«Ժողովուրդն առանց պատմության նույնն է, ինչ երեխան՝ առանց ծնողների: Նա ամեն ինչ պետք է անի սկզբից, եւ այդ խմորից կարելի է թխել ինչ որ անհրաժեշտ է: Այդ երեխային կարելի է «ներարկել» իր աշխարհընկալումը, իր մտածելակերպը:
Զրկեք նրանց անցյալից, ազգային ոգուց…
Այսպես կարելի է ամբողջ ժողովուրդների դիմազրկել:
Սկզբում դրանք զրկվում են պատմությունից եւ ավանդույթներից, ապա մենք ձեւավորում ենք մեր ցանկացածով, մեզ ձեռնտու ձեւով»:
(հրահանգ ԽՍՀՄ հրեաներին, Թել – Ավիվ-1958թ.)
Ամենացավալին այն է, որ գովազդում էր «Երկիր Մեդիա»-ն, որը գոնե ինձ համար համարվում է քչից շատից ազգային արժեքներ պահպանող եւ տարածող հեռուստատեսություն:
Մենք հնագույն ազգերից այն եզակին ենք, որ բնակվում ենք մեր բնօրրանում (առայժմ բնօրրանի մի հատվածում,-խմբ.): Շատ են եղել հզորագույն ազգեր, որոնք իրենց ներդրումն են ունեցել մարդկության զարգացման պատմության գործում՝ ստեղծելով ուրույն եւ յուրօրինակ քաղաքակրթություններ: Բայց այսօր վերջիններս հիշատակվում են միայն գրքերում:
Մեր «Պատմություն» ֆիլմից ապամոնտաժված շատ կադրեր կան, որոնք մոնտաժվել են վերջին հազարամյակներում (նաեւ խորհրդային շրջանում) «արեւմուտք պրոդակշն»-ի կողմից, եւ «Հայ պատմություն» ֆիլմը ներկայացվում է մեզ պարտադրված իրենց տեսակետներով: Այսինքն… (…1958թ.):
Ինչեւիցե, անորոշ կենտրոններից (լավ էլ որոշակի է – Տ.Ա.) չմեղադրվելու համար հայկականիզմի (հայկականություն,-խմբ.) (նոր գաղափարախոսություն – ինչպես սոցիալիզմ, նացիոնալիզմ եւ այլ) գաղափարներ տարածելու մեջ, շատ սահուն անցում ենք կատարում Հայֆիլմ կինոստուդիայի ֆիլմերից (էս Հայի միջի Ար-ը ե՞րբ ապամոնտաժվեց) համաշխարհային կինոարտադրություն, որտեղ եւս կարող ենք գտնել ապամոնտաժված կադրեր «Պատմություն» ֆիլմից:
Եվ այսպես՝ մարտաֆիլմ «Օպերացիա Սադամ»
1980թ. սեպտեմբերի 12, սկսվեց Իրան – Իրաքյան պատերազմը՝ իրաքյան զորքի ներխուժումով Իրանի Խուզեստան նահանգը: Պատերազմը տեւեց մինչեւ 1988թ. օգոստոսի 20-ը, եւ այդ 8 տարիներին ձգվող պատերազմը ժամանակավոր հաջողություններ էր բերում երկուստեք:
1987թ. հունվար – փետրվարին Իրանն անցկացրեց ամենախոշոր եւ ամբիցիոզ օպերացիան ամբողջ պատերազմի ընթացքում (Քերբելա-5)՝ նպատակ ունենալով գրավել Բասրան, որը Իրաքի գլխավոր ծովային նավահանգիստն էր: Չնայած իրանյան զորքերը հասել էին Բասրային շատ մոտ, սակայն… (մտապահեք բազմակետերը):
Իրաքյան բանակը կարողացավ հետ շպրտել հարձակումը:
Իրան-Իրաքյան պատերազմն ավարտվեց առանց որեւիցե մի կողմի որոշիչ հաղթանակի, վերականգնվեց մինչպատերազմյան կարգավիճակը, եւ տնտեսական վնասը կազմեց Իրանի, Իրաքի համար 350 միլիոն դոլար:
«Փոթորիկ անապատում»
1990թ. օգոստոսի 2-ի գիշերը իրաքյան կանոնավոր բանակի 4 ռեգուլյար դիվիզիաներ մտան Քուվեյթ՝ մեղադրելով հարավային հարեւանին շատ ու շատ մեղսագործությունների մեջ, ինչպես նավթի գողության (հատուկ ԱՄՆ-ի կողմից տրամադրված տեխնոլոգիայով) Իրաքի սահմանամերձ գոտիներից, այնպես էլ հակաիրաքյան միջազգային դավադրության մասնակցության մեջ: Արդեն օգոստոսի 2-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ընդունեց N 660 ռեզոլյուցիան, որտեղ պահանջվում էր իրաքյան զորքերի անհապաղ դուրսբերումը Քուվեյթից:
1991թ. հունվարի 17-ին Բազմազգ ուժերը (29 պետություն) սկսեցին Քուվեյթի ազատագրման օպերացիան «Փոթորիկ անապատում» անվանումով, որը եւ հաջողությամբ ավարտվեց փետրվարի 24-ին: Օպերացիայի ընթացքում կիրառվեց օդուժից մասսայական ռմբակոծում մինչեւ 1000 ինքնաթիռների մասնակցությամբ: Իրաքը դրանց պատասխանում էր Իսրայելի տարածքի գնդակոծումով (որը չէր մասնակցում պատերազմին) «Սկադ» բալլիստիկական հրթիռներով, ինչպես նաեւ կիրառում էր «էկոլոգիական տեռոր»՝ լցնելով նավթը Պարսից ծոց:
Դարձյալ միլիարդավոր դոլարների վնասներ:
Իրաքի «դեմոկրատացում»
Արդեն 1998թ. Բիլ Քլինթոնը ստորագրեց Իրաքի ազատագրման ակտը:
2000թ. նոյեմբերին ԱՄՆ-ի նախագահ դարձած Ջորջ Բուշ Կրտսերը հաստատեց ի սկզբանե Իրաքի նկատմամբ կոշտ քաղաք
ականություն վարելու մտադրությունը եւ որոշեց Իրաք մուտք գործել 2002թ. կեսերին:
Իրաք ներխուժելու հիմքերն էին. 1. մասսայական ոչնչացման զենքի (ՄՈԶ) արտադրություն եւ պահպանում, 2. միջազգային ահաբեկիչների հովանավորում եւ ֆինանսավորում:
2003թ. փետրվարի 14-ին Սադամ Հուսեյնը ստորագրեց հրաման, որը արգելում էր ՄՈԶ-ի ներկրումը եւ արտադրությունը, բայց ԱՄՆ-ի համար դա այլեւս ոչինչ չէր նշանակում: Եվ քանի որ ՄԱԿ-ը չպաշտպանեց Իրաքի ռազմական ինտերվենցիան, ուստի ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան որոշեցին գործել իրենց հայեցողությամբ՝ չնայած Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի հակազդմանը:
Մարտի 20-ին ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի զորամիավորումները սկսեցին մարտական գործողություններ Իրաքի դեմ: Սադամ Հուսեյնին ձերբակալեցին 2003թ. դեկտեմբերի 13-ին: 2005թ. հոկտեմբերի 19-ին սկսվեց Իրաքի նախկին նախագահի դատավարությունը: Նրան մեղադրանքներ էր ներկայացված հետեւյալ ոճրագործությունների համար. 1. քրդերի կոտորած՝ 1987-1988թթ. (Անֆալ), 2. շիիթների ապստամբության ճնշում 1991թ., 3. շիիթական Դուջեյլա բնակավայրում մասսայական կոտորածներ 1982թ., 4. մի քանի հազ. շիիթ-քրդերի հարկադրական աքսոր Իրան, 5. Քուվեյթի տարածք ներխուժում 1990թ., 6. քրդական Բարզան ցեղի 8000 ներկայացուցիչների մահապատիժ 1983թ., 7. քաղաքական եւ կրոնական գործիչների մահապատիժներ եւն:
Ինչպես նկատում ենք, մեղադրական ցուցակում չկան այն երկու հիմնական եւ կարեւորագույան մեղադրանքները, որոնք հիմք եղան Իրաք ներխուժելու, ավերելու եւ նրա առաջնորդին կախաղան հանելու համար (Իրաքում մահապատիժը վերականգնվեց հատուկ Սադամ Հուսեյնի համար):
Ֆիլմադարանից գտնված մոնտաժված կադրեր
«Սադամ Հուսեյնի ձերբակալումը թույլ կտա հստակ պատասխանել Իրաքում գտնվող ՄՈԶ-ի առկայությանը. կամ այն եղել է, կամ կա, եւ եթե կա, ապա որտե՞ղ է հիմա: Այդ հարցը հուզում է ողջ քաղաքակիրթ հանրությանը»,- հազիվ նշմարվող քմծիծաղով հարցադրում է ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Իվանովը:
2003թ. դեկտեմբերի 16: Բլեերը հայտարարեց, որ «տիրապետում է ծանրակշիռ ապացույցների, որոնք ներկայացրել են զինվորական հետախուզության էքսպերտները, ճիշտն ասած՝ մասսայական ոչնչացման զենքի առկայության հնարավորությունը Իրաքում կա»: Իվանով. «Կա՛մ այն եղել է, կա՛մ կա»- կարծես շատ բան գիտեին Ռուսաստանը, Գերմանիան, Ֆրանսիան:
Հարցադրումները խճճվում են: Եթե եղել են, ապա ի՞նչ է եղել դրանց հետ:
Եվ եթե կան, ապա այստեղ 2 ճանապարհով պետք է գնալ: 1. Ուրեմն Իրաքը արտադրել է ՄՈԶ, ուրեմն այս դեպքում պետք է ՄՈԶ -ի արտադրման գործարանը գտնել, այլ ոչ թե ՄՈԶ-ը ման գալ նկուղներում: 2. Եթե չի արտադրել, բայց ունեցել էր, ապա շատ հետաքրքիր կլիներ հասկանալ՝ ինչ էր գրված այդ ՄՈԶ-ի դրոշմապիտակին – րՊպսՈվՏ Չ հհհՀ, made in USA…
Ու հետո էլ ՄՈԶ-ը 10 ցենտանոց չէ, որ գրպանում դրած գաս, տաս Սադամին, նա էլ իր գրպանը դնի (նկատեք՝ ամեն տեղ նշվում է ունեցել էր):
Մինչ այժմ չկա ոչ մի հաղորդագրություն, որը հաստատի այն փաստը, որ Իրաքում ՄՈԶ է արտադրվել, հակառակը՝ բոլոր պաշտոնական տեղեկագրությունները հայտարարել են, թե իրենց հետախուզությունների տված ինֆորմացիան չի համապատասխանել իրականությանը (աշխարհը լռում է, աշխարհը չի հիշում դրա մասին):
Ֆիլմում հիշողությունները տանում են մեզ դեպի Իրան-Իրաքյան պատերազմ. «1987թ. հունվար-փետրվարին Իրանը անցկացրեց ամենախոշոր եւ ամբիցիոզ օպերացիան… Չնայած իրանյան զորքերը հասել էին Բասրային շատ մոտ, սակայն…»:
Ամբողջ պարսկական երիտասարդությունը, «կանաչ»-ը գլխներին կապած, կարելի է ասել անզեն նետվում էին ռազմի դաշտ՝ «Ալլահ, Ագբար» գոռալով: Նրանք հաստատ կանցնեին Հուսեյնի վրայով (Իրաքի) եւ կմխրճվեին Իսրայելի խորը կոկորդը: Այդպես էր նաեւ Իրանի Գլխավոր շտաբի օպերատիվ քարտեզների վրա նշագծված: Եվ… եւս մի 1000 տարի կհետաձգվեր Սողոմոնի 3-րդ տաճարի կառուցումը:
«Սակայն…»: Փաստորեն ի՞նչը կանգնեցրեց Իրանին:
Այստեղ, ըստ մեր կինոյի սցենարի, Սադամը հետ քաշեց բաճկոնը եւ ցույց տվեց Իրանին իր գրպանում գտնվող ՄՈԶ-ը: Եվ, ով զարմանք,…կլանված կինոդիտողի աչքից չվրիպեց հազիվ նշմարվող դրոշմվածքը՝ made in USA: Ո՞վ էր հրամայել ԱՄՆ-ին իր «գրպանից» ՄՈԶ-ը խոթել Սադամի գրպանը…
Իսկ ինչու՞ Իրանը չհայտարարեց ի լուր աշխարհի այդ մասին, որովհետեւ դրանով մեկ ակնթարթում Հուսեյնին կդարձներ «անձեռնմխելի հեղինակություն» ամբողջ մուսուլմանական աշխարհի համար: Իրանը չէր կարող թույլ տալ, որ առաջնորդ դառնա մեկ ուրիշը՝ իրենց Այաթոլլայից բացի: Այդ կերպ հօդս կցնդեր «Մեծ մուսուլմանական կայսրություն» կառուցելու գաղափարը՝‘Թեհրանից մինչեւ Մարրոկկո, որտեղ մուսուլմանությունը ազգություն է:
Անցան ժամանակներ: ՄՈԶ-ի անհրաժեշտությունը Հուսեյնի համար
անցավ: Հրամայվեց վերադարձնել ՄՈԶ-ը ԱՄՆ պահեստներ: Եվ այստեղ սկսվեց երկու ամենահին համաշխարհային գերվաճառականների առեւտուրը՝ արաբների եւ հրեաների առեւտուրը: Արաբները ուզում էին վճարվել այն բանի համար, որ իրենք փրկեցին Իսրայելին Իրանի ֆանատիկներից, մյուս կողմն էլ թե՝ «կրկնի, էդ ո՞վ ում փրկեց, դու մե՞զ, թե՞ մենք քեզ»:
Երեւի ինչ-որ մեկը մինչ օրս գլուխ է կոտրում, թե ինչու 29 երկրների 29 բանակները «Փոթորիկ անապատում» օպերացիայի ժամանակ չեկան Բաղդադ եւ չվերցրին Հուսեյնին «տաք» հետքերով: Որովհետեւ Սադամը էլի ետ կքաշեր բաճկոնը, ու նորից գրպանում կերեւար ՄՈԶ-ը: Եթե չլիներ Սադամի մոտ ՄՈԶ, արդեն վաղուց նրա հարցերը լուծած կլինեին: Ուրեմն… Իրաքի վրա ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հարձակման ժամանակ Սադամը արդեն է՛լ չուներ (հանձնել էր պահեստ) ՄՈԶ: Էլ վախենալու առիթ չկար (միշտ էլ հաշվի է առնվել, որ Սադամը ՄՈԶ-ը կգործադրի Իսրայելի վրա, ինչը եւ առիթ էր ձեռնպահ մնալ հատուկ եւ կտրուկ գործողություններից):
Փաստորեն՝ Իրաքում չկար ՄՈԶ, եւ այդ մասին նախօրոք գիտեին Իրաքը գնդակոծող երկրները: Բա էլ ինչու՞ ավերվեց մի պետություն, եւ կախաղան հանվեց նրա առաջնորդը: … «Ժողովուրդն առանց պատմության նույնն է…», հիշեցի՞ք…
Եվ այսպես՝ «ծՈփՌվՈպՑրÿ ՉՑՏՐՈÿ (կասեի՝ «ՏՍՏվփՈՑպսՖվՈÿ) փՈրՑՖ ԾՏՐսՌջՏվրՍՏչՏ ոՈսպՑՈե:
«Միջագետքը կամ ժամանակակից Իրաքը մարդկության քաղաքակրթության պատմության օրրանն է: Այնտեղ բառի բուն իմաստով ամեն մի քարը, ամեն մի քառակուսի մետր հողը նշված է պատմությամբ… Բաղդադում է Իրաքի ազգային թանգարանը, որտեղ հավաքված էին մարդկության մշակութային ժառանգության նմուշները: Իրաքի ազգային թանգարանում պահպանվում էր այն ամեն լավը, ինչը որ պեղված էր Իրաքի տարածքում: Այնտեղ էին նաեւ իսլամական հին ժամանակաշրջանի հուշարձաններ: Իսկ ամենագլխավորը՝ մ.թ.ա. IV-III հազարամյակի հուշարձաններն էին, որոնք մարդկության քաղաքակրթության պատմության առաջին հուշարձաններն էին: Մասնավորապես՝ շումերական, աքադական, էլ չասած ամբողջ աշխարհին հայտնի Բաբելոնյան քաղաքակրթության հուշարձանները.. Ռուսական հնէաբանների էքսպեդիցիոն խումբը 15 տարիներ աշխատում էր Մոսուլից 100 կմ արեւմուտք: Անցկացրել են այնտեղ իր մասշտաբայնությամբ նախադեպը չունեցող հնէաբանական աշխատանքներ՝ մ.թ.ա. 8-4 հազարամյակների հուշարձանների հետ: Ստացված արդյունքները թույլ տվեցին հետազոտել հասարակության զարգացման հիմնական էտապները մինչգրային Միջագետքում… Ինչը կապված է ռուսական էքսպեդիցիայի կողմից գտածոներին, ապա դրանք պահպանվում էին երկու թանգարաններում՝ Ազգային թանգարանում (Բաղդադի) եւ վերջին տարիներին մենք հանձնում էինք նյութերը Մոսուլյան թանգարան»,- պատմում է ՌԴ ազգային ակադեմիայի թղթակից-անդամ, ՌԱԱ-ի հնէաբանության ինստիտուտի տնօրեն, Իրաքյան հնէաբանական էքսպեդիցիոն խմբի ղեկավար Ռաուֆ Մունչաեւը:
Եվ այստեղ… միամիտ ու ամոթխած դեմքով միամիտ հարց ակադեմիկոսին. «Առկա՞ են Իրաքի տարածքում հրեական մշակույթի հուշարձաններ»: Եվ ահա համաշխարհային համբավ ունեցող ակադեմիկոսի սպառիչ (ում համար՝ սպանիչ) պատասխան. «Մինչ այժմ հայտնաբերված չէ շումերների էթնիկական պատկանելությունը: Սակայն, Իրաքի տարածքում ապրող ազգերը, այդ թվում նաեւ իրաքցիները, արաբները, դրանք սեմիթական ազգեր են, ինչպես նաեւ հրեաները: Հնագույն ժամանակներում Իրաքը զավթել են նաեւ ազգեր, որոնք պատկանում են այլ էթնիկական միջավայրի: Ընդհանուր ընդունված է, որ Իրաքի մշակույթը Միջագետքի մշակույթն է, որը ողջ մարդկության ժառանգությունն է: Խոսքը հիմա պետք է գնա այն մասին, որ Իրաքը երկիր է, որը գերհագեցած է պատմական եւ մշակութային հուշարձաններով: Գնդակոծել այն՝ հան-ցա-գոր-ծու- թյուն է»:
«Առկա է Իրաքի տարածքում…»… «Առկա է Իրաքի տարածքում…»… «Չհասկացա՞ր… չէ, ոչ, վպՑ, no, nikht …,- գնա ու գնդակահարվի: Էդ շումերներն են 5 հազար տարի առաջ ստեղծել գրերը: Բայց արի ու տես, որ այսօր այդ «շումեր-վկաները» ոչնչացված են «խելացի արկերից»:
Ամերիկայի 141-րդ հրետանային գումարտակը «նստել» է հին շումերական Ուրայում, որտեղ համաձայն Աստվածաշնչի, ծնվել է Աբրահամը: Օկուպանտ-ազատարարների ծանր մարտական տեխնիկան ոչնչացնում է փխրուն հնագիտական հուշարձանները:…
Իրաքի պատմամշակութային հուշարձանների պետական դեպարտամենտի տնօրեն Ջորջ Դոնին ուսերն է վեր քաշում. «Իրաքի ազգային թանգարանից հիմնովին ոչնչացված է վերջին 100-ամյակում կատարված գիտական աշխատանքը: Թանգարանի զննման ժամանակ հայտնաբերվել են թալանչիների կողմից թողնված ապակու կտրման պրոֆեսիոնալ գործիքներ: Այստեղից հետեւություն. թալանել է թանգարանը ոչ թե ամբոխը (ինչպես ներկայացվում է), այլ մարդիկ, ովքեր գիտեին՝ ինչ է իրենց հարկավոր»: «Ոչ մի հատ գիպսե կրկնօրինակի ձեռք տրված չէ,-շարունակում եւ չգիտես ինչու զարմանում է Ջ. Դոնին,-վերցրել են միայն այն, ինչն իրենից ներկայ
ացնում է պատմական արժեք: Արդյունքում մենք կորցրինք այն, ինչը ողջ մարդկության սեփականությունն էր՝ անգին մշակութային գլուխգործոցներ, որոնք մխրճվում էին մինչեւ 5 հազարամյակի խորքերը: Նավթի նախարարությունը չէ, այլ ազգային թանգարանը, պետք է վերցնեին պահպանության տակ ամերիկյան զորքերը, քանի որ այստեղ ներկայացված էր ողջ մարդկության մշակույթն ու պատմությունը»:
Ինչպես մտցնել գիտնական Դոնիի գլուխը «կորպորատիվ քաղաքակրթություն», «կորպորատիվ մշակույթ», «կորպորատիվ եսիմ ինչ» գտածոների մասին:
Այստեղ հետեւում է ուղիղ հարված: Նատալիա Կոզլովա՝ Էրմիտաժի արեւելքի բաժնի աշխատակից, ով շատ անգամներ է եղել Իրաքում. «Դեռ սովետական ժամանակաշրջանում Իրաքում 10 տարի աշխատել է Ռաուֆ Մունչաեւի գիտական խումբը, որ պեղում էր մինչգրային ժամանակների մշակութային արժեքները… Պետք է խոստովանել, որ Սադամը հոգ էր տանում իրաքյան հուշարձանների մասին: Հուսեյնը ոչ միայն հպարտանում էր հուշարձաններով, այլեւ տրամադրում էր մեծ գումարներ պեղումների, հետազոտությունների եւ դրանց պահպանման համար, անգթորեն պատժում թալանողներին: Երբ այն կորցրեց հսկողությունը տարածքի որոշ մասի վրա (1991թ. պատերազմ), իրավիճակը լրջորեն վատացավ»:
Հուսեյնի Իրաքում գործում էին ոչ թե անգութ, այլ շատ կոշտ օրենքներ, որոնք արգելում էին պատմության, մշակութային հուշարձանների (արժեքների) արտահանումը, ընդհուպ մինչեւ շուկայից գնված 1,5x 2 չափի գորգը համարվում էր ազգային մշակութային արժեք եւ չէին կարող այն դուրս բերել երկրից (առիթ ունեցել եմ զրուցել իրաքահայերի հետ): Իրաք ներխուժումից առաջ ՅՈւՆԵՍԿՈ-ն խնդրել էր ամերիկացիներին եւ անգլիացիներին հաստատել Իրաքի «դաժան» օրենսդրությունը, որը նախատեսում էր խիստ պատիժ (ընդհուպ մինչը մահապատիժ) մշակութային արժեքների արտահանման եւ փչացման համար: Բայց…
… Հատված Ինտերպոլի Լիոնյան շտաբում Իրաքի պատմամշակութային արժեքների հափշտակման հետախուզման առիթով բացված ներկայացուցչական միջազգային կոնֆերանսից. «Ոչ լրիվ տեղեկատվության համաձայն՝ Բաղդադի հնագիտական թանգարանից, այլ թանգարաններից, գրադարանային պահեստադարաններից կորել է ընդհանուր առմամբ 200.000 նմուշ, որոնց մեծամասնությունը համաշխարհային արժեք է»:
Ճշմարտություն է՝ ի տարբերություն աշխարհի այլ թանգարանների, որտեղ պահպանվում են Միջագետքի պատմության առանձին առարկաներ՝ Իրաքյան ազգային թանգարանը միակ թանգարանն էր աշխարհում, որտեղ հավաքված էին «Պատմության» չմոնտաժվաժ վկաները՝ վերջին մի քանի հազարամյա ժամանակահատվածի:
Հրապարակախոս, պատմաբան, երկար տարիներ «ԹՏպվվՏ-ՌրՑՏՐՌփպրՍՌռ ՋցՐվՈսե-ի ղեկավար, Սովետական Միության բանակի գեներալ-լեյտենանտ Վիկտոր Ֆիլատով. «Մի անգամ Իրաքի ֆինանսների նախարար Հեկմատի աշխատասենյակում զրուցում էի նրա հետ Իրաքի նավթի պաշարների, գների մասին: Անսպասելիորեն Հեկմատը ջղաձիգ դեմքով վրա բերեց. «Ի՞նչ եք բոլորդ նավթից կախվում: Ինչ որ մի ժամանակ նավթը կվերջանա, 50, 100 տարի անց, ի վերջո կվերջանա, Իրաքում՝ նույնպես: Նավթը մեր ազգային հարստության սանդղակում 3-րդ տեղում է: Իսրայելը կենտրոնացած չէ մեր նավթի վրա… Նրան մեզանից ուրիշ բան է պետք՝ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԲԱՆ»: Հեկմատը ամենահին մարդն էր Սադամի շրջապատում, սիրում էր շարունակական եւ, երեւի թե իր կարծիքով, խելացի դադարներ»…
Այսպիսով՝ Իրաքի ազգային թանգարանում գտնվում էին ոչ թե համաշխարհային արժեքներ, այլ՝ «համաշխարհային վկաներ»: Իսկ ինքը՝ Իրաքը, նրա հողը այն «համաշխարհային վկան» էր, որը պահպանում էր իր մեջ քաղաքակրթության շատ գաղտնիքներ: Ախր այ քրիստոնյա Եվրոպա, չէ՞ որ գիտեիր՝ ինչի մասին է խոսքը: Լռեցիր: Մինչ այժմ էլ լռում ես:
Ո՞վ է հիմա հիշում Իրաքի ազգային թանգարանի մասին, որտե՞ղ է թալանվածը:
Մարդկության քաղաքակրթության հետ հրեաները չունեն ոչ մի կապ: Բայց դե… «ապացուցում են», «հավակնում են»:
Համաշխարհային պատմական հուշերը հետ սավառնելով գնում-մխրճվում են շումերական քաղաքակրթության ժամանակահատվածի խորքերը՝ համարելով այն մարդկային քաղաքակրթական զարգացման սկզբնակետ: Որտեղի՞ց առաջացավ շումերական քաղաքակրթությունը, արդյո՞ք այլ քաղաքակրթական ուղղություններ ազդեցին դրա կազմավորման վրա, թե՞ ոչ: Բայց չէ՞ որ չի կարող առանց որեւիցե ազդեցության երեխա ծնվել (իմ խորին համոզմամբ, – Տ.Ա.): Հետ գնանք դեպի արիականության խորքերը: Գուցե այդ դեպքում հասկանանք, թե ովքե՞ր են եղել մեր պապերը մինչեւ «հեղափոխությունը»:
Վերջ… չէ՛, չէ՛, ճիշտ չհասկացաք, դեռ նոր ենք սկսում:
Տիգրան Արեյան
«Լուսանցք» թիվ 41 (217), 2011թ.



