Կոչ Մայր Ժողովրդին

ՀՀ Գլխավոր դատախազ`
պրն.՝ Աղվան Հովսեփյանին

Հայ ժողովրդի գոյապահպանման պայմաններից մեկը հրամայաբար պահանջում է, որպեսզի ի վերջո լուծվեն Հայկական հարցն ու Արցախի կարգավիճակը, և դատարանի առջև կանգնեն մեր ազգի ապարդեիդը (ներքին ցեղասպանություն) իրականացնողները:
Կարևորագույն այս հարցերի շուրջ Հայաստանում գործող հասարակական ու քաղաքական կազմակերպությունների անունից ներկայացվել է «Կոչ Մայր Ժողովրդին», որը 2006թ. հրապարակվել է «Ավանգարդ» (Երևան) և «Հայ-Արիներ» (Երևան) պարբերականներում, նաև՝ «Նոր Հայաստան» (2006թ. դեկտեմբերի 16, ԱՄՆ) թերթում: Սրանով նաև մամուլն է աջակցություն ցուցաբերել՝ «Կոչ»-ում առաջադրված հարցերի լուծման ուղղությամբ: Իսկ Դուք … ստանալով վերոգրյալ «Կոչ»-ը, մեզ մի անհեթեթ պատասխան ուղարկեցիք ապազգային ձևակերպումներով համեմված:
«Կոչ»-ում առաջարկվել է. «Ստեղծել իրավական կենտրոն, որը պիտի ամփոփի 1915թ. Հայոց Ցեղասպանության բոլոր փաստերը` կազմելով ցեղասպանության զոհերի և տուժածների անվանացուցակները: Թուրքիայում և Ադրբեջանում թողած նրանց նյութական արժեքների հաշվարկներն ու այդ բոլորի հիման վրա, մեղադրական եզրակացության տեսքով, անհերքելի իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթ պիտի ձևակերպվի` այն միջազգային դատարան ներկայացնելու, ցեղասպանության հանցագործներին պատժելու, վնասները հատուցելու և Հայ Դատի պահանջները բավարարելու հիմնավորումով»: Իսկ «ԼՂՀ կարգավիճակի լուծման համար անհրաժեշտ է ճանաչել ցեղասպանության փաստը Արցախում, և այնուհետև, ցեղասպանության կանխարգելման ՄԱԿ-ի 1948թ. դեկտեմբերի 9-ի համաձայնագրի հիման վրա պիտի բավարարվի ԼՂՀ-ի ինքնորոշման պահանջը` Ադրբեջանի կազմից դուրս»:

 Սույն առաջադրանքները պետք է իրականացվեն ՀՀ Գլխավոր դատախազության կողմից, մինչդեռ Դուք պատասխանեցիք, որ իբրև մեր կողմից տրված այդ «հարցադրումները հրապակախոսական բնույթի են և կոնկրետ տեղեկատվություն չեն բովանդակում»: Հարց է առաջանում. իսկ ո՞վ պետք է 1915թ. Հայոց Ցեղասպանության և Ադրբեջանում հայերի ջարդերի տեղեկատվությունները «բովանդակի» ու դրանք միջազգային դատարան ներկայացնի, եթե ոչ դուք՝ դատախազ կոչեցյալներդ: Եվ եթե նման հանդգնությամբ հրաժարվում եք այդ գործից, ուրեմն ճիշտ են թուրքն ու ադրբեջանցին, որ հենց ձեր խոսքով պնդում են, թե իբրև ոչ մի տեղեկատվություն չկա հայերի դեմ կատարած իրենց վայրագությունների մասին, ուստի անհիմն են հայերի ներկայացրած մեղադրանքները, և նույն էլ ասում են ԱՄՆ-ի նախագահներն ու որոշ պետությունների ղեկավարները:
Վերոգրյալ «Կոչ»-ը ամփոփվում է առաջարկությամբ, որ «անհրաժեշտ ենք համարում կառավարական մակարդակով իրավագիտականբ հանձնախումբ ստեղծել՝ նախորդ իշխանությունների կողմից հայ ժողովրդի դեմ իրականացրած ապարտեիդը ամփոփելու և դրա հիման վրա նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար»: Դուք պատասխանում եք, որ մեր այդ հարցադրումը «վերաբերվում է ՀՀ նախկին ղեկավարության կողմից իրականացվող քաղաքականությանը և կոնկրետ տեղեկատվություն չեն բովանդակում հանցագործության մասին»:
Ահա այսպես, միամիտի տեղ դրեցիք Ձեզ՝ ձևացնելով, իբր տեղյակ չեք նախորդ իշխանությունների հանցագործությունների մասին, այսինքն, դեռ պարզ չէ Ձեզ համար, թե ինչպե՞ս կանգնեցին «Նաիրիտն» ու այլ արտադրամասեր, գործարաններ ու տարաբնույթ հիմնարկներ (ու հետո թալանվեցին), ինչպե՞ս մեկ ու կես միլիոն հայերին դուրս մղեցին Հայաստանից, ինչպե՞ս խաչակրաց արշավանք ծավալեցին Հայրենական պատերազմի վետերանների (վերացրին նաև նրանց մայիսի 9-ի Հաղթանակի օրը) ու Արցախյան ազատամարտի վետերանների դեմ՝ հակադրելով նրանց երիտասարդ սերնդին, ու ինչպե՞ս դուրս մղեցին Հայ Դատի պահանջատիրությունը մեր երկրի արտաքին քաղաքականությունից՝ սիրաշահելով թուրքին, սեպ խրելով Հայաստանի և Արցախի միջև… նաև այլ հայաքանդ, Հայաստանն այսօրվա աղետալի վիճակի հասցրած կանխամտածված հանցագործություններից: Եվ ո՞վ պետք է ամփոփի հենց Ձեր գիտեցած նախորդ իշխանությունների հանցագործությունները և դրանք դատարան ներկայացնի, եթե ոչ Դուք, որպես ՀՀ գլխավոր դատախազ, լավ իմանալով, որ «Հանցագործության մեծագույն խրախուսանքը` անպատժելիությունն է» (Ցիցերոն) և «Ով պարտավոր է կանխել հանցանքը, բայց դա չի անում, նա նպաստում է դրան» (Սենեկա) ու դառնում է դրա մեղսակիցը: Եվ հենց համակարգի թողտվությամբ է, որ մեր ազգի թիվ մեկ հանցագործը` Լևոն Տեր-Պետրոսյանը կառավարական առանձնատանն է բնակվում` տասից ավելի թիկնապահներով ու դեռ ձգտում է նորից իշխանության գլուխ անցնել ու … ավարտել իր հայաքանդ գործը: Ինչևէ: «Կոչ»-ի նկատմամբ Ձեր վերոգրյալ պատասխանները միանշանակ ապացուցում են, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը կամա, թե ակամա գործում է մեր թշնամիների օգտին` վարձու, թե անվարձ, դա միչևնույնն է: Ուստի պարտավոր եք կամ վերանայել Ձեր տեսակետները կամ վայր դնել Ձեր լիազորությունները՝ հանուն արդարության:
Հայ ժողովուրդը ոչ մեկի սեփականությունը չէ, որ նրա հետ վարվեն այնպես, ինչպես ուզում են ոմանք…:
Սույն դիմումը համացանցային (ինտերնետ) կապով ներկայացվել է ՀՀ կառավարական ատյաններին, լրատվական միջոցներին, կուսակցություններին:

Հայ Արիական Միաբանության առաջնորդ՝ Արմեն Ավետիսյան
ՀՀ «Ցեղասպանության դեմ պայքարող վետերանների միության» նախագահ՝ Սամվել Պողոսյան  

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։