ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՆ ՈւԺԳՆԱՆՈւՄ Է

«Լուսանցք» թերթի խմբագրությունը մեզ է տրամադրել թերթի էջերում տպված մի շարք հոդվածներ, որոնք սիրով ներկայացնում ենք:
ՀԱՄ տեղեկատվական կենտրոն


ԵՐՐՈՐԴ  ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ  ՊԱՏԵՐԱԶՄՆ ՈւԺԳՆԱՆՈւՄ Է

Միթե՞ ԱՄՆ-ը կհարվածի Իրանին
Այս հարցը ներկայիս համաշխարհային քաղաքականության մեջ գերիշխող է, քանզի պատերազմն Իրանի հետ կդառնա բեկումնային, եթե ԱՄՆ-ը պարտվի կամ ստանա նոր «վետնամական պատերազմ»…
Հիրավի մի դժվարին իրավիճակում է հայտնվել ԱՄՆ-ը, որպիսին չի եղել երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո: Այն, որ երրորդ Համաշխարհայինն ընդհանում է (ինչպես ասում են «լոկալ» պատերազմների տեսքով), ակնհայտ է, չնայած այն չի հայտարարվել որպես այդպիսին: Սակայն, ԱՄՆ-ը (որոշակիորեն Արեւմուտք կոչվածը) հայտարարել է հակաահաբեկչական լայնածավալ գործողությունների մասին, որոնք ընդհանում են աշխարհի տարբեր անկյուններում` ԱՄՆ-ի խամաճիկ դարձած ՄԱԿ-ի հովանավորությամբ: Իսկ ահա, Իրանին հարվածելով, ԱՄՆ-ը կպարզեցնի երրորդ Համաշխարհայինի կարգավիճակը, որից հետո աշխարհը հիմնականում կբաժանվի երկու հստակ ճակատների:

«Լուսանցք» թերթի խմբագրությունը մեզ է տրամադրել թերթի էջերում տպված մի շարք հոդվածներ, որոնք սիրով ներկայացնում ենք:
ՀԱՄ տեղեկատվական կենտրոն


ԵՐՐՈՐԴ  ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ  ՊԱՏԵՐԱԶՄՆ ՈւԺԳՆԱՆՈւՄ Է

Միթե՞ ԱՄՆ-ը կհարվածի Իրանին
Այս հարցը ներկայիս համաշխարհային քաղաքականության մեջ գերիշխող է, քանզի պատերազմն Իրանի հետ կդառնա բեկումնային, եթե ԱՄՆ-ը պարտվի կամ ստանա նոր «վետնամական պատերազմ»…
Հիրավի մի դժվարին իրավիճակում է հայտնվել ԱՄՆ-ը, որպիսին չի եղել երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո: Այն, որ երրորդ Համաշխարհայինն ընդհանում է (ինչպես ասում են «լոկալ» պատերազմների տեսքով), ակնհայտ է, չնայած այն չի հայտարարվել որպես այդպիսին: Սակայն, ԱՄՆ-ը (որոշակիորեն Արեւմուտք կոչվածը) հայտարարել է հակաահաբեկչական լայնածավալ գործողությունների մասին, որոնք ընդհանում են աշխարհի տարբեր անկյուններում` ԱՄՆ-ի խամաճիկ դարձած ՄԱԿ-ի հովանավորությամբ: Իսկ ահա, Իրանին հարվածելով, ԱՄՆ-ը կպարզեցնի երրորդ Համաշխարհայինի կարգավիճակը, որից հետո աշխարհը հիմնականում կբաժանվի երկու հստակ ճակատների:
Արդյո՞ք ԱՄՆ իշխանությունները կգնան այս քայլին: Արդյո՞ք կտանեն աշխարհը ընդգծված երկփեղկման: Չի բացառվում:
Սակայն, նախ  դիտարկենք չպատերազմելու հանգամանքը: Եթե ԱՄՆ-ը չի հարվածում Իրանին, այլ միայն հոխորտում է` սահմանափակվելով շրջափակումներով, ապա էականորեն հարվածում է իր համաշխարհային նշանակության դիրքին ու ոչ պակաս կարեւորությամբ իմաստավորում է Իրանի անկախ քաղաքականությունը, որն էլ հրաշալի օրինակ կդառնա շատ պետությունների համար, որոնք սպասում են այս հեռահար հակամարտության ավարտին: Պատերազմից խուսափելու հանգամանքը մեծապես կհարվածի ԱՄՆ-ի հեղինակությանը, «անպարտելի» կերպարին, իսկ Իրանը կդառնա միջուկային տերություն` լուրջ ռազմա-քաղաքական նկրտումներով… 
Արեւելքը կստանա համաշխարհային բեւեռ ձեւավորելու իրական հնարավորություն:
Ուրեմն ի՞նչ, կպատերազմի՞ ԱՄՆ-ը, քանզի այն կարծես թե պարտադրված է: Իսկ պատերազմելով կշահի՞ այս գերտերությունը:
Հավանականությունը, որ ԱՄՆ կհաղթի Իրանի հետ պատերազմում, քիչ է: Եթե այդ համոզվածությունը լիներ, ապա պատերազմը վաղուց սկսված ու ավարտված կլիներ: Բոլորն են ասում` Իրանը Իրաք չէ: Դա գիտի նաեւ ԱՄՆ վարչակարգը, ուստի հապաղում է, վստահ չէ իր ուժերին, դաշնակիցների վճռականությանը: Ու ստացվում է ե’ւ հապաղումն է ի վնաս ԱՄՆ-ի, ե’ւ պատերազմը կլինի կործանարար…
Պատերազմի դեպքում Իրանն անվարան կհարվածի ԱՄՆ ռազմավարական նշանակության թիրախներին: Չի բացառվում, որ նման կերպ կվարվեն Իրանին դաշնակից որոշ պետություններ, իսլամական ռազմական խմբավորումներ: Չի բացառվում նաեւ, որ հենց ԱՄՆ ներսում կլինեն միջէթնիկական ընդվզումներ ու ահաբեկչական գործողություններ… Սա արդեն չի լինի «լոկալ» պատերազմ եւ կորուստներն անհամեմատ մեծ են լինելու ու ճակատագրական, քանզի փորձը ցույց է տալիս, որ արտակարգ իրավիճակներում (ահաբեկչություն կամ բնական աղետներ) Արեւմուտքը շատ արագ խուճապի է մատնվում, իսկ «չնաշխարհիկ» կյանքին սովոր արեւմուտքցիները գրեթե անմիջապես ընդվզում են իրավիճակից բխող անհարմար կենցաղային հետեւանքների դեմ: Նույնիսկ ԱՄՆ-ը ղեկավարությունը գլուխը կորցրեց Նյույորքյան երկնաքերերի անձնասպանական խոյահարումներից հետո: Օրինակները շատ են նաեւ բնական աղետների դեպքում:
Ուրեմն ի՞նչ, կպարտվի՞ ԱՄՆ-ը Իրանի հետ պատերազմում: Գուցե չպարտվի: Բայց նաեւ չի հաղթի: Ու սա նույնպես կործանարար կլինի համաշխարհային ոստիկանի կեցվածք ընդունած պետության համար:
Կպատերազմի ԱՄՆ-ը, թե` ոչ, երկու դեպքում էլ կպարտվի: ԱՄՆ կորցրել է պահը Իրանին «պատժելու»: Դա պիտի լիներ Իրանի նախագահ Ահմադինեջադի գալուց անմիջապես հետո, երբ նոր-նոր Իրանը որդեգրում էր կոշտ քաղաքական գիծ, երբ դեռ կայուն չէր Իրանի վճռականությունը: Այսօր աֆղանական ու իրաքյան ճակատներին իրանյան ճակատի գումարումը իրատեսական չէ նույնիսկ համաշխարհային գերտերության համար:
Ամեն դեպքում հարվածելու հավանականությունն ավելի մեծ է, քանզի «հաղթելու» երազանքը առավել վարակիչ է…
Մեր հարեւաններն արդեն պատրաստվում են այդ պատերազմին: Ադրբեջանն ու Վրաստանը կարգավորում են իրենց ինքնապաշտպանական համակարգերը, ռմբապաստարանները եւ ԱՄՆ շահերին ծառայող օբյեկտները: Նշանակում է սրանք ԱՄՆ դաշնակիցներն են լինելու, իսկ մե՞նք…

ՋԱՎԱԽՔԸ՝ ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱ՞Ն

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին բազմիցս նշել է, որ իր քաղաքական իդեալը «թուրքերի հայր» Աթաթուրքն է: Նման «իդեալ» ունեցող ոչ թուրք (գոնե մինչ այս պահը վրացի ճանաչված) նախագահն ըստ երեւույթին իր աչքի առաջ ունի նաեւ Աթաթուրքի էթնիկ զտման քաղաքականությունը՝ 1915թ. հայոց ցեղասպանությունը եւ դա ընդօրինակած մերօրյա ազերիների Սումգայիթի ու Բաքվի ջարդերն ու տեղահանությունները, Նախիջեւանի հայաթափումը… Ուստի տրամաբանական է, որ Ջավախքի հարցում ինքն էլ կառաջնորդվի (եւ առաջնորդվում է) նման քաղաքականությամբ: Այդ են վկայում նրա իշխանության գալուց հետո կատարված հետեւողական քայլերը:
Պաշտոնական Թբիլիսին ամեն գնով փորձում է Ջավախքը հայաթափ անել: Շատ է ասվել-գրվել Ջավախքի դպրոցներում հայոց լեզվի ու պատմության դեմ վրացական կրթահամակարգի ոտնձգությունների, ջավախահայության նկատմամբ ոստիկանական ճնշիչ գործողությունների, հայկական գյուղերը աջարներով, սվաններով, վրացիներով ու թուրք-մեսխերով բնակեցնելու մասին, էլ չենք ընդգծում հայերի նպատակային սպանությունների ու ձերբակալությունների հանգամանքը: Ռուսաստանն ու Վրաստանը կարծես թե «մրցակցում» են հայասպանության գործում: Հայկական մամուլ չի հասցնում գրել այս երկրներում հայերի սպանությունների բոթը…
Ահա ձեզ մի թարմ օրինակ` Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի Բորժոմ-Ախալցխա ճանապարհատվածի պարեկային ոստիկան, ազգությամբ վրացի Պաատա Ձաղլիաշվիլին ապրիլի 2-ին, ժամը 16:00-ի սահմաններում սպանել է Ախալցխայի հայ բնակիչ՝ 28-ամյա Միշա Կիրակոսյանին, իբր թե ոստիկանի կանգնեցնելու պահանջը անտեսելու պատճառաբանությամբ: Սա միակ օրինակը չէ, երբ վրացի ոստիկանը նման պատրվակով հայ է սպանում… Գուցե վրացական իշխանությունները իրենց նախագահի «քաղաքական իդեալի» օրինակով գործելով հայաթափման ծրագի՞ր են իրականացնում՝ նկատի առնելով հայաթափված Արեւմտյան Հայաստանն ու Նախիջեւանը: Ատելության հողի վրա նմանատիպ շատ դեպքեր են եղել, հենց այսպես սկսվեց Նախիջեւանի հայաթափումը: Երբ հայը սպանվում է իր պատմական տարածքում եւ սպանվում է միտումնավոր, ծրագրավորված… սա լուրջ մտորման թեմա է ոչ միայն ջավախահայի համար, այլեւ մեզ՝ հայաստանահայերիս, հատկապես մեր պետական գործիչների համար:
Ջավախքը նույնպես կանգնած է հայաթափման վտանգի առջեւ, իսկ Վրաստանում գնալով ուժգնանում է ատելությունը հայերի նկատմամբ, ու սա արվում է պաշտոնական Թբիլիսիի կողմից:
Միթե՞ մենք մեր պատմությունից դասեր չենք քաղելու եւ թողնելու ենք, որ եւս մի ցեղասպանություն կատարվի հայերիս նկատմամբ, եւ կրկին մեր պատմական տարածքի վրա… այս անգամ Ջավախքում: Համոզված եմ, որ այս լարված մթնոլորտն ավելի կլարվի, եթե միջոցներ չձեռնարկվեն վրացական իշխանությունների կողմից ու նման դեպքերին սրությամբ չարձագանքի պաշտոնական Երեւանը:
Հանցագործները՝ լինեն ոստիկան, թե պարզ քաղաքացիներ, պիտի պատժվեն օրենքով, այլապես հանցանքը հանցանք է ծնում…  Եթե միջոցներ չձեռնարկվեն, ուրեմն մեր հարեւանները փորձում են վախի ու սարսափի մթնոլորտ ստեղծել հայերի մեջ, իսկ վրացիների շրջանում՝ անպատժելիության: Մենք էլ ըստ երեւույթին պիտի գիտակցենք, որ նման վրացին մեր եղբայրը չի կարող լինել, այլ ընդամենը մեր հարեւանն է, որը, փաստորեն, հարմար առիթի դեպքում կհարվածի մեզ թիկունքից: ՈՒստի մենք բոլորս պետք է հետեւողական լինենք ջավախահայերի սոցիալ-տնտեսական, իրավական ու հոգեւոր շահերը պաշտպանելու հարցում: Մենք պահանջում ենք վրացական իշխանություններից անպատիժ չթողնել հանցագործներին եւ դադարեցնել Ջավախքի միտումնավոր հայաթափափումը:
Ակնկալում ենք պատասխան ստանալ Հայաստանում Վրաստանի դեսպանատնից:

Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆԻ ԵՎ ՎԱՐԴԱՆ ՄԱԼԽԱՍՅԱՆԻ

Ապրիլի 4-ին «Թեքեյան» մշակույթի կենտրոնում կայացավ «Հայն առաջին անգամ ձուլվում է իր հողի վրա» տեսաժապավենի ցուցադրումը: Այն նվիրված էր արցախյան ազատամարտի հերոսներից մեկին` Ժիրայր Սէֆիլյանին: Ցուցադրումը նախաձեռնել էին «Հայ կամավորականների համախմբում» (ՀԿՀ) միավորման անդամները, իսկ տեսաժապավենը նկարահանել էին ՀԿՀ մի քանի հետեւորդներ: Նախաձեռնողների հավաստմամբ, «այս փոքրիկ տեսանյութը նպատակ ունի լուսաբանելու Ժիրայր Սէֆիլյանի ձերբակալության իրական պատճառները… Տեսանյութում տեղ են գտել նաեւ հատվածներ Սէֆիլյանի 2006թ. դեկտեմբերի 2-ի ելույթից,  նաեւ հակիրճ ներկայացվում է Ժիրայրի անցած ճանապարհը»: Տեսաժապավենը կտարածվի ինչպես Հայաստանում, այնպես էլ` սփյուռքում:
ՀԿՀ անդամ, նաեւ «Ազատագրված տարածքների պաշտպանության հասարակական նախաձեռնության» կազմակերպության խորհրդի անդամ Արմեն Աղայանը ներկայացրեց Ժիրայր Սէֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի ձերբակալության հետ կապված պաշտոնական վարկածը, մեկնաբանություններ արեց այդ «թխված» գործի առնչությամբ: Նա ներկայացրեց նաեւ տեսաժապավենի ստեղծման շարժառիթներն ու ցուցադրման անհրաժեշտությունը: Հայտնեց, որ հենց այդ պահին ընթանում է Ժիրայր Սէֆիլյանի մասով կալանավորման ժամկետի վերաբերյալ դատավարությունը: Առաջ անցնելով ասենք, որ տեսաժապավենի ցուցադրումից հետո, ներկաները ոտքով շարժվեցին դեպի դատարան, տեղեկանալու վճռի մասին:
«Թեքեյան» մշակութային կենտրոնի հավաքին ներկա էին ԱԺ պատգամավորներ, ովքեր նախաձեռնել են «Ի պաշտպանություն Ժիրայր Սէֆիլյանի ու Վարդան Մալխասյանի» պատգամավորական խումբ (Թաթուլ Մանասերյան (ով նաեւ ելույթ ունեցավ), Հմայակ Հովհաննիսյան եւ այլք), հայտնի լրագրող Ցվետանա Պասկալեւան, ով նույնպես զգացական ելույթ ունեցավ, Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը, «Մտավորականների ֆորումի» ավագանու անդամներ (Հրաչյա Մաթեւոսյան (ելույթ ունեցավ «Մտավորականների ֆորումի» ավագանու անունից, Երվանդ Մանարյան, Հրայր Ուլուբաբյան եւ այլք )), քաղաքական, հասարակական եւ մշակութային գործիչներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Կենտրոնի դահլիճում հավաքվածները պարբերաբար ծափահարում էին տեսաժապավենի դիտման ընթացքում ու ելույթների ժամանակ՝ դրանով ցույց տալով իրենց համերաշխությունը կալանավորված Ժիրայր Սէֆիլյանին ու Վարդան Մալխասյանին:

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։