա-քրիստոնեական համակարգերի դեմ, ապա դա տրամաբանական է: Օտարի հետ՝ ինչպես օտարի հետ:
Մենք՝ հայերս, բնածին ազգ են (մի քանի այդպիսի ազգեր կան միայն), բնական գեն եւ բնատարածք-հայրենիք ունենք՝ ի վերուստ տրված, ու բնախոսական պահանջներին համապատասխան ապրելով միայն կհայտնվենք մեր առաքելության շղթայում… Եվ մեզ փոքր ի շատե ճանաչողները պիտի իմանան, որ այդ շղթայում (հավերժական պտույտի մեջ) հայտնվելու համար, խոսքն ազգի մասին է, ՀԱՄ-ը չի հրաժարվի իր գործելաոճից ու գաղափարներից, ինչքան էլ դրանք օտար այլածին գաղափարակիրների եւ հավատների հետեւորդների համար «ակնհայտ հարձակողական» դիտվեն:
Հետո դեռ հարց է՝ այս դեպքում մե՞նք ենք ծայրահեղականներ, թե՞ մեր դեմ խոսացողները: Որեւէ լուրջ մարդ, հայ մարդ, չի կարող ասել, որ ՀԱՄ-ը ապազգային կամ հայակործան գաղափարներ ու հավատ է քարոզում, վստահաբար կարող ենք հիմնավորել մեր տեսակետները: Պարզապես նշում են, թե մենք, հայոց հին հավատը քարոզելով եւ հայ-արիական գաղափարները բարձրաձայնելով, ծայրահեղորե՜ն տարբերվում ենք արդի օտարադիր քաղաքական, հասարակական, հավատքային եւ այլ համակարգերից:
Այո, ծայրահեղորեն տարբերվում ենք, դա ինքս էլ եմ ընդունում, բայց մեկ այլ տարբերությամբ. ծայրահեղականները ոչ թե մենք ենք՝ հայ-արիներս, այլ նրանք, ովքեր ընդունելով, որ մենք խոսում եւ պայքարում ենք հայկական արժեհամակարգի համար, շարունակում են մնալ ամբոխա-ժողովրդավարական եւ հուդա-քրիստոնեական ոչ ազգային դիրքերում: Այս դեպքում ծայրահեղականը նա է, ով ընդդիմանում է բնածին հայկականի վերադարձին կամ վերականգնմանը: Նա ծայրահեղական է, քանի որ «ակնհայտ հարձակողական» համառությամբ դեմ է դուրս գալիս ազգայինին՝ նախընտրելով ապազգայինը:
…Մեզ բազմիցս ու տարիներ շարունակ հետապնդել ու հալածել են եւ՛ ոստիկանությունը, եւ՛ դատախազությունը եւ՛ ազգային անվտանգությունը եւ՛ իշխանական վարչա-քաղաքական մարմինները, նաեւ կալանավորում ու դատավարություններ են եղել, անգամ մահափորձ, բայց դա ոչինչ չի կարող փոխել: Այն, ինչը կապված է հավատի ճշմարիտ պատկերացումների հավերժական խորիմաստ խորհուրդների հետ, մարդու եւ հոգու կյանքի առանձնահատկություններին, չի կարող սասանվել սադրանքի կամ վախի սերմանումով, չի կարող լոկ մարդկային կյանքի ավարտով ավարտվել ու տարակուսելի դառնալ:
Ինչպես ասում են՝ ամեն նոր բան հնում արդեն եղել է՝ հնի կրկնությունն է, ուստի՝ հնի շարունակությունն է: Իսկ եթե նորը հնի հետ կապ չունի, ավելին՝ հակահին է ու արմատազուրկ, ապա պարզապես նոր է, բայց հաստատ անցողիկ…
Հին հավատ չկա՛, եղե՛լ է եւ կա՛ Հայոց Ազգայի՛ն Հավատ:
«Մեռած» Աստվածներ չկա՛ն (անգամ մարդու հոգին չի մեռնում), եղե՛լ են ու կա՛ն Հայ Աստվածներ:
Հին ու պատմական Հայաստան չկա՛, եղե՛լ է ու կա՛ Միացյալ եւ Ամբողջական Հայաստան՝ Բնական Հայկական Լեռնաշխարհում:
Հին մարդ կամ ազգ չկա՛, եղե՛լ են ու կա՛ն Բնածին Մարդատեսակներ ու Ազգատեսակներ (իհարկե արհեստական էլ կան, անգամ պնդում են, որ իրենք կապիկից են առաջացել)…
Եվ եթե այս ձեւակերպումները որեւէ մեկի մոտ խորթության զգացումներ են առաջացնում, ապա դա իմ, ՀԱՄ-ի կամ այլ մեկի մեղքով չէ… Գենետիկ շղթան որպես հաղորդիչ է աշխատում ոչ բոլորի մոտ ու ոչ բոլորի համար:
Հայի գենետիկ ինքնության ու հայրենիքի վերականգնումը եւ տիեզերահաս հավատի վերադարձը ՀԱՅ տեսակի առաքելությունն է՝ հավերժելու (մարդ, հոգի, ոգի Տիեզերաաշխարհներում ապրելու) նախապայմանը, եւ նրանք, ովքեր մեզ «արդեն կատարվածի հետ հաշտվելու» կոչեր են անում, ասենք, որ այդ բառը՝ հաշտվել, մեզանում թուլության եւ պարտության նշան է համարվում: Ուրեմն պիտի նորից հաշտվենք, որ Արցախն այլեւս մերը չէ… Որ Արեւմտյան Հայաստանը մերը չի լինելու, որ Ազգը միշտ ժողովուրդ է մնալու… Որ Մարդը անասնական եւ սեռա-հոգեմոլագարական կեցակարգով է ապրելու այլեւս եւ էլի նման բաներ:
Սա մեզ համար չէ:
Պատերազմի տարիներին մեր մեջ արգելում էինք որեւէ ազատամարտիկի հարցադրում անել, թե «վախենու՞մ ես», որովհետեւ ով չի վախենում՝ հիմար է, բայց ով վախը հաղթահարել է կարողանում՝ նրան վիրավորել պետք չէ նման հարց տալով: Հիմա, երբ հարցադրում լինի «հաշտվե՞լ ես», ապա պակաս վիրավորական չի լինի, քանզի դա վախենալու պես մի բան է՝ իրականությունից փախչելու սին պատրվակ: Մենք Տիեզերական Գարնան հետ Հային պիտի վերադարձնենք ամեն Հայկական Բան՝ ի բնե Արարչից տրված:
Ու նաեւ մեզ հարցնում են, արժե՞ ժողովրդին տանել նոր փորձությունների: Սա իհարկե, հաշտվել ասվածի պես մի բան է, բայց՝ ավելի «քաղաքակիրթ» ասված: Մենք ժողովրդի հետ գործ չունենք, ամեն բան անում ենք արիադավան-հեթանոս հավատակիցներով եւ ցեղակրոն ազգայնական գաղափարակիրներով ու ոչ մեկին այդքան վախենալու փորձության չենք տանում, ավելին՝ ստիպողաբար տանելու ցանկություն էլ չունենք:
Մեր փորձը մեզ հուշում է, որ չհավատացողի կամ վախկոտի հետ պատերազմի դաշտում պարտություն կգտնենք միայն, ուստի մեր կամավորական-ազատագրական պայքարում միշտ հաղթանակին հավատացողների հետ ենք առնչվել ու մարտի գնացել: Հիմա էլ այդպես է, քանակը չէ էականը, այլ գործի մեջ նվիրյալ լինելու որակը: Արցախյան պատերազմում շուրջ 15.000 հայորդի կռվեց, որից 5-6 հազարը նահատակվեցին, իսկ այսօր 3-4 մլն. հայաստանցի հայեր եւ մի այդքան էլ սփյուռքահայեր են վայելում ու ճշմարիտ համարում դա…
Մեր գործում էլ ամեն բան այս կռվի նման է լինելու… Իսկ վայելողները հետո կշատանան ու թո՛ղ շատանան:
Արմեն Ավետիսյան
Հայ Արիական Միաբանության առաջնորդ
«Լուսանցք» թիվ 40 (216), 2011թ.



