Ադրբեջանի սադրանքներին այսուհետ կտրվեն համարժեք պատասխաններ: Պատժիչ գործողության մեկնարկը տրված է. այն իրականացվելու է հայ-ադրբեջանական շփման գծի երկայնքով: Հայկական զինված ուժերը արդեն պատասխանել են Ադրբեջանի հերթական սադրիչ գործողությանը: Նախապես զգուշացվել էր, որ հայկական կողմի պատասխանը լինելու է առավել կոշտ եւ անհամաչափ:
Նախագահ Ս. Սարգսյանի կարծիքով՝ սահմանում այս անհանգիստ վիճակը գնալով կմեղմվի. «Ինչո՞ւ: Որովհետեւ դա մեր ցանկությունն է, որովհետեւ մարդկային բանականությունը դա է պահանջում: Գիտե՞ք, որպեսզի որեւէ խնդիր լուծվի, մենք պետք է ցանկություն ունենանք ու նաեւ համոզմունք, եթե չունեցանք համոզմունք, եթե նպատակ չունեցանք, ոչինչ էլ չենք կարող անել»: ՀՀ նախագահը հավելել է, թե «քանի դեռ Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի լուծվել, սահմանում միշտ անհանգիստ է լինելու»:
Հանրապետության ղեկավարը չի մոռացել եւ Երեւանում կայացած ԱՊՀ Միջկրոնական խորհրդի նախագահության նիստի ժամանակ ելույթում ասել է, որ անթույլատրելի է հակամարտության քողի տակ ոչնչացնել պատմամշակութային ու հոգեւոր հուշարձանները: Արցախյան հակամարտությունը կրոնական բնույթ չի կրում ու չի կարելի թույլ տալ, որ երկու երկրների կրոնները՝ քրիստոնեությունն ու մահմեդականությունը հակադրեն միմյանց: Պատմամշակութային ու հոգեւոր հուշարձանների պահպանման համար հայկական կողմը վերահաստատեց նման արժեքները պահպանելու անհրաժեշտությունը: Համապատկերում Ս. Սարգսյանը Երեւանի կենտրոնում գտնվող 18-րդ դարի «Կապույտ մզկիթ»-ն է իբրեւ օրինակ մեջբերել:
Հայ-ադրբեջանական հակամարտության հնարավոր ծավալմանը դիմակայելու կոչով է հանդես եկել ՌԴ ԼԴԿ ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին, ով տեսակետ է հայտնել, որ «Թուրքիան Ղարաբաղում պատերազմ է ուզում, եւ մենք պետք է պատրաստ լինենք»: Նա անդրադարձել է նաեւ Թուրքիայում ՆԱՏՕ-ի կողմից տեղակայված հակահրթիռային պաշտպանության համակարգերին. «Ո՛չ Լեհաստանը, ո՛չ Չեխիան, ո՛չ Ռումինիան, ո՛չ էլ Թուրքիան չեն հրաժարվում ՆԱՏՕ-ի հակահրթիռային վահանից: Թուրքիայում հակահրթիռային կայանքների տեղակայումից հետո մեր հարավային սահմաններն արդեն վտանգի տակ են: Ես 50 տարի է հետեւում եմ Թուրքիային: Այնտեղ 3 ցամաքային զորամիավորումներ ամեն օր ամեն տարի պատրաստվում են պատերազմական գործողությունների Կովկասում»: Շարունակելով մեղադրել Թուրքիային՝ Ժիրինովսկին ասել է, թե Թուրքիան ուզում է տարածաշրջանային ուժ դառնալ. «Նա ուզում է Սիրիայի դեմ ռազմական գործողություններ իրականացնել, Կովկասում՝ Ադրբեջանին աջակցելով Հայաստանի դեմ, Ղարաբաղում պատերազմ սկսել: Այս պատճառով Ռուսաստանի հարավային սահմանների մոտ տարածքներում լարվածություն է առաջանում: Մենք միշտ պետք է պատրաստ լինենք»:…
Դառնալով Ադրբեջանի կողմից դիպուկահարներին առաջնային գծից դուրս բերելու հարցին՝ նշենք, որ ռազմական փորձագետ Է. Երիցյանը ասել է, թե ԱՊՀ միջկրոնական խորհրդի շրջանակներում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի հոգեւոր հայրերը հռչակագիր ստորագրելով, իրենց աջակցությունը հայտնեցին ԵԱՀԿ ՄԽ կողմից տարվող աշխատանքներին՝ ուղղված ԼՂ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելուն. «Այս անգամ մի համարձակ, հատկանշական եւ իրատեսական փոքրիկ նորություն թերեւս եղավ. դա շփման գծից դիպուկահարներին հեռացնելու վերաբերյալ կոչն էր՝ երեք հոգեւոր առաջնորդների կողմից, որը, ինչպես Համայն Ռուսիո պատրիարքը անուղղակիորեն ասաց, կդադարեցնի կամ գոնե կնվազեցնի անմեղ մարդկանց մահվան դեպքերը»: Ըստ փորձագետի՝ գաղտնիք չէ, որ հայկական կողմը միշտ էլ պատրաստակամություն է հայտնել հետ քաշել դիպուկահարներին շփման գծից, սակայն Ադրբեջանի կողմից չստանալով համարժեք արձագանք՝ հարկադրված վերջինիս պատժել է նրա իսկ մեթոդներով:
Սակայն վստահ լինել չենք կարող, որ հոգեւոր առաջնորդների կոչը չի մնա միայն բարոյական հարթությունում, քանզի ադրբեջանցիների համար պայմանագրեր եւ պայմանավորվածություններ խախտելը դարձել է անարժանապատիվ սովորույթ:
Վահագն Նանյան
* * *
Պատասխան հարվածը պետք է գրոհի՛ վերածել
Հայ արիները նույնպես պատրաստ են մասնակցել հայկական պատժիչ գործողություններին
Հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակավոր անդորրն իզուր չէ, որ համարվում է հարաբերական զինադադար:
1994թ., հայկական զորքերի առաջընթացը դեպի Բաքու կանխելու համար, ադրբեջանական կողմի աղերսները լսելի դարձան միջազգային կոչվող հանրությանը եւ իրենց ադրբեջանցի որակող թյուրք-թաթարական խառնամբոխի շնագայլային կաղկանձին ի վերջո արձագանքեց ինքն իրեն ժողովրդավարական հռչակած աշխարհի հատվածը (որն իրականում բռնի պարտադրանքներով է գոյատեւում…):
Մեզ համար զարմանալի չէ այլեւս, որ աշխարհի այդ ժողովրդավարական հատվածը այնքան կտրուկ չարձագանքեց, երբ Դաշտային Արցախից եւ Շահումյանի շրջանից արտաքսվում էին բնիկ հայերը, որոնց մի մասն էլ զոհ դարձավ արնախում թյուրք-թաթարական խառնամբոխին:
Այս պատերազմում, եւ առհասարակ հայ-ադրբեջանական հակամարտությունում, Արեւմուտքն ու Ռուսաստանը առաջնորդվել ու առաջնորդվում են երկակի չափանիշներով: Նույնն է նաեւ այս երկուսի կեցվածքը հայ-թուրքական հորջորջվող հարաբերություններում:
Ուստի, Հայ Արիական Միաբանությունը միշտ կարեւորել է զորավոր հայկական բանակի գոյությունը եւ ամենօրյա սպառազինության անհրաժեշտությունը: Մենք կարեւորում ենք նաեւ բանակի մարտական ոգին, ցեղակրոն-արիական գաղափարների ներմուծումը ազգային բանակ, որն ավելի հզոր եւ անպարտելի զենք է զինվորի համար:
Հայ Արիական Միաբանությունը ողջունելի է համարում Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների զինված ուժերի կտրուկ եւ ազդեցիկ արձագանքները՝ հակամարտության գոտում ադրբեջանական դիպուկահարների վնասազերծմանն ուղղված: Բազմիցս առաջարկել ենք լինել կտրուկ, քանզի թշնամին ոչ միայն վախկոտ է, այլեւ՝ նենգ:
Մենք վաղուց Հայաստանն ու Արցախը միացյալ պետություն ենք ընկալում (հիմք ընդունելով ինչպես պատմական իրողությունը, այնպես էլ ՀՀ-ԼՂՀ խորհրդարանների վերամիավորման որոշումները) եւ կարեւորում ենք միասնական հայկական բանակի գոյությունն ու պատասխան հարվածների անհրաժեշտությունը:
Այս առումով ողջունելի է պատժիչ գործողության մեկնարկը հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով: Հայկական զինված ուժերը այլեւս պատասխանելու են Ադրբեջանի սադրիչ գործողություններին եւ արդեն պատժում են: «Յուրաքանչյուր հայ զինվորի կյանքի համար հայկական կողմի պատասխանը լինելու է անհամաչափ»,- ասել է ՀՀ պաշտպանության նախարարությունը, եւ հայ արիները նույնպես պատրաստ են ենթարկվել այս հրամանին: Ինչպես ՀՀ նախագահն է ասել, նաեւ մեզ է համար հայ զինվորի կյանքը չափազանց թանկ, եւ յուրաքանչյուր հայորդու կյանքի դիմաց թշնամին պե՛տք է տասնապատիկ կորուստներ ունենա:
Ողջունում ենք նաեւ Արցախի պաշտպանության բանակի վերջին հայտարարությունը, որ ձեռնարկած կանխարգելիչ գործողությունների արդյունքում թշնամին տվել է 7 զոհ եւ վիրավորներ, վերջերս դիրքերում զոհված 2 հայորդիների կյանքի դիմաց: Ներքաղաքական ընդվզումներից Ադրբեջանը զերծ պահելու համար պաշտոնական Բաքուն փորձում է սահմանային սադրանքներով մնալ իշխանությանը կառչած, բայց հայկական պատասխան հարվածները պետք է այդ սադրանքները պատուհաս դարձնեն ոսոխի գլխին: Հարմար պահի դեպքում՝ անգամ պետք է գրոհել ադրբեջանական դիրքերի վրա, եւ հայկական սահմաններն էլ ավելի առաջ տանել՝ դեպի պատմական ու բնական Հայաստանի արեւելյան մասերը:Այս ամենը հաշվի առնելով Հայ Արիական Միաբանությունը կոչ է հղում ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ արագ եւ առավել կտրուկ արձագանքել հայկական բանակում տեղ գտած որոշ անառողջ երեւույթներին, մեղավորներին պատժել ռազմական եւ պատերազմական խիստ օրենքներով, քանզի այժմ զինադադար է, բայց պատերազմն ավարտված չէ: Համայն հայությանն էլ կոչ ենք անում սատարել մեր բանակին եւ յուրաքանչյուր հայորդի պե՛տք է դառնա զինվորն ազգի:
Մենք այս իրավիճակում եւ մեր համազգային նպատակներին հասնելու համար պետք է ստեղծենք համահայկական միացյալ բանակ, իսկ համախմբված ազգն ամենուր պիտի պայքարի հայության թշնամիների դեմ նաեւ քաղաքաական, տնտեսական, հոգեւոր, մշակութային եւ այլ ոլորտներում:
Հայ Արիական Միաբանություն
28.11.2011թ.
«Լուսանցք» թիվ 42 (218), 2011թ.



